Թուղթը բուսական թելերից մշակված եւ միահյուսված բարակ թերթանման նյութ է, որի թելերը միմյանց կապվում են կառչման մակերեւութային ուժերով։ Թղթի պատրաստման եղանակը հայտնաբերել է Ցայ Լունը Չինաստանում (2-րդ դար)։ 6-8-րդ դարերում Միջին Ասիայում, Ճապոնիայում, Կորեայում թուղթ էր արտադրվում։ Եվրոպայում երեւան է եկել 11-12-րդ դարերում։ Հայաստանում թուղթն օգտագործվել է 8- 9-րդ դարերից։ Թղթի վրա մեզ հասած ամենահին հայկական ձեռագիրը 10-րդ դարի է։
-Ճապոներեն թուղթ բառը նշանակում է նաեւ աստվածություն։
-A4 ձեւաչափի թուղթը հնարավոր չէ ծալել 7-ից ավելի անգամ։