Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
ԱՐԽԻՎ
Հայաստանի Հանրապետություն
Երկուշաբթի, Մայիսի 19, 2025
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք
Հայաստանի Հանրապետություն
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք
Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
Հայաստանի Հանրապետություն
Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
Գլխավոր Այլք

Կիլիկյան արքաների 13-րդը…

Հուլիսի 20, 2022
Այլք
Կիլիկյան արքաների 13-րդը…
6
ԿԻՍՎԵԼ ԵՆ
596
ԴԻՏՈՒՄ
Share on FacebookShare on Twitter

Կիլիկյան Հայաստանը որոշ ժամանակ միակ քրիստոնյա պետությունն էր ողջ Մերձավոր Արեւելքում. երբեմն այն անվանում էին «քրիստոնյա կղզի իսլամի ծովում»։ Հեշտ չէր խուսափել իսլամադավանների հետ ընդհարումներից, կաթոլիկներն էլ իրենց պահանջներն ունեին Հայոց աշխարհից, մինչդեռ Կիլիկյան Հայաստանը սատարում էր խաչակրաց արշավանքներին։ Մինչ մոնղոլների իսլամ ընդունելը, հայկական ուժերն ու մոնղոլները միասին էին կռվում մամլուքների դեմ, դրանից հետո մոնղոլներն էլ, իրենց հերթին, լուրջ սպառնալիք դարձան հայերին…

Կիլիկիայի համար այդպիսի բարդ ու դժվարին ժամանակ էլ գահ բարձրացավ Օշին Ա-ն։ Մի կողմից՝ ներքին պառակտումների ու գահակալական կռիվների, մյուս կողմից՝ արտաքին կողմնորոշումների ու երկիրը պահելու ճիգերի արանքում, նոր ձեւավորված իրողությունների համապատկերին Օշին Ա-ն համարձակվեց գրավել գահը, այն բանից հետո, երբ 1307 թ. նոյեմբերի 17-ին արդեն իսլամ ընդունած թաթար զորավար Փիլարղուն բանակցությունների պատրվակով Անարզաբա հրավիրեց Հեթում Բ-ին եւ Լեւոն Դ-ին ու դավադրաբար սպանեց նրանց։ Օշինը ջախջախեց Փիլարղուին՝ դուրս քշելով Հայաստանից։ Հայերի միջամտությամբ ու խնդրանքով խանը մահապատժի ենթարկեց Փիլարղուին։ Հայկական թափուր գահի համար լուրջ պայքար ծավալվեց երկու եղբայրների՝ Լեւոն Գ-ի եւ Կեռանի որդիների միջեւ։ Նախկին թագավոր Սմբատը, վերադառնալով Կոնստանդնուպոլսից, ձգտում էր կրկին տիրանալ գահին. հաղթեց Օշինը եւ դարձավ Կիլիկիայի 13-րդ թագավորը։ Պաշտոնապես թագադրվեց 1309 թ. սեպտեմբերի 4-ին՝ Տարսոնի Սբ Սոֆիա եկեղեցում։ Օշին Ա-ն ծնվել է 1283 թ. հունվարի 10-ին. նա Հեթումյանների դինաստիայի ժառանգներից էր, ծնողների 16 զավակներից 15-րդը։

Իսլամի հարձակումներից երկիրը պաշտպանելու համար Օշին Ա-ն նախորդների նման հույսը դրեց կաթոլիկ աշխարհի օգնության վրա եւ փորձեց շարունակել հայ ժողովրդի լատինացման գործընթացը, սակայն հանդիպեց ժողովրդի կատաղի դիմադրությանը. այնուամենայնիվ, թագավորը առաջ մղեց կաթոլիկ եկեղեցուն միանալու Սիսի ժողովի որոշումը։ 1308-09 թթ. լատինացման դեմ երկրում զանգվածային ապստամբություն բարձրացավ, որը ղեկավարվում էր Մեծ Հայքից. դիմադրությանը մասնակցում էին ինչպես ժողովուրդը, այնպես էլ նախարարներ ու հոգեւոր դասի ներկայացուցիչներ. նրանց անվանեցին հակաունիթորականներ։ Օշինը  դաժանաբար ճնշեց ապստամբությունը, որն ուղեկցվում էր ինչպես բնակչության, այնպես էլ ազնվականության զանգվածային մահապատիժներով, իսկ ապստամբությանը միացած քահանաները բանտարկվում կամ վտարվում էին երկրից։ Չնայած սրան, Օշինն ստիպված էր ենթարկվել ազգային ուժերի պահանջին եւ դադարեցնել կրոնական վեճերն ու զբաղվել երկրի սահմանների ամրապնդմամբ ու շինարարական աշխատանքներով։ Ի վերջո, 1317 թ. մուսուլմանական պետությունների նոր սպառնալիքի եւ Հովհաննես 22-րդ պապի ճնշմամբ Օշին Ա-ն եւ լատինամետ կաթողիկոս Կոնստանդին Գ Կեսարացին Ադանայի ժողովում ընդունեցին կաթոլիկ եկեղեցուն միանալու որոշում՝ հաստատելով նախորդ՝ Սիսի ժողովի որոշումները։ Սակայն ժողովրդի դիմադրությամբ այն չիրագործվեց։

Փիլարղուի հետ հաշվեհարդարից ու մոնղոլներին երկրից դուրս քշելուց հետո էլ չավարտվեց հակամարտությունը նրանց հետ. 1314 թ. մոնղոլներն առաջին անգամ արշավեցին կլիկիայի վրա, որից հետո թուրքերի ու մամլուքների հետ նրանց արշավները դարձան պարբերական։ Ու թեեւ Կիլիկիայի արտաքին եւ ներքին քաղաքականությունն ամբողջությամբ ուղղված էր դեպի Արեւմուտք, սակայն հայոց արքաները աջակցություն չէին ստանում այնտեղից։ Այն արտոնությունների՝ հողերի դիմաց, որ ստացել էին հայ տիրակալների թույլտվությամբ, Կիլիկիայում տեղակայված մի շարք կաթոլիկական օրդերներ, խոստանալով զինվորական ծառայություն, լավագույն դեպքում խախտում էին խոստումը։ Սա էր պատճառը, որ 1317 թ. Օշինը զենքի ուժով խլում է մի շարք օրդերների ունեցվածքը, բռնագրավում գանձարանը։ Արեւմտամոլությունը երկրում հանգեցրել էր պառակտումների, թուլացրել կենտրոնական իշխանությունը։ 1318 թ. վատթարացան հայ-կիպրոսան հարաբերությունները. Օշինը Տյուրոսի Ամորիի ապստամբությունը ճնշելուց հետո ապաստան է տալիս կնոջը՝ Ժաննային ու քրոջը՝ Իզաբելային. նրանք երեխաների հետ լքում են կղզին։ Իշխանությունը վերականգնած Հենրի 2-րդին դուր չի գալիս սա, բացի այդ, Օշինը Կիլիկիայից վտարել էր Կիպրոսի թագավորին աջակցող հիվանդախնամներին։ Այս պայմաններում միայն Հովհաննես 22-րդ պապի անձնական միջամտությունն է կանխում Կիպրոսի եւ Կիլիկյան թագավորությունների ռազմական բախումը։ Նույն՝ 1318 թ. Եգիպտոսի սուլթանության զորքերը ներխուժում են Կիլիկիա։ Հայկական զորքերը Կոռիկոսի տեր Օշինի հրամնաատարությամբ նրանց դուրս են մղում՝ զգալի կորուստներ պատճառելով։

Օշին Ա-ն թագավորեց մինչեւ իր վախճանը՝ 1320 թ. հուլիսի 20-ը: Նա վախճանվեց Դրազարկի վանքում. կարծիք կա, որ նրան թունավորել են… Հանկարծամահ եղած Օշին Ա-ին հաջորդել է նրա մանկահասակ որդի Լեւոն Ե-ն։

Թեգեր: Օշին Ա
Կիսվել2Tweet2Կիսվել
Էլեոնորա Ներսիսյան

Էլեոնորա Ներսիսյան

Նույնատիպ Հոդվածներ

Հետաքրքիր է իմանալ

Հետաքրքրական է

Մայիսի 30, 2023
Պատմության հետագծով

Պատմության հետագծով

Մայիսի 30, 2023

ՀՀ-ում առաջին էքսկուրսիոն քարանձավը հասանելի է այցելուներին

Հետաքրքրական է

Պատմության հետագծով

Իսկ մենք գիտե՞նք մեր «Դոկտոր Մահին»…

Հետաքրքրական է

Պատմության հետագծով

Հաջորդ Հոդվածը
Հայաստանի ջրաղացները կարող են զբոսաշրջության զարգացման լուրջ խթան դառնալ

Հայաստանի ջրաղացները կարող են զբոսաշրջության զարգացման լուրջ խթան դառնալ

Ինչի՞ համար կարող եք զղջալ օր ծերության

Ապահովագրություն

Ամենաընթերցվածը

  • Ինչի՞ համար կարող եք զղջալ օր ծերության

    Աղոթքներ ամուսնու համար

    44 Կիսվել են
    Կիսվել 18 Tweet 11
  • Ինչ իրավունքներ ունեն հղիներն ու մինչեւ 3 տարեկան երեխա խնամող աշխատողները

    427 Կիսվել են
    Կիսվել 171 Tweet 107
  • Չարդախլեցի մարշալը, ում «Սեւ հովազ» էին կոչելու

    10 Կիսվել են
    Կիսվել 4 Tweet 3
  • Լավ ուսուցիչը լավ սովորող աշակերտ է

    35 Կիսվել են
    Կիսվել 14 Tweet 9
  • Աստվածաշնչյան կարճ առակներ

    298 Կիսվել են
    Կիսվել 119 Tweet 75

Սոցցանցեր

Ցանկ

  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք

Օգտակար Հղումներ

  • Armenpress
  • Armenpress | History
  • Республика Армения
  • Պատմություն
  • Հեղինակներ

Մեր Մասին

Հայաստանի Հանրապետություն՚ օրաթերթը ստեղծվել է 1990 թ.

Ներկայում օրաթերթը հրատարակվում է «Արմենպրես» լրատվական գործակալության կողմից:

 

Հասցե՝ Հայաստանի Հանրապետություն, ք. Երեւան, Արշակունյաց պող. 4, 13-14-րդ հարկեր Հեռ.՝ + (374 10) 52-57-56, Էլ-փոստ՝ [email protected]: Գովազդի համար`+(374 10) 52-69-74, +(374 96) 45-19-38, Էլ-փոստ՝ [email protected]

Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք

Հասցե՝ Հայաստանի Հանրապետություն, ք. Երեւան, Արշակունյաց պող. 4, 13-14-րդ հարկեր Հեռ.՝ + (374 10) 52-57-56, Էլ-փոստ՝ [email protected]: Գովազդի համար`+(374 10) 52-69-74, +(374 96) 45-19-38, Էլ-փոստ՝ [email protected]

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Create New Account!

Fill the forms bellow to register

All fields are required. Log In

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist