Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
ԱՐԽԻՎ
Հայաստանի Հանրապետություն
Ուրբաթ, Հունիսի 6, 2025
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք
Հայաստանի Հանրապետություն
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք
Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
Հայաստանի Հանրապետություն
Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
Գլխավոր Այլք

«Մաշտոցի» 25-ամյա անշեղ ընթացքը

«Ես ինչ պիտի անեմ, որ արժանի զավակը լինեմ իմ երկրի ու հայ մշակույթի»

Մայիսի 5, 2022
Այլք
«Մաշտոցի» 25-ամյա անշեղ ընթացքը
2
ԿԻՍՎԵԼ ԵՆ
233
ԴԻՏՈՒՄ
Share on FacebookShare on Twitter

25 տարի առաջ լույս տեսավ  «Մաշտոց» Լոռվա մշակույթ» կրթամշակութային հանդեսի առաջին համարը: Հոբելյանի առթիվ շնորհավորական առաջին ուղերձը «Հայկական հանրագիտարան. հրատարակչության» գլխավոր խմբագիր-տնօրեն Հովհաննես Այվազյանից է. «Անցած դարավերջին ծնունդ առավ «Մաշտոց» Լոռվա մշակույթ» հանդեսը, որի հրատարակման փառավոր հոբելյանը՝ 25-ամյակը, սիրով տոնում ենք: Գրավոր խոսքն արժեքավոր երեւույթ է եւ իր յուրահատուկ հետքն է թողնում մշակույթի պատմության մեջ: Հանդեսի առաքելությունն այդ առումով առանձնահատուկ է, որովհետեւ ծնունդ առավ ծանր ժամանակահատվածում, երբ թերթեր ու ամսագրեր էին փակվում, եւ գրավոր խոսքի յուրահատուկ վակուում էր առաջացել: Պարբերականում ներկայացվում են հայտնի ու նորահայտ ստեղծագործող արվեստագետներ, հայագետներ, ուսուցիչներ եւ այլ ոլորտների մասնագետներ: Ուրախությամբ կարող ենք արձանագրել, որ «Մաշտոցը» վերելքի ճանապարհին է եւ իր նոր ու հետաքրքիր հրապարակումներով դեռ ավելի մեծ լսարաններ պիտի հավաքի իր շուրջը»:

Անչափ անկեղծ, ջերմ ու հուզիչ է երիտասարդ երաժիշտ, քանոնահարուհի, միջազգային փառատոների դափնեկիր Մարիաննա Գեւորգյանի շնորհավորական խոսքը. «Բացում եմ հանդեսի թիվ 58 համարը եւ… այ քեզ հրաշք: Ես ներկայացված եմ քանոն նվագարանով՝ հանդեսի շապիկին, եւ «Հայուհի՝ իր քանոնի պես հնչեղ» վերտառությամբ հոդվածով: Նման պատվի ես դեռ չէի արժանացել: Կորցրել էի խոսելուս ունակությունը, արցունքներս հոսում էին, հուզմունքս անասելի էր… Շատ պարտավորեցնող է, մեծ պատիվ է, մտածում եմ՝ ես հիմա ինչ պետք է անեմ, որ արժանի զավակը լինեմ իմ երկրի ու հայ մշակույթի»: Քանոնահարուհին հիշատակում է նաեւ թիվ 80-ում «Քանոնի ոսկեմատիկ քրմուհին» հոդվածը՝ դարձյալ իր մասին, եւ հպարտությամբ տեղեկացնում, որ երկու հոդվածներն էլ մեծ արձագանք են գտել սփյուռքի հայության շրջանում, այն սիրով իրենց էջերում վերատպել են Հունաստանի «Ազատ օր», Լիբանանի «Արարատ» ու «Ազդակ», Իրանի «Ալիք», Մոնրեալի «Ապագա» եւ «Հորիզոն», Թուրքիայի «Մարմարա», Կահիրեի «Յուսաբեր» եւ այլ պարբերականներ: «Մեծածավալ ու շռայլ շտեմարան՝ մտքի, խոսքի, գրի, ապրած կյանքի, վաստակի, սերունդներ կրթած ու ճանապարհ տված՝ ահա այսպիսին են «Մաշտոցն» ու նրա խմբագրապետը, խմբագրակազմը»,- այս դիպուկ գնահատանքով է քանոնահարուհին ավարտում երախտագիտության իր խոսքը:      

«Մաշտոց» հանդեսի ծնունդն աշխարհ եկող մանկան ծնունդի նման դժվարին, բայց եւ սպասելի-ուրախալի էր: Այն մտահղացավ, հիմնադիրն ու գլխավոր խմբագիրը դարձավ վաստակաշատ ուսուցիչ, մշակութաբան, հրատարակիչ Գագիկ Աթաբեկյանը: Նա ֆիզիկայի ուսուցիչ է, ով դեռեւս սովորելու տարիներին աշխատեց Սպիտակի թիվ 4 դպրոցում: Ծառայել է, զորացրվելուց հետո աշխատանքի է անցել Կիրովականի պոլիմերային սոսինձների ինստիտուտում՝ ինժեներ: Արգասաբեր է եղել նրա 15-ամյա գործունեությունը ՀՀ ԿԳ նախարարության թիվ 45 պրոֆտեխուսումնարանում: 1995-ին ստանձնել է Վանաձորի թիվ 1 միջնակարգ դպրոցի տնօրենի պարտականությունը: 1996-ին Լոռու մարզում ստեղծեց առաջին կրթահամալիրը: 2001-ից «Սանահին» կառավարման ինստիտուտի հոգաբարձուների խորհրդի նախագահն էր, Կառավարման հոգեբանության եւ վարչական իրավունքի ամբիոնի դասախոս, պատվավոր պրոֆեսոր: 2006-ից ծառայության անցավ ՀՀ ԿԳՆ «Կրթական ծրագրերի կենտրոն» ԾԻԳ-ում: Տնօրեն է եղել Ձորագյուղի, Չկալով գյուղերի դպրոցներում: 2013-ից Վանաձորի «Մաշտոց» հրատարակչության տնօրենն է եւ «Մաշտոց» կրթամշակութային, հայագիտական հանդեսի խմբագրապետը։

-1995-ին,- պատմում է Գագիկ Աթաբեկյանը,- Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Առաջին Ամենայն հայոց կաթողիկոսն իր առաջին հովվական այցն է բերում Վանաձոր: Վեհափառը օրհնում է իր նախորդի՝ երջանկահիշատակ Վազգեն Առաջինի անունը կրող դպրոցը եւ հավաստիացնում. «Դպրոցը հոգեւոր երեւույթ է, որը կայանում է աշակերտների հոգիներում ու սրտերում»: Նա  խոստանում է Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի օժանդակությունը բերել դպրոցի՝ երկրաշարժից տուժած մասնաշենքի ամրացման եւ վերակառուցման գործին: Նրա այցից հետո դպրոցում ծնունդ առավ կրթասիրաց նպատակ, որն իրագործելու համար 1995 թ. ՀՀ արդարադատության նախարարությունում գրանցվեց Վանաձորի «Մաշտոց» հիմնադրամը, որի առաքելությունն աղետի գոտու կրթադաստիարակչական հաստատությունների, շենքերի եւ շինությունների ամրացման, վերակառուցման ու նորոգման գործին եւ կրթության ու մշակույթի զարգացմանը նպաստելն էր: Այդ խնդիրները վեր հանելու եւ հանրայնացնելու նպատակով «Մաշտոց» հիմնադրամը նախաձեռնեց եւ 1997-ից սկսեց հրատարակել «Մաշտոց» հանդեսը։ Ես ակամա դարձա նաեւ խմբագրապետ: Այդ աշխատանքը դարձավ ոչ միայն պատվի խնդիր, այլեւ հոգեհարազատ ու սիրելի գործ: Խմբագրակազմում ընդգրկվեցին ոչ միայն Լոռու, այլեւ հանրապետության ճանաչված մտավորականներ, գրողներ, նկարիչներ, լրագրողներ, կրթության եւ գիտության բնագավառի երեւելիներ: Եվ «Մաշտոցը» դարձավ մի  հանդես, որն այսօր կարեւոր դերակատարություն ունի հայագիտության զարգացման, կրթության համակարգի բարեփոխումների լուսաբանման, ժամանակակից արվեստի եւ գրական մտքի տարածման, համամարդկային արժեքների պահպանության, հասարակությանը պետական կրթամշակութային քաղաքականությանն իրազեկելու, Հայաստանում քաղաքացիական հասարակության ձեւավորմանը նպաստելու գործում:

25 տարում լույս է տեսել հանդեսի ավելի քան ութ տասնյակ համար: Դա տիտանական աշխատանքի արդյունք է, եթե հաշվի առնենք տպագիր լրատվամիջոցների առջեւ ծառացած դժվարությունները: Այդ համարները ժողովելով՝ «Մաշտոց» հրատարակչությունը լույս է ընծայել ստվարածավալ 7 հատոր, որոնց  օրինակներն իրենց պատվավոր տեղն են գրավել Մեսրոպ Մաշտոցի անվան եւ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի մատենադարաններում, ՀՀ նախագահի եւ ազգային գրադարաններում, մի շարք թանգարաններում եւ հայագիտական կենտրոններում:

«Մաշտոց» ՀԿ-ն հիմնադրել է նաեւ «Մեսրոպ Մաշտոց» հեռուստառադիոխմբագրությունը, «Մաշտոց» նախասիրական դպրոցը, «Մաշտոց» հրատարակչությունը, «Մաշտոց» հանդեսի հավելված «Կանաչ Լոռի» բնապահպանական ամսագիրը: Ակնածանքով պետք է խոսել նաեւ «Մաշտոց» ՀԿ «Հայ դպրության եւ առաջին Ազգային հերոս Վազգեն Առաջին Վեհափառ հայրապետի թանգարան» հիմնարկի, գրադարանի եւ գեղարվեստի ֆոնդի մասին, ֆոնդ, որն ունի շուրջ 150 գեղանկար՝ հանրապետության եւ Լոռու ճանաչված գեղանկարիչների գործեր, որոնք ցուցադրվում են, իսկ վերատպությունները զարդարում են «Մաշտոցի» շապիկները: 1998-ին սահմանվեց «Ամենայն Հայոց կաթողիկոս Վազգեն Առաջին» մեդալ՝ ի երախտագիտություն Ամենայն հայոց հայրապետի: Մեդալի առաջին օրինակը ընծայվեց Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Առաջին Ամենայն հայոց կաթողիկոսին, ում օրհնությամբ ծնունդ էր առել կրթահամալիրը, եւ  բարեսեր ներդրումով կառուցվել կրթահամալիրի «Մաշտոց» նախասիրական դպրոցի մասնաշենքը: «Մաշտոց» հրատարակչությունը լույս է ընծայել մոտ 30 հեղինակի ստեղծագործությունների ժողովածուներ:

Գագիկ Աթաբեկյան կրթամշակութային գործիչը՝ ՀՀ մշակույթի, կրթության եւ գիտության նախարարությունների ոսկե, սփյուռքի նախարարության «Մայրենիի դեսպան», պաշտպանության նախարարության «Վազգեն Սարգսյան» մեդալների ասպետը, արժանացել է նաեւ ՀՀ Ազգային Ժողովի պատվոգրի եւ պետական ու հասարակական կազմակերպությունների, ստեղծագործական միությունների շքանշանների, մեդալների, պատվոգրերի եւ շնորհակալագրերի։

Գագիկ ԱՆՏՈՆՅԱՆ

Լոռի

Թեգեր: գիրքԼոռու մարզ
Կիսվել1Tweet1Կիսվել
 Հայաստանի Հանրապետություն

 Հայաստանի Հանրապետություն

Նույնատիպ Հոդվածներ

Հետաքրքիր է իմանալ

Հետաքրքրական է

Մայիսի 30, 2023
Պատմության հետագծով

Պատմության հետագծով

Մայիսի 30, 2023

ՀՀ-ում առաջին էքսկուրսիոն քարանձավը հասանելի է այցելուներին

Հետաքրքրական է

Պատմության հետագծով

Իսկ մենք գիտե՞նք մեր «Դոկտոր Մահին»…

Հետաքրքրական է

Պատմության հետագծով

Հաջորդ Հոդվածը
«Հին Թիֆլիսը Էլիբեկյանի համար Լեոնարդոյի Ջոկոնդան էր…»

«Հին Թիֆլիսը Էլիբեկյանի համար Լեոնարդոյի Ջոկոնդան էր…»

Պատմության հետագծով

Պատմության հետագծով

Ամենաընթերցվածը

  • Ինչպես հաշվարկել գումարի չափը

    Ինչպես հաշվարկել գումարի չափը

    127 Կիսվել են
    Կիսվել 51 Tweet 32
  • Աստվածաշնչյան կարճ առակներ

    300 Կիսվել են
    Կիսվել 120 Tweet 75
  • Պատմության հետագծով

    1 Կիսվել են
    Կիսվել 0 Tweet 0
  • Հետաքրքրական է

    1 Կիսվել են
    Կիսվել 0 Tweet 0
  • Ինչ իրավունքներ ունեն հղիներն ու մինչեւ 3 տարեկան երեխա խնամող աշխատողները

    428 Կիսվել են
    Կիսվել 171 Tweet 107

Սոցցանցեր

Ցանկ

  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք

Օգտակար Հղումներ

  • Armenpress
  • Armenpress | History
  • Республика Армения
  • Պատմություն
  • Հեղինակներ

Մեր Մասին

Հայաստանի Հանրապետություն՚ օրաթերթը ստեղծվել է 1990 թ.

Ներկայում օրաթերթը հրատարակվում է «Արմենպրես» լրատվական գործակալության կողմից:

 

Հասցե՝ Հայաստանի Հանրապետություն, ք. Երեւան, Արշակունյաց պող. 4, 13-14-րդ հարկեր Հեռ.՝ + (374 10) 52-57-56, Էլ-փոստ՝ [email protected]: Գովազդի համար`+(374 10) 52-69-74, +(374 96) 45-19-38, Էլ-փոստ՝ [email protected]

Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք

Հասցե՝ Հայաստանի Հանրապետություն, ք. Երեւան, Արշակունյաց պող. 4, 13-14-րդ հարկեր Հեռ.՝ + (374 10) 52-57-56, Էլ-փոստ՝ [email protected]: Գովազդի համար`+(374 10) 52-69-74, +(374 96) 45-19-38, Էլ-փոստ՝ [email protected]

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Create New Account!

Fill the forms bellow to register

All fields are required. Log In

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist