Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
ԱՐԽԻՎ
Հայաստանի Հանրապետություն
Երեքշաբթի, Մայիսի 20, 2025
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք
Հայաստանի Հանրապետություն
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք
Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
Հայաստանի Հանրապետություն
Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
Գլխավոր Այլք

«Հայության կարեւոր ուժը եղբայրության զգացումն է…»

Մայիսի 13, 2022
Այլք
«Հայության կարեւոր ուժը եղբայրության զգացումն է…»
3
ԿԻՍՎԵԼ ԵՆ
335
ԴԻՏՈՒՄ
Share on FacebookShare on Twitter

Հայ մեծանուն գրող Վահան Թեքեյանին (1878-1945) ճանաչում ենք հիմնականում նրա գեղարվեստական գործերի շնորհիվ։ Սակայն Վահան Թեքեյանը հարյուրավոր հոդվածներ էլ ունի, որոնք արդիական են նաեւ այսօր։

Օրերս «Թեքեյան կենտրոն» հիմնադրամի հանդիսությունների դահլիճը մարդաշատ էր։ Երեւանի հյուսիսային համալսարանի դասախոս, բանասիրական գիտությունների թեկնածու, դոցենտ Վարդուհի Դավթյանը ներկայացրեց իր հեղինակած «Վահան Թէքեան-Յօդուածների ժողովածու» եռահատորյակի առաջին հատորը, որը լույս է տեսել վերջերս «Թեքեյան կենտրոն» հիմնադրամի տնօրեն Արմեն Ծուլիկյանի աջակցությամբ։ Գրքի առաջին հատորն ընդգրկում է Վ. Թեքեյան հանճարեղ հայի 1901-1910 թթ. գրած եւ մամուլում տպագրած հրապարակագրական հոդվածները։ Ա. Ծուլիկյանը ողջունեց ներկաներին, անդրադարձավ Թեքեյանի կյանքին՝ ասելով. «Նա եղեռնից պատահաբար փրկված հայ այն լավագույն ստեղծագործողն է, ով դարձավ նաեւ արեւմտահայ վերջին եւ սփյուռքահայ առաջին գրողը եւ բարձր պահեց ապագայի հավատը՝ իր ստեղծագործություններում արծարծելով կենսուրախության ու հերոսության գաղափարները»։ Կարեւորեց նման հեղինակին նվիրված գրքի առկայությունը՝ բարձր գնահատելով Վ. Դավթյանի՝ տարիների քրտնաջան ու նվիրված, բծախնդիր ու սկզբունքային աշխատանքը։ Կարեւորեց նաեւ այն, որ հեղինակը, հարազատ մնալով Վ. Թեքեյանի ոճին, գիրքը ներկայացրել է դասական ուղղագրությամբ։ Հավելեց, որ Թեքեյանի հոդվածները հիմնականում հրատարակվել են աշխարհի տարբեր երկրներում, հետագայում սփյուռքում՝ Մարսել, Փարիզ, Ալեքսանդրիա, Կ. Պոլիս եւ այլուր տպագրվող թերթերի էջերում։

Վ. Դավթյանը ներկայացրեց իր աշխատանքը՝ անդրադառնալով Վ. Թեքեյանի հոդվածներին։ «Օրագիր հրապարակող»՝ այսպես բնութագրեց Վ. Դավթյանը Վ. Թեքեյանին, ով գրեթե ամեն օր 1 կամ ավելի հոդված է գրել, տպագրել մամուլում՝ կարեւորելով ազգային միասնությունը, եղբայրությունը, հայրենիքը, հիրավի, սիրելը, հայ եկեղեցու դերը, ազգային գործիչների համերաշխությունը, ազգային հավաքականությունը եւ այլն, որոնք արդիական են նաեւ այսօր։ «Ըստ Վ. Թեքեյանի՝ հայության կարեւոր ուժը եղբայրության զգացումն է, որը միշտ պակաս է եղել մեր մեջ»,- նշեց Վ. Դավթյանը։ «Եղբայրությունը ատելության հետ քով-քովի չի ծաղկի»,-ասում էր Վ, Թեքեյանը։ Վ. Դավթյանը ելույթի վերջում շնորհակալություն հայտնեց Ա. Ծուլիկյանին, ով ոգեշնչել է նրան եւ աջակցել գրքի տպագրությանը։

Գրքի կարեւորության մասին խոսեցին մասնագետները։ ՀՀ ԳԱԱ Մ. Աբեղյանի անվան գրականության ինստիտուտի ավագ գիտաշխատող, բ. գ. թ., դոցենտ Նունե Մկրտչյանն իր խոսքում ասաց. «Վահան Թեքեյան հանճարեղ գրագետի գիտական կենսագրությանն ավելացավ եւս մեկը՝ «Վահան Թէքեան-Յօդուածների ժողովածու»-ի Ա հատորը։ Պետք է արժանին մատուցել Վարդուհի Դավթյանին՝ իր տքնաջան ու բարեխիղճ աշխատանքի համար»։ Այնուհետեւ կարեւորեց այն, որ գրքում ներկայացված են ընդարձակ ծանոթագրություններ, որոնք լույս են սփռում ժամանակի հասարակական-քաղաքական, գրական մթնոլորտի եւ այդ բնագավառի գործիչների կյանքի, դիրքորոշումների եւ դրանց պատճառների վրա։ Բանախոսը կարեւորեց նաեւ գրքում ներկայացված տեղանունների ու անձնանունների ցանկը՝ ամփոփ տեղեկություններով. «Ժողովածուի առանցքային հարցը, բնականաբար, Թեքեյանի հոդվածների ընկալումն է ընթերցողների կողմից, որին Վ. Դավթյանը մոտեցել է մեծ պատասխանատվությամբ»։

ԵՊՀ հայոց լեզվի ամբիոնի ասպիրանտ, բ. գ. թ. Նարինե Մարկոսյանը, խոսելով նոր հրատարակված գրքի մասին, կարեւորեց այն, որ հեղինակն առաջին անգամ հավաքել եւ ժամանակագրական հաջորդականությամբ զետեղել է Թեքեյանի 10 տարիների գրած եւ մամուլում տպագրած հարյուրավոր բազմաթեմա հոդվածներ, որ ըստ հեղինակի՝ «ոսկու ձուլակտորի նման» սփռված են արտասահմանյան մամուլի էջերում։ «Այս հոդվածների շնորհիվ տեսնում ենք, որ Վ. Թեքեյանը ոչ միայն չքնաղ բանաստեղծ է, սոնետների, պատմվածքների, գրական արժեքավոր նամակների, այլեւ բազմաթեմա եւ բազմաբնույթ հոդվածների հեղինակ…»,- ասաց բանախոսը։ Հոդվածներում հեղինակը շատ է անդրադարձել նաեւ որբահավաքության խնդրին, որն այն ժամանակ կարեւոր էր։ Ուշագրավ են ազգային խնդիրների վերաբերյալ Թեքեյանի հոդվածները՝ նվիրված Զեյթունի, Ադանայի կոտորածներին։ «Ինչպես այժմ, այնպես էլ 100 եւ ավելի տարի առաջ հանճարեղ հայը, անդրադառնալով հայ-թուրքական հարաբերություններին, բացում է թուրքի կերպարն իր ողջ մանրամասներով, ճանաչել տալիս նրան, զգուշացնում եւ սթափ պահում հայի թմրող գիտակցությունը»,- հավելեց բանախոսը։

Հյուսիսային համալսարանի բանասիրության եւ մանկավարժության ֆակուլտետի դեկան Մերի Այվազյանն իր ելույթում նշեց, որ Վ. Թեքեյանի ստեղծագործական կյանքի համապատկերը անշուշտ, թերի կլիներ առանց հրապարակագրական պատկառելի ժառանգության հետազոտման ու համակարգման։ Այս առումով կարեւորեց Երեւանի «Թեքեյան կենտրոն» հիմնադրամի դերը։ Կարեւորեց նաեւ հեղինակի բարեխիղճ ու արգասավոր աշխատանքը, որի արդյունքում հնարավորին չափ ամբողջացել եւ ներկայանալի տեսք է ստացել Վ. Թեքեյանի հոդվածների եռահատորյակի Ա հատորը։ Խոսելով գրքի «Ծանոթագրություններ» բաժնի մասին՝ ասաց, որ հեղինակը բարդ ու եռանդատար աշխատանք է կատարել։ Գրքի շնորհանդեսի ընթացքում ջութակահար Գրիգոր Գյուլխանչյանը ներկայացավ Կոմիտասի երգերի կատարումով, որոնք ընդհատվում էին Ավ. Իսահակյանի անվ. կենտրոնական գրադարանի ասմունքող Աիդա Ասատրյանի՝ Թեքեյանի հոդվածների ընթերցումներով։

Կատարած հսկայածավալ աշխատանքի համար Վ. Դավթյանը Ֆրանսիայի Նիս քաղաքի Ռուբեն Սեւակի հիշատակի տան հիմնադիր-տնօրեն Հովհաննես Չիլինկիրյանի կողմից 1999 թ. արժանացել է գրական մրցանակի։ 

Թեգեր: Թեքեյան մշակութային կենտրոնՎահան Թեքեյան
Կիսվել1Tweet1Կիսվել
Զոհրաբ Ըռքոյան

Զոհրաբ Ըռքոյան

Զոհրաբ Բուրաստանի Ըռքոյանը ծնվել է 1958 թ. նոյեմբերի 26-ին ՀԽՍՀ Մարտունու շրջանի Գեղհովիտ գյուղում, բանվորի ընտանիքում: 1966 թ. ընդունվել և 1974 թ. ավարտել է Գեղհովիտի Ալ. Մյասնիկյանի անվան միջնակարգ դպրոցի 8-րդ դասարանը և նույն թվականին ընդունվել Երևանի մեքենաշինական տեխնիկում, ավարտել 1978 թ.: 1980 թ. փետրվարին աշխատանքի է ընդունվել Երևանի քաղաքային էլեկտրատրանսպորտի վարչության նորոգման մեխանիկական գործարանում: 1985-91 թթ. ընդունվել և ավարտել է Երևանի պետական համալսարանի բանասիրական ֆակուլտետը: 1991-96 թթ. աշխատել է Մասիսի շրջանի դպրոցներում՝ հայոց լեզվի և գրականության ուսուցիչ: 1996 թ. մարտի 1-ից մինչև սեպտեմբերի 15-ը աշխատել է Երևանի պետական համալսարանի «Երևանի համալսարան» պաշտոնաթերթի խմբագրությունում՝ որպես պատասխանատու քարտուղար: 1996 թ. սեպտեմբերից մինչև 2010 թ. օգոստոսի վերջն աշխատել է ԼՂՀ Քաշաթաղի շրջանի ԿՄՍԵ վարչությունում՝ առաջատար մասնագետ, այնուհետև` նույն վարչության պետի տեղակալ: 2010-ից մինչ օրս Քաշաթաղի շրջանային «Մերան» թերթի գլխավոր խմբագիրն է։ 1989-1994 թթ. մասնակցել է ՀՀ և Արցախի սահմանների պաշտպանական և ազատագրական մարտերին: Նույն ժամանակ ռեպորտաժներով հանդես է եկել ՀՀ լրատվական միջոցներով: «Արծիվներն ամպերի մեջ են» գրքի և «Մեր Քաշաթաղը» լուսանկարների ալբոմի հեղինակ է։ Մարտական, կրթամշակութային և այլ բնագավառներում ցուցաբերած ծառայության համար պարգևատրվել է ՀՀ ՊՆ «Գարեգին Նժդեհ», «Անդրանիկ Օզանյան» գերատեսչական մեդալներով։ Արցախի Հանրապետության նախագահ Ա. Ղուկասյանի կողմից արժանացել է «Մարտական ծառայություն» մեդալի, իսկ Բ. Սահակյանի կողմից՝ «Վաչագան Բարեպաշտ» շքանշանի։ Քաշաթաղի շրջանում կրթության համակարգում ունեցած նվիրումի համար արժանացել է ՀՀ ԿԳ նախարարության Ոսկե հուշամեդալի և պատվոգրերի, ԼՂՀ կառավարության պատվոգրի։ Քաշաթաղի շրջանում ՀՀ Երկրապահ կամավորականների միության հիմնադրման և հետագայում բաժանմունքի աշխատանքներում ունեցած ծառայությունների համար արժանացել է ՀՀ ԵԿՄ հուշամեդալի, ՀՀ ԵԿՄ «20-ամյակ» և այլ մեդալների, պատվոգրերի, «Հատուկ գնդի» պատվոգրի։ Քաշաթաղի շրջանի կայացման գործում ունեցած ծառայությունների համար ԱՀ վարչապետ Ա. Հարությունյանի կողմից պարգևատրվել է «Հուշամեդալով»։ 2014 թ. օգոստոսին մասնակցել է Արցախի սահմանների պաշտպանության մարտերին՝ Մատաղիսում։ 2016 թ. ապրիլի սկզբից մինչև հունիսի վերջը մասնակցել է Արցախի սահմանների պաշտպանությանը, լուսաբանել առաջնագծում կատարվող իրադարձությունները։ 2020 թ. պատերազմի օրերին աշխատել է շրջանային ՔՊ շտաբում, նաև Բերձորի իր բնակարանը տրամադրել Արցախին օժանդակող կազմակերպություններին, աջակցել նրանց աշխատանքին, կազմակերպել սննդի, հագուստի և այլ անհրաժեշտ իրերի ներկրում Արցախ։ ՀՀ ԵԿՄ անդամ է, Քաշաթաղի տարածքային բաժանմունքի փոխնախագահն էր մինչև 2020 թ. նոյեմբերը: Ամուսնացած է, ունի երեք դուստր:

Նույնատիպ Հոդվածներ

Հետաքրքիր է իմանալ

Հետաքրքրական է

Մայիսի 30, 2023
Պատմության հետագծով

Պատմության հետագծով

Մայիսի 30, 2023

ՀՀ-ում առաջին էքսկուրսիոն քարանձավը հասանելի է այցելուներին

Հետաքրքրական է

Պատմության հետագծով

Իսկ մենք գիտե՞նք մեր «Դոկտոր Մահին»…

Հետաքրքրական է

Պատմության հետագծով

Հաջորդ Հոդվածը
Ցանկացած գործունեության հիմքում նախ պետք է գաղափարը լինի

Ցանկացած գործունեության հիմքում նախ պետք է գաղափարը լինի

Պատմության հետագծով

Պատմության հետագծով

Ամենաընթերցվածը

  • Ինչպես հաշվարկել գումարի չափը

    Ինչպես հաշվարկել գումարի չափը

    126 Կիսվել են
    Կիսվել 50 Tweet 32
  • Աստվածաշնչյան կարճ առակներ

    298 Կիսվել են
    Կիսվել 119 Tweet 75
  • Ինչ իրավունքներ ունեն հղիներն ու մինչեւ 3 տարեկան երեխա խնամող աշխատողները

    427 Կիսվել են
    Կիսվել 171 Tweet 107
  • Հետաքրքրական է

    2 Կիսվել են
    Կիսվել 1 Tweet 1
  • «Առյուծը առյուծ է՝ էգ լինի, թե որձ»

    46 Կիսվել են
    Կիսվել 18 Tweet 12

Սոցցանցեր

Ցանկ

  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք

Օգտակար Հղումներ

  • Armenpress
  • Armenpress | History
  • Республика Армения
  • Պատմություն
  • Հեղինակներ

Մեր Մասին

Հայաստանի Հանրապետություն՚ օրաթերթը ստեղծվել է 1990 թ.

Ներկայում օրաթերթը հրատարակվում է «Արմենպրես» լրատվական գործակալության կողմից:

 

Հասցե՝ Հայաստանի Հանրապետություն, ք. Երեւան, Արշակունյաց պող. 4, 13-14-րդ հարկեր Հեռ.՝ + (374 10) 52-57-56, Էլ-փոստ՝ [email protected]: Գովազդի համար`+(374 10) 52-69-74, +(374 96) 45-19-38, Էլ-փոստ՝ [email protected]

Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք

Հասցե՝ Հայաստանի Հանրապետություն, ք. Երեւան, Արշակունյաց պող. 4, 13-14-րդ հարկեր Հեռ.՝ + (374 10) 52-57-56, Էլ-փոստ՝ [email protected]: Գովազդի համար`+(374 10) 52-69-74, +(374 96) 45-19-38, Էլ-փոստ՝ [email protected]

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Create New Account!

Fill the forms bellow to register

All fields are required. Log In

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist