Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
ԱՐԽԻՎ
Հայաստանի Հանրապետություն
Շաբաթ, Հուլիսի 2, 2022
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք
Հայաստանի Հանրապետություն
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք
Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
Հայաստանի Հանրապետություն
Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
Գլխավոր Սոցիում

Ոգեշնչվելով հերոսների օրինակով

Մայիսի 18, 2022
Սոցիում
Ոգեշնչվելով հերոսների օրինակով
6
ԿԻՍՎԵԼ ԵՆ
601
ԴԻՏՈՒՄ
Share on FacebookShare on Twitter

Կոտայքի մարզի Քասախ գյուղը մարզկենտրոն Հրազդանից 58 կմ հարավ-արեւմուտք է, մայրաքաղաքից ոչ հեռու՝ Աշտարակ տանող ճանապարհի աջակողմում։ Այժմ մոտ 6200 բնակիչ ունեցող գյուղը հիմնադրվել է 1965 թ.՝ նախկին Ապարանի շրջանի Չամռլու գյուղի տեղահանման հաշվին։ Քասախ է վերանվանվել 1970 թ. նոյեմբերի 11-ին։

Արցախյան առաջին գոյամարտի տարիներին գյուղում կազմավորվեց «Քասախ» կամավորական ջոկատը, եւ շատ քասախցիներ զինվորագրվեցին Արցախի ազատագրական պայքարն ու ՀՀ սահմանների պաշտպանությանը։ Ջոկատից 4 հերոսներ՝ կապիտան Արկադիա Հովհաննիսյանը (20. 02. 1942-05. 07. 1992), Աղվան Ստեփանյանը (26. 06. 1965-23. 09. 1993), գնդի որդին՝ Թելման Խաչատրյանը (06. 01. 1960-21. 11. 1993) եւ Արամ Մարտիրոսյանը (10. 11. 1965-29. 09. 1992)  նահատակվեցին ռազմի ճամփաներին։ Նույն գյուղում է ծնվել Ռոբերտ Հայկարամի Գեւորգյանը, ով 1994 թ. հերոսաբար նահատակվեց Հորադիզում։ Գյուղում գործող 2 միջնակարգ դպրոցներից թիվ 1-ը 1997-ից կոչվում է 1975 թ. շրջանավարտ Ռ. Գեւորգյանի անունով։ Միջանցքում հերոսին նվիրված առանձին շրջանակում նրա մասին պատմող փաստաթղթեր են, անձնական իրեր՝ մեծադիր լուսանկարի հարեւանությամբ։

Երբ սկսվեց արցախյան վերջին՝ 44-օրյա պատերազմը, շատ քասախցիներ, ոգեշնչված իրենց ավագ համագյուղացիների հերոսությամբ, շտապեցին առաջնագիծ, մարտնչեցին հերոսաբար։ Այդ պատերազմը ծանր ցավ պատճառեց մեր ժողովրդին։ Քասախ գյուղից անմահության ճամփան բռնեցին 9 քաջորդիներ, որոնց շարքում է նաեւ Հայաստանի զինված ուժերի գնդապետ, Հայաստանի ազգային հերոս Վահագն Ասատրյանը։ Նահատակված հերոսներ Արամ Գալստյանին, Էրիկ Պետրոսյանին, Էմմանուել Ավագյանին, Իշխան Պետրոսյանին, Յուրի Գեւորգյանին, Սամվել Մանասյանին, Հովհաննես Վասիլյանին եւ Դավիթ Վարդանյանին նվիրված հատուկ շրջանակ կա դպրոցի միջանցքում, որի հարեւանությամբ է նաեւ արցախյան առաջին գոյամարտում նահատակվածների շրջանակը։  Վերջին պատերազմի անմահ հերոսներից Վահագնը, Արամը, Էրիկն ու Յուրին թիվ 1 դպրոցի շրջանավարտներ են։ Դպրոցի բակում հիմնվել է հերոսներին նվիրված պուրակ, եւ յուրաքանչյուրի հիշատակին 1 եղեւնի է տնկվել։ Թիվ 1 միջնակարգ դպրոցը գործում է գյուղի հիմնադրման օրվանից, 2016-ից տնօրինում է ԵՊՀ պատմության ֆակուլտետի 2000 թ. շրջանավարտ Քրիստինե Սարգսյանը։ Կրթօջախում այժմ աշխատում են 40 ուսուցիչ, ովքեր, նաեւ տնօրենը, հիմնականում նույն դպրոցի շրջանավարտներ են եւ ունեն համապատասխան մանկավարժական կրթություն։ Այս պահին դպրոցում դասավանդում են կամավոր ատեստավորված 2 ուսուցիչ։ Մասնագետների կարիք չունի կրթօջախը, որտեղ սովորում է 687 աշակերտ։ Մայիսի 6-ին դպրոցում կայացավ ոգեկոչման արարողություն՝ նվիրված Ռոբերտ Գեւորգյանին։ Ներկա էին հերոսի որդին՝ Անդրանիկ Գեւորգյանը, եւ զարմիկը՝ Ալբերտը։ Դպրոցի բակում 2004-ից նրա դասընկերների ջանքերով տեղադրված է հերոսի կիսանդրին, որի մոտ դպրոցի բարձրդասարանցիները շարված էին զինվորական կարգով եւ հնչեցրին Հայոց բանակի զինվորական երդումը։ Եղավ նաեւ ծաղիկների խոնարհում հերոսի հուշաքարի մոտ։

Այնուհետեւ դպրոցի դահլիճում դպրոցականները հանդես եկան ասմունքով ու երգով՝ ներկայացնելով նաեւ հերոսի կենսագրականը։ Սկզբում հնչեց ՀՀ օրհներգը, եւ բեմ բարձրացան դպրոցականները, ովքեր ոգեշնչված են հերոսների սխրագործությամբ, ովքեր ակնածանքով ու հպարտությամբ ներկայացրին հերոսին։ Ծնվել է 1958 թ. հունվարի 1-ին Քասախ գյուղում: 1980 թ. ավարտել է Սոֆինոյի (Վրաստան) ենթասպայական դպրոցը: 1983 թ. ավարտել է Լենինգրադի բարձրագույն ռազմաքաղաքական հրամանատարական ուսումնարանը: 1977-1979 թթ. ծառայել է ԽՍՀՄ ԶՈՒ-ում: 1990 թ. Ռ. Գեւորգյանը մտնում է ծառայության նոր կազմավորված ՀՀ ՆԳՆ միլիցիայի հատուկ նշանակության ջոկատի (ՄՀՆՋ) 2-րդ մոտոհրաձգային գումարտակում՝ վաշտի հրամանատար, որից հետո՝ շտաբի պետ, գումարտակի հրամանատար: Գնահատելով Ռ. Գեւորգյանի հրամանատարական եւ ռազմագիտական բացառիկ ունակությունները՝ բարձր հրամանատարությունը նրան 1992 թ. նշանակում է  մոտոհրաձգային գնդի հրամանատար: 1990-1994 թթ. մոտոհրաձգային գնդի կազմում մասնակցել է Սյունիքի մարզի Շուռնուխ, Կոռնիձոր գյուղերի, Կապան, Մեղրի քաղաքների, Արցախի տարբեր բնակավայրերի ազատագրական ու պաշտպանական մարտերին։ Զոհվել է հերոսաբար՝ 1994 թ. մարտի 10-ին Հորադիզում: Հուղարկավորված է Եռաբլուրում։ Հետմահու արժանացել է ՀՀ ներքին ծառայության գնդապետի կոչման, պարգեւատրվել ՀՀ «Մարտական խաչ» 1-ին աստիճանի շքանշանով։ Աշակերտներն առանձին ու խմբով ներկայացրին իրենց հերոս համագյուղացուն՝ հպարտությամբ խոսելով նաեւ բոլոր անմահների մասին, ովքեր իրենց հերոս նահատակությամբ դարձել են իսկական զինվորի, հայրենապաշտի մարմնացում եւ սիրելի կերպար։

1993 թ. Լաչին-Բերձորի հարավային կողմում՝ «Կոբրա» կոչվող դիրքերում, հանդիպեցի Ռ. Գեւորգյանին, նրա հետ բարձրացա առաջնագիծ, որտեղ հսկում էին իր հրամանատարությամբ գործող վաշտի տղաները։ Վստահ էր հրամանատարը՝ ամուր են պահելու Արցախ-Մայր հայրենիք կապող կյանքի ճանապարհը՝ միջազգայնորեն «Լաչինի մարդասիրական միջանցքը»։ Հրամանատարի համար թանկ էր յուրաքանչյուր զինվորի կյանք, եւ ստեղծել էր հնարավոր պաշտպանական պայմաններ, որ խուսափեն կորուստներից, որ ապահով լինեն զինվորները խրամատում։ Այս մասին ներկայացրի նաեւ ներկաներին, հատկապես աշակերտներին, ովքեր յուրաքանչյուր օր, գալով դպրոց, անցնում են բակում հերոսներին նվիրված պուրակով, նորատունկ եղեւնիների մոտի ցուցանակներին կարդում հերոսների անունները եւ նրանցով ոգեշնչված՝ սկսում դասերը։ Հանդեսից հետո զրուցեցի դպրոցի տնօրենի հետ, ով ներկայացրեց իր ղեկավարած կրթօջախի ձեռքբերումները, հաջողությունները։ Առավել կարեւորեց, որ շրջանավարտների մեծ մասը կրթությունը շարունակում է տարբեր կրթական հաստատություններում, հիմնականում՝ բարձրագույն։ Ներկայումս դպրոցականների մոտ 15 տոկոսը սովորում է գերազանց առաջադիմությամբ։ Ուրախությամբ նշեց՝ բարձր առաջադիմությամբ սովորողներ կան նաեւ ավագ դպրոցում։ Կարեւորեց դպրոցական առարկայական օլիմպիադաներում իր սաների մասնակցությունը, մրցանակների արժանանալը։ Հատկապես ուրախալի է, որ իր սաներն աչքի են ընկել հումանիտար եւ ՆԶՊ առարկաների օլիմպիադաներում։ Նրա աշխատասենյակում արտադպրոցական միջոցառումների ընթացքում ստացած գավաթներն են, պատվոգրեր, հավաստագրեր։ Գավաթներից մեկի վրա գրված է. «ՀՀ եւ ԱՀ դպրոցների աշակերտների սպարտակիադա 1-ին տեղ, 2022 թ.»։ ՀՀ դպրոցականների հրաձգության մրցույթում 2018 թ. դպրոցի տղաների թիմը գրավել է 2-րդ, իսկ աղջիկներինը՝ առաջին տեղ։ Սա խոսում է այն մասին, որ դպրոցում ՆԶՊ առարկան լավ է դասավանդվում։ Լավ վիճակում է նաեւ ֆիզկուլտուրայի դասավանդումը։ Դպրոցի թիմը «Կայուն զարգացման հայկական հիմնադրամի» կողմից իրականացվող «Սպորտային սերունդ 2021» ծրագրի շրջանակներում կազմակերպված մրցույթում ճանաչվել է հաղթող, եւ որպես մրցանակ՝ դպրոցին հատկացվել է մարզագույք։ ՀՀ շրջակա միջավայրի նախարարության կազմակերպած «Օզոնը մեր կյանքում» կարճամետրաժ ֆիլմերի մրցույթում Ռ. Գեւորգյանի անվ. թիվ 1 միջնակարգը ճանաչվել է 1-ին մրցանակակիր։ Փետրվարին կազմակերպվել է «Բեկանեմ շանթեր» խորագիրը կրող միջոցառում՝ նվիրված 44-օրյա պատերազմում նահատակված քասախցիների հիշատակին։ Դպրոցի շենքը ներկայումս նորոգման ընթացքում է։ Կրթօջախն ունի գրադարան, ՆԶՊ դասասենյակ՝ հագեցված անհրաժեշտ իրերով, համակարգչային դասասենյակ, բնագիտական առարկաների լաբորատորիա, արհեստանոց, այգի: Դպրոցի 8-րդ դասարանից 2 աշակերտ մայիսի 7-ին ԵՊՀ-ում մասնակցել են ՀՀ ԿԳՄՍՆ եւ ԵՊՀ համատեղ կազմակերպած աշակերտական աշխատաժողովին՝ ներկայացնելով իրենց հետազոտական աշխատանքը բնագիտությունից (ֆրանսերենով)։

Դպրոցում բացվել է նաեւ դասարան՝ նվիրված Հայաստանի ազգային հերոս Վահագն Ասատրյանին։ Այստեղ հերոսի մեծադիր լուսանկարն է եւ այն պատվոգրերն ու շնորհակալագրերը, որոնք  ստացել է ծառայության ընթացքում։ «Փառք հերոսներին, Փառք հավերժական» մակագրությամբ անկյուն կա՝ նվիրված 44-օրյայի ընթացքում Քասախ գյուղից նահատակված 9 հերոսներին։ Նրանց լուսանկարների վերեւում Նժդեհի խոսքն է. «Քաջերի հարությունն է մահը…»։  Դպրոցի շրջանավարտ Արամ Գալստյանի անունով է կոչվում ընթերցասրահը։ Դպրոցի շենքից քիչ հեռու է Սեթո-Սեդրակ Սարգսի Ջալալյանի հուշարձանը։ Հայ ռազմական, ազատագրական շարժման, հասարակական-քաղաքական գործիչ, ՀՅԴ անդամ, Ապարանի գավառամասի գավառապետ (1917-1918 թթ.), Էջմիածնի գավառի գավառապետ (1918-1919 թթ.), Երեւանի միլիցիայի պետ (1919-1920 թթ.)։ Սեդրակ Ջալալյանը ծնվել է Ապարանի գավառի Չամռլու (Քասախ) գյուղում 1884 թ., վախճանվել է ԱՄՆ-ում 1959 թ.։ Հայաստանի առաջին հանրապետության ստեղծման գործում մեծ է նաեւ ապարանցիների դերը. Բաշ Ապարանի ճակատամարտում հաղթանակը դրա ապացույցն է, եւ հերոսների սերունդները շարունակում են տեր կանգնել հայրենիքին։

Թեգեր: ջոկատՔասախ
Կիսվել2Tweet2Կիսվել
Զոհրաբ Ըռքոյան

Զոհրաբ Ըռքոյան

Զոհրաբ Բուրաստանի Ըռքոյանը ծնվել է 1958 թ. նոյեմբերի 26-ին ՀԽՍՀ Մարտունու շրջանի Գեղհովիտ գյուղում, բանվորի ընտանիքում: 1966 թ. ընդունվել և 1974 թ. ավարտել է Գեղհովիտի Ալ. Մյասնիկյանի անվան միջնակարգ դպրոցի 8-րդ դասարանը և նույն թվականին ընդունվել Երևանի մեքենաշինական տեխնիկում, ավարտել 1978 թ.: 1980 թ. փետրվարին աշխատանքի է ընդունվել Երևանի քաղաքային էլեկտրատրանսպորտի վարչության նորոգման մեխանիկական գործարանում: 1985-91 թթ. ընդունվել և ավարտել է Երևանի պետական համալսարանի բանասիրական ֆակուլտետը: 1991-96 թթ. աշխատել է Մասիսի շրջանի դպրոցներում՝ հայոց լեզվի և գրականության ուսուցիչ: 1996 թ. մարտի 1-ից մինչև սեպտեմբերի 15-ը աշխատել է Երևանի պետական համալսարանի «Երևանի համալսարան» պաշտոնաթերթի խմբագրությունում՝ որպես պատասխանատու քարտուղար: 1996 թ. սեպտեմբերից մինչև 2010 թ. օգոստոսի վերջն աշխատել է ԼՂՀ Քաշաթաղի շրջանի ԿՄՍԵ վարչությունում՝ առաջատար մասնագետ, այնուհետև` նույն վարչության պետի տեղակալ: 2010-ից մինչ օրս Քաշաթաղի շրջանային «Մերան» թերթի գլխավոր խմբագիրն է։ 1989-1994 թթ. մասնակցել է ՀՀ և Արցախի սահմանների պաշտպանական և ազատագրական մարտերին: Նույն ժամանակ ռեպորտաժներով հանդես է եկել ՀՀ լրատվական միջոցներով: «Արծիվներն ամպերի մեջ են» գրքի և «Մեր Քաշաթաղը» լուսանկարների ալբոմի հեղինակ է։ Մարտական, կրթամշակութային և այլ բնագավառներում ցուցաբերած ծառայության համար պարգևատրվել է ՀՀ ՊՆ «Գարեգին Նժդեհ», «Անդրանիկ Օզանյան» գերատեսչական մեդալներով։ Արցախի Հանրապետության նախագահ Ա. Ղուկասյանի կողմից արժանացել է «Մարտական ծառայություն» մեդալի, իսկ Բ. Սահակյանի կողմից՝ «Վաչագան Բարեպաշտ» շքանշանի։ Քաշաթաղի շրջանում կրթության համակարգում ունեցած նվիրումի համար արժանացել է ՀՀ ԿԳ նախարարության Ոսկե հուշամեդալի և պատվոգրերի, ԼՂՀ կառավարության պատվոգրի։ Քաշաթաղի շրջանում ՀՀ Երկրապահ կամավորականների միության հիմնադրման և հետագայում բաժանմունքի աշխատանքներում ունեցած ծառայությունների համար արժանացել է ՀՀ ԵԿՄ հուշամեդալի, ՀՀ ԵԿՄ «20-ամյակ» և այլ մեդալների, պատվոգրերի, «Հատուկ գնդի» պատվոգրի։ Քաշաթաղի շրջանի կայացման գործում ունեցած ծառայությունների համար ԱՀ վարչապետ Ա. Հարությունյանի կողմից պարգևատրվել է «Հուշամեդալով»։ 2014 թ. օգոստոսին մասնակցել է Արցախի սահմանների պաշտպանության մարտերին՝ Մատաղիսում։ 2016 թ. ապրիլի սկզբից մինչև հունիսի վերջը մասնակցել է Արցախի սահմանների պաշտպանությանը, լուսաբանել առաջնագծում կատարվող իրադարձությունները։ 2020 թ. պատերազմի օրերին աշխատել է շրջանային ՔՊ շտաբում, նաև Բերձորի իր բնակարանը տրամադրել Արցախին օժանդակող կազմակերպություններին, աջակցել նրանց աշխատանքին, կազմակերպել սննդի, հագուստի և այլ անհրաժեշտ իրերի ներկրում Արցախ։ ՀՀ ԵԿՄ անդամ է, Քաշաթաղի տարածքային բաժանմունքի փոխնախագահն էր մինչև 2020 թ. նոյեմբերը: Ամուսնացած է, ունի երեք դուստր:

Նույնատիպ Հոդվածներ

Ձորակը պատմում է

Ձորակը պատմում է

Հունիսի 30, 2022
Արցախում հունձ են անում

Արցախում հավաքում են հացահատիկի բերքը

Հունիսի 25, 2022

Քաջասիրտ հրամանատարը

Կառույց, որը համախմբում է համայն հայությանը

«Եթե գան ու ձեզ ասեն, որ զոհվել եմ ես՝ չհավատաք…»

Անմահների սուրբ պատվիրանը

Կարեւորը մեր ժողովրդի նվիրումն է, միասնությունը

Ապրող ու մաքառող Արցախում

Հաջորդ Հոդվածը
Բուժքույրերին օժանդակելու կարեւոր քայլ

Բուժքույրերին օժանդակելու կարեւոր քայլ

«Կարմիր ձիավորը Դիզակը կփրկի»…

«Կարմիր ձիավորը Դիզակը կփրկի»…

Ամենաընթերցվածը

  • Տնտեսական մեր ներուժն ու հնարավորություններն ի մի բերելով

    Տնտեսական մեր ներուժն ու հնարավորություններն ի մի բերելով

    4 Կիսվել են
    Կիսվել 2 Tweet 1
  • Կանխիկ շրջանառությունն այսօրվանից սահմանափակվում է

    3 Կիսվել են
    Կիսվել 1 Tweet 1
  • «Արցախի ձայնը» պիտի սթափեցնի աշխարհին

    2 Կիսվել են
    Կիսվել 1 Tweet 1
  • Երբ էժանագին PR-ն արդեն խաթարում է միջազգային հիմնարար գործընթացները

    1 Կիսվել են
    Կիսվել 0 Tweet 0
  • «Վիրավոր թեւերս բացվել են, եւ գնում եմ իմ երազի հետեւից»…

    2 Կիսվել են
    Կիսվել 1 Tweet 1

Սոցցանցեր

Ցանկ

  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք

Օգտակար Հղումներ

  • Armenpress
  • Armenpress | History
  • Республика Армения
  • Պատմություն
  • Հեղինակներ

Մեր Մասին

Հայաստանի Հանրապետություն՚ օրաթերթը ստեղծվել է 1990 թ.

Ներկայում օրաթերթը հրատարակվում է «Արմենպրես» լրատվական գործակալության կողմից:

 

Հասցե՝ Հայաստանի Հանրապետություն, ք. Երեւան, Արշակունյաց պող. 4, 13-14-րդ հարկեր Հեռ.՝ + (374 10) 52-57-56, Էլ-փոստ՝ [email protected]: Գովազդի համար`+(374 10) 52-69-74, +(374 96) 45-19-38, Էլ-փոստ՝ [email protected]

Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք

Հասցե՝ Հայաստանի Հանրապետություն, ք. Երեւան, Արշակունյաց պող. 4, 13-14-րդ հարկեր Հեռ.՝ + (374 10) 52-57-56, Էլ-փոստ՝ [email protected]: Գովազդի համար`+(374 10) 52-69-74, +(374 96) 45-19-38, Էլ-փոստ՝ [email protected]

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Create New Account!

Fill the forms bellow to register

All fields are required. Log In

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist