Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
ԱՐԽԻՎ
Հայաստանի Հանրապետություն
Շաբաթ, Հուլիսի 2, 2022
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք
Հայաստանի Հանրապետություն
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք
Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
Հայաստանի Հանրապետություն
Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
Գլխավոր Սփյուռք

Հայկական դպրատան տարեվերջյան ղողանջումները

Հունիսի 21, 2022
Սփյուռք
Հայկական դպրատան տարեվերջյան ղողանջումները
1
ԿԻՍՎԵԼ ԵՆ
106
ԴԻՏՈՒՄ
Share on FacebookShare on Twitter

Վալենսիայում կայացավ տեղի հայկական կիրակնօրյա դպրոցի 2021-2022 տարեվերջի եւ պատվոգրերի հանձնման հանդիսավոր արարողությունը, որին ծնողներից բացի մասնակցեցին նաեւ տեղական ինքնակառավարման մարմնի՝ «Կոմպրոմիս» քաղաքական ուժը ներկայացնող անդամներ Յուդելիս Մովենան եւ  Էվա Էռնանդեսը։ Նախորդի համեմատությամբ՝ այս տարին նկատելիորեն ավելի աշխույժ էր, ինչպես ընդհանրապես ներհամայնքային, նույնպեսեւ՝ ուսումնական կյանքի առումով։ Համավարակի պատճառով հայտարարված սահմանափակումների աստիճանական մեղմացումները հնարավորություն էին ընձեռել իրականացնելու առկա ծրագրերի զգալի մասը։

Վերոհիշյալ անբարենպաստ հանգամանքների պատճառով 2021-ին, օրինակ, այդպես էլ չկայացավ արդեն ավանդական դարձած «Լավագույն աշակերտ» մրցանակի հանձնումը, երբ կար արդեն դափնեկիրը։ Իսկ այսօր դափնեկիր Խաչիկ Գրիգորյանը ստացավ վերջապես պարգեւատրումը։ Ասել ենք արդեն եւ մեկ անգամ եւս նշենք, որ վալենսիական ինքնավարությունում գործող հայկական դպրատունը միակն է այստեղ (եւ առաջինը՝ Իսպանիայում), որտեղ սաները ոչ միայն տառաճանաչմանն են հետեւում, այլեւ մեր ժողովրդի պատմության, գրականության եւ մշակույթի դասեր առնում։

Այդքանով հանդերձ, ինչպես իր գործին նվիրված դպրոցի տնօրեն Արարատ Ղուկասյանը, նույնպես եւ հայրենասեր ուսուցչուհիներ Աստղիկ Սաղաթելյանն ու Աննա Սանասարյանը չեն դադարում պարբերաբար հորդորել մեր հայրենակիցիներին, որ հայերենը ոչ միայն դասընթացների ժամանակ գործածական լինի, այլեւ անպայման (եւ դա շատ ավելի կարեւոր է)՝ տան միջավայրում։

Միջոցառման մեկնարկը սկսվեց պարով՝ փոքրիկ Մոնիկայի գեղեցիկ կատարմամբ։ Շարունակությամբ մեկ առ մեկ բեմ դուրս եկան բոլոր աշակերտները, որոնցից յուրաքանչյուրն արտասանում էր հայրենիքին, մայրենի լեզվին, համայն հայությանը նվիրված տարբեր հեղինակների գործեր։ Շարունակությամբ՝ շատ տպավորիչ եւ հուզիչ էր պատվոգրերի ստացման պահը. դրանք երեխաներին հանձնեցին ուսուցիչները եւ ձեռնարկին ներկա իսպանացի հյուրերը։ Ոչ պակաս հրաշալի էին «Այբ, բեն, գիմի», «Այբուբեն-աղոթքի», Համո Սահյանի խոսքերի հիման վրա գրված՝ Սասուն Պասկեւիչյանի «Մեր լեզուն» երգերի կատարումները վալենսիաբնակ մեր հայ մանուկների կողմից։

Սպասված ավարտական մասը՝ 2022 թ. լավագույն աշակերտի ընտրության հարցը։ Մրցանակակիրն այս անգամ ամբողջ տարի առավել աչքի ընկած Իզաբելլա Մանուկյանն է։ Հաջորդ շնորհակալագրերը հանձնվեցին Աստղիկ Սաղաթելյանին եւ Աննա Սանասարյանին՝ հայապահպանության գործում ներդրած նշանակալի ավանդի համար։ Երկուսն էլ այդ իմաստով իսկապես շատ մեծ աշխատանք են կատարում։ Իսկ ահա Ռուզաննա Գրիգորյանին շնորհվեց «Տարվա լավագույն անդամ» մրցանակը։

Ամփոփիչ խոսքով հանդես եկած համայնքի ղեկավար Արարատ Ղուկասյանը, ով տարիներ շարունակ չի ուզում ընդունել, թե ինչ բան է հոգնածությունը, երբ խնդիրն ազգին է վերաբերում, իր շնորհակալությունը հայտնեց բոլոր ներկաներին։ Հանձինս՝ ծնողների, ովքեր մեծ դերակատարում ունեն ազգապահպանման գործում։

Միջոցառումը եզրափակվեց ջութակի գեղեցիկ հնչյունների ներքո՝ Անժելա Գեւորգյանի կատարմամբ։

Արթուր ՂՈՒԿԱՍՅԱՆ

Վալենսիա, հատուկ «ՀՀ»-ի համար

Թեգեր: ԻսպանիամշակույթՍփյուռքՎալենսիա
ԿիսվելTweetԿիսվել
 Հայաստանի Հանրապետություն

 Հայաստանի Հանրապետություն

Նույնատիպ Հոդվածներ

Ջավախք աշխարհի աննման գեղեցկությունը

Ջավախք աշխարհի աննման գեղեցկությունը

Մայիսի 26, 2022
«Ուրիշ աշխարհ» Գանձա գյուղը

«Ուրիշ աշխարհ» Գանձա գյուղը

Մայիսի 25, 2022

Կարեւորելով ճարտարագիտական կրթության դերն ու նշանակությունը

Նավթի դեմ` գիտություն

Միսլատան եղել ու մնում է արդարության կողքին

Արժանի գնահատական

Հայկական սփյուռքը պետք է առաջ տանի մեկ՝ հայկակա՛ն շահը

Մանկության բակից՝ անվերջ երկար ճամփա…

Հաջորդ Հոդվածը
Պատմության հետագծով

Պատմության հետագծով

Հետաքրքիր է իմանալ

Հետաքրքրական է

Ամենաընթերցվածը

  • Տնտեսական մեր ներուժն ու հնարավորություններն ի մի բերելով

    Տնտեսական մեր ներուժն ու հնարավորություններն ի մի բերելով

    4 Կիսվել են
    Կիսվել 2 Tweet 1
  • Կանխիկ շրջանառությունն այսօրվանից սահմանափակվում է

    3 Կիսվել են
    Կիսվել 1 Tweet 1
  • «Արցախի ձայնը» պիտի սթափեցնի աշխարհին

    2 Կիսվել են
    Կիսվել 1 Tweet 1
  • Երբ էժանագին PR-ն արդեն խաթարում է միջազգային հիմնարար գործընթացները

    1 Կիսվել են
    Կիսվել 0 Tweet 0
  • «Վիրավոր թեւերս բացվել են, եւ գնում եմ իմ երազի հետեւից»…

    2 Կիսվել են
    Կիսվել 1 Tweet 1

Սոցցանցեր

Ցանկ

  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք

Օգտակար Հղումներ

  • Armenpress
  • Armenpress | History
  • Республика Армения
  • Պատմություն
  • Հեղինակներ

Մեր Մասին

Հայաստանի Հանրապետություն՚ օրաթերթը ստեղծվել է 1990 թ.

Ներկայում օրաթերթը հրատարակվում է «Արմենպրես» լրատվական գործակալության կողմից:

 

Հասցե՝ Հայաստանի Հանրապետություն, ք. Երեւան, Արշակունյաց պող. 4, 13-14-րդ հարկեր Հեռ.՝ + (374 10) 52-57-56, Էլ-փոստ՝ [email protected]: Գովազդի համար`+(374 10) 52-69-74, +(374 96) 45-19-38, Էլ-փոստ՝ [email protected]

Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք

Հասցե՝ Հայաստանի Հանրապետություն, ք. Երեւան, Արշակունյաց պող. 4, 13-14-րդ հարկեր Հեռ.՝ + (374 10) 52-57-56, Էլ-փոստ՝ [email protected]: Գովազդի համար`+(374 10) 52-69-74, +(374 96) 45-19-38, Էլ-փոստ՝ [email protected]

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Create New Account!

Fill the forms bellow to register

All fields are required. Log In

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist