Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
ԱՐԽԻՎ
Հայաստանի Հանրապետություն
Երկուշաբթի, Հուլիսի 7, 2025
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք
Հայաստանի Հանրապետություն
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք
Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
Հայաստանի Հանրապետություն
Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
Գլխավոր Այլք

Առաջին կին դասախոսը Փարիզի «College de France»-ում

Օգոստոսի 31, 2022
Այլք
Առաջին կին դասախոսը Փարիզի «College de France»-ում
1
ԿԻՍՎԵԼ ԵՆ
135
ԴԻՏՈՒՄ
Share on FacebookShare on Twitter

«Մեր պատմության մեջ հայ արվեստն ու մշակույթն են, որ ունեն հիմնական արժեք համաշխարհային քաղաքակրթության համար։ Իմ համոզումն է, որ քաղաքական դեպքերի թվարկումից ավելի պետք է ընդգծել հայ ժողովրդի բերած նպաստը մարդկային քաղաքակրթությանը՝ արվեստի եւ մշակույթի ասպարեզում»։

Սիրարփի Տեր-Ներսեսյան

Եթե երկու խոսքով բնորոշենք քաղաքակրթությունը, կարելի է ասել, որ այն «բարդ համակարգ է՝ քաղաքական զարգացման մակարդակով, մշակութային առանձնահատկությամբ, հաղորդակցության սիմվոլիկ համակարգերով»։ Որպիսի դիրք էլ գրավենք քաղաքակրթության մեջ, մնում ենք նրա մասնիկը՝ ակտիվ թե պասիվ, ուզենք թե չուզենք, ներքաշվում ենք նրա բոլոր բաղկացուցիչների ոլորտ. խնդիրը մեր մակարդակն է, ճկունությունը, ինքնահաստատումը։ Պատմությունը ցույց է տալիս, որ հայ ժողովուրդը քաղաքական ասպարեզում հաճախ եւ ցավոտ տանուլ է տալիս. մեր դիվանագիտությունը առավել հուզական է, քան իրավական, մենք չենք կարողանում համախմբվել, մեր մտածողությունը անհատական է, իսկ քաղաքականությունը կոլեկտիվ աշխատանք է պահանջում։ Անհատական մտածողությունը մեզ մղում  է դեպի մշակույթը. հասկանանք թե չհասկանանք, ընդունենք թե ոչ, մեր ուժը մշակույթն է. դրանով ենք մենք հաղթած դուրս գալիս. այս ասպարեզում գանգատվելու խնդիր չունենք. մենք, իրոք, հազարամյակների ընթացքում մարդկության պատմությանը մշակութային հզոր ժառանգություն ենք թողել, եւ, ինչքան էլ քաղաքականությունը որոշի ներկան, մշակույթը բոլոր ժամանակների իշխողն է, քաղաքակրթության առաջընթաց ուժը։ Եթե քաղաքականությունը սեպ է խրում ժողովուրդների միջեւ, անջրպետում՝ շահերով ու հետաքրքրություններով, մշակույթը՝ հակառակը, համախմբում է, ներդաշնակություն մտցնում հարաբերություններում՝ անկախ մարդկային տեսակից, սոցիալական տիպից, սեռից, ռասայից, ազգությունից, անգամ՝ քաղաքական կողմնորոշումից. պատերազմների ժամանակ նույնիսկ թշնամիներն են երբեմն նույն երգը երգում ու «զինաթափվում»։

Բյուզանդագետ, միջնադարագետ, արվեստաբան, հայագետ, դոկտոր, պրոֆեսոր Սիրարփի Տեր-Ներսեսյանը՝ իր գործունեությամբ, աշխարհայացքով, մարդկային տեսակով, մշակույթների մերձեցման լավագույն օրինակներից է։ Նրա աշխատությունները նախ եւ առաջ վերաբերում են հայ արվեստի պատմությանը՝ ներառյալ եկեղեցական ճարտարապետությունը, ձեռագրերը, մանրանկարչությունը, քանդակագործությունը։ Թվարկելը հեշտ է եւ չնչին բան է ասում այն հսկայական, ջանադիր աշխատանքի մասին, որ ամփոփված են ֆրանսերեն, անգլերեն, հայերեն բազմաթիվ գրքերում, հոդվածներում, ելույթներում, դասախոսություններում, որ անցել են գիտնականի պրպտումների, ուսումնասիրությունների, հետազոտությունների ու մատուցման բովով։ «Հայաստանը եւ Բյուզանդական կայսրությունը» գրքի առիթով պատմաբան Դեյվիդ Թալբոտ Ռայսը նշում է. «Տիկին Ներսեսյանի փաստացի վերաբերմունքը կրկին ողջունելի է մի ոլորտում, որտեղ կուսակցականությունը հաճախ հակված է մթագնել հարցերը: Նրա գիրքը, հավանաբար, օգտակար կլինի Մերձավոր Արեւելքի պատմությունն ուսումնասիրող յուրաքանչյուրի, ինչպես նաեւ հնագետների եւ արվեստի պատմաբանների համար»: Սիրարփի Տեր-Ներսեսյանը այն գիտնականներից է, ովքեր ուղի են բացում, համարձակվում քննել դեռեւս չշոշափված հարցեր, դնում հիմնաքար ու հիմնասյուն, փոշուց մաքրում քողարկված իրականությունը։ Վերոհիշյալ գրքի մասին պատմաբան Ալեքսանդր Վասիլեւը գրում է. «… դրա թեման շատ քիչ է հայտնի, եւ այստեղ դրանով է զբաղվում մեր օրերի լավագույն  հեղինակությունը՝ հայոց պատմության, արվեստի եւ քաղաքակրթության ասպարեզում… …բյուզանդագիտության տեսակետից կարող եմ ասել, որ. տիկին Տեր-Ներսեսյանի գիրքը լավագույնն է երբեւէ եղած հետազոտություններից, որտեղ հակիրճ եւ առավել արժանահավատ է ընթերցողն առաջին անգամ պատկերացում ստանում Հայաստանի եւ Բյուզանդական կայսրության միջեւ քաղաքական, կրոնական, մշակութային եւ գեղարվեստական հարաբերությունների մասին»։

Գիտնականի երկու կարեւոր աշխատությունները՝ «VII դարի մի երկ, նվիրված պատկերների պաշտպանությանը», «VII դարի հայկական մանրանկարչությունը եւ Էջմիածնի ավետարանի մանրանկարները», ժխտում են մինչ այդ ընդունված թյուր տեսակետն ու ապացուցում, որ հայերը առաջին քրիստոնյա ժողովուրդներից են, որ ունեցել են որմնանկարչություն եւ VII-X դարերում ունեցել ինքնատիպ բարձրարվեստ մանրանկարչություն։ Գիտնականի հայագիտական աշխատությունները չեն խանգարել համաշխարհային ճանաչում ձեռք բերելու եւ ըստ արժանվույնս գնահատվելու, քանզի մշակույթը տեղային հարցեր չէ, որ լուծում է. այն, ինչպես ասացինք, մերձեցնում է մարդկային հետաքրքրությունները, բացահայտում մեկը մյուսով։ Սիրարփի Տեր-Ներսեսյանը առաջին կինն էր, ով հրավիրվեց դասախոսելու Փարիզի «College de France»-ում, եւ միակն էր, ով իր ժամանակներում նշանակվեց Դումբարտոն Օուքսի պրոֆեսոր: 1947 թ. ստացավ Համալսարանական կանանց ասոցիացիայի մրցանակը: Տեր-Ներսեսյանը միջազգային բազմաթիվ ընկերությունների անդամ էր, արժանացել է բազմաթիվ մրցանակների եւ պարգեւների, այդ թվում՝ Անգլիայի հնագետների միության ոսկե շքանշանին (1960), Ֆրանսիայի Արձանագրությունների ու գեղարվեստական գրականության ակադեմիայի Շլյումբեր-Ժեի անվան (1963), ՀԽՍՀ ԳԱ Անանիա Շիրակացու անվան (1981) մրցանակներին։ Գիտնականը հանգամանքների ու գործի բերումով բնակվել է Կոստանդնուպոլսում, Բուլղարիայում, Փարիզում, ԱՄՆ-ում, Շվեյցարիայում։

Սիրարփի Տեր-Ներսեսյանը  ծնվել է 1896 թ. սեպտեմբերի 5-ին՝ Կոստանդնոպոլսում՝ Միհրան Տեր-Ներսեսյանի եւ Ագապի Օրմանյանի հարուստ ընտանիքում, սակայն աղջիկը վաղ է զրկվում ծնողներից. մայրը վախճանվում է, երբ նա դեռեւս ինը տարեկան էր, իսկ հայրը՝ երբ Սիրարփին տասնութի մեջ էր։ Նրա կրթության հարցում մեծ դեր են խաղում մորաքույրն ու մորեղբայրը՝ Եվգինե Օրմանյանը եւ Կոստանդնուպոլսի պատրիարք, պատմաբան, բանասեր, աստվածաբան Մաղաքիա Օրմանյանը։ Կոստանդնուպոլսի Եսայան վարժարանի սանը կրթությունը շարունակում է տեղի անգլիական բարձրագույն դպրոցում, տիրապատում հայերենին, անգլերենին, ֆրանսերենին, սակայն 1915 թ. Մեծ եղեռնի ժամանակ ստիպված է լինում քրոջ հետ լքել Պոլիսը, մեկնել Բուլղարիա, այնուհետեւ Ժնեւ, որտեղ էլ՝ 1917-19 թթ., սովորում է Ժնեւի համալսարանի գրականության բաժնում, 1919 թ. հաստատվում է Փարիզում, 1925-ին՝ ձեռք բերում Ֆրանսիայի քաղաքացիություն, Սորբոնում աշակերտում է բյուզանդագետներ Շ. Գիլին, Գ. Միլեյին, ռոմանական եւ գոթական արվեստների պատմաբան Հ. Ֆոսիյոնին։ 1922-ին Փարիզի բարձրագույն ուսումնասիրությունների դպրոցում դառնում է Գ. Միլեյի ասիստենտը։ 1930-1931 թթ. ԱՄՆ Մասսաչուսեթս նահանգի Ուելսլի քոլեջի արվեստի պատմության դասախոս էր, 1937-47 թթ. նույն քոլեջի արվեստի բաժնի եւ Ֆարնսվորթ թանգարանի տնօրեն։ 1946 թ. Հարվարդի համալսարանի Դումբարտոն Օուքս գիտահետազոտական հաստատությունում արժանացել է բյուզանդական արվեստի պրոֆեսորի կոչման, 1963-ից՝ վաստակավոր պրոֆեսոր։ Սիրարփին Դումբարտոն-Օուքսում աշխատեց մինչեւ 1978 թիվը, անցավ թոշակի եւ քրոջ հետ վերադարձավ Փարիզ, որտեղ էլ վախճանվեց՝ 1989 թ. հուլիսի 6-ին։ Ողջ կյանքում հայրենիքից դուրս ապրած գիտնականը իր գրադարանը տեղափոխեց Երեւանի Մատենադարան՝ օգնելու հայ գիտնականներին իրենց հետազոտություններում: 1988-ին ստեղծվել է «Սիրարփի Տեր-Ներսեսյան» նվիրատվության հիմնադրամ՝ Հայաստանում արվեստի պատմաբանների, ապագա ուսանողների համար, ինչպես նաեւ «Սիրարփի Տեր-Ներսեսյան» հիմնադրամը՝ Հայ-բյուզանդական մանրանկարչության գիտահետազոտական կենտրոնում։ Մեծ գիտնականի գործը ինչպես համաշխարհային, այնպես էլ հայրենական հարստություն է, հիշատակը՝ վառ ու անմար…

Թեգեր: Սիրարփի Տեր-Ներսեսյան
ԿիսվելTweetԿիսվել
Էլեոնորա Ներսիսյան

Էլեոնորա Ներսիսյան

Նույնատիպ Հոդվածներ

Հետաքրքիր է իմանալ

Հետաքրքրական է

Մայիսի 30, 2023
Պատմության հետագծով

Պատմության հետագծով

Մայիսի 30, 2023

ՀՀ-ում առաջին էքսկուրսիոն քարանձավը հասանելի է այցելուներին

Հետաքրքրական է

Պատմության հետագծով

Իսկ մենք գիտե՞նք մեր «Դոկտոր Մահին»…

Հետաքրքրական է

Պատմության հետագծով

Հաջորդ Հոդվածը
«Երբեք չմոռանա՛ս հայկական արմատներդ եւ ժողովրդիդ…»

«Երբեք չմոռանա՛ս հայկական արմատներդ եւ ժողովրդիդ…»

Կարսից` Օդեսա, Օդեսայից` Երեւան…

Կարսից` Օդեսա, Օդեսայից` Երեւան…

Ամենաընթերցվածը

  • Ինչ իրավունքներ ունեն հղիներն ու մինչեւ 3 տարեկան երեխա խնամող աշխատողները

    Ինչ իրավունքներ ունեն հղիներն ու մինչեւ 3 տարեկան երեխա խնամող աշխատողները

    433 Կիսվել են
    Կիսվել 173 Tweet 108
  • «Ես դերասանուհի Ալլա Թումանյանն եմ…»

    60 Կիսվել են
    Կիսվել 24 Tweet 15
  • Մաքսատուրքի դրույքաչափերի վերահաշվարկումը շարունակվում է

    9 Կիսվել են
    Կիսվել 4 Tweet 2
  • Աստվածաշնչյան կարճ առակներ

    303 Կիսվել են
    Կիսվել 121 Tweet 76
  • Զորավար Անդրանիկ. «Դավաճան է նա, ով չի լսեր ահազանգը»

    104 Կիսվել են
    Կիսվել 42 Tweet 26

Սոցցանցեր

Ցանկ

  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք

Օգտակար Հղումներ

  • Armenpress
  • Armenpress | History
  • Республика Армения
  • Պատմություն
  • Հեղինակներ

Մեր Մասին

Հայաստանի Հանրապետություն՚ օրաթերթը ստեղծվել է 1990 թ.

Ներկայում օրաթերթը հրատարակվում է «Արմենպրես» լրատվական գործակալության կողմից:

 

Հասցե՝ Հայաստանի Հանրապետություն, ք. Երեւան, Արշակունյաց պող. 4, 13-14-րդ հարկեր Հեռ.՝ + (374 10) 52-57-56, Էլ-փոստ՝ [email protected]: Գովազդի համար`+(374 10) 52-69-74, +(374 96) 45-19-38, Էլ-փոստ՝ [email protected]

Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք

Հասցե՝ Հայաստանի Հանրապետություն, ք. Երեւան, Արշակունյաց պող. 4, 13-14-րդ հարկեր Հեռ.՝ + (374 10) 52-57-56, Էլ-փոստ՝ [email protected]: Գովազդի համար`+(374 10) 52-69-74, +(374 96) 45-19-38, Էլ-փոստ՝ [email protected]

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Create New Account!

Fill the forms bellow to register

All fields are required. Log In

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist