-1824 թ. հուլիսի 27-ին ծնվել է Ալեքսանդր Դյուման (որդի)՝ ֆրանսիացի գրող (մահ.՝ 1895 թ.):
-1830 թ. հուլիսի 27-ին ծնվել է Ադել Հյուգոն՝ Վիկտոր Հյուգոյի եւ Ադելի դուստրը:
-1841 թ. հուլիսի 27-ին մահացել է Միխայիլ Լերմոնտովը՝ ռուս բանաստեղծ, դրամատուրգ, արձակագիր եւ նկարիչ։ Մեծ եղավ Լերմոնտովի ազդեցությունը նաեւ հարեւան ժողովուրդների, այդ թվում եւ հայ գրականության վրա։ Նրա երկերի հայերեն թարգմանությունն սկսվել է անցյալ դարի 1840-ականներից (Հ. Համազասպյանի, Մ. Նալբանդյանի, Ս. Նազարյանի, Ռ. Պատկանյանի, Մ. Սադաթյանի թարգմանությունները)։ Լերմոնտովի ստեղծագործությունները թարգմանել են նաեւ Ալ. Ծատուրյանը, Հ. Թումանյանը, Ե. Չարենցը, Ն. Զարյանը, Պ. Սեւակը, Վ. Գեւորգյանը, Վ. Հովակիմյանը եւ այլք։ Հայ կերպարվեստում լերմոնտովյան թեմաներով կտավներ են ստեղծել Հ. Այվազովսկին, Վ. Սուրենյանցը, Գ. Բաշինջաղյանը, Մ. Սարյանը, երաժշտության մեջ՝ Ա. Սպենդիարյանը («Երեք արմավենի»), Ա. Խաչատրյանը («Դիմակահանդեսի» համար գրված երաժշտությունը)։ Հայ թատրոնում Արբենինի դերում հանդես են եկել Պ. Ադամյանը, Վ. Փափազյանը, Վ. Վաղարշյանը։
-1853 թ. հուլիսի 27-ին ծնվել է Վլադիմիր Կորոլենկոն՝ ռուս գրող (մահ.՝ 1921 թ.):
-1945 թ. հուլիսի 27-ին Ալեքսանդր Սոլժենիցինը դատապարտվում է ութ տարվա ուղղիչ աշխատանքների՝ «հակասովետական քարոզչության համար»:
-1953 թ. հուլիսի 27-ին Կորեական պատերազմն ավարտվում է Հյուսիսային եւ Հարավային Կորեաների միջեւ բաժանարար գոտու ստեղծումով: