Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
ԱՐԽԻՎ
Հայաստանի Հանրապետություն
Շաբաթ, Ապրիլի 1, 2023
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք
Հայաստանի Հանրապետություն
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք
Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
Հայաստանի Հանրապետություն
Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
Գլխավոր Այլք

«Մանուկները ծնողի մահը չեն ըմբռնում, ազգերը՝ հերոսի…»

«Ամեն հայ եթե միայն իր համար ապրելու մասին չմտածեր, մեր աղետների մեծ մասը պակաս կլիներ…»

Օգոստոսի 31, 2022
Այլք
«Մանուկները ծնողի մահը չեն ըմբռնում, ազգերը՝ հերոսի…»
1
ԿԻՍՎԵԼ ԵՆ
50
ԴԻՏՈՒՄ
Share on FacebookShare on Twitter

«Մարդ ոչ հերոս, ոչ էլ կռվող կծնի. զենքն է, որ կռվելու ընդունակություն կտա եւ դիմադրության ոգի կստեղծի անոր մեջ: Անոնք, որ կսպասին, թե մեր նոր սերունդները առանց  զենքին ընտելանալու, առանց զինավարժության պարապելու վաղը կռվողներ պիտի դառնան՝ տղայական միամտություն է, որ կհայտնեն, ուրիշ ոչինչ: Այդ կերպով եթե դարեր ալ սպասենք, մենք նորեն երկչոտներ, ստրուկներ պիտի մնանք, եւ նորեն մեր կյանքն ու պատիվը պիտի ըլլա օտարի ձեռքի խաղալիք»:

Զորավար ԱՆԴՐԱՆԻԿ

Իսկ ինքը ծնվել էր «չաթալ սրտով»՝ 17 տարեկան էր, երբ սպանում է իր հորն անարգած թուրքին եւ բանտարկությունից խուսափելու նպատակով հեռանում Կոստանդնուպոլիս, աշխատում զինագործարանում, ապա անցնում է Ռումինիա: 1890-ին անդամագրվում է Հնչակյան կուսակցությանը, մեկ տարի անց՝ ՀՅԴ-ին, որից  շատ ավելի ուշ հեռանալու էր վերջնականապես:

Ապագա հայդուկապետը, որ վաղ ամուսնությունից հետո կորցրել էր կնոջն ու նորածին զավակին, զինվորագրվում է Գուրգենի, Աղբյուր Սերոբի հայդուկախմբերին: Զենք ձեռք բերելու նպատակով անցնում քաղաքից քաղաք՝ Սեւաստոպոլ, Բաթում, Թիֆլիս, Կարս, Էջմիածին, Թավրիզ, Սալմաստ, այլուր: Համագործակցում է Դժոխք Հրայրի, Նիկոլ Դումանի, Սեպուհի, Մեծն Մուրադի հետ: 1899 թվականին Աղբյուր Սերոբի դավադիր սպանությունից եւ նրա վրեժը Գեւորգ Չաուշի հետ լուծելուց հետո Դժոխք Հրայրի հետ կազմակերպում է Տարոնի հայության ինքնապաշտպանությունը: Բայց նրա համբավը տարածվելու էր 1901 թ. նոյեմբերի՝ Մշո սուրբ Առաքելոց վանքի եւ 1904-ի օգոստոսի՝ Ախթամարի կռիվներից հետո:

1905-1906 թվականների հայ-թուրքական կռիվների ժամանակ, կրկին զենք հայթայթելու նպատակով, մեկնում է Ֆրանսիա եւ Բուլղարիա: Հրատարակում է հայդուկային կռվի իր ռազմուսույցը՝ «Մարտական հրահանգներ» կանոնագիրքը: 1908-ի երիտթուրքական հեղաշրջումից հետո, երբ հայությունը  բարելավումների հույսեր էր փայփայում, հայդուկապետն ըմբոստանում է ՀՅԴ-ի եւ երիտթուրքերի համագործակցության դեմ, մերժում թուրքական խորհրդարանի անդամ դառնալու՝ դաշնակցության առաջարկը:

Բալկանյան առաջին պատերազմի ժամանակ Անդրանիկը կազմավորում է Հայկական կամավորական վաշտ եւ բուլղարական բանակի կազմում մարտնչում թուրքական զորքերի դեմ: Առաջին աշխարհամարտի տարիներին հրավիրվում է Թիֆլիս, նշանակվում ռուսական Կովկասյան բանակի կազմում գործող Հայկական առաջին կամավորական ջոկատի հրամանատար, ղեկավարում շուրջ 20 հաղթական ռազմական գործողություններ, որոնցից առավելապես հայտնի են Դիլմանի ճակատամարտը եւ Բիթլիսի ազատագրումը:

1918 թվականի հունվարին առասպելական հերոսի համբավ ձեռք բերած գործիչը նշանակվում է Հայկական երկրապահ զորամասի հրամանատար, ստանում ռուսական բանակի գեներալ-մայորի պաշտոնակալի աստիճան եւ վերանշանակվում Էրզրումի ամրացված շրջանի պաշտպանության ղեկավար: Սակայն ռազմաճակատի կազմալուծման եւ թուրքական գերակշիռ ուժերի հակահարձակման պայմաններում իր ջոկատով նահանջում է Սարիղամիշ-Կարս-Ալեքսանդրապոլ ուղղությամբ:

Նույն թվականի հունիսի 4-ին Բաթումում ստորագրվելիք թուրք-հայկական պայմանագրով, որով նախատեսվում էր նաեւ զինաթափել հայկական ջոկատները, այդ թվում՝ Անդրանիկի զորամասը, դադարեցվում են ռազմական գործողությունները: Սկզբունքորեն նման պայմաններն անընդունելի համարելով, միաժամանակ նորահռչակ Հայաստանի Հանրապետությանը վնաս չպատճառելու մտահոգությամբ, զորավարը որոշում է հեռանալ Հայաստանից: Հունիսի 2-ին Դիլիջանից անցնում է Սեւան, ապա Նախիջեւան, որտեղից մտադիր էր անցնել Պարսկաստան, ընդառաջ գնալ Բաքու շարժվող անգլիական զորքերին եւ նրանց աջակցությամբ Վանով մտնել Արեւմտյան Հայաստան ու շարունակել պայքարը: Իր զորամասով եւ շուրջ 20 հազար գաղթականներով հունիսի 18-ին հասնում է Նախիջեւան, տեղում կարգուկանոն հաստատելուց հետո գավառը հայտարարում է Խորհրդային Ռուսաստանի անբաժան մաս եւ այդ մասին տեղեկացնում Բաքվի կոմունայի նախագահ Ստեփան Շահումյանին: Նախիջեւանից Ջուլֆայով Պարսկաստան անցնելով՝ Խոյի մոտ նրա զորամասը անսպասելիորեն բախվում է թուրքական 11-րդ դիվիզիայի զորամասերից մեկի հետ եւ ստիպված վերադառնում Զանգեզուր, որտեղ, ստեղծված իրավիճակի պատճառով, մնում է մինչեւ 1919-ի գարուն՝ ղեկավարելով Զանգեզուրի ինքնապաշտպանական կռիվները թուրքերի եւ մուսաֆաթականների դեմ: Սակայն, հիասթափվելով Հայաստանի հանդեպ վարած Անտանտի քաղաքականությունից եւ դժգոհելով հայրենի կառավարության՝ իր հանդեպ ցուցաբերած վերաբերմունքից, նույն թվականի ապրիլին գալիս է Էջմիածին, զորամասի գույքն ու զենքը հանձնում կաթողիկոսին, զորացրում զինվորներին եւ մեկնում Ֆրանսիա, 1922-ին հաստատվում Միացյալ Նահանգների Ֆրեզնո քաղաքում: Այստեղ նրան վիճակված էր ապրել ընդամենը հինգ տարի եւ գնալու էր ի հավերժություն՝ պատգամ թողնելով. «Ամեն հայ եթե միայն իր համար ապրելու մասին չմտածեր՝ մեր աղետների մեծ մասը պակաս կլիներ…»: Իսկ Ավետիս Ահարոնյանը գրելու էր. «Սասունի արծիվը չկա այլեւս: Մանուկները ծնողի մահը չեն ըմբռնում, ազգերը՝ հերոսի: Առաջնորդ, շեֆ էր ծնուած Անդրանիկ: Ամեն տեղ ու ամեն պարագաներում Անդրանիկ մնում էր տիրական, իշխող ու հրամայող…»:

Զորավարն այդպիսին մնալու է բոլոր ժամանակներում:

Թեգեր: Զորավար Անդրանիկ
ԿիսվելTweetԿիսվել
Հակոբ Սրապյան

Հակոբ Սրապյան

Բանաստեղծ, լրագրող, մանկավարժ: Աշխատել է «Խորհրդային Հայաստան» պաշտոնաթերթի մշակույթի բաժնում, այնուհետև վարել նույն թերթի՝ վերանվանված «Հայաստանի» մշակույթի բաժինը շուրջ երկու տասնամյակ: Երկար տարիներ խմբագրել է հայրենակցական «Ձայն վիրահայոց» և համալսարանական §Նոր Գլաձոր¦ թերթերը: Հեղինակ է 8 բանաստեղծական և մեկ արձակ գրքերի: Պարգևատրվել է ՀՀ մշակույթի նախարարության Ոսկե և Հայաստանի գրողների միության «Գրական վաստակի համար» մեդալներով: ՀԳՄ և Հայաստանի Ժուռնալիստների միության անդամ է: Վերջին երեք տարիներին հայոց լեզվի և գրականության ուսուցիչ է աշխատել Հնդկաստանի Կալկաթա քաղաքի 200-ամյա Հայոց մարդասիրական ճեմարանում:

Նույնատիպ Հոդվածներ

Կարլ ՅԱՍՊԵՐՍ. «Նիցշեն հասուն մարդկանց ընթերցելիքն է»

Կարլ ՅԱՍՊԵՐՍ. «Նիցշեն հասուն մարդկանց ընթերցելիքն է»

Ապրիլի 1, 2023
Հետաքրքիր է իմանալ

Հետաքրքրական է

Ապրիլի 1, 2023

Պատմության հետագծով

Գործարար խրատանի

«Երեւանի ՋԷԿ»-60

Հետաքրքրական է

Պատմության հետագծով

Հետաքրքրական է

Հաջորդ Հոդվածը
Պատմության հետագծով

Պատմության հետագծով

Հետաքրքիր է իմանալ

Հետաքրքրական է

Ամենաընթերցվածը

  • Կեցության՝ բնակարանի խնդիր

    Կեցության՝ բնակարանի խնդիր

    1 Կիսվել են
    Կիսվել 0 Tweet 0
  • Հայաստանին օգնությունը բարեգործություն չէ

    1 Կիսվել են
    Կիսվել 0 Tweet 0
  • Արեւմուտքի եւ Ռուսաստանի համագործակցության ամենահարմար տարածաշրջանը Հայաստանն է

    1 Կիսվել են
    Կիսվել 0 Tweet 0
  • Ինչ իրավունքներ ունեն հղիներն ու մինչեւ 3 տարեկան երեխա խնամող աշխատողները

    74 Կիսվել են
    Կիսվել 30 Tweet 19
  • Ռազմական սպառնալիքի ներքո երկխոսություն չի կարող ծավալվել

    0 Կիսվել են
    Կիսվել 0 Tweet 0

Սոցցանցեր

Ցանկ

  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք

Օգտակար Հղումներ

  • Armenpress
  • Armenpress | History
  • Республика Армения
  • Պատմություն
  • Հեղինակներ

Մեր Մասին

Հայաստանի Հանրապետություն՚ օրաթերթը ստեղծվել է 1990 թ.

Ներկայում օրաթերթը հրատարակվում է «Արմենպրես» լրատվական գործակալության կողմից:

 

Հասցե՝ Հայաստանի Հանրապետություն, ք. Երեւան, Արշակունյաց պող. 4, 13-14-րդ հարկեր Հեռ.՝ + (374 10) 52-57-56, Էլ-փոստ՝ [email protected]: Գովազդի համար`+(374 10) 52-69-74, +(374 96) 45-19-38, Էլ-փոստ՝ [email protected]

Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք

Հասցե՝ Հայաստանի Հանրապետություն, ք. Երեւան, Արշակունյաց պող. 4, 13-14-րդ հարկեր Հեռ.՝ + (374 10) 52-57-56, Էլ-փոստ՝ [email protected]: Գովազդի համար`+(374 10) 52-69-74, +(374 96) 45-19-38, Էլ-փոստ՝ [email protected]

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Create New Account!

Fill the forms bellow to register

All fields are required. Log In

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist