Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
ԱՐԽԻՎ
Հայաստանի Հանրապետություն
Չորեքշաբթի, Հունիսի 18, 2025
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք
Հայաստանի Հանրապետություն
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք
Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
Հայաստանի Հանրապետություն
Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
Գլխավոր Այլք

Կարսից` Օդեսա, Օդեսայից` Երեւան…

Օգոստոսի 31, 2022
Այլք
Կարսից` Օդեսա, Օդեսայից` Երեւան…
1
ԿԻՍՎԵԼ ԵՆ
107
ԴԻՏՈՒՄ
Share on FacebookShare on Twitter

Հետաքրքիր բան է համաժողովրդական ճանաչումը, ինչն ամենեւին կապ չունի ո՛չ մարդկային բարձր հատկանիշների, ո՛չ էլ, հաճախ, գործի կարեւորության ու եզակիության հետ. բավական է՝ մարդը բարձրանա բեմ ու թեկուզ հիմարություններ դուրս տա, ճանաչումը պատրաստ է…

Այսինքն` զուտ ճանաչումը մարդկային որակի չափանիշ չէ, հատկապես այն դեպքերում, երբ համեմատության մեջ է դրվում աչքից հեռու` գիտական հիմնարկներում, ուսումնական հաստատություններում, լաբորատորիաներում, գործարաններում, արտադրամասերում, հանքահորերում, տիեզերակայաններում եւ կյանքի կարեւորագույն բնագավառներում արարչագործական, ամենօրյա լուռ ու տքնաջան աշխատանքի հետ, աշխատանք, որն ապահովում է կյանքի կենսական շարունակականությունը…

Այդպես էլ, եթե հարցում անելու համար դուրս գանք փողոց, այսօր հազիվ թե գտնվեն մի քանի հոգի, ովքեր ճանաչեն կամ լսած լինեն Եղիշե Շեկ-Հովսեփյանի մասին, սակայն ամենահիմար սերիալի ամենահիմար ու անհեթեթ հերոսի ու նրա դերակատարի մասին հազարավորը ժամերով հեքիաթ կպատմեն։ Այնինչ Եղիշե Շեկ-Հովսեփյանը մեծ ու կարեւոր ներդրում ունի հայ բժշկության, հատկապես դատաբժշկական փորձաքննության, դրա հիմնադրման, կիրառման ու դասավանդման ոլորտներում։

Եղիշե Շեկ-Հովսեփյանը Հայաստան եկավ, երբ պետությունը նոր-նոր էր կայանում, փորձում աղքատությունից գլուխ բարձրացնել, չուներ ո՛չ նյութական, ո՛չ էլ մարդկային ռեսուրսներ։ Տխուր վիճակ էր եւ բժշկության ասպարեզում. չկային ուսումնական ձեռնարկներ, բառարաններ, գործնական պարապմունքի պայմաններ, ուսանողներն էլ բուհում սովորելու համապատասխան պատրաստվածություն չունեին, թերի էր դասախոսական կազմը, համալրված չէին անհրաժեշտ ամբիոնները,  շենքն անմխիթար վիճակում էր, գործնական պարապմունքներն անցկացվում էին նախկին հիվանդանոցի լվացքատան ցածրիկ, խոնավ սենյակներում, ուր թափանցում էր համալսարանի ախոռներից ու ձիերի աղբակույտերից փչող գարշահոտը, իսկ շոգ օրերին ստիպված էին պարապել բակում, այս անգամ էլ` կից դիահերձարանի անտանելի հոտից խուսափելու համար։ Շեկ-Հովսեփյանը, որ անմիջապես նշանակվեց վարչական աշխատանքի, լինելով բժշկական ֆակուլտետի ասիստենտ` միաժամանակ ստանձնեց մանկավարժի դերը, ու քանի որ այլ մասնագետներ չկային, հաճախ էր ստիպված լինում անձամբ դիահերձում կատարել, իսկ Եղիշեն հայրենիք էր եկել Օդեսայի բժշկական համալսարանի կրթությամբ եւ վեցամյա աշխատանքային փորձով, բացի այդ, ծառայել էր ավստրո-գերմանական ռազմաճակատում, 1916-1922 թթ. եղել հայկական կարմիր բանակի զորասանիտարական վարչության կազմակերպչական բաժնի պետ։

Ծնվել էր 1893 թ. մայիսի 7-ին Կարսում, որտեղ էլ ստացել էր միջնակարգ կրթություն, այնուհետեւ տեղափոխվել Օդեսա։ Գալով Հայաստան՝ Շեկ-Հովսեփյանը առողջապահության ասպարեզում ծավալում է բազմակողմանի աշխատանք` կազմակերպչական, մանկավարժական, գիտական, հիմնադրում դատաբժշկության առաջին ամբիոնն ու թանգարանը, իրեղեն ապացույցների լաբորատորիան եւ առաջինն է լինում, ում «Դատական բժշկություն» առարկան դասավանդելու համար 1927 թ. գործուղում են Լենինգրադ։ 1929 թ. նա նշանակվում է հանրապետության առժողկոմատի գլխավոր դատաբժշկական փորձագետ, իսկ 1938-ից միաժամանակ ստանձնում ախտաբանական անատոմիայի ամբիոնների վարիչի, Երեւանի բժշկական ինստիտուտի ռեկտորի պաշտոնները։

Եղիշե Շեկ-Հովսեփյանը կարեւոր ու մեծ ներդրում ունի դատաբժշկության ասպարեզում, որին նվիրել է գիտահետազոտական լուրջ աշխատանքներ, գրել գիտական աշխատություններ, որոնց մեծ մասը, ցավոք, անտիպ են մնացել։ Դրանք վերաբերում են դատական բժշկության, քրեագիտության հարցերին, տարիքի որոշման, մատների անտեսանելի հետքերի հայտնաբերման, պոկված թղթի նույնության որոշման մեթոդներին։ Հայտնի են նրա գիտական ուսումնասիրությունները նորածինների դիերի փորձաքննության, արտաքինով կենդանի մարդկանց տարիքը հաստատելու մասին. չէ որ մինչեւ խորհրդային կարգերը ծննդյան օրվա կամ տարիքի գրանցման փաստական հիմք համարյա չի եղել. շատ դեպքերում հիշողությունն այն կապել է օրվա կամ եղանակային կամ ինչ-որ իրադարձությունների հետ։ Թե որքան կարեւոր են դատական պրոցեսում մարդու անմեղությունը կամ մեղքը հաստատելու համար դատաբժշկական փորձաքննությունների տվյալները, կարծում եմ՝ այսօր որեւէ մեկին բացատրելու հարկ չկա, քանզի այն ապացուցված է ինքնին…

Հայ խորհրդային ականավոր դատաբժիշկ, բժշկական գիտությունների թեկնածու, պրոֆեսոր Եղիշե Շեկ-Հովսեփյանը վախճանվել է 1939 թ. Երեւանում։

Թեգեր: բժիշկԵղիշե Շեկ-Հովսեփյանպրոֆեսոր
ԿիսվելTweetԿիսվել
Էլեոնորա Ներսիսյան

Էլեոնորա Ներսիսյան

Նույնատիպ Հոդվածներ

Հետաքրքիր է իմանալ

Հետաքրքրական է

Մայիսի 30, 2023
Պատմության հետագծով

Պատմության հետագծով

Մայիսի 30, 2023

ՀՀ-ում առաջին էքսկուրսիոն քարանձավը հասանելի է այցելուներին

Հետաքրքրական է

Պատմության հետագծով

Իսկ մենք գիտե՞նք մեր «Դոկտոր Մահին»…

Հետաքրքրական է

Պատմության հետագծով

Հաջորդ Հոդվածը
«Մանուկները ծնողի մահը չեն ըմբռնում, ազգերը՝ հերոսի…»

«Մանուկները ծնողի մահը չեն ըմբռնում, ազգերը՝ հերոսի…»

Պատմության հետագծով

Պատմության հետագծով

Ամենաընթերցվածը

  • Ինչի՞ համար կարող եք զղջալ օր ծերության

    Աստվածաշնչյան կարճ առակներ

    301 Կիսվել են
    Կիսվել 120 Tweet 75
  • Զորավար Անդրանիկ. «Դավաճան է նա, ով չի լսեր ահազանգը»

    103 Կիսվել են
    Կիսվել 41 Tweet 26
  • Ինչ իրավունքներ ունեն հղիներն ու մինչեւ 3 տարեկան երեխա խնամող աշխատողները

    430 Կիսվել են
    Կիսվել 172 Tweet 108
  • Երեսուն տարի բռնած ճանապարհ

    4 Կիսվել են
    Կիսվել 2 Tweet 1
  • Յոթերորդը՝ Եղեգնաձորում

    9 Կիսվել են
    Կիսվել 4 Tweet 2

Սոցցանցեր

Ցանկ

  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք

Օգտակար Հղումներ

  • Armenpress
  • Armenpress | History
  • Республика Армения
  • Պատմություն
  • Հեղինակներ

Մեր Մասին

Հայաստանի Հանրապետություն՚ օրաթերթը ստեղծվել է 1990 թ.

Ներկայում օրաթերթը հրատարակվում է «Արմենպրես» լրատվական գործակալության կողմից:

 

Հասցե՝ Հայաստանի Հանրապետություն, ք. Երեւան, Արշակունյաց պող. 4, 13-14-րդ հարկեր Հեռ.՝ + (374 10) 52-57-56, Էլ-փոստ՝ [email protected]: Գովազդի համար`+(374 10) 52-69-74, +(374 96) 45-19-38, Էլ-փոստ՝ [email protected]

Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք

Հասցե՝ Հայաստանի Հանրապետություն, ք. Երեւան, Արշակունյաց պող. 4, 13-14-րդ հարկեր Հեռ.՝ + (374 10) 52-57-56, Էլ-փոստ՝ [email protected]: Գովազդի համար`+(374 10) 52-69-74, +(374 96) 45-19-38, Էլ-փոստ՝ [email protected]

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Create New Account!

Fill the forms bellow to register

All fields are required. Log In

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist