Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
ԱՐԽԻՎ
Հայաստանի Հանրապետություն
Կիրակի, Հունիսի 1, 2025
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք
Հայաստանի Հանրապետություն
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք
Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
Հայաստանի Հանրապետություն
Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
Գլխավոր Այլք

Հայ լեզվաբանն ընտրվել է Վրաց գիտնականների կոնգրեսի արտասահմանյան անդամ

Հուլիսի 27, 2022
Այլք
Հայ լեզվաբանն ընտրվել է Վրաց գիտնականների կոնգրեսի արտասահմանյան անդամ
2
ԿԻՍՎԵԼ ԵՆ
171
ԴԻՏՈՒՄ
Share on FacebookShare on Twitter

Վերջերս Վրաց գիտնականների կոնգրեսը մեր վաստակաշատ լեզվաբան Վաղարշակ Մադոյանին ընտրել է արտասահմանյան անդամ։ Առաջարկը ներկայացրել են Վրաստանի գիտությունների ակադեմիայի 6 անդամներ։

Վաղարշակ Մադոյանն արտասահմանում Հայաստանը ներկայացնող մեր ամենահայտնի գիտնականներից է։ Նա գիտական զեկուցումներ է ներկայացրել ավելի քան 50 միջազգային գիտաժողովներին։ Բացի հայ եւ ռուս, ընդհանուր եւ միջազգային լեզվաբանությանը, գերմանագիտությանը վերաբերող գիտական ուսումնասիրություններից, Վ. Մադոյանը մարդու իրավունքներին նվիրված մի շարք աշխատություններ է տպագրել, որոնք վերաբերում են սոցիալիստական եւ հետսոցիալիստական իրականությունում մարդու շահագործման, հանցավոր ձրիակերության, լճացման հարցերի ուրույն մեկնաբանություններին։

Գիտական գործունեությանը զուգահեռ՝ Վ. Մադոյանը կատարում է հասարակական եւ կազմակերպչական մեծ աշխատանք՝ ԽՍՀՄ կազմում եղած ժողովուրդներին Հայաստանի հետ մերձեցնելու նպատակով։ Նա Հայաստանում Խորհրդային Ռուսաստանի շրջանավարտների միության գործադիր տնօրենն է, Հայաստան-Ռուսաստան,  АОКС-Украина միությունների նախագահության անդամ, մի շարք միջազգային եւ հանրապետական գիտական ու գեղարվեստական հանդեսների խմբագրական կոլեգիաների անդամ։  Տարածաշրջանային եւ միջազգային համագործակցության, մարդու իրավունքների, խաղաղության հարցերով հանդես է եկել մի շարք միջազգային համաժողովներում՝ Հելսինկիում (1991), Դելիում (1993), Մոսկվայում (1997), Ինդիանապոլիսում (ԱՄՆ, 2001), Փարիզում (2001), Ամմանում (Հորդանան, 2004)։ Հայտնի է Ղարաբաղյան շարժմանն ակտիվ օժանդակությամբ։

Վաղարշակ Մադոյանը Երեւանի Անանիա Շիրակացի միջազգային հարաբերությունների համալսարանի հիմնադիր-ռեկտորն է, ճարտարապետության եւ շինարարության Հայաստանի ազգային համալսարանի լեզուների ամբիոնի վարիչը։ Նա «Հայաստանի Հանրապետություն» օրաթերթի լավ բարեկամն է, մեզ մոտ տպագրվող ակտիվ հեղինակներից։

Բերում ենք մի հատված Վրաստանի ԳԱԱ փոխնախագահ Ռոին  Մետրեւելիի` Վրաստանի գիտնականների կոնգրեսի անդամ ընտրվելու կապակցությամբ Վաղարշակ Մադոյանին ուղարկած շնորհավորական ուղերձից. «Սրտանց ողջունում եմ վրացի եւ հայ գիտնականների միջեւ համագործակցության, առողջ գիտական բանավեճի, բարեկամության ավանդույթների շարունակության համար եւ ուրախ եմ, որ Դուք զարգացնում եք այդ բարի հարաբերությունները վրացի գիտնականների հետ։ Ես ողջունում եմ Ձեզ, որ միացել եք գիտության եւ հասարակական գործիչների մեր մեծ հանրությանը։ Ձեր գիտական նվաճումները լեզվաբանության, գրականության, գրաքննադատության, ինչպես նաեւ իրավունքի բնագավառում, Ձեր կողմից բարձրացված՝ լեզվի քաղաքականության կարգավորման հարցերը, ինչպես նաեւ Ձեր համալսարանի համագործակցությունը ճշգրիտ եւ բնական գիտությունների  վրացի գիտնականների հետ հիմք ծառայեցին Ձեզ ընտրելու Կոնգրեսի արտասահմանյան անդամ։ Ես ոչ պակաս երջանիկ եմ, որ Դուք, ականավոր գիտնականդ, ծնվել եք Վրաստանում եւ ունեք սերտ բարեկամական կապեր վրացի գործընկերների եւ վրաց ժողովրդի հետ։ Ցանկանում եմ Ձեզ երկար կյանք եւ մեծ ստեղծագործական հաջողություններ ի շահ մեր հին ժողովուրդների»։

Թեգեր: Վաղարշակ Մադոյան
Կիսվել1Tweet1Կիսվել
 Հայաստանի Հանրապետություն

 Հայաստանի Հանրապետություն

Նույնատիպ Հոդվածներ

Հետաքրքիր է իմանալ

Հետաքրքրական է

Մայիսի 30, 2023
Պատմության հետագծով

Պատմության հետագծով

Մայիսի 30, 2023

ՀՀ-ում առաջին էքսկուրսիոն քարանձավը հասանելի է այցելուներին

Հետաքրքրական է

Պատմության հետագծով

Իսկ մենք գիտե՞նք մեր «Դոկտոր Մահին»…

Հետաքրքրական է

Պատմության հետագծով

Հաջորդ Հոդվածը
«Որպեսզի չխզվի կապը սերունդների միջեւ»

«Որպեսզի չխզվի կապը սերունդների միջեւ»

Պատմության հետագծով

Պատմության հետագծով

Ամենաընթերցվածը

  • Ինչ իրավունքներ ունեն հղիներն ու մինչեւ 3 տարեկան երեխա խնամող աշխատողները

    Ինչ իրավունքներ ունեն հղիներն ու մինչեւ 3 տարեկան երեխա խնամող աշխատողները

    428 Կիսվել են
    Կիսվել 171 Tweet 107
  • Ինչպես հաշվարկել գումարի չափը

    127 Կիսվել են
    Կիսվել 51 Tweet 32
  • Տասնյակ կյանքեր փրկելուց հետո…

    4 Կիսվել են
    Կիսվել 2 Tweet 1
  • Աստվածաշնչյան կարճ առակներ

    299 Կիսվել են
    Կիսվել 120 Tweet 75
  • Առաջնագծում-3

    4 Կիսվել են
    Կիսվել 2 Tweet 1

Սոցցանցեր

Ցանկ

  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք

Օգտակար Հղումներ

  • Armenpress
  • Armenpress | History
  • Республика Армения
  • Պատմություն
  • Հեղինակներ

Մեր Մասին

Հայաստանի Հանրապետություն՚ օրաթերթը ստեղծվել է 1990 թ.

Ներկայում օրաթերթը հրատարակվում է «Արմենպրես» լրատվական գործակալության կողմից:

 

Հասցե՝ Հայաստանի Հանրապետություն, ք. Երեւան, Արշակունյաց պող. 4, 13-14-րդ հարկեր Հեռ.՝ + (374 10) 52-57-56, Էլ-փոստ՝ [email protected]: Գովազդի համար`+(374 10) 52-69-74, +(374 96) 45-19-38, Էլ-փոստ՝ [email protected]

Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք

Հասցե՝ Հայաստանի Հանրապետություն, ք. Երեւան, Արշակունյաց պող. 4, 13-14-րդ հարկեր Հեռ.՝ + (374 10) 52-57-56, Էլ-փոստ՝ [email protected]: Գովազդի համար`+(374 10) 52-69-74, +(374 96) 45-19-38, Էլ-փոստ՝ [email protected]

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Create New Account!

Fill the forms bellow to register

All fields are required. Log In

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist