Վարդ՝ մարդու կողմից աճեցվող, «Մասրենի» (լատ.՝ Rosa) կոչվող վարդազգիների դասին պատկանող ներկայացուցիչների տեսակների եւ տարատեսակների հավաքական անվանում։ Վարդերի տարատեսակների մեծ մասը ստացվել է երկարատեւ սելեկցիայի արդյունքում բազմաթիվ կրկնակի խաչասերումների եւ ընտրանքի իրականացման ճանապարհով։ Որոշ տարատեսակներ վայրի վարդազգիների տեսակների ձեւ են: Դրանց կարող եք հանդիպել տարբեր հարթավայրային գոտիներում։
Առաջին անգամ վարդեր սկսել են աճեցնել Հին Հռոմում, չնայած, այն ժամանակների այգիների հիմնական նպատակը օգտակար բույսերի աճեցումն էր, սակայն հին հռոմեական գրողների ստեղծագործություններում հանդիպում են վարդերի մոտ 10 տարատեսակների նկարագրություններ։ Հերոդոտոսը արդեն Ք. ա. 5-րդ դարում իր «Պատմության» մեջ նկարագրում է Մակեդոնիայում գտնվող Միդոս արքայի այգիները եւ հիշատակում է այնտեղի բամբակյա վարդը։ Թեոփրաստեսը Ք. ա. 300 թ. նկարագրում է Հունաստանի այգիները եւ 15, 20 եւ նույնիսկ 100 թերթիկներ ունեցող վարդերի։
Պոմպեյի հրաշալի խճանկարի վրա, որը Նեապոլի թանգարանում է, կարելի է տեսնել նաեւ դամասկոսյան վարդեր (Rosaճdamascena), որոնց հայրենիքը, անկասկած, արեւելքն է, որտեղից էլ նրանք հայտնվել են Հարավային Իտալիայի այգիներում։ Հռոմեական կայսրության անկման հետ մեկտեղ այգեգործությունը տարածվեց վանքերում։ Հենց վանական այգիներն էլ Ալպերից այն կողմ գտնվող այգիների համար նախատիպ ծառայեցին։ Կառլոս Մեծը Capitulare de villis կալվածատան կառավարման իր հրահանգում թվարկել է բույսեր, որոնք անհրաժեշտ է աճեցնել, եւ որոնց մեջ կային վարդեր։