-1929 թ. հունիսի 17-ին ծնվել է Տիգրան Պետրոսյանը՝ խորհրդահայ շախմատիստ, միջազգային գրոսմայստեր (1952) եւ շախմատի աշխարհի չեմպիոն 1963-1969 թթ., ԽՍՀՄ սպորտի վաստակավոր վարպետ (1960), շախմատային տեսաբան եւ վերլուծաբան, «Շախմատային Մոսկվա» ամսագրի խմբագիր (1963-1966), «64» շաբաթաթերթի գլխավոր խմբագիր (1968-1977), փիլիսոփայական գիտությունների թեկնածու։ Նրա մականունն էր «Երկաթե Տիգրան», որը նրան շնորհվել է իր գրեթե անհաղթահարելի պաշտպանողական խաղաոճի համար, որտեղ գլխավոր շեշտը դրվում էր ավտանգության վրա։ Պետրոսյանին են վերագրում Հայաստանում շախմատի մասսայականացումը։
-1935 թ. հունիսի 17-ին հիմնադրվել է Երեւանի բուսաբանական այգին։
-1969 թ. հունիսի 17-ին մահացել է Գուրգեն Մահարին՝ հայ գրող (ծնվ.՝ 1903 թ.)։
-1971 թ. հունիսի 17-ին մահացել է Պարույր Սեւակը՝ հայ ականավոր բանաստեղծ, մշակութային գործիչ, գրականագետ, թարգմանիչ։ Թաղված է հայրենի տան բակում՝ Զանգակատուն գյուղում։ Բանասիրական գիտությունների դոկտոր (1970): ՀԽՍՀ պետական մրցանակի դափնեկիր (1967, «Անլռելի զանգակատուն» պոեմի համար), (ծնվ.՝ 1924 թ.):
-1579 թ. հունիսի 17-ին Ֆրենսիս Դրեյքը ափ է իջնում Հյուսիսային Ամերիկայում՝ ներկայիս Սան Ֆրանցիսկոյի տարածքում, եւ այն կոչում է «Nova Albion»՝ հայտարարելով անգլիական։
-1765 թ. հունիսի 17-ին հիմնադրվել է Սանկտ Պետերբուրգի Ազգային Էրմիտաժը։
-1866 թ. հունիսի 17-ին Ավստրիան պատերազմ հայտարարեց Պրուսիային, որով սկսվեց Ավստրո-պրուսական պատերազմը։
-1885 թ. հունիսի 17-ին ֆրանսիական «Իզեր» նավով Ազատության արձանը բերվեց Նյու Յորք։