Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
ԱՐԽԻՎ
Հայաստանի Հանրապետություն
Երեքշաբթի, Մայիսի 20, 2025
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք
Հայաստանի Հանրապետություն
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք
Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
Հայաստանի Հանրապետություն
Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
Գլխավոր Այլք

Երկրորդ համաշխարհային… Ավարտը…

Սեպտեմբերի 2, 2022
Այլք
Երկրորդ համաշխարհային… Ավարտը…
13
ԿԻՍՎԵԼ ԵՆ
1.3k
ԴԻՏՈՒՄ
Share on FacebookShare on Twitter

Ինչպես գիտենք, Երկրորդ համաշխարհային պատերազմի ավարտը համարվում է 1945 թ. սեպտեմբերի 2-ը. սկիզբը՝ 1939 թ. սեպտեմբերի 1-ը… Փորձենք հետաքրքիր թվաբանությամբ մոտենալ ժամանակների հարաբերականությանը՝ մարդկային ապրումների տեսանկյունից… Եթե անտեսենք թվականները, մտովի հանելով 1939-ը եւ 1945-ը, պատերազմի սկզբի եւ ավարտի միջեւ կունենանք 1 օրվա տարբերություն, 1 օր, որ աշխարհի վրա նստեց 50-85 միլիոն մարդու կյանք, իսկ եթե սեպտեմբերի 1-ի եւ 2-ի միջեւ վերականգնենք թվականները, կստանանք վեց տարվա տարբերություն, տարիներ, որ ձգվեցին միլիոնավոր կյանքերի տեւողությամբ, կյանքեր, որ բնությամբ նախատեսված չէին վեց տարվա համար եւ ոչ էլ դաժան կտտանքների, անլուր տառապանքների՝ վայրկյաններ հաշվելու հոգեմաշ սպասումներով…

Խաղաղ պայմաններում, իհարկե, օրերը շուտ են անցնում, եւ ոչ միայն վեց տարին, այլեւ ողջ կյանքն է թվում օրվա պես անցողիկ, ակնթարթ… Երջանկությունը կրճատում է ժամանակի զգացողությունը՝ երկարացնելով կյանքը, հակառակ տառապանքի, որ հույսը դնում է մթնող ու լուսացող օրերի վրա, երկարացնում ժամանակի զգացողությունը՝ կրճատելով կյանքը…

Միլիոնավոր մարդկային կյանքեր խլած ու մարդկությանը հոգեկան ու ֆիզիկական անպատմելի տառապանքներ պատճառած պատերազմի գլխավոր հանցագործը կենթադրե՞ր, արդյոք, որ իր դիվային ծրագրի իրականացման երազանքը կնքվելու է սեփական մահով, որ սեփական ձեռքով է հաշվեհարդար լինելու համաշխարհային մասշտաբի արյունալի սպանդի դիմաց… Արդյո՞ք խելագարության մառազմին տրված ճիվաղը կյանքի վերջին պահերին զգացել է այն տառապանքը, որ ապրել է մահվան աչքերին նայող էակը… Հավանաբար, ո՛չ… Նրա համար պարտության պատճառած հոգեկան ցնցումն ավելին էր, քան որեւէ կյանք, անգամ՝ սեփականը… Կյանքին այդպես կարող են վերաբերվել միայն խելագարները, նրանք, ովքեր տառապում են հոգեկան խանգարումով, իսկ Հիտլերը մենակ չէր. նրա նման հոգեգարները սփռված էին ու սփռված են աշխարհով մեկ… Նրանք ցինիկ են ու ամբարտավան, չեն զգում ցավը, առավել եւս՝ ուրիշի, սակայն լավ են գիտակցում այն եւ հաճույք են զգում ցավ պատճառելուց, անգամ անկեղծանալու պահանջ են զգում՝ լիովին բավարարելու անասնական բթամիտ բնազդները. «Այստեղ ձեզ հետ խոսելու եմ բացարձակապես անկեղծ… Միմյանց հետ մենք կխոսենք բացեիբաց, ինչը երբեք չենք անի հրապարակային… Նկատի ունեմ հրեաների արտաքսումը, հրեաների ոչնչացումը… Այստեղ ներկա գտնվողներից քչերը գիտեն, թե ինչ է դիակների կույտը, հարյուր, հիսուն, հազար դիակների կույտը…Դիմանալ այդ ամեն ինչին եւ պահպանել պարկեշտություն… Սա մեր կյանքի մի պատմությունն է, որը երբեք չի գրվել եւ չի էլ գրվի»,- 1943 թ. հոկտեմբերի 4-ին Պոզանում այսպես էր ճառում Հայնրիխ Հիմլերը, բայց պատմությունը գրվում էր ու գրվեց, գրվեց նաեւ Հիմլերի ճառը, բայց մի՞թե հնարավոր էր աշխարհից թաքցնել այն ողջ ոճրագործությունները, որ իրականացրին նացիստներն ու նրանց համախոհները. չէ որ յուրաքանչյուր նորմալ մարդ Համաշխարհայինի ողջ ընթացքում իր մաշկի վրա էր զգացել այն, ինչ նացիստներին թվում էր, թե թաքուն են անում։

Շոկոլադի ու նրբահամ երշիկեղենի մեջ «լողացող», լավագույնս սպառազինված Գերմանիան պատերազմի վերջին շրջանում վերածվեց ավերակների կույտի՝ այդ կույտի մեջ թաղելով ոճրագործների այրված ու մոխրացած դիակները։ Ճապոնիան, որ տվել էր Երկրորդ համաշխարհայինի համազարկը, ստիպված էր այն ավարտել սեփական հողում. օգոստոսի 6-ին եւ 9-ին ԱՄՆ-ն «փորձարկեց» ատոմային ռումբերի ահավորությունը մարդկության պատմության համար՝ մեկընդմիշտ մոխրակույտերի ու անպետքության վերածելով ճապոնական քաղաքները՝ Հիրոսիման ու Նագասակին։ Աշխարհը մարդկային կյանքերի սպանդանոցի ու փորձարկումների վերածած, մարդկային մարմինների ու դիակների խանձահոտով պարուրած, համակենտրոնացման բազմաթիվ ճամբարներում մեծումանուկի աներեւակայելի կտտանքների, սովի, դաժանագին տանջանքների մատնած, ոսկրակույտերի վրա խրախճանք կազմակերպած ֆաշիստական ճիվաղների մտքով իսկ չէր անցնում, որ իրենց դիվային զորությունը փլուզվելու է իրենց իսկ ոտքերի տակ, եւ բարին՝ թեեւ դժավրությամբ ու բազում զոհերի գնով, ի վերջո հաղթանակելու է…

Այսօր եւս չար ուժերը համախմբվել են մարդկային կյանքի խաղաղության դեմ՝ լավագույն կենսակերպի՝ ֆաշիստական նույն ցինիկ խոստումներով, պատերազմներ հրահրելով, թշնամացնելով միմյանց դեմ եւ ոչ միայն տարբեր ազգությունների ու հավատի, այլեւ ընտանիքի անդամների… Կեղծ գաղափարախոսության, չեղած ազատությունների, անմիտ անկախության, պատմության զեղծարարության դրոշներով մարդկությանը կրկին տանում են ինքնաոչնչացման ճանապարհով… Սակայն այսօր պատկերը փոխվել է եւ առավել նողկալի ու ցինիկ դարձել. եթե նախկինում ֆաշիստները սեփական ձեռքերով էին իրականացնում հղացված ոճրագործությունները, այսօր հանդես են գալիս, այսպես ասած՝ սպիտակ ձեռնոցներով. նրանք հրահրում, դիտում, հրճվում ու խրատներ են տալիս միմյանց դեմ հանած մարտնչող կողմերին՝ հեռվից հեռու «խաղաղություն» խոստանալով անարդար ու անմիտ պատերազմի ներքաշված ուժերին… Ցավոք, այսօր էլ նրանք գերակշիռ ու զորեղ են թվում, սակայն պատմության ընթացքը, բարեբախտաբար, ապացուցել է հակառակը. չար ուժերը միշտ էլ գործել են իրադարձությունների մակերեսին եւ առավել տեսանելի են եղել՝ դրանով իսկ թվացել զանգվածեղ, քան բարիները, որ ստիպված են եղել պաշտպանվել՝ թաքնվելով, բայց եւ դիպուկ հարվածելով նշանակետին… Այս ամենի պատասխանը, իհարկե, կտա ժամանակը, երբ չարն այլեւս անհանդուրժելի դառնա այն աստիճան, որ բարին ստիպված լինի չարանալ ու նույն չարությամբ հատուցել չարին, ինչպես որ եղել է բոլոր ժամանակներում, եւ նրանք, ովքեր պարծենալու խնդիր ունենան մարդկությանը հիշեցնելու սեպտեմբերի 1-ի մասին, թող հիշեն նաեւ սեպտեմբերի 2-ը…

Թեգեր: համաշխարհային պատերազմպատերազմ
Կիսվել5Tweet3Կիսվել1
Էլեոնորա Ներսիսյան

Էլեոնորա Ներսիսյան

Նույնատիպ Հոդվածներ

Հետաքրքիր է իմանալ

Հետաքրքրական է

Մայիսի 30, 2023
Պատմության հետագծով

Պատմության հետագծով

Մայիսի 30, 2023

ՀՀ-ում առաջին էքսկուրսիոն քարանձավը հասանելի է այցելուներին

Հետաքրքրական է

Պատմության հետագծով

Իսկ մենք գիտե՞նք մեր «Դոկտոր Մահին»…

Հետաքրքրական է

Պատմության հետագծով

Հաջորդ Հոդվածը
Հերոս տղերքի անուններով

Հերոս տղերքի անուններով

Վտանգավոր սահման

Վտանգավոր սահման

Ամենաընթերցվածը

  • Ինչպես հաշվարկել գումարի չափը

    Ինչպես հաշվարկել գումարի չափը

    126 Կիսվել են
    Կիսվել 50 Tweet 32
  • Աստվածաշնչյան կարճ առակներ

    298 Կիսվել են
    Կիսվել 119 Tweet 75
  • Ինչ իրավունքներ ունեն հղիներն ու մինչեւ 3 տարեկան երեխա խնամող աշխատողները

    427 Կիսվել են
    Կիսվել 171 Tweet 107
  • Հետաքրքրական է

    2 Կիսվել են
    Կիսվել 1 Tweet 1
  • «Առյուծը առյուծ է՝ էգ լինի, թե որձ»

    46 Կիսվել են
    Կիսվել 18 Tweet 12

Սոցցանցեր

Ցանկ

  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք

Օգտակար Հղումներ

  • Armenpress
  • Armenpress | History
  • Республика Армения
  • Պատմություն
  • Հեղինակներ

Մեր Մասին

Հայաստանի Հանրապետություն՚ օրաթերթը ստեղծվել է 1990 թ.

Ներկայում օրաթերթը հրատարակվում է «Արմենպրես» լրատվական գործակալության կողմից:

 

Հասցե՝ Հայաստանի Հանրապետություն, ք. Երեւան, Արշակունյաց պող. 4, 13-14-րդ հարկեր Հեռ.՝ + (374 10) 52-57-56, Էլ-փոստ՝ [email protected]: Գովազդի համար`+(374 10) 52-69-74, +(374 96) 45-19-38, Էլ-փոստ՝ [email protected]

Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք

Հասցե՝ Հայաստանի Հանրապետություն, ք. Երեւան, Արշակունյաց պող. 4, 13-14-րդ հարկեր Հեռ.՝ + (374 10) 52-57-56, Էլ-փոստ՝ [email protected]: Գովազդի համար`+(374 10) 52-69-74, +(374 96) 45-19-38, Էլ-փոստ՝ [email protected]

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Create New Account!

Fill the forms bellow to register

All fields are required. Log In

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist