Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
ԱՐԽԻՎ
Հայաստանի Հանրապետություն
Ուրբաթ, Մայիսի 23, 2025
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք
Հայաստանի Հանրապետություն
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք
Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
Հայաստանի Հանրապետություն
Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
Գլխավոր Այլք

Անահիտի աղբյուրի սիրո արձագանքները…

Հացի փառատոն՝ պատմական Հացիկ գյուղում

Հունիսի 21, 2022
Այլք
Անահիտի աղբյուրի սիրո արձագանքները…
5
ԿԻՍՎԵԼ ԵՆ
492
ԴԻՏՈՒՄ
Share on FacebookShare on Twitter

Պատմական հինավուրց բնակավայրի անունն իսկ (Հացիկ) ուրվագծում է ավանդույթներով եւ սովորություններով հարուստ ներկապնակը, ինչի մասին հիշատակվում է 5-րդ դարից: Իր «Արցախ» գրքում գյուղի վերաբերյալ բավական հիշարժան տեղեկություններ է հաղորդում գրող եւ ազգագրագետ Մակար եպիսկոպոս Բարխուդարյանը, ով, անդրադարձ կատարելով համայնքի տարածքում գտնվող պատմամշակութային հուշարձաններին, կարեւորում է Վաչագան Բարեպաշտ թագավորի գործունեությունը՝ կապված ժամանակաշրջանի ուշագրավ իրադարձությունների հետ: Հենց նրա կառավարման օրոք է կառուցվել «Բռի» եկեղեցական (վանական) համալիրը: Բազմաթիվ լեգենդներ եւ զրույցնր են «շրջանառվում» Վաչագան թագավորի եւ Անահիտի սիրո պատմության մասին: Ասում են, որ վերջինիս անունը կրող աղբյուրի մոտ «թագավորը հանդիպել եւ սիրահարվել է ծամերով աղջկան», հագեցրել ծարավը: Այսօր էլ կա եւ խոխոջում է Անահիտի սառնորակ այդ աղբյուրը, որ երիտասարդների համար խորհրդանշական հանդիպման վայր է դարձել…

Հատկանշական է, որ հիմնականում «Անահիտի աղբյուրի» մոտ են կազմակերպվում ժողովրդական տոնախմբությունները, նշվում համայնքի օրը, անցկացվում ավանդական մյուս միջոցառումները: Հերթականը, որը կայացավ վերջերս՝ Մարտունու շրջվարչակազմի մշակույթի եւ երիտասարդության բաժնի նախաձեռնությամբ, խորհրդանշական էր: Հացի փառատոնն իր շուրջն էր հավաքել ոչ միայն շրջանի, այլեւ Արցախի տարբեր բնակավայրերի ներկայացուցիչների, արտերկրից ժամանած հյուրերի, ովքեր հետաքրքրված են հացի արարման պատմությամբ, ծեսերով եւ սովորություններով:

Թարմ թոնրահացի, գաթայի, ժենգալով հացի, կուրկուտի եւ խաշիլի անուշ բուրմունքը տարածվել էր գյուղով մեկ ու, մերվելով ժողովրդական հնչեղ երաժշտությանը, բարձրացրել տոնի մասնակիցների տրամադրությունը: Արցախյան ազգային տարազով մեծ մաման (Այան) ողջունում է հյուրերին եւ առատ սեղանի մոտ հրավիրում նրանց: «Պարավըք եկալ, այ ազիզ ղոնաղներ: Ըշկըրներիս յրա տեղ օնիք… Մեր տըռները, մեր սրտըրնեն միշտ պեց ա ծեր առաջ: Մենակ շատըմ խնդրում՝ պարի խաբարներավ շենը կյաք: Էս վերջին տնըքանդի կըռեվը սրտըրնես կոտրալ ա: Ժողովրդեն ունքամաչը պեցվում չի»,- արցախյան բարբառով հյուրերին է դիմում Այան եւ ջահել հարսներին հորդորում պատրաստած տաք ճաշերն ու համով ուտեստներն արագ տեղավորել սեղանին: Իսկ վերջիններս, որ կարծես նրա խոսքին էին սպասում, շուքով զարդարում են տոնական սեղանը եւ հյուրերին սիրալիր հացի հրավիրում: Շուտով թամադան օրհնում է տոնական սեղանը, եւ առաջին բաժակը, բնականաբար, բարձրացվում է պատերազմում նահատակված հայորդիների հիշատակի համար: Ապա փառաբանվում են հացն հանապազօրյա, ցորենից պատրաստված անուշահամ մյուս բարիքներն ու քաղցրավենիքները եւ կարմիր գինին, որ «գժված» խաղում է բաժակներում, արարող շինականի գովքն անում…

Փառատոնին առանձին տաղավարներով էին ներկայացել Հացի (Հացիկ), Եմիշճան, Բերդաշեն, Մուշկապատ, Մյուրիշեն, Նորշեն, Գիշի համայնքների հացագործները: Մասնակիցներից յուրաքանչյուրը փորձել էր ներկայացնել իր գյուղի, իր համայնքի խորհրդանշական ճաշատեսակը՝ թոնրահացի եւ թոնրի մեջ պատրաստված գաթայի համադրմամբ: Այնուհետեւ տոնակատարությունը տեղափոխվեց «Տկողնեն հանդ», ուր օրվա խորհուրդը մարդիկ վայելեցին ժողովրդական երգերի ու շարականների ներքո: Կարեւորելով նման ավանդական միջոցառումների կազմակերպման անհրաժեշտությունը՝ Մարտունու շրջվարչակազմի մշակույթի եւ երիտասարդության հարցերի բաժնի վարիչ Կարինե Սարգսյանը մասնավորապես ասաց, թե գտնվելով սահմանին մոտ, մարդիկ երբեք չկորցնելով զգոնությունը՝ շարունակում են ապրել ու արարել, արժանապատվորեն նշել ավանդական տոներն ու արժեւորել դրանք, փոխանցել սերունդներին. «Թող թշնամին տեսնի, որ մեր ժողովուրդն անկոտրում է, միասնական ու իր հողը երբեք չի զիջի: Թող նա լավ իմանա, որ Արցախն ապրում է, պատմական Հացիկ գյուղը կանգնած է եւ շարունակելու է հարատեւել»:

Պատմական Հացիկում տոնախմբությունը շարունակվեց մինչեւ երեկո, եւ Անահիտի աղբյուրի սիրո արձագանքներն ընդհուպ վանական համալիր էին հասել: Մարդիկ իրենց ծարավն հագեցրած տուն են շտապում: Վաղը նրանց մի նոր անակնկալ է սպասում: Արտերն հասունացել են, ու պիտի սկսեն հունձը…

Թող այն առատ լինի, բարի լինի:                   

Թեգեր: ԱրցախՀացփառատոն
Կիսվել2Tweet1Կիսվել
Դավիթ Միքայելյան

Դավիթ Միքայելյան

Ծնվել է 1952 թ. նոյեմբերի 7-ին, ԼՂ Ասկերանի շրջանի Բալուջա (Այգեստան) գյուղում: Բարձրագույնն ավարտելուց հետո` 1973 թվականից, աշխատել է «Խորհրդային Ղարաբաղ» (այժմ` «Ազատ Արցախ») թերթի խմբագրությունում` գրական աշխատող, բաժնի վարիչ: 1978-1980 թթ. Ասկերանի շրջանի «Կարմիր դրոշ» նորաստեղծ թերթի առաջին պատասխանատու քարտուղարն է եղել: 1989 թ. ընտրվել է ԼՂՀ գրողների միության վարչության քարտուղար: Այնուհետեւ գլխավորել է «Արցախ» գրահրատարակչությունը: 1997-ին կրկին աշխատանքի է անցել «Ազատ Արցախի» խմբագրությունում` բաժնի վարիչ, պատասխանատու քարտուղար: 1998-2008 թթ. ԼՂՀ կառավարության մամուլի ծառայության պետն էր, 2008-2020 թթ. ԼՂՀ գրողների միության քարտուղարը, «Պըլը-Պուղի» երգիծական հանդեսի գլխավոր խմբագիրը, Ստեփանակերտի քաղաքապետարանի մամուլի ծառայության ղեկավարը: 1998-ից «Հայաստանի Հանրապետություն» օրաթերթի սեփական թղթակիցն է Արցախում: ՀՀ եւ ԼՂՀ գրողների միության, ինչպես նաեւ Արցախի ժուռնալիստների միության անդամ է: Հրատարակել է բանաստեղծությունների եւ արձակ գործերի 17 ժողովածու, ինպես նաեւ «Սիրուց եւ ցավից ծնված երգեր» երգարանը։

Նույնատիպ Հոդվածներ

Հետաքրքիր է իմանալ

Հետաքրքրական է

Մայիսի 30, 2023
Պատմության հետագծով

Պատմության հետագծով

Մայիսի 30, 2023

ՀՀ-ում առաջին էքսկուրսիոն քարանձավը հասանելի է այցելուներին

Հետաքրքրական է

Պատմության հետագծով

Իսկ մենք գիտե՞նք մեր «Դոկտոր Մահին»…

Հետաքրքրական է

Պատմության հետագծով

Հաջորդ Հոդվածը
Հայկական դպրատան տարեվերջյան ղողանջումները

Հայկական դպրատան տարեվերջյան ղողանջումները

Պատմության հետագծով

Պատմության հետագծով

Ամենաընթերցվածը

  • Ինչ իրավունքներ ունեն հղիներն ու մինչեւ 3 տարեկան երեխա խնամող աշխատողները

    Ինչ իրավունքներ ունեն հղիներն ու մինչեւ 3 տարեկան երեխա խնամող աշխատողները

    427 Կիսվել են
    Կիսվել 171 Tweet 107
  • Պռոշյանի առածանին

    10 Կիսվել են
    Կիսվել 4 Tweet 3
  • «Բրաբիոն ծաղիկ որոնողը…»

    10 Կիսվել են
    Կիսվել 4 Tweet 3
  • Լավ ուսուցիչը լավ սովորող աշակերտ է

    36 Կիսվել են
    Կիսվել 14 Tweet 9
  • «Ես դերասանուհի Ալլա Թումանյանն եմ…»

    59 Կիսվել են
    Կիսվել 24 Tweet 15

Սոցցանցեր

Ցանկ

  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք

Օգտակար Հղումներ

  • Armenpress
  • Armenpress | History
  • Республика Армения
  • Պատմություն
  • Հեղինակներ

Մեր Մասին

Հայաստանի Հանրապետություն՚ օրաթերթը ստեղծվել է 1990 թ.

Ներկայում օրաթերթը հրատարակվում է «Արմենպրես» լրատվական գործակալության կողմից:

 

Հասցե՝ Հայաստանի Հանրապետություն, ք. Երեւան, Արշակունյաց պող. 4, 13-14-րդ հարկեր Հեռ.՝ + (374 10) 52-57-56, Էլ-փոստ՝ [email protected]: Գովազդի համար`+(374 10) 52-69-74, +(374 96) 45-19-38, Էլ-փոստ՝ [email protected]

Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք

Հասցե՝ Հայաստանի Հանրապետություն, ք. Երեւան, Արշակունյաց պող. 4, 13-14-րդ հարկեր Հեռ.՝ + (374 10) 52-57-56, Էլ-փոստ՝ [email protected]: Գովազդի համար`+(374 10) 52-69-74, +(374 96) 45-19-38, Էլ-փոստ՝ [email protected]

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Create New Account!

Fill the forms bellow to register

All fields are required. Log In

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist