Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
ԱՐԽԻՎ
Հայաստանի Հանրապետություն
Երեքշաբթի, Մարտի 28, 2023
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք
Հայաստանի Հանրապետություն
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք
Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
Հայաստանի Հանրապետություն
Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
Գլխավոր Այլք

Լ-արգինինը եւ կյանքի ու մահվան առեղծվածը

Օգոստոսի 31, 2022
Այլք
Լ-արգինինը եւ կյանքի ու մահվան առեղծվածը
1
ԿԻՍՎԵԼ ԵՆ
78
ԴԻՏՈՒՄ
Share on FacebookShare on Twitter

Հայազգի բազմաթիվ նշանավոր գործիչներ, գիտնականներ ծնվել, ապրել, ստեղծագործել են հայրենիքից դուրս. ոմանց մասին հայերեն աղբյուրներում անգամ տեղեկություններ չկան, ոմանց մասին էլ տեղեկությունները սակավ են, այնինչ նրանք լուրջ ու կարեւոր ներդրումներ ունեն համաշխարհային մտքի ասպարեզում, ինչի մասին իմանալը մեզ համար առնվազն պատվաբեր է… Այդպես էլ համաշխարհային մակարդակի գիտնական, իմունոլոգ, միկրոբիոլոգ, պրոֆեսոր Նատալիա Պետրովնա Պետրոսյանի մասին որեւէ տեղեկություն չգտա հայկական աղբյուրներում, փոխարենը ռուսերենով բազմաթիվ դասախոսական տեսանյութեր կան յութուբում, ինչպես նաեւ կենսագրական տեղեկություններով հոդվածներ…

Նատալիա Պետրովնային հաճույքով լսում են ոչ միայն իր ուսանողները, հանրաճանաչ գիտնականներ, այլեւ գիտության հետ կապ չունեցող մարդիկ. նրա  լսարանը բավականին մեծ է, քանզի մարդու առողջությունը հետաքրքրում է յուրաքանչյուրին` անկախ զբաղմունքից, իսկ Նատալիան խոսում է պարզ, հստակ, բոլորին հասկանալի` խոսքը համեմելով առօրեական, ազատ արտահայտություններով, անկաշկանդ. նրա մենախոսությունները կարելի է ասել` նման են ունկնդրի հետ ընտանեկան զրույցի, այնքան որ` դիմացինին ընդունում է որպես մտերմի, հարազատի… Նրան լսելը մեծ բավականություն է, անկախ այն բանից` ունկնդիրը լիովի՞ն է ըմբռնում ասվածը կամ, արդյոք, նրա հետ լիովի՞ն է համաձայն։ Անխուսափելիորեն գիտնականի հետ նաեւ բանավիճելու ցանկություն է առաջանում, քանզի այդպիսին է գիտության բնույթը, գիտություն, որ հաճախ մատուցվում է իդեալական, անաղարտ վիճակում, բացարձակ ու անառարկելի, այսինքն` անկախ սոցիալ-տնտեսական, քաղաքական, միջավայրային պայմաններից,   մարդկային հասկացողություններից ու հնարավորություններից, իսկ այլ կերպ` անհնար է գիտության զարգացումը. առանց մի բան ժխտելու եւ համոզմունքները պնդելու անհնար է նոր գյուտեր անել…

Թեեւ Նատալիա Պետրովնան պնդում է, որ ինքը բժիշկ չէ, այլ իմունոլոգ, միկրոբիոլոգ, սակայն նրան ունկնդրելու ընթացքում մարդիկ ասես մոռանում են իրենց առողջական խնդիրների մասին, քանզի նրանից բխող դրական էներգետիկան փոխանցվում է լսարանին` որպես առողջության նախապայման, որպիսին նրա համար է սերը, բարեբախտությունը եւ երախտագիտությունը։ «Դա բարոյախոսություն չէ, այլ ֆիզիոլոգիա…»,- համոզված է խորհրդային համակարգի աթեիստ գիտնականը, որ, անցնելով ժամանակի ու կյանքի փորձությունների միջով, ի վերջո, հայացքը հառում է Աստծուն… «Ես ճշգրիտ գիտեմ, որ մարդը պետք է ուտի այն, ինչը իրեն չափից ավելի չի կշտացնում, եւ պետք է ուտի այն ժամանակ, երբ ցանկանում է. չէ որ դա իրեն խնդրում է ինչ-որ մի բջիջ, որ իրեն տա այս կամ այն բանը. դիետոլոգներն ու նուտրիցիոլոգներն ապրում են ոչ համով, իսկ մահանում են վաղ. դա մի ամբողջ վիճակագրություն է…»,- ասում է իմունոլոգը` վստահ, որ «մարդկային օրգանիզմը ինքնակառավարվող, ինքնավերականգնվող հատկություն ունի, այն ադապտացվում է ցանկացած առաջարկվող պայմանների եւ նույնիսկ ինքնակատարելագործվող է…»: Ինչպես ինքն է ասում, 1971-ից սկսել է զբաղվել իմունիտետի հարցերով, հայտնաբերել է Լ-արգինին ամինաթթուն…

Ամինաթթուների թեման սկսել էր հետաքրքրել գիտությանը, եւ Ղազախական ՍՍՀ գիտությունների ակադեմիան` նորավարտ երիտասարդ գիտնականներին հավաքելով բարձր լեռներում գործող աստղաֆիզիկական ինստիտուտում, առաջարկում է փորփրել այն, գտնել ինչ-որ մի բան, մի գաղտնիք, որ անպայման կա ամինաթթուներում։ Այդ ժամանակվանից Նատալիայի համար թեման դարձավ սեփական, հարազատ ու գրեթե ողջ կյանքը նվիրաբերեց դրա ուսումնասիրությանը։ 1978 թ.` հիշյալ գիտնականների խմբի հետ, փորձեց ձեռնարկել արախիսից (գետնընկույզ) անջատել Լ-արգինին, սակայն ղեկավարությունը ծրագիրը փակեց` պատճառաբանելով դրա անհեռանկարային լինելը, իսկ դրանից 20 տարի անց` նման հետազոտության համար ամերիկյան գիտնականները բժշկության ասպարեզում ստացան Նոբելյան մրցանակ։ Լ-արգինինը մյուս ամինաթթուներից տարբերվում է նրանով, որ պարունակում է ազոտի օքսիդի 4 խումբ, մինչդեռ մյուսներից յուրաքանչյուրը պարունակում է ընդամենը մեկ խումբ։ Այս հայտնագործությամբ պարզվեց, որ Լ-արգինինը բնության մեջ եզակի է, եւ հնարավոր չէ նրան որեւէ այլ բանով փոխարինել, այնինչ այն նյութը, որ անջատում է ազոտի օքսիդ, մարդու օրգանիզմի յուրաքանչյուր բջիջում է, եւ հենց գազն է` անցնելով մեմբրանների միջով` բջջից բջիջ, 8 վայրկյանի ընթացքում ինֆորմացիա փոխանցում ուղեղին այն մասին, թե ինչ է զգում մարդկային օրգանիզմի յուրաքանչյուր բջիջ։ 1998 թ. Շվեյցարիայում Նոբելյան մրցանակ շնորհվեց ազոտի օքսիդի հայտնաբերման` որպես սիրտանոթային համակարգի ազդանշանային մոլեկուլի։ Աշխարհի լաբորատորիաները լծվեցին դրա հետազոտմանը եւ 2000 թ. հայտարարեցին, թե երրորդ հազարամյակը լինելու է «ազոտի օքսիդի եւ Լ-արգինին ամինաթթվի դար», քանզի ազոտի օքսիդը սրտաբանների համար աստված է` ամենահզոր անոթալայնիչը, որի օգնությամբ հնարավոր է մարդուն փրկել մահից, բացի այդ, այն իմունային համակարգի համար ամենաարագ ինֆորմացիան է։

Փաստորեն, աշխարհը սկսեց հետաքրքրվել այն թեմայով, ինչով սկսել էր զբաղվել Նատալիա Պետրոսյանը դեռ 1978 թ.։ Այն ժամանակ քիչ էին ինֆորմացիայի աղբյուրները, դրանց հասանելիությունը, սակայն Նատալիայի բախտը բերեց այնքանով, որ հայրն ավարտել էր Մոսկվայի Բարձրագույն ռազմական ակադեմիան դեռեւս Երկրորդ համաշխարհայինից առաջ, եւ ԿԳԲ-ն այն ժամանակ նկարահանում էր լաբորատորիաները, իսկ քանի որ հայրն աստիճանակարգ ուներ, նրան հասանելի էին այդ ֆիլմերը, որոնք էլ, դստեր խնդրանքով, տրամադրում էր նրան։ Այստեղից էլ Նատալիան իմացավ, թե ով է Կելդիշը, Մեզենցեւը, Բեսմերտնին, Ալեքսեյ Վլասովիչ Դորոգովը, Նեումովակինը եւ ուրիշներ… Նատալիան համառորեն աշխատում էր թեմայի վրա եւ որքան խորանում էր, այնքան հասկանում, որ գիտությանը շատ քիչ բան է հայտնի տասնյակ միլիարդավոր միկրոններից, որ շրջապատում են մեզ, որոնց ընդամենը հինգ տոկոսն է անուններով հայտնի, իսկ դրանք նաեւ մուտացվում են ու ոչնչացնում օրգանիզմի բիոքիմիան։ Մեչնիկովին, Ռերիխին 1908 թ. Նոբելյան մրցանակ տվեցին իմունային համակարգը բացահայտելու, բացատրելու համար, հաշվել մեկ միլիարդ սպիտակուցային իմունային բջիջներ, իմունիտետների մի ողջ բանակ, որոնցից ամեն օր մահանում են 10-12 տոկոսը. դրանք անհրաժեշտ է վերականգնել…

Նատալիա Պետրովնան չի հասկանում եւ չի ընդունում այն պնդումները, թե հղիներին չի կարելի նշանակել Լ-արգինին, մինչդեռ, երբ հղիությունը հասնում է 13 քրոմոսոմի, ծնված երեխան 2 տարի էլ չի ապրի, քանի որ նրան անհրաժեշտ է 23-ական քրոմոսոմ` հորից եւ մորից, իսկ 21 քրոմոսոմը Դաունի սինդրոմն է, որը գենետիկական հիվանդություն չէ։ Նատալիա Պետրովնան վստահ էր, որ անհնար է մարդկանց լիովին բուժել առանց իմունային համակարգի հանդեպ ճիշտ մոտեցման։ Այնուամենայնիվ, թեման զարգանում էր, եւ 1999 թ. Նոբելյան մրցանակ ստացավ կենսաբան Գյունտեր Բլոբելը` կարեւորելով հիվանդության մասին ինֆորմացիան. «Եթե ինֆորմացիա կա, ապա մարդը երկար չի հիվանդանա, կհիվանդանա մի քանի ժամով…»: Ինֆորմացիայի դեպքում չեն լինի ո՛չ Պոտաուի, ո՛չ Դաունի սինդրոմներ։ 2002 թ. գիտությունը հանգեց այն եզրակացության, որ «Եթե կա ինֆորմացիա, ապա աշխատում է այն բջիջների ծրագրավորված նեկրոզը, որը մարդկային օրգանիզմում չպետք է լինի։ Թե՛ էմբրիոնի մակարդակում, թե՛ հասուն։ Օրական թարմանում է օրգանիզմի 1015 բջիջ…»: Նատալիա Պետրովնան համաշխարհային ճանաչում ձեռք բերեց միայն 2007 թ., երբ Կաննում առողջապահության գծով անցկացվում էր  38 երկրների ֆորում։ Այդ մասին նա պատմում է. «Ես աշխատում էի բեմի վրա` Ռոնալդ Թոմփսոնի հետ, այդ օրը ես ճանաչում ստացա. հիմնական դահլիճում եւ Ամբասադորի դահլիճում բղավում էին, ծափահարում, շնորհակալություն հայտնում»։ 2017 թ. նոյեմբերի 4-ին ՌԴ կառավարությունը նրան պարգեւատրեց «Ռուսաստանին ծառայության համար» շքանշանով` «Մեծ Ռուսաստանի Մեծ մարդիկ» անվանակարգում։

Նատալիա Պետրովնա Պետրոսյանը ծնվել է 1948 թ. օգոստոսի 2-ին, Ղազախական ԽՍՀ Ալմա-Աթա քաղաքում, սովորել, աշխատել, ապա` տեղափոխվել Մոսկվա, մահացել` 2018 թ.։ Ցավոք, օրգանիզմի ներքին բժիշկները, որոնց ջերմորեն հավատում էր, նրան երկարակեցություն չապահովեցին, թեեւ նա չէր էլ ձգտում դրան` մահվանը վերաբերվելով փիլիսոփայորեն. «արագ մահ չի լինում» ասում էր` հիշելով Իբն Սինայի օրինակը, իսկ նրա գործը շարունակում են համախոհները, որոնց թվում` միակ որդին` Գեորգի Պետրոսյանը։

Թեգեր: Նատալիա Պետրոսյանպրոֆեսոր
ԿիսվելTweetԿիսվել
Էլեոնորա Ներսիսյան

Էլեոնորա Ներսիսյան

Նույնատիպ Հոդվածներ

Սուրեն Վահունին՝ բանաստեղծը, երգիծաբանը, թարգմանիչը

Սուրեն Վահունին՝ բանաստեղծը, երգիծաբանը, թարգմանիչը

Մարտի 28, 2023
«Աներեւույթ շղթայի» երեւացող կողմերը

«Աներեւույթ շղթայի» երեւացող կողմերը

Մարտի 28, 2023

Հետաքրքրական է

Պատմության հետագծով

Հետաքրքրական է

Պատմության հետագծով

Ռազմական էներգետիկան՝ դասավանդման առարկա

Հետաքրքրական է

Հաջորդ Հոդվածը
Արցախի երկու շրջանում

Արցախի երկու շրջանում

«Ես չեմ կարող ապրել առանց հայ լինել…»

«Ես չեմ կարող ապրել առանց հայ լինել…»

Ամենաընթերցվածը

  • Կա՛ն մշտական թշնամիներ, որովհետեւ կա՛ն մշտական շահեր

    Կա՛ն մշտական թշնամիներ, որովհետեւ կա՛ն մշտական շահեր

    3 Կիսվել են
    Կիսվել 1 Tweet 1
  • «Հպարտ եմ, որ հայ եմ, հպարտ եմ, որ հայ եմ ծնվել…»

    2 Կիսվել են
    Կիսվել 1 Tweet 1
  • Այց անմահ հերոսներին

    1 Կիսվել են
    Կիսվել 0 Tweet 0
  • «Կայսերական մեծության» մորմոքը

    1 Կիսվել են
    Կիսվել 0 Tweet 0
  • Ինչ իրավունքներ ունեն հղիներն ու մինչեւ 3 տարեկան երեխա խնամող աշխատողները

    72 Կիսվել են
    Կիսվել 29 Tweet 18

Սոցցանցեր

Ցանկ

  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք

Օգտակար Հղումներ

  • Armenpress
  • Armenpress | History
  • Республика Армения
  • Պատմություն
  • Հեղինակներ

Մեր Մասին

Հայաստանի Հանրապետություն՚ օրաթերթը ստեղծվել է 1990 թ.

Ներկայում օրաթերթը հրատարակվում է «Արմենպրես» լրատվական գործակալության կողմից:

 

Հասցե՝ Հայաստանի Հանրապետություն, ք. Երեւան, Արշակունյաց պող. 4, 13-14-րդ հարկեր Հեռ.՝ + (374 10) 52-57-56, Էլ-փոստ՝ [email protected]: Գովազդի համար`+(374 10) 52-69-74, +(374 96) 45-19-38, Էլ-փոստ՝ [email protected]

Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք

Հասցե՝ Հայաստանի Հանրապետություն, ք. Երեւան, Արշակունյաց պող. 4, 13-14-րդ հարկեր Հեռ.՝ + (374 10) 52-57-56, Էլ-փոստ՝ [email protected]: Գովազդի համար`+(374 10) 52-69-74, +(374 96) 45-19-38, Էլ-փոստ՝ [email protected]

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Create New Account!

Fill the forms bellow to register

All fields are required. Log In

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist