Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
ԱՐԽԻՎ
Հայաստանի Հանրապետություն
Երկուշաբթի, Մայիսի 19, 2025
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք
Հայաստանի Հանրապետություն
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք
Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
Հայաստանի Հանրապետություն
Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
Գլխավոր Այլք

Կուրսկի աղեղից մինչեւ Մանջուրիա…

Մայիսի 18, 2022
Այլք
Կուրսկի աղեղից մինչեւ Մանջուրիա…
1
ԿԻՍՎԵԼ ԵՆ
127
ԴԻՏՈՒՄ
Share on FacebookShare on Twitter

Ֆաշիստական օկուպացիայից Ուկրաինայի ու Ղրիմի ազատագրման համար մղված պայքարում Անդրանիկ Ղազարյանն առաջինն էր Հայրենական մեծ պատերազմի մասնակից ավելի քան 40 հայերից, որ արժանացավ ԽՍՀՄ հերոսի կոչման, ում մասին այսօր, ցավոք, քիչ են արտահայտվում, մինչդեռ…

ԽՍՀՄ-ում շքանշան ու կոչում վաստակելն այնքան հեշտ չէր, որքան այսօրվա մեր պատկերացումներն են այդ մասին, իսկ Անդրանիկ Ղազարյանի՝ իսկապես հերոսական մարտերը, որ վարել է թեժ կետերում, այնքան կարեւոր ու բեկումնային էին, որ խրախուսելը ոչ թե ձեւական, ինչ-որ ժամանակի քննարկման առարկա էր, այլ պահից բխող անմիջական վերաբերմունք, եւ խորհրդային բանակի գեներալ-մայոր Անդրանիկ Ղազարյանն իր բարձր կոչումներն ու շքանշանները՝  Լենինի՝ 2, Սուվորովի 2-րդ աստիճանի՝ 3, Կարմիր դրոշի՝ 5 եւ այլն, ստացել է անմիջապես մարտերից հետո։ Նրա անունը չի մոռացվել ԽՍՀՄ գոյության ողջ ընթացքում, եւ պատերազմում ստացած պարգեւները համալրվել են հոբելյանական մեդալներով։ Անդրանիկն այնտեղ էր, որտեղ անհրաժեշտ էր անհապաղ գործողություն ու հաղթանակ. նրա մարտական գործողությունների քարտեզը բազմազան է ու ընդգրկուն՝ Կուրսկի աղեղից մինչեւ Մանջուրիա…

Մեր օրերում, ցավոք, նկատվում են պատմությունն ու ԽՍՀՄ ժողովուրդների արժեքային համակարգը խեղաթյուրող տրամադրություններ, անգամ հնչում են Հայրենական մեծ պատերազմից մեր ժողովրդին դուրս դնելու կոչեր՝ իբր, դա մեր կռիվը չէր, ու մենք այդտեղ հպարտանալու տեղ չունենք։ Պարզ է, որ նման տրամադրություններն ու կոչերը բխում են ԽՍՀՄ կայացած պետական համակարգը փլուզողների ծրագրից, որ հաջողացրին զանգվածներին իրականությունից շեղելու քարոզչական մեքենայի գործադրմամբ ու դեռ շարունակում են սեպ խրել բարեկամության դարավոր թելերով՝ մշակույթով, կենցաղով, գաղափարախոսությամբ, կյանքի ու մահվան պայքարով միմյանց ամրաձույլ ժողովուրդների միջեւ՝ հաշվի չառնելով մի պարզ ճշմարտություն. որքան էլ բաժանեն միմյանց հետ պատմական ճանապարհ անցած ԽՍՀՄ ժողովուրդներին, միասին թե  առանձին-առանձին, նրանք մնում են նույն կենցաղի, ավանդույթների, մշակույթի, գաղափարախոսության կրողներ, իսկ գուցե հենց դա հասկանալով է, որ հայտնի ուժերը փորձում են ոչ միայն բաժանել, այլեւ օտարել ու թուլացնել բոլորին՝ ձեւականորեն կանգնելով մեկնումեկի կողքին ու խրախուսելով նրա ինքնասպան գործողությունները, ինչը հստակ երեւում է Ուկրաինա-Ռուսաստան հակամարտությունից. աշխարհին պետք չէ ո՛չ հզոր Ուկրաինա, ո՛չ հզոր Ռուսաստան, ո՛չ էլ անկախ Հայաստան ու Վրաստան…

Աշխարհի աչքի առջեւ էր, որ Առաջին համաշխարհայինի ժամանակ բնազուրկ եղան, մորթվեցին միլիոնավոր հայեր, իսկ աշխարհը դրան պատասխանեց, այսպես կոչված, «բարեգործությամբ»՝ բացելով խնամատներ ու որբանոցներ… Աշխարհը սիրում է «բարեգործ» երեւալ, իսկ մեզ պե՞տք է նման «բարեգործությունը», երբ աշխարհը մինչեւ հիմա ԽՍՀՄ-ին չի ներում ֆաշիզմի դեմ հաղթանակը, իսկ դա յուրաքանչյուրիս հաղթանակն էր, ԽՍՀՄ յուրաքանչյուր քաղաքացու հաղթանակը՝ հանուն ստեղծարար կյանքի, ու հենց այդ գիտակցությամբ էլ թվով փոքրաքանակ հայ ժողովուրդը Հայրենական մեծ պատերազմ ուղարկեց առավել մեծ քանակության անվեհեր զավակների, ովքեր փառքով պսակեցին հայի անունը՝ անմահացնելով հերոսական հանրագիտարանների էջերում։ Չլիներ նացիզմի դեմ հաղթանակը, չէր լինի եւ Հայաստանը, նրա հետ էլ ողջ Կովկասը կդառնար թուրքական ասպատակատեղի, իսկ Թուրքիան, հայտնի է հարավային թեւում դարանակալած՝ սպասում էր հարձակման իր հերթին, այնպես որ, Հայրենական մեծ պատերազմը առավել քան հայրենական է մեզ՝ հայերիս համար, ու մեր մասնակցությունը մեր ընդհանուր հայրենիքի պաշտպանությանը փրկեց Հայաստանը թուրքական անապատի վերածվելու հեռանկարից… Այսօր, առավել, քան երբեւէ, անհրաժեշտ է մեր արժեքներին լրջորեն վերաբերվել, տուրք չտալ մեր հարցերը մեր փոխարեն լուծելու արտաքին քարոզչությանն ու ճնշումներին, հասկանալ, որ մեր մասին մեզանից լավ ոչ ոք չի մտածի ու մտահոգվի…

Թվում է, թե շեղվեցի թեմայից, սակայն հենց թեման հանգեցրեց խնդրո առարկային, քանզի Անդրանիկ Ղազարյանի կյանքի գործն ու բնույթը հենց հայրենապաշտպան գործոն են, որքան էլ թվա, որ այն ծավալվել է Հայաստանից դուրս, իսկ Անդրանիկ Ղազարյանը ծնունդով շուշեցի է. ծնվել է 1904 թ. մայիսի 14-ին՝ Ռուսական կայսրության Ելիզավետպոլի նահանգում։ Ռազմական մկրտությունն անցել է Երեւանի Ալեքսանդր Մյասնիկյանի անվան զինվորական դպրոցում, որտեղ ստացել է գիտելիք ու կոփել կամքը։ Ծառայել է 76-րդ հայկական դիվիզիայում՝ դասակի հրամանատարից մինչեւ գնդի հրամանատար։ Պատերազմի ժամանակ նրա հրամանատարությամբ՝ հրաձգային տարբեր մասշտաբի կազմավորումների գրագետ  գործողությունների արդյունքում ազատագրվել են բազմաթիվ բնակավայրեր։ Ղազարյանի ղեկավարած 74-րդ հրաձգային դիվիզիան խիզախությամբ ու վարպետությամբ փայլել է հատկապես Կուրսկի աղեղում, Դնեպրի ու Դեսնայի գետանցումների ժամանակ մղվող մարտերում՝ ստեղծելով ամուր հենակետեր, իսկ 1945 թ. ապրիլի 20-ին՝ նախքան ֆաշիստական Գերմանիայի վերջնական ջախջախումը, Անդրանիկ Ղազարյանի 215-րդ հրաձգային դիվիզիան հանվում է բանակի կազմից, գործուղվում է Հեռավոր Արեւելք, այնտեղ մտնում Հեռավորարեւելյան 1-ին ճակատ եւ 1945 թ. օգոստոսին մասնակցում խորհրդա-ճապոնական պատերազմին՝ գերազանց կատարելով առաջադրանքները, այնուհետեւ նշանակվել է խորհրդային հրամանատարության ներկայացուցիչ Հարավային Մանջուրիայում։

Հերոսությունը՝ հերոսություն, պատերազմն էլ՝ պատերազմ. այն հեքիաթային կարող է թվալ միայն պատմելով. Անդրանիկ Ղազարյանը քանիցս ծանր վիրավորվել է, ամիսներով պառկել հոսպիտալներում, սակայն ապաքինվելուն պես կրկին նետվել մարտերի։ Նրա կյանքը բուռն էր ինչպես պատերազմի, այնպես էլ խաղաղության ժամանակ. ոչ միայն սովորել է, այլեւ սովորեցրել. 1938-1939 թթ. եղել է Երեւանի պետական համալսարանի ռազմագիտության ամբիոնի վարիչ, դասախոսել ԲԳԿԲ պահեստի հրամկազմի սարատովյան դասընթացներում, գրել մեմուարներ։ Պատերազմի բովով անցած, կարելի է ասել՝ ռազմական գործը անգիր արած գեներալ-մայորը հարկ է համարել պատերազմից հետո ավարտել Մ. Վ. Ֆրունզեի անվան ռազմական ակադեմիային կից հրամանատարական կազմի դասընթացները, աշխատել որպես միավորման հրամանատարի տեղակալ։ Ոչ միայն Անդրանիկ Ղազարյանն է գրել պատերազմի ու նրա զինվորների մասին, այլեւ իր մասին են գրել, նկարահանել ֆիլմեր, մեծարել։

Պատերազմից հետո Անդրանիկ Ղազարյանը հաստատվել է Սիմֆերոպոլում, այնտեղ էլ վախճանվել 1992 թ. հունվարի 18-ին, հուղարկավորվել է «Աբդալ» գերեզմանատանը։

Թեգեր: Անդրանիկ ՂազարյանԽՍՀՄՀայրենական պատերազմհերոս
ԿիսվելTweetԿիսվել
Էլեոնորա Ներսիսյան

Էլեոնորա Ներսիսյան

Նույնատիպ Հոդվածներ

Հետաքրքիր է իմանալ

Հետաքրքրական է

Մայիսի 30, 2023
Պատմության հետագծով

Պատմության հետագծով

Մայիսի 30, 2023

ՀՀ-ում առաջին էքսկուրսիոն քարանձավը հասանելի է այցելուներին

Հետաքրքրական է

Պատմության հետագծով

Իսկ մենք գիտե՞նք մեր «Դոկտոր Մահին»…

Հետաքրքրական է

Պատմության հետագծով

Հաջորդ Հոդվածը
Ինչի՞ համար կարող եք զղջալ օր ծերության

«Աղուէսները որջեր ունին, եւ երկնքի թռչունները՝ բոյներ. բայց մարդի Որդին տեղ չունի, որ գլուխը դնէ»

Ոգեշնչվելով հերոսների օրինակով

Ոգեշնչվելով հերոսների օրինակով

Ամենաընթերցվածը

  • Ինչի՞ համար կարող եք զղջալ օր ծերության

    Աղոթքներ ամուսնու համար

    44 Կիսվել են
    Կիսվել 18 Tweet 11
  • Հանճարի ու ամբոխի «երկխոսությունը»

    6 Կիսվել են
    Կիսվել 2 Tweet 2
  • Էներգիայի խնայողության ուղիները կենցաղում

    23 Կիսվել են
    Կիսվել 9 Tweet 6
  • Չարդախլեցի մարշալը, ում «Սեւ հովազ» էին կոչելու

    10 Կիսվել են
    Կիսվել 4 Tweet 3
  • Ինչ իրավունքներ ունեն հղիներն ու մինչեւ 3 տարեկան երեխա խնամող աշխատողները

    426 Կիսվել են
    Կիսվել 170 Tweet 107

Սոցցանցեր

Ցանկ

  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք

Օգտակար Հղումներ

  • Armenpress
  • Armenpress | History
  • Республика Армения
  • Պատմություն
  • Հեղինակներ

Մեր Մասին

Հայաստանի Հանրապետություն՚ օրաթերթը ստեղծվել է 1990 թ.

Ներկայում օրաթերթը հրատարակվում է «Արմենպրես» լրատվական գործակալության կողմից:

 

Հասցե՝ Հայաստանի Հանրապետություն, ք. Երեւան, Արշակունյաց պող. 4, 13-14-րդ հարկեր Հեռ.՝ + (374 10) 52-57-56, Էլ-փոստ՝ [email protected]: Գովազդի համար`+(374 10) 52-69-74, +(374 96) 45-19-38, Էլ-փոստ՝ [email protected]

Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք

Հասցե՝ Հայաստանի Հանրապետություն, ք. Երեւան, Արշակունյաց պող. 4, 13-14-րդ հարկեր Հեռ.՝ + (374 10) 52-57-56, Էլ-փոստ՝ [email protected]: Գովազդի համար`+(374 10) 52-69-74, +(374 96) 45-19-38, Էլ-փոստ՝ [email protected]

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Create New Account!

Fill the forms bellow to register

All fields are required. Log In

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist