Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
ԱՐԽԻՎ
Հայաստանի Հանրապետություն
Ուրբաթ, Հունվարի 2, 2026
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք
Հայաստանի Հանրապետություն
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք
Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
Հայաստանի Հանրապետություն
Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
Գլխավոր Այլք

Պատմության հետագծով

Օգոստոսի 31, 2022
Այլք
Պատմության հետագծով
1
ԿԻՍՎԵԼ ԵՆ
53
ԴԻՏՈՒՄ
Share on FacebookShare on Twitter

-1867 թ. օգոստոսի 31-ին մահացել է Շառլ Բոդլերը՝ ֆրանսիացի բանաստեղծ, արվեստաբան (ծնվ.՝ 1821 թ.):

-1908 թ. օգոստոսի 31-ին ծնվել է Վիլյամ Սարոյանը։ Ծնվել է Ֆրեզնոյում (ԱՄՆ, Կալիֆոռնիա)` Բիթլիսից գաղթած հայ ընտանիքում։ Գրողի ձեւավորման մեջ մեծ դեր են խաղացել ինքնակրթությունը, ամերիկյան ու համաշխարհային գրականության ընթերցումը, հարազատ ժողովրդի հոգեւոր մշակույթի, ավանդույթների, պատմության տարրերի ժառանգումը, հայկական շրջապատի ազգային ինքնատիպությունը (մահ.՝ 1981 թ.):

-1927 թ. օգոստոսի 31-ին մահացել է Անդրանիկ Օզանյանը՝ հայ ֆիդայապետ, նաեւ հայտնի է որպես Զորավար Անդրանիկ, Անդրանիկ Փաշա, հայ զորահրամանատար, պետական գործիչ: Առանձնակի դեր է խաղացել հայ ազատագրական շարժման գործում։ Մասնակցել է իր հայրենի երկրի բնակավայրերի պաշտպանությանը։ Անդրանիկն առաջին անգամ անցնում է Սասուն, բայց 1896 թ. մեկնում է արտասահման։ 1897 թ. Վազգեն Տերոյանի խմբի կազմում Անդրանիկը երկրորդ անգամ է մտնում Արեւմտյան Հայաստան, որտեղ մնում է մինչեւ 1904 թ.։ 1912-1913 թթ. Գարեգին Նժդեհի հետ միասին Անդրանիկի գլխավորությամբ հայ կամավորներից կազմակերպվում է վաշտ, որը մտնում է բուլղարական բանակի աշխարհազորի կազմում եւ մարտնչում Օսմանյան կայսրության բանակի դեմ։ Բուլղարական հրամանատարությունը բարձր գնահատեց հայկական վաշտի մասնակցությունը Առաջին Բալկանյան պատերազմին։

-1940 թ. օգոստոսի 31-ին ծնվել է Հենրիկ Էդոյանը՝ հայ բանաստեղծ, գրականագետ, բանասիրական գիտությունների դոկտոր (1990), պրոֆեսոր (1991)։ 2005 թ. արժանացել է ՀՀ նախագահի մրցանակին («Երեք օր առանց ժամանակի» գրքի համար)։ ՀՀ մշակույթի վաստակավոր գործիչ (2010)։

-1971 թ. օգոստոսի 31-ին ծնվել է Քրիս Թաքերը՝ ամերիկացի կատակերգակ դերասան եւ պրոդյուսեր:

-1988 թ. օգոստոսի 31-ին մահացել է Էդգար Էլբակյանը՝ թատրոնի եւ կինոյի հայ դերասան։ ՀԽՍՀ վաստակավոր արտիստ (1961), ՀԽՍՀ ժողովրդական արտիստ (1978), ՀԽՍՀ պետական մրցանակակիր (1979)։

-2014 թ. օգոստոսի 31-ին մահացել է Ռոմիկ Սարդարյանը՝ հայ բանաստեղծ:

Թեգեր: պատմության հետագծովպատմություն
ԿիսվելTweetԿիսվել
 Հայաստանի Հանրապետություն

 Հայաստանի Հանրապետություն

Նույնատիպ Հոդվածներ

Հետաքրքիր է իմանալ

Հետաքրքրական է

Մայիսի 30, 2023
Պատմության հետագծով

Պատմության հետագծով

Մայիսի 30, 2023

ՀՀ-ում առաջին էքսկուրսիոն քարանձավը հասանելի է այցելուներին

Հետաքրքրական է

Պատմության հետագծով

Իսկ մենք գիտե՞նք մեր «Դոկտոր Մահին»…

Հետաքրքրական է

Պատմության հետագծով

Հաջորդ Հոդվածը
Հետաքրքիր է իմանալ

Հետաքրքրական է

«Անհրաժեշտ է ստեղծել առողջ միջավայր»

«Անհրաժեշտ է ստեղծել առողջ միջավայր»

Ամենաընթերցվածը

  • Էրդողանի օրակարգում «Ազգային ուխտի» գծած սահմաններն են

    Էրդողանի օրակարգում «Ազգային ուխտի» գծած սահմաններն են

    19 Կիսվել են
    Կիսվել 8 Tweet 5
  • Ազնվություն եւ ճշմարտություն

    62 Կիսվել են
    Կիսվել 25 Tweet 16
  • Իսկ ինչո՞ւ չհիշենք Պոլոզ Մուկուչին

    9 Կիսվել են
    Կիսվել 4 Tweet 2
  • Զարմանք, զայրույթ, ափսոսանք….

    16 Կիսվել են
    Կիսվել 6 Tweet 4
  • Էլ ի՞նչ ասել. կարծում եմ՝ ոչինչ…

    24 Կիսվել են
    Կիսվել 10 Tweet 6

Սոցցանցեր

Ցանկ

  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք

Օգտակար Հղումներ

  • Armenpress
  • Armenpress | History
  • Республика Армения
  • Պատմություն
  • Հեղինակներ

Մեր Մասին

Հայաստանի Հանրապետություն՚ օրաթերթը ստեղծվել է 1990 թ.

Ներկայում օրաթերթը հրատարակվում է «Արմենպրես» լրատվական գործակալության կողմից:

 

Հասցե՝ Հայաստանի Հանրապետություն, ք. Երեւան, Արշակունյաց պող. 4, 13-14-րդ հարկեր Հեռ.՝ + (374 10) 52-57-56, Էլ-փոստ՝ [email protected]: Գովազդի համար`+(374 10) 52-69-74, +(374 96) 45-19-38, Էլ-փոստ՝ [email protected]

Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք

Հասցե՝ Հայաստանի Հանրապետություն, ք. Երեւան, Արշակունյաց պող. 4, 13-14-րդ հարկեր Հեռ.՝ + (374 10) 52-57-56, Էլ-փոստ՝ [email protected]: Գովազդի համար`+(374 10) 52-69-74, +(374 96) 45-19-38, Էլ-փոստ՝ [email protected]

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Create New Account!

Fill the forms bellow to register

All fields are required. Log In

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist