Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
ԱՐԽԻՎ
Հայաստանի Հանրապետություն
Կիրակի, Մայիսի 25, 2025
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք
Հայաստանի Հանրապետություն
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք
Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
Հայաստանի Հանրապետություն
Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
Գլխավոր Այլք

«Ֆրիտյոֆ Նանսենի գիրքն Ավետարանի մարդկային թարգմանությունն է…»

Խոնարհում հայամեծ սրտիդ, ով մեծ Նորվեգացի

Մայիսի 13, 2022
Այլք
«Ֆրիտյոֆ Նանսենի գիրքն Ավետարանի մարդկային թարգմանությունն է…»

Fridtjof Nansen og presidenten for Armenia Sako Hampartsumian. Vidkun Quisling ytterst til hшyre. Foto ukjent, Kumajri, Armenia 21.06.1925.

6
ԿԻՍՎԵԼ ԵՆ
558
ԴԻՏՈՒՄ
Share on FacebookShare on Twitter

«Եվրոպական ժողովուրդներն ու պետական գործիչները հոգնել են մշտնջենական Հայկական հարցից: Դա ինքնին հասկանալի է. չէ՞ որ այդ հարցը նրանք ձախողեցին: Հայաստան անունը նրանց նիրհած խղճերում արթնացնում է սոսկ ուրացած կամ չկատարած խոստումների տհաճ հիշողություններ: Նրանք մատը մատի չխփեցին իրենց խոստումները կատարելու համար, քանի որ դրանք տվել էին թեեւ փոքր, արնաքամ, սակայն շնորհալի մի ժողովրդի, որ չուներ նավթի ու ոսկու հանքավայրեր:

Կարեկցում եմ հայ ժողովրդին, որ խճճվեց եվրոպական քաղաքականության մեջ: Նրա համար ավելի լավ կլիներ, եթե իր անունը երբեւէ հնչած չլիներ եվրոպացի որեւէ քաղաքագետի բերանից: Սակայն հայ ժողովուրդը բնավ չի կորցնում իր հույսը: Նա համառ, անխոնջ աշխատում եւ սպասում է, շարունակ սպասում:

Նա սպասում է մինչեւ օրս…»:

Ֆրիտյոֆ ՆԱՆՍԵՆ

Նորվեգացի մեծ մարդասեր, գիտնական-բեւեռախույզ, հանրային հեղինակավոր գործիչ եւ մեր ժողովրդի լավագույն բարեկամ Նանսենի այս խոսքերը նրա «Խաբված ժողովուրդ» գրքից են՝ նվիրված հայոց պատմությանը, մշակույթին, ճարտարապետությանը, 20-րդ դարասկզբի՝ նախադեպը չունեցող նախճիրին՝ հայոց ցեղասպանությանը, տարբեր երկրների դիվանագիտական խարդավանքներին, եվրոպական բազմադիմի ու շահադիտական քաղաքականության դատափետմանն ու բացահայտմանը: Նրա հայանպաստ գործունեությանը դեռ կանդրադառնանք, իսկ մինչ այդ՝ գանք հեռվից:

Փաստաբանի ընտանիքում ծնված Նանսենը երիտասարդ տարիքում եղել է չմշկորդ, զբաղվել լողով, դահուկավազքով, նկարչությամբ: Քսան տարեկանում մասնակցել է չորս ամիս տեւողությամբ ճանապարհորդությանը ողջ Հյուսիսային սառուցյալ օվկիանոսով, քսանյոթ տարեկանում գլխավորել այն թիմը, որն առաջին անգամ ամբողջությամբ հատել է Գրենլանդիան, իսկ միջազգային ճանաչման արժանացել շնորհիվ Հյուսիսային բեւեռ իր իսկ կառուցած «Ֆրամ» նավով  ռեկորդային արշավի:

Քրիստիանայի համալսարանում կենդանաբանություն ուսումնասիրած բեւեռախույզն ավելի ուշ աշխատել է Բերգենի թանգարանում, հետազոտել ջրային օրգանիզմների կենտրոնական նյարդային համակարգը, արժանացել գիտությունների թեկնածուի, տարիներ անց՝ պրոֆեսորի կոչման: Մեծ է գիտնականի ներդրումը նաեւ օվկիանոսագիտության սարքավորումների բնագավառում:

Նորվեգիայի՝ 1905-ին Շվեդիայից անջատվելուց հետո իր երկրի դեսպանն էր Մեծ Բրիտանիայում: Առաջին աշխարհամարտի ավարտից հետո, որպես Ազգերի լիգայի գերագույն կոմիսար, Նանսենն զբաղվում է ռազմագերիներին հայրենիք վերադարձնելու եւ գաղթականների խնդիրներով, կազմակերպում օգնություն Պովոլժիեի սովյալների համար: Վերջնական հաշվարկներով,  նրա ջանքերի շնորհիվ 1922 թ. թվականին իրենց հայրենիք են վերադարձել 427 հազար ռազմագերիներ՝ ավելի քան 30 երկրներից:

1924 թվական. հայոց եղեռնին քաջատեղյակ մեծահամբավ նորվեգացին սկսում է զբաղվել մազապուրծ ու աշխարհասփյուռ հայ փախստականների հարցերով: Նրա հասարակական գործունեության մեջ կարեւորագույն տեղ են գրավում հայանպաստ աշխատանքը, անմնացորդ ջանքերը Հայ դատի արդարացի լուծման եւ հայ գաղթականների վիճակի բարելավման համար: Խստագույնս է դատապարտել սուլթան Համիդ 2-րդի եւ երիտթուրքերի կազմակերպած հայերի ցեղասպանությունը, մեծապես օգնել բնավեր գաղթականներին. բազմահազար հայ փախստականներ են ստացել «Նանսենյան անձնագրեր», որը մասամբ թեթեւացրել է տառապյալների դրությունը: Առաջարկել է պայմաններ ստեղծել հայ գաղթականներին Խորհրդային Հայաստան վերադարձնելու համար, շուրջ հինգ տարի անընդմեջ գլխավորել հայրենադարձության հանձնաժողովը: Այդ նպատակին էր միտված իր հանձնաժողովով 1925 թ. հունիսին նրա ժամանումը Երեւան: Եղել է հանրապետության տարբեր շրջաններում, պարզել գաղթականներին ընդունելու հնարավորությունները, մասնակցել Շիրկանալի՝ Շիրակի ջրանցքի բացմանը: Վերադառնալով Ժնեւ, իր նախաձեռնությամբ  ժողով հրավիրել, որտեղ որոշվելու էր հայերին վերոնշյալ անձնագրերը տալու հարցը: Անձամբ է զբաղվում այդ գործընթացով: Սակայն տեսնելով, որ Ազգերի լիգան դանդաղում է հայ գաղթականության հայրենադարձման հարցում, մարդասիրական ուղիներով ինքն է հայթայթում անհրաժեշտ միջոցներ եւ տրամադրում յոթ հազար գաղթականների հայրենադարձության կազմակերպման համար: Ավելին. հայերին աջակցելու նպատակով Նանսենյան գրասենյակներ է բացում մի շարք երկրներում: Սիրիայի, Լիբանանի, Եգիպտոսի տարածքներում գործող գրասենյակների եւ Հայ բարեգործական ընդհանուր միության մասնաճյուղերի սերտ ու կանոնակարգված համագործակցությունը արդեն տալիս է բաղձալի արդյունքը: Հայության ճակատագրով մտահոգ  գործիչը Հայ բարեգործականի նախագահ Պողոս Նուբար Փաշայի հետ ստեղծում է Միացյալ հայկական կոմիտե, այն բազմաթիվ աջակիցներ է գտնում աշխարհի տարբեր երկրներում, ծավալում հայանպաստ գործունեության հզոր շարժում: Նանսենի բազմաթիվ հոդվածներ, զեկուցագրեր, ելույթներ նվիրված են մեր ժողովրդի պատմությանն ու Հայաստանին: 1927-ին նորվեգերեն է հրատարակվել նրա «Հայաստանում» ծավալուն գիրքը: Հետագայում այն թարգմանվել է անգլերեն եւ ֆրանսերեն՝ «Հայաստանը եւ Մերձավոր Արեւելքը», գերմաներեն՝ «Խաբված ժողովուրդ» վերնագրերով: Գրքի շապիկին կարմիր տառերով գրված է. «Մեղադրանք Անտանտի եւ Ազգերի լիգայի դեմ…»:

1930 թ. մայիսի 13. դադարում է բաբախել վերջին երկու տարիներին ցավերից տառապող մեծ մարդասերի սիրտը: Վերջապես խաղաղվում է նրա անհանգիստ հոգին: Համաձայն սեփական  կտակի՝ նրա մարմինը դիակիզվում է: Դստեր պատմածով՝ այդ պահին չի ասվում ոչ մի խոսք, միայն նվագախումբը հնչեցնում է Շուբերտի «Մահը եւ աղջիկը»: Գիտնականի՝ մասունք դարձած մոխիրը թաղվում է Պուլհյոգդայի բարձրուղեշ ծառերից մեկի հովանու տակ…

Մարդկության անմահ զավակներից է Ֆրիտյոֆ Նանսենը, սխրալից կյանքով ու գործունեությամբ հավերժացածներից  մեկը: Մեզ՝ հայերիս համար՝ խնկարկելի ու թանկ. «Ֆրիտյոֆ Նանսենի գիրքն Ավետարանի մարդկային թարգմանությունն է…» ,- նրա վաստակն այսպես է բառավրձնել Գարեգին Ա Ամենայն հայոց երջանկահիշատակ վեհափառը: Իսկ բրտանական հանրահայտ «Թայմս» օրաթերթը ժամանակին ի լուր աշխարհի ազդարարել է. «Նանսենի «Խաբված ժողովուրդ» գիրքը կարիճի պես իր պոչի մեջ խայթոց ունի, որը վիրավորում է հաճկատարությունը բոլոր նրանց, ովքեր խոստացան ավելին, քան կատարեցին…»:

Խոնարհում հայամեծ սրտիդ, ով մեծ Նորվեգացի…

Թեգեր: Ֆրիտյոֆ ՆԱՆՍԵՆ
Կիսվել2Tweet2Կիսվել
Հակոբ Սրապյան

Հակոբ Սրապյան

Բանաստեղծ, լրագրող, մանկավարժ: Աշխատել է «Խորհրդային Հայաստան» պաշտոնաթերթի մշակույթի բաժնում, այնուհետև վարել նույն թերթի՝ վերանվանված «Հայաստանի» մշակույթի բաժինը շուրջ երկու տասնամյակ: Երկար տարիներ խմբագրել է հայրենակցական «Ձայն վիրահայոց» և համալսարանական §Նոր Գլաձոր¦ թերթերը: Հեղինակ է 8 բանաստեղծական և մեկ արձակ գրքերի: Պարգևատրվել է ՀՀ մշակույթի նախարարության Ոսկե և Հայաստանի գրողների միության «Գրական վաստակի համար» մեդալներով: ՀԳՄ և Հայաստանի Ժուռնալիստների միության անդամ է: Վերջին երեք տարիներին հայոց լեզվի և գրականության ուսուցիչ է աշխատել Հնդկաստանի Կալկաթա քաղաքի 200-ամյա Հայոց մարդասիրական ճեմարանում:

Նույնատիպ Հոդվածներ

Հետաքրքիր է իմանալ

Հետաքրքրական է

Մայիսի 30, 2023
Պատմության հետագծով

Պատմության հետագծով

Մայիսի 30, 2023

ՀՀ-ում առաջին էքսկուրսիոն քարանձավը հասանելի է այցելուներին

Հետաքրքրական է

Պատմության հետագծով

Իսկ մենք գիտե՞նք մեր «Դոկտոր Մահին»…

Հետաքրքրական է

Պատմության հետագծով

Հաջորդ Հոդվածը
«Հայության կարեւոր ուժը եղբայրության զգացումն է…»

«Հայության կարեւոր ուժը եղբայրության զգացումն է…»

Ցանկացած գործունեության հիմքում նախ պետք է գաղափարը լինի

Ցանկացած գործունեության հիմքում նախ պետք է գաղափարը լինի

Ամենաընթերցվածը

  • Հանճարեղ պարզության նկարիչը

    Հանճարեղ պարզության նկարիչը

    3 Կիսվել են
    Կիսվել 1 Tweet 1
  • Աստվածաշնչյան կարճ առակներ

    298 Կիսվել են
    Կիսվել 119 Tweet 75
  • Ինչպես հաշվարկել գումարի չափը

    126 Կիսվել են
    Կիսվել 50 Tweet 32
  • «Մի ամբողջ ժողովրդի պարծանք է Սայաթ-Նովան»

    28 Կիսվել են
    Կիսվել 11 Tweet 7
  • Աղոթքներ ամուսնու համար

    44 Կիսվել են
    Կիսվել 18 Tweet 11

Սոցցանցեր

Ցանկ

  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք

Օգտակար Հղումներ

  • Armenpress
  • Armenpress | History
  • Республика Армения
  • Պատմություն
  • Հեղինակներ

Մեր Մասին

Հայաստանի Հանրապետություն՚ օրաթերթը ստեղծվել է 1990 թ.

Ներկայում օրաթերթը հրատարակվում է «Արմենպրես» լրատվական գործակալության կողմից:

 

Հասցե՝ Հայաստանի Հանրապետություն, ք. Երեւան, Արշակունյաց պող. 4, 13-14-րդ հարկեր Հեռ.՝ + (374 10) 52-57-56, Էլ-փոստ՝ [email protected]: Գովազդի համար`+(374 10) 52-69-74, +(374 96) 45-19-38, Էլ-փոստ՝ [email protected]

Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք

Հասցե՝ Հայաստանի Հանրապետություն, ք. Երեւան, Արշակունյաց պող. 4, 13-14-րդ հարկեր Հեռ.՝ + (374 10) 52-57-56, Էլ-փոստ՝ [email protected]: Գովազդի համար`+(374 10) 52-69-74, +(374 96) 45-19-38, Էլ-փոստ՝ [email protected]

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Create New Account!

Fill the forms bellow to register

All fields are required. Log In

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist