Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
ԱՐԽԻՎ
Հայաստանի Հանրապետություն
Երկուշաբթի, Մայիսի 26, 2025
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք
Հայաստանի Հանրապետություն
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք
Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
Հայաստանի Հանրապետություն
Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
Գլխավոր Այլք

Ռուսաստանի հերոս Անդրանիկ Գասպարյանի դիմանկարը

Հայ զինվորականները մշտապես փառաբանում են մարտարվեստը՝ դառնալով անմահ հերոսներ

Հունիսի 10, 2022
Այլք
Ռուսաստանի հերոս Անդրանիկ Գասպարյանի դիմանկարը
4
ԿԻՍՎԵԼ ԵՆ
441
ԴԻՏՈՒՄ
Share on FacebookShare on Twitter

Հայ զինվորականը բոլոր ժամանակներում աչքի է ընկել իր ուժով ու քաջությամբ։ Մեր օրերում էլ հայ զինվորի ու սպայի բնորոշ գծերն են տոկունությունը, խիզախությունը, մինչեւ վերջ պայքարելու անկոտրում կամքն ու անմնացորդ նվիրումը։

Շատերի եւ հատկապես Ռուսաստանի հայկական սփյուռքի համար հաճելի անակնկալ էր, երբ հայտնի դարձավ, որ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը Ռուսաստանի հերոսի կոչում է շնորհել փոխգնդապետ Անդրանիկ Գասպարյանին՝ Ուկրաինայում ռազմական հատուկ գործողության ժամանակ կատարած սխրանքի համար։ Ի դեպ, պարգեւը հերոսին է հանձնել անձամբ ՌԴ նախագահը։

Առափնյա պաշտպանության առանձին բրիգադի հրամանատար Անդրանիկ Գասպարյանը իրեն վստահված ստորաբաժանման հետ միասին կարողացել է վերահսկողության տակ վերցնել Խերսոնի շրջանում գետի վրայով անցնող կամուրջը։ Հրամանատարի բրիգադը 3 օր շրջապատված լինելով իրենցից մեծաթիվ ուժերի կողմից եւ ենթարկվելով օդային ու հրետանային հարվածների՝ թույլ չեն տվել, որ հակառակորդի ուժերը ճեղքեն գիծը եւ առաջ շարժվեն։ Նրանք հետ են մղել 9 հարձակում եւ ոչնչացրել են 23 զրահամեքենա։ 

Անդրանիկ Գասպարյանը ծնվել է 1983 թ. սեպտեմբերի 11-ին Հայկական ԽՍՀ Լենինական (այժմ՝ Գյումրի) քաղաքում։ Հայրը՝ Սարգիսն աշխատել է որպես տրոլեյբուսի պահեստի վարորդ, իսկ մայրը՝ Սանդուխտը՝ գուլպեղենի գործարանում։ Այժմ նրա ծնողները թոշակառուներ են։ 1988-ի դեկտեմբերի 7-ի Սպիտակի երկրաշարժի հետեւանքով Անդրանիկի ընտանիքը ստիպված է եղել հեռանալ հայրենիքից: 1993 թ. դեկտեմբերին ընտանիքի հետ տեղափոխվել են Ռուսաստան՝ Օմսկի արվարձան՝ Անդրեեւսկի գյուղ։

Ռուսաստանում Անդրանիկը սովորել է Անդրեեւսկու միջնակարգ դպրոցի 5-10-րդ դասարանները, իսկ 2000 թ. հաջողությամբ ավարտել է այն։ Մոսկվայի ժուռնալիստների միության անդամ, հրապարակախոս, ռազմական լրագրող, ՌԴ ԶՈւ պահեստազորի փոխգնդապետ Արամ Խաչատրյանը գրում է, որ դեռեւս դպրոցական տարիներին նա մեծ հետաքրքրություն էր ցուցաբերում զինվորականի՝ հայրենիքի պաշտպանի մասնագիտության նկատմամբ, ակտիվորեն մասնակցել է ռազմահայրենասիրական դաստիարակության խմբակներին, որոնք կազմակերպում էր դպրոցի նախնական զինվորական պատրաստության գծով ուսուցիչը։

Ռազմական ինստիտուտում ուսումն ավարտելուց հետո Գասպարյանը ծառայել է որպես սպա Ռուսաստանի պաշտպանության նախարարության մի շարք ստորաբաժանումներում։ Նրա ծառայության աշխարհագրությունը շատ ընդարձակ է՝ 102-րդ ռուսական բազան Հայաստանի, Չեչնիայի, Ղրիմի, Սիրիայի տարածքներում, այնուհետեւ շարունակել է ուսումը Մոսկվայի ռազմական ակադեմիայում (2015-2017 թթ.): 2015 թ. մասնակցել է Հայրենական մեծ պատերազմում տարած հաղթանակի 70-ամյակին նվիրված հանդիսավոր զորահանդեսին։

2015 թ. Սիրիայի Արաբական Հանրապետությունում միջազգային ահաբեկիչների դեմ ռուսական ռազմական գործողության սկզբից ի վեր նա բազմիցս գործուղվել է այդ երկիր։ Այդտեղ եւս Գասպարյանն աչքի է ընկել իր խիզախությամբ եւ նվիրումով, ինչի համար պարգեւատրվել է «Արիության» երկու շքանշանով։ Հայ զինվորականի ծառայության հաջորդ վայրը Դոնբասն էր…

Փոխգնդապետ Անդրանիկ Գասպարյանին Ռուսաստանի հերոսի կոչում շնորհելու մասին տեղեկությունը մայիսի վերջին հայտնել էր Օմսկի մարզի նահանգապետ Ալեքսանդր Բուրկովն իր տելեգրամյան ալիքում. «Հպարտությամբ տեղեկացնում եմ ձեզ, որ Ուկրաինայում ռազմական հատուկ գործողության ընթացքում սխրանքի համար նախագահ Վլադիմիր Պուտինը Ռուսաստանի հերոսի կոչում է շնորհել Օմսկից Անդրանիկ Գասպարյանին։ Շնորհակալ եմ Անդրանիկ Սարգիսովիչին սխրանքի, հայրենիքին հավատարմության եւ նացիզմի դեմ հերոսական պայքարի համար։ Նա շարունակում է մարտական հերթապահություն կատարել։ Մեր ժամանակի այսպիսի հերոսների մասին պետք է պատմել մատաղ սերնդին»։

Ռազմական լրագրող Արամ Խաչատրյանը կապ է հաստատել Օմսկի մարզի հայ համայնքի եւ Ռուսաստանի հայերի միության (ՌՀՄ) ղեկավարության հետ։ ՌՀՄ մարզային կառույցի ղեկավար Արայիկ Թաթոյանը զրույցի ընթացքում ընդգծել է, որ փոխգնդապետ Անդրանիկ Գասպարյանը լավագույն ձեւով է դրսեւորել իրեն եւ արդարացիորեն արժանացել է հերոսի կոչման։ Օմսկի մարզում ՀՍՀ նախագահի տեղակալ Աշոտ Նախշքարյանը մեծ հպարտությամբ նշել է, որ վերջերս Անդրեեւսկու միջնակարգ դպրոցում, որի շրջանավարտն է Անդրանիկ Գասպարյանը, տեղադրվել է հուշատախտակ Ռուսաստանի հերոսի պատվին։ Այն բացել է անձամբ Օմսկի մարզի նահանգապետ Ա. Բուրկովը։ Հանդիսավոր միջոցառմանը մասնակցել են նաեւ Օմսկի մարզի վարչակազմի եւ Օմսկի քաղաքապետարանի, ռազմական-հայրենասիրական կազմակերպությունների ներկայացուցիչներ եւ բազմաթիվ այլ հյուրեր: Հերոսի հորեղբայրը՝ Հովհաննես Գասպարյանն էլ պատմել է, որ Անդրանիկ անունը իրեն տվել են ի պատիվ Հայրենական մեծ պատերազմի տարիներին հերոսաբար կռված պապիկի։ Վերջինս երկար տարիներ համարվում էր անհետ կորած, եւ ընդամենը երկու տարի առաջ պարզվեց, որ նա որպես Կարմիր բանակի սպա կռվել է Ուկրաինայում եւ մահացել 1942 թ., թաղված է Ժիտոմիրում։

Փոխգնդապետ Անդրանիկ Գասպարյանը բազմազավակ հայր է, ունի չորս երեխա՝ երկու դուստր՝ Դիանան (ծնված՝ 2010 թ.) եւ Ինեսսան (ծնված՝ 2011թ.) եւ երկու երկվորյակ որդի՝ Ռոման եւ Արտեմը (2016 թ.):

Ռուսաստանի հատուկ ռազմական գործողության ժամանակ աչքի են ընկել նաեւ այլ հայեր, որոնց թվում է մոտոհրաձգային գումարտակի հրամանատար Դերենիկ Տեմիրխանովը։ Հայերը որպես զինվորականներ հետք են թողել թե Ռուսական կայսրության, թե Խորհրդային Միության ռազմական պատմության մեջ։ Ոսկե տառերով են գրված Վալերիան Մադաթովի (Ռոստոմ Գրիգորի Մադաթյան), Միքայել Լորիս-Մելիքովի, Գրիգոր Կորգանովի (Ղորղանյան), մարշալ Հովհաննես Բաղրամյանի, մարշալ Համազասպ Բաբաջանյանի, Սերգեյ Խուդյակովի (Արմենակ Խանփերյանց), ծովակալ Հովհաննես Իսակովի, Խորհրդային Միության կրկնակի հերոս Նելսոն Ստեփանյանի եւ այլոց անունները։

Թեգեր: Անդրանիկ ԳասպարյանՀայ զինվորհերոս
Կիսվել2Tweet1Կիսվել
Լուսինե Մխիթարյան

Լուսինե Մխիթարյան

Ծնվել է Երեւանում, սովորել Հակոբ Օշականի անվան թիվ 172 միջնակարգ դպրոցում, ավարտել դպրոցի ֆիզիկամաթեմատիկական ենթահոսքը։ Հաճախել է ՀԽՍՀ Գեղագիտական դաստիարակության հանրապետական կենտրոնը (այսօր արդեն՝ Հենրիկ Իգիթյանի անվան Գեղագիտության ազգային կենտրոն) եւ ավարտել նկարչության բաժնի լրիվ դասընթացը։ 2001 թվականին գերազանցության դիպլոմով ավարտել է «Դավիթ Անհաղթ» հումանիտար համալսարանի միջազգային հարաբերություններ ֆակուլտետի Իսպանիայի եւ Լատինական Ամերիկայի երկրների բաժինը՝ ստանալով միջազգայնագետի որակավորում իսպանախոս երկրների մասնագիտացմամբ։ 2001-2005 թթ աշխատել է Հայաստանի ազգային արխիվում որպես գլխավոր արխիվագետ։ 2005-2007 թթ. սովորել ՀՀ պետական կառավարման ակադեմիայում՝ ստանալով քաղաքագիտության մագիստրոսի աստիճան «Քաղաքագիտություն» մասնագիտությամբ։ 2008 թ-ի օգոստոսից թղթակցել է «Արմենպրես» լրատվական գործակալությանը, իսկ 2009-ից առայսօր՝ «Հայաստանի Հանրապետություն» օրաթերթին։ Վերապատրաստումներ է անցել հոգեբանության, միջազգային հարաբերությունների եւ հանրային կապերի ոլորտներում։ Ամուսնացած է, ունի երկու որդի։

Նույնատիպ Հոդվածներ

Հետաքրքիր է իմանալ

Հետաքրքրական է

Մայիսի 30, 2023
Պատմության հետագծով

Պատմության հետագծով

Մայիսի 30, 2023

ՀՀ-ում առաջին էքսկուրսիոն քարանձավը հասանելի է այցելուներին

Հետաքրքրական է

Պատմության հետագծով

Իսկ մենք գիտե՞նք մեր «Դոկտոր Մահին»…

Հետաքրքրական է

Պատմության հետագծով

Հաջորդ Հոդվածը
«Սինոփսիսը» մեր երկրի յուրօրինակ այցեքարտն է

«Սինոփսիսը» մեր երկրի յուրօրինակ այցեքարտն է

Համագործակցությունը շարունակվելու մեծ ներուժ ունի

Համագործակցությունը շարունակվելու մեծ ներուժ ունի

Ամենաընթերցվածը

  • Ինչի՞ համար կարող եք զղջալ օր ծերության

    Աստվածաշնչյան կարճ առակներ

    298 Կիսվել են
    Կիսվել 119 Tweet 75
  • «Բրաբիոն ծաղիկ որոնողը…»

    11 Կիսվել են
    Կիսվել 4 Tweet 3
  • Ինչ իրավունքներ ունեն հղիներն ու մինչեւ 3 տարեկան երեխա խնամող աշխատողները

    427 Կիսվել են
    Կիսվել 171 Tweet 107
  • «Ուրիշ աշխարհ» Գանձա գյուղը

    17 Կիսվել են
    Կիսվել 7 Tweet 4
  • Լավ ուսուցիչը լավ սովորող աշակերտ է

    36 Կիսվել են
    Կիսվել 14 Tweet 9

Սոցցանցեր

Ցանկ

  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք

Օգտակար Հղումներ

  • Armenpress
  • Armenpress | History
  • Республика Армения
  • Պատմություն
  • Հեղինակներ

Մեր Մասին

Հայաստանի Հանրապետություն՚ օրաթերթը ստեղծվել է 1990 թ.

Ներկայում օրաթերթը հրատարակվում է «Արմենպրես» լրատվական գործակալության կողմից:

 

Հասցե՝ Հայաստանի Հանրապետություն, ք. Երեւան, Արշակունյաց պող. 4, 13-14-րդ հարկեր Հեռ.՝ + (374 10) 52-57-56, Էլ-փոստ՝ [email protected]: Գովազդի համար`+(374 10) 52-69-74, +(374 96) 45-19-38, Էլ-փոստ՝ [email protected]

Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք

Հասցե՝ Հայաստանի Հանրապետություն, ք. Երեւան, Արշակունյաց պող. 4, 13-14-րդ հարկեր Հեռ.՝ + (374 10) 52-57-56, Էլ-փոստ՝ [email protected]: Գովազդի համար`+(374 10) 52-69-74, +(374 96) 45-19-38, Էլ-փոստ՝ [email protected]

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Create New Account!

Fill the forms bellow to register

All fields are required. Log In

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist