-1837 թ. հունիսի 3-ին ծնվել է Պերճ Պռոշյանը (Հովհաննես Ստեփանի Տեր-Առաքելյան)՝ հայ վիպասան:
-1911 թ. հունիսի 3-ին ծնվել է Ալեքսանդր Արաքսմանյանը՝ հայ արձակագիր, դրամատուրգ:
-1891 թ. հունիսի 3-ին մահացել է դերասան, բանաստեղծ եւ նկարիչ Պետրոս Ադամյանը:
-1539 թ. հունիսի 3-ին Ֆլորիդան հայտարարվում է Իսպանիայի տարածք:
-1980 թ. հունիսի 3-ին համակարգիչների խափանման պատճառով ԱՄՆ-ում սխալմամբ ազդարարվում է Խորհրդային Միության միջուկային հարձակման մասին:
-1985 թ. հունիսի 3-ին Վատիկանի եւ Իտալիայի միջեւ կնքված համաձայնագրով կաթոլիկությունը դադարում է պետական կրոն լինելուց:
-1931 թ. հունիսի 3-ին ծնվել է Ռաուլ Կաստրո Ռուսը՝ Կուբայի 17-րդ վարչապետը:
-1875 թ. հունիսի 3-ին մահացել է ֆրանսիացի կոմպոզիտոր Ժորժ Բիզեն:
-1899 թ. հունիսի 3-ին մահացել է ավստրիացի կոմպոզիտոր Յոհան Շտրաուսը (որդի):
-1924 թ. հունիսի 3-ին մահացել է չեխ փիլիսոփա Ֆրանց Կաֆկան: