Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
ԱՐԽԻՎ
Հայաստանի Հանրապետություն
Կիրակի, Հունիսի 1, 2025
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք
Հայաստանի Հանրապետություն
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք
Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
Հայաստանի Հանրապետություն
Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
Գլխավոր Այլք

Սեփական ծառի պտուղները համտեսելու հավատով

Թուրքական պետական քաղաքականությունը նույնն է բոլոր ժամանակներում

Հունիսի 15, 2022
Այլք
Սեփական ծառի պտուղները համտեսելու հավատով
3
ԿԻՍՎԵԼ ԵՆ
343
ԴԻՏՈՒՄ
Share on FacebookShare on Twitter

«ՖԷրման անունով ընկեր մը ունիմ, որ ինձմէ բաւական մեծ է: Մարմարայի Էրէղլիսիի իր համեստ ամառանոցին պարտէզին մէջ մէկ հատ իսկ ծառ չկայ: Լոլիկ, պղպեղ, կորեկ, արեւածաղիկ ցաներ է… Հիւրերը միշտ այդ բանջարեղէնները կը հիւրասիրէ: Անգամ մը՝ «Ինչո՞ւ մէկ հատիկ ծառ չես տնկած» հարցուցի եւ զղջացի… «Չեմ տնկեր, բարեկա՛մ»,- ըսաւ ու շարունակեց. «Մեր պապերը, Ադամ եւ Եւայէն սկսեալ մինչեւ 1938-ը ապրած են Պիթլիսի Մութքի (Մոթկան) շրջանի Քէրհօ գիւղի Քիթօրօներուն թաղը: 36 տուն էինք: Այգիներ եւ պարտէզներ ունէինք: 1920-1938-ի միջեւ, Շէյխ Սաիտի ապստամբութեան պատճառով, մէկ կողմէն զինուորներու, միւս կողմէն աւազակներու թիրախն էինք: Ամէն տարի մեր գիւղը կը ռմբակոծուէր: Երեւակայէ, որ 1915-ին ջարդի չենթարկուած մեր թաղին մէջ, 1938-ին միայն հայրս եւ մայրս մնացեր էին… Աքսորի տարիներուն ո՛ւր որ մնացինք եւ ծառ տնկեցինք, հազիւ պտուղները քաղելու ժամանակը հասած՝ մեզ ուրիշ տեղ ղրկեցին: Մեր տնկած ծառերուն պտուղները ուրիշներ վայելեցին: Նոյնիսկ Իսթանպուլի մէջ, երբ ես ինծի համար կրցայ տուն եւ պարտէզ ստեղծել, ծառերուս պտուղները ուրիշները վայելեցին: Այլեւս ծառ չեմ տնկեր»:

Մոտավորապես այսպես է պատմում Հրանտ Դինքը Ֆերման Թորոսլարի հետ իր զրույցը: Այս կարճ նկարագրության մեջ թաքնված է ոչ միայն մեկ անհատի, այլեւ մի ամբողջ ազգի ողբերգություն: Թորոսյան ընտանիքի պատմության մեջ արտացոլված են բազմաթիվ հայերի ճակատագրեր։ «Աքսոր. Ապստամբութեան բովէն անցած մութքեցի հայ ընտանիք մը» հուշագրության մեջ Թորոսլարը ներկայացնում է, թե ինչպես է իր ընտանիքը, որի ազգականների մեծ մասը կոտորվել էր, «Վերաբնակեցման մասին» օրենքի շրջանակներում 1930-ական թթ. Մոտկանից աքսորվում Թուրքիայի արեւմտյան նահանգներ՝ տվյալ շրջանում ապրող հարյուր հազարավոր մարդկանց հետ միասին: Տարիներ շարունակ դժվարին պայմաններում ապրելով, Թորոսյան ընտանիքը թեեւ փորձել է վերադառնալ նախնիների հողը, սակայն ապարդյուն։

Արեւմտահայոց հարցերի ուսումնասիրության կենտրոն գիտահետազոտական հիմնադրամում օրեր առաջ տեղի ունեցավ ներկայումս Միացյալ Նահանգներում բնակվող արեւմտահայ հուշագիր Ֆերման Թորոսլարի «Աքսոր. ապստամբութեան բովէն անցած մութքեցի հայ ընտանիք մը» գրքի արեւմտահայերեն թարգմանության շնորհանդեսը։ Թարգմանիչը Հայաստանում մշտական բնակություն հաստատած սփյուռքահայ մտավորական Մարի Մերտխանեան-Եարալյանն է, ով հուշագրության հեղինակի հետ ծանոթացել է դեռեւս 2003-ին Նյու Ջերսիում եւ նրա ընտանիքի պատմությունը լսելով հասկացել է, որ հանրապետական Թուրքիայի պետական քաղաքականության էությունը նույն ցեղասպանության շարունակությունն է։ Այդ տարիներին մեծ թիվ են կազմել կրոնափոխ եղած, թրքացած կամ պարզապես կորած հայերը։ Մարի Մերտխանեան-Եարալյանը նշեց, որ Ֆերմանին ի վերջո հաջողվել է վերականգնել իր ազգանվան «յան» վերջավորությունը, եւ որ ամենակարեւորն է՝ Նյու Ջերսիի իր տան պարտեզում հիմա անհամար ծառեր կան՝ մրգատու ծառեր…

«Հայերիս, հատկապես՝ ոչ մասնագիտական շրջանակների մոտ, թերեւս, ձեւավորվել է թյուր կարծիք, համաձայն որի՝ թուրք ազգի արհեստական «կերտման» գործընթացն ավարտվել է երիտթուրքերի իշխանության տարիներին։ Մինչդեռ, փաստ է, որ Թուրքիայի բնակչության արհեստական կառուցման քաղաքականությունը, որն ուղեկցվել է բռնի թուրքացման եւ իսլամացման գործընթացներով, անընդմեջ շարունակվել է նաեւ Թուրքիայի Հանրապետության ամբողջ պատմության ընթացքում»,- ասաց գրքի առաջաբանի հեղինակ, թուրքագետ, պատմական գիտությունների թեկնածու Մելինէ Անումյանը։ Որպես հիմնավորում նա նշեց, որ հանրապետության ժամանակաշրջանի տարբեր տարիներին ընդունված հարկադիր վերաբնակեցման մասին օրենքները, 1930-ական թթ. սկսված «Հայրենակի՛ց, թուրքերեն խոսի՛ր» արշավը, 1937-38 թթ. Դերսիմի կոտորածը, 1942-44 թթ. ունեցվածքի հարկի մասին օրենքի գործադրումը, 1955 թ. սեպտեմբերի 6-7-ի «պոգրոմները», 1964 թ. ստամբուլաբնակ հույների արտաքսումը եւ այլ բռնություններ վկայում են այդ քաղաքականության շարունակականության մասին։

Թուրքագետի խոսքով, ի տարբերություն վերոհիշյալ քաջածանոթ դեպքերի՝ մեզանում համեմատաբար քիչ է հայտնի 1934 թ. հունիսի 14-ին Թուրքիայի Ազգային մեծ ժողովի կողմից ընդունված եւ 2510 համարը կրող «Վերաբնակեցման մասին» օրենքը, որը տվյալ ժամանակաշրջանի Թուրքիայի ներքին գործերի նախարար Շյուքրյու Քայայի կարծիքով՝ պետք է կառուցեր «մեկ լեզվով խոսող, նույն կերպ մտածող, միանման զգացումներ տածող» բնակչությամբ մի երկիր։ «Թեեւ օրենքի հիմնական թիրախը քրդերն էին, սակայն այն, բնականաբար, չշրջանցեց նաեւ հայերին եւ այլ փոքրամասնություններին։ Վերաբնակեցման քաղաքականության իրական նպատակն ուծացումն էր, այսինքն՝ քեմալական իշխանությունները շարունակում էին երիտթուրքերի կիսատ թողած գործը, այն է՝ բռնի իսլամացման եւ թուրքացման, նաեւ ճնշումների ու կոտորածների միջոցով բնակչության միատարրացումը եւ ձուլումը թուրք ազգի հետ»,- ասաց նա՝ հավելելով, որ Մուստաֆա Քեմալ Աթաթյուրքն անձամբ էր հետեւում արեւմտահայության աքսորի գործընթացին։

«Հայաստանի Հանրապետություն» օրաթերթի հետ զրույցում Մելինէ Անումյանը նշեց, որ գրքի հայերեն թարգմանությունն ու հրապարակումը շատ կարեւոր են, քանի որ հայկական, հատկապես ոչ մասնագիտական շրջանակներն այդքան էլ տեղեկացված չեն Թուրքիայի Հանրապետության պատմության որոշ մութ էջերին։ «Գիրքն ընթերցելիս ունեցած զգացողությունները բավականին ծանր են եղել. հատկապես Արցախյան երկրորդ պատերազմից հետո բոլորիս համար շատ դժվար է անդրադառնալ այս թեմաներին։ Հուշագրության ընթերցումը ստիպում է ընթերցողին վերապրել կարդացածը, քանի որ հուշագրությունը ոչ թե գեղարվեստական պատում է, այլ իրական դեպքերի արտացոլում։ Հեղինակը, չլինելով գրող, գեղեցիկ լեզվով է շարադրել, իսկ թարգմանիչն էլ՝ շատ գեղեցիկ եւ հաջող է փոխադրել։ Ընթերցելիս թվում է՝ գրված է հենց արեւմտահայերենով, այլ ոչ թե թուրքերենով»,- ընդգծեց զրուցակիցս։

Ի դեպ, հուշագրությունն առաջին անգամ լույս է ընծայվել 2013 թ. Կոստանդնուպոլսում գործող «Արաս» հայկական հրատարակչության կողմից։ Գիրքն այնքան մեծ արձագանք է ստացել Թուրքիայում, որ թուրքերեն բնագիրը վերահրատարակվել է 5 անգամ, եւ ներկայում պատրաստվում է հուշագրության 6-րդ հրատարկությունը։

«Արեւմտահայոց հարցերի ուսումնասիրության կենտրոնի» տնօրեն, բանասիրական գիտությունների դոկտոր, արեւմտահայերեն հրատարակության խմբագիր Հայկազուն Ալվրցյանը նկատեց, որ կրոնափոխ հայերի թեմային առաջին անգամ հրապարակայնորեն անդրադարձել է Պոլսո հայոց պատրիարք Շնորհք արք. Գալուստյանը 1980 թ.` խոսելով ծպտյալ եւ կրոնափոխ հայերի խմբերի, նրանց կրոնափոխության խնդիրների եւ հանգամանքների մասին: «Նրա խոսքը շրջադարձային եւ պատմական նշանակություն ունեցավ ոչ միայն հարցը հետազոտողների, այլ նախ եւ առաջ իրենց՝ կրոնափոխ հայերի համար, որոնց ոչ բնակության վայրերն էին մինչ այդ հայտնի, ոչ թիվը, ոչ նրանց նկատմամբ պետության վարած քաղաքականությունը, ոչ էլ՝ այլ տեղեկություններ: Ազգային հարցը Թուրքիայում գործող բազմաթիվ տաբուներից մեկն էր, որի մասին խոսելը բնականաբար ուներ ծանր, եթե ոչ ճակատագրական հետեւանք»,- մանրամասնեց Ալվրցյանը:

Թեեւ հեղինակն իր գիրքը համարում է հուշագրություն, սակայն գրքի խմբագրի համոզմամբ, գործ ունենք գեղարվեստի տաղանդով օժտված հետաքրքիր անհատականության հետ։ «Հազարավոր հալածյալների եւ սեփական երկրում երկար ու ձիգ տարիների աքսորյալների ծանր կյանքի հետաքրքիր խտացումն է Թորոսյան ընտանիքի այս ուշագրավ պատումը»,- ընդգծեց Ալվրցյանը:

Դեռեւս 1925 թ. վարչապետ, հետագայում՝ նախագահ Իսմեթ Ինյոնյուն հայտարարել էր. «Ինչ գնով ուզում է լինի, մենք թրքացնելու ենք մեր երկրում ապրողներին, իսկ թուրքերի եւ թրքականության դեմ դուրս եկողներին` ոչնչացնելու»: 2009 թ. մարտին այն ժամանակ վարչապետ Էրդողանն այդ միտքը բանաձեւեց այսպես. «Մեկ լեզու, մեկ ազգություն. ով որ չի հավանում, կթողնի, կգնա»: Սա եւս վկայում է, որ թուրքական պետական քաղաքականությունը երկրում ապրող այլ ազգությունների նկատմամբ չի փոխվել տարբեր ժամանակներում։

Թեգեր: գիրք
Կիսվել1Tweet1Կիսվել
Լուսինե Մխիթարյան

Լուսինե Մխիթարյան

Ծնվել է Երեւանում, սովորել Հակոբ Օշականի անվան թիվ 172 միջնակարգ դպրոցում, ավարտել դպրոցի ֆիզիկամաթեմատիկական ենթահոսքը։ Հաճախել է ՀԽՍՀ Գեղագիտական դաստիարակության հանրապետական կենտրոնը (այսօր արդեն՝ Հենրիկ Իգիթյանի անվան Գեղագիտության ազգային կենտրոն) եւ ավարտել նկարչության բաժնի լրիվ դասընթացը։ 2001 թվականին գերազանցության դիպլոմով ավարտել է «Դավիթ Անհաղթ» հումանիտար համալսարանի միջազգային հարաբերություններ ֆակուլտետի Իսպանիայի եւ Լատինական Ամերիկայի երկրների բաժինը՝ ստանալով միջազգայնագետի որակավորում իսպանախոս երկրների մասնագիտացմամբ։ 2001-2005 թթ աշխատել է Հայաստանի ազգային արխիվում որպես գլխավոր արխիվագետ։ 2005-2007 թթ. սովորել ՀՀ պետական կառավարման ակադեմիայում՝ ստանալով քաղաքագիտության մագիստրոսի աստիճան «Քաղաքագիտություն» մասնագիտությամբ։ 2008 թ-ի օգոստոսից թղթակցել է «Արմենպրես» լրատվական գործակալությանը, իսկ 2009-ից առայսօր՝ «Հայաստանի Հանրապետություն» օրաթերթին։ Վերապատրաստումներ է անցել հոգեբանության, միջազգային հարաբերությունների եւ հանրային կապերի ոլորտներում։ Ամուսնացած է, ունի երկու որդի։

Նույնատիպ Հոդվածներ

Հետաքրքիր է իմանալ

Հետաքրքրական է

Մայիսի 30, 2023
Պատմության հետագծով

Պատմության հետագծով

Մայիսի 30, 2023

ՀՀ-ում առաջին էքսկուրսիոն քարանձավը հասանելի է այցելուներին

Հետաքրքրական է

Պատմության հետագծով

Իսկ մենք գիտե՞նք մեր «Դոկտոր Մահին»…

Հետաքրքրական է

Պատմության հետագծով

Հաջորդ Հոդվածը
Ինչի՞ համար կարող եք զղջալ օր ծերության

Իմաստնությունն ում է տրվում եւ ում կողմից

Ինչը կարող էր կործանել, այն էլ փառաբանեց…

Ինչը կարող էր կործանել, այն էլ փառաբանեց...

Ամենաընթերցվածը

  • Ինչ իրավունքներ ունեն հղիներն ու մինչեւ 3 տարեկան երեխա խնամող աշխատողները

    Ինչ իրավունքներ ունեն հղիներն ու մինչեւ 3 տարեկան երեխա խնամող աշխատողները

    428 Կիսվել են
    Կիսվել 171 Tweet 107
  • Ինչպես հաշվարկել գումարի չափը

    127 Կիսվել են
    Կիսվել 51 Tweet 32
  • Տասնյակ կյանքեր փրկելուց հետո…

    4 Կիսվել են
    Կիսվել 2 Tweet 1
  • Աստվածաշնչյան կարճ առակներ

    299 Կիսվել են
    Կիսվել 120 Tweet 75
  • Առաջնագծում-3

    4 Կիսվել են
    Կիսվել 2 Tweet 1

Սոցցանցեր

Ցանկ

  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք

Օգտակար Հղումներ

  • Armenpress
  • Armenpress | History
  • Республика Армения
  • Պատմություն
  • Հեղինակներ

Մեր Մասին

Հայաստանի Հանրապետություն՚ օրաթերթը ստեղծվել է 1990 թ.

Ներկայում օրաթերթը հրատարակվում է «Արմենպրես» լրատվական գործակալության կողմից:

 

Հասցե՝ Հայաստանի Հանրապետություն, ք. Երեւան, Արշակունյաց պող. 4, 13-14-րդ հարկեր Հեռ.՝ + (374 10) 52-57-56, Էլ-փոստ՝ [email protected]: Գովազդի համար`+(374 10) 52-69-74, +(374 96) 45-19-38, Էլ-փոստ՝ [email protected]

Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք

Հասցե՝ Հայաստանի Հանրապետություն, ք. Երեւան, Արշակունյաց պող. 4, 13-14-րդ հարկեր Հեռ.՝ + (374 10) 52-57-56, Էլ-փոստ՝ [email protected]: Գովազդի համար`+(374 10) 52-69-74, +(374 96) 45-19-38, Էլ-փոստ՝ [email protected]

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Create New Account!

Fill the forms bellow to register

All fields are required. Log In

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist