Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
ԱՐԽԻՎ
Հայաստանի Հանրապետություն
Երեքշաբթի, Մարտի 28, 2023
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք
Հայաստանի Հանրապետություն
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք
Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
Հայաստանի Հանրապետություն
Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
Գլխավոր Սոցիում

Հերոս տղերքի անուններով

Սեպտեմբերի 2, 2022
Սոցիում
Հերոս տղերքի անուններով
2
ԿԻՍՎԵԼ ԵՆ
214
ԴԻՏՈՒՄ
Share on FacebookShare on Twitter

Սեպտեմբերի 1՝ Գիտելիքի օր: Մեր երկրի բոլոր դպրոցներում օրը տոնական է՝ լուսավոր, լի ծաղիկներով, բարեմաղթանքներով: Երեւանի Արշավիր Շավարշյանի անվան թիվ 40 հիմնական դպրոցում օրը հագեցած էր նաեւ Արցախյան վերջին 44-օրյա պատերազմում նահատակված 2 քաջորդիների անվան դասարանների անվանակոչության ու բացման արարողությամբ:

Նույն կրթօջախի 2 շրջանավարտ՝ Համլետ Աշոտի Հովհաննիսյանն ու Արման Խաչատուրի Խաչատուրյանը հերոսաբար մարտնչեցին հայրենի Արցախի պաշտպանության համար ու ընկան հերոսին վայել: Մարտիրոսվեցին տղերքը՝ հավերժի ճամփան բռնելով: Բազմամարդ էր դպրոցի բակը, կրթօջախի ուսուցիչներից, դպրոցականներից բացի այստեղ էին նաեւ ծնողներ, հյուրեր, նահատակ տղաների հարազատներ, մարտական ընկերներ: Այս կրթօջախը հիմնադրվել է 1939-40 թթ.: Լիաննա Մուրադյանը 22 տարի աշխատել է այս դպրոցում՝ ուսմասվար, 2018-ից տնօրենն է: Նա ողջունեց ներկաներին՝ շնորհավորելով օրվա առթիվ: Հատկապես կարեւորեց առաջին դասարանցիների մուտքը դպրոց եւ հույս հայտնեց, որ դպրոցի ուսուցիչները կաշխատեն իրենց սաների հետ, նրանց կտան կրթություն եւ կդաստիարակեն այնպես, որպեսզի բոլոր աշակերտները դառնան հայրենիքի նվիրյալ զավակներ: Տեղեկացրեց, որ դասասենյակների անվանակոչության ու բացման առթիվ ներկա են ԵԿՄ վարչության անդամներ՝ նախագահ Սասուն Միքայելյանի գլխավորությամբ, նույն դպրոցի շրջանավարտ, ԱԺ պատգամավոր Էլինար Վարդանյանը, Երեւանի քաղաքապետարանի ավագանու անդամներ, Կենտրոն վարչական շրջանի կրթության, մշակույթի եւ սպորտի բաժնի պետ Նելլի Ասատրյանը, ՊՆ ներկայացուցիչներ, Արկադի Տեր-Թադեւոսյանի որդին՝ Հայկ Տեր-Թադեւոսյանը, այլ պաշտոնատար անձինք, մշակութային գործիչներ Գագիկ Գինոսյանը, Դավիթ Ամալյանը եւ այլք:

Լ. Մուրադյանն ընթերցեց Կենտրոն վարչական շրջանի ղեկավար Սամվել Ղուկասյանի ուղերձը՝ Գիտելիքի եւ դպրության օրվա առթիվ: Այնուհետեւ անդրադարձավ դպրոցում կատարված վերանորոգման աշխատանքներին, ինչի արդյունքում հիմնանորոգվել եւ կահավորվել են այն 2 դասասենյակները, որտեղ ժամանակին սովորել են անմահ հերոսներ Համլետն ու Արմանը: Ներկայացնելով իր հերոս սաներին՝ Լ. Մուրադյանն ասաց. «Նրանք զոհեցին իրենց կյանքն այսօրվա ու վաղվա համար: Պատգամեցին մեզ հայրենասեր լինել, ապրել ու ապրեցնել… Եվ մնացին հավերժի գրկում»:

Շնորհակալություն հայտնեց բոլորին, ովքեր օժանդակել են հերոսների դասասենյակների նորոգման ու կահավորման հարցում: Առանձնակի խոսեց ԵԿՄ վարչության նախագահ Ս. Միքայելյանի մասին, ով մեծ աջակցություն է ցուցաբերել «Պատանի երկրապահ» ակումբի սան Արման Խաչատրյանի անվ. դասասենյակի հիմնանորոգման եւ կահավորման գործում: Հատուկ նշանակության ջոկատի մարտիկ, հետախույզ Համլետ Հովհաննիսյանի անվան դասասենյակի հիմնանորոգմանը մեծ օժանդակություն են ցուցաբերել հերոսի ծնողները, ընկերները, դպրոցի ուսուցիչները, աշակերտները, ինչպես նաեւ՝ Սպարտակ Մաթեւոսյանը, ով տնօրենի կողմից ստացավ շնորհակալագիր: Նույն պարգեւին արժանացավ նաեւ Սասուն Միքայելյանը: Հանդիսավոր արարողությունը Տերունական աղոթքով օրհնեց Զաքարիա ծայրագույն վարդապետ Բաղումյանը: Իր խոսքում հոգեւոր հայրը կարեւորեց մեր ժողովրդի միասնությունը, որպեսզի կարողանանք դուրս գալ ներկա դժվար իրավիճակից: Կարեւորեց կրթության դերը, որ կիրթ հասարակարգն է ունակ տեր մնալու իր երկրին, ազգային արժեքներին: Հիշատակեց 5-րդ դարի հայ պատմիչ Եղիշեի խոսքը, որ բոլոր չարիքները ծնվում են տգիտությունից: Ուստի դիմելով ներկա ուսուցիչներին՝ հորդորեց, որ լավ գիտելիքներ տան մեր երեխաներին:

Սասուն Միքայելյանն իր շնորհավորական խոսքում նույնպես կարեւորեց կրթության դերը: Նշեց, որ մեր սերունդները մշտապես պետք է հիշեն՝ թուրքը երբեք չի փոխում իր մտադրությունը՝ տիրելու մեր երկրին: Հիշեցրեց սպարապետ Վազգեն Սարգսյանի խոսքը, որ մեր երեխաները պետք է դպրոցից իմանան՝ որն է մեր ճանապարհը: Դիմելով նահատակ քաջորդիների ծնողներին, հարազատներին՝ իր խոնարհումը բերեց Արցախյան բոլոր պատերազմներում, Հայոց սահմանը պաշտպանելիս բոլոր նահատակների հոգիների առջեւ: Խոսելով նահատակ պատանի երկրապահ Արմանի մասին՝ Ս. Միքայելյանը կարեւորեց ընդհանրապես եռասերունդ երկրապահի կազմում պատանիների դերը, ովքեր բանակ են մեկնում արդեն որպես պատրաստի զինվորներ: Ելույթներից հետո ներկաներին իրենց պարով ու խոսքով ողջունեցին դպրոցի սաները՝ սպիտակ համազգեստով, հերոս տղաների լուսանկարներով, «Միշտ մեր սրտերում» կարգախոսով:

Այնուհետեւ կայացավ դասասենյակների բացման արարողությունը: Անմահ հերոս Համլետ Հովհաննիսյանի մայրը՝ դպրոցի հայոց լեզվի եւ գրականության ուսուցչուհի Գոհար Կիրակոսյանը, ով 8 տարի եղել է նաեւ որդու դասղեկը, երկյուղածությամբ բացեց ցուցատախտակը եւ կտրեց դասասենյակի մուտքի կարմիր ժապավենը: Դասասենյակում հերոսի մասին պատմող իրեր են, այն գրքերը, որոնք ընթերցել ու որոնցից կյանքի դասեր է առել հերոս հետախույզը: Նաեւ նկարել է Համլետը, ստեղծագործել: «Լռություն՝ փոթորկից առաջ…» գրքույկի երեսին նրա վերջին լուսանկարն է: Ծնվել է 1994 թ. հոկտեմբերի 27-ին, Երեւանում, ավարտել է թիվ 40 հիմնական դպրոցը, այնուհետեւ ընդունվել Ճարտարապետության եւ շինարարության հայկական պետական համալսարան: 2012-14 թթ. ծառայել է հայոց բանակում՝ լեգենդար «Եղնիկներում»: 2016 թ., որպես արհեստավարժ հետախույզ, կամավոր մեկնել է առաջնագիծ: 2017-ից արդեն պայմանագրային զինծառայող էր հատուկ նշանակության զորամասում՝ հետախուզական ջոկատի հրամանատար: 2019 թ. հունիս-հոկտեմբեր ամիսներին խաղաղապահ առաքելությամբ Սիրիայում էր: Բարեխիղճ ծառայության համար արժանացել է պարգեւների՝ մեդալներ, պատվոգրեր, շնորհակալագրեր: 2020 թ. սեպտեմբերի 27-ից արդեն առաջնագծում էր: Մարտնչում էր հերոսաբար: Նահատակվել է հոկտեմբերի 19-ին Քաշաթաղի շրջանի Սարատակ գյուղում՝ ԱԹՍ-ի հարվածից: Հուղարկավորված է Եռաբլուրում: Հետմահու պարգեւատրվել է «Մարտական ծառայություն» մեդալով:

Արման Խաչատրյանի անվան դասասենյակի կարմիր ժապավենը կտրեց մայրը՝ Անգին Գեւորգյանը: Մեծ հուզմունք ու ցավ ուներ սրտում: Հերոսի մասին են պատմում սեղաններին դրված իրերը, համազգեստը, վկայականները, պատվոգրերը, ԱՀ նախագահի թիվ 764 հրամանով տրված Արիության մեդալը, ՀՀ «Մարտական խաչ»  մեդալը: Ծնվել է Երեւանում 2001 թ. մարտի 7-ին: Սովորել է թիվ 40 դպրոցում, 2012-17 թթ. եղել է «Պատանի երկրապահ» ակումբի սան:  2019-ին զորակոչվել է հայոց բանակ, ծառայել Մարտակերտի շրջանի Հոռաթաղ գյուղում: Որպես տանկի նշանառու՝ լավ էր տիրապետում իր մասնագիտությանը եւ պատերազմի առաջին օրվանից առաջնագծում էր: Նահատակվել է 2020 թ. հոկտեմբերի 13-ին Մատաղիսում՝ 12-ի երեկոյան վերջին անգամ խոսելով մոր հետ: Մայրն ասաց, որ որդուն հուղարկավորել են տարիներ առաջ մահացած հոր մոտ՝ Նուբարաշենի գերեզմանոցում: Մեծ ցավ է ապրում մայրը կրտսեր զավակի համար, նաեւ հպարտ է՝ հերոսաբար է կռվել որդին ու հերոսաբար նահատակվել: Այստեղ էր նաեւ Արմանի ընկերուհին՝ Միլենան, ով ասաց՝ հպարտ եմ…

2 դասասենյակներն օրհնեցին գնդերեցներ տեր Վարազդատ քահանա Նաջարյանը եւ տեր Ենովք քահանա Եսայանը:

Թեգեր: դպրոցկրթությունհերոս
Կիսվել1Tweet1Կիսվել
Զոհրաբ Ըռքոյան

Զոհրաբ Ըռքոյան

Զոհրաբ Բուրաստանի Ըռքոյանը ծնվել է 1958 թ. նոյեմբերի 26-ին ՀԽՍՀ Մարտունու շրջանի Գեղհովիտ գյուղում, բանվորի ընտանիքում: 1966 թ. ընդունվել և 1974 թ. ավարտել է Գեղհովիտի Ալ. Մյասնիկյանի անվան միջնակարգ դպրոցի 8-րդ դասարանը և նույն թվականին ընդունվել Երևանի մեքենաշինական տեխնիկում, ավարտել 1978 թ.: 1980 թ. փետրվարին աշխատանքի է ընդունվել Երևանի քաղաքային էլեկտրատրանսպորտի վարչության նորոգման մեխանիկական գործարանում: 1985-91 թթ. ընդունվել և ավարտել է Երևանի պետական համալսարանի բանասիրական ֆակուլտետը: 1991-96 թթ. աշխատել է Մասիսի շրջանի դպրոցներում՝ հայոց լեզվի և գրականության ուսուցիչ: 1996 թ. մարտի 1-ից մինչև սեպտեմբերի 15-ը աշխատել է Երևանի պետական համալսարանի «Երևանի համալսարան» պաշտոնաթերթի խմբագրությունում՝ որպես պատասխանատու քարտուղար: 1996 թ. սեպտեմբերից մինչև 2010 թ. օգոստոսի վերջն աշխատել է ԼՂՀ Քաշաթաղի շրջանի ԿՄՍԵ վարչությունում՝ առաջատար մասնագետ, այնուհետև` նույն վարչության պետի տեղակալ: 2010-ից մինչ օրս Քաշաթաղի շրջանային «Մերան» թերթի գլխավոր խմբագիրն է։ 1989-1994 թթ. մասնակցել է ՀՀ և Արցախի սահմանների պաշտպանական և ազատագրական մարտերին: Նույն ժամանակ ռեպորտաժներով հանդես է եկել ՀՀ լրատվական միջոցներով: «Արծիվներն ամպերի մեջ են» գրքի և «Մեր Քաշաթաղը» լուսանկարների ալբոմի հեղինակ է։ Մարտական, կրթամշակութային և այլ բնագավառներում ցուցաբերած ծառայության համար պարգևատրվել է ՀՀ ՊՆ «Գարեգին Նժդեհ», «Անդրանիկ Օզանյան» գերատեսչական մեդալներով։ Արցախի Հանրապետության նախագահ Ա. Ղուկասյանի կողմից արժանացել է «Մարտական ծառայություն» մեդալի, իսկ Բ. Սահակյանի կողմից՝ «Վաչագան Բարեպաշտ» շքանշանի։ Քաշաթաղի շրջանում կրթության համակարգում ունեցած նվիրումի համար արժանացել է ՀՀ ԿԳ նախարարության Ոսկե հուշամեդալի և պատվոգրերի, ԼՂՀ կառավարության պատվոգրի։ Քաշաթաղի շրջանում ՀՀ Երկրապահ կամավորականների միության հիմնադրման և հետագայում բաժանմունքի աշխատանքներում ունեցած ծառայությունների համար արժանացել է ՀՀ ԵԿՄ հուշամեդալի, ՀՀ ԵԿՄ «20-ամյակ» և այլ մեդալների, պատվոգրերի, «Հատուկ գնդի» պատվոգրի։ Քաշաթաղի շրջանի կայացման գործում ունեցած ծառայությունների համար ԱՀ վարչապետ Ա. Հարությունյանի կողմից պարգևատրվել է «Հուշամեդալով»։ 2014 թ. օգոստոսին մասնակցել է Արցախի սահմանների պաշտպանության մարտերին՝ Մատաղիսում։ 2016 թ. ապրիլի սկզբից մինչև հունիսի վերջը մասնակցել է Արցախի սահմանների պաշտպանությանը, լուսաբանել առաջնագծում կատարվող իրադարձությունները։ 2020 թ. պատերազմի օրերին աշխատել է շրջանային ՔՊ շտաբում, նաև Բերձորի իր բնակարանը տրամադրել Արցախին օժանդակող կազմակերպություններին, աջակցել նրանց աշխատանքին, կազմակերպել սննդի, հագուստի և այլ անհրաժեշտ իրերի ներկրում Արցախ։ ՀՀ ԵԿՄ անդամ է, Քաշաթաղի տարածքային բաժանմունքի փոխնախագահն էր մինչև 2020 թ. նոյեմբերը: Ամուսնացած է, ունի երեք դուստր:

Նույնատիպ Հոդվածներ

Այց անմահ հերոսներին

Այց անմահ հերոսներին

Մարտի 28, 2023
«Ես մեծ ստեղծագործություն եմ թողնում Երեւանում, բայց քաղաքի մի մասը կտանեմ ինձ հետ»

«Ես մեծ ստեղծագործություն եմ թողնում Երեւանում, բայց քաղաքի մի մասը կտանեմ ինձ հետ»

Մարտի 25, 2023

«Հպարտ եմ, որ հայ եմ, հպարտ եմ, որ հայ եմ ծնվել…»

Մեկ օր հերոսների դպրոցում

Պատերազմը՝ միլիոն գողանալու համաշխարհային մեխանիզմ

Գործատուն պետական աջակցություն կստանա

…Ու մնացին հավերժ զինվորներ

Նվիրումի, գնահատանքի, վերագտած ջերմության ու հաղթանակածների օր

Հաջորդ Հոդվածը
Վտանգավոր սահման

Վտանգավոր սահման

Ինչի՞ համար կարող եք զղջալ օր ծերության

ԱՊՈԿԱԼԻՊՍԻՍ Բ

Ամենաընթերցվածը

  • Կա՛ն մշտական թշնամիներ, որովհետեւ կա՛ն մշտական շահեր

    Կա՛ն մշտական թշնամիներ, որովհետեւ կա՛ն մշտական շահեր

    2 Կիսվել են
    Կիսվել 1 Tweet 1
  • «Հպարտ եմ, որ հայ եմ, հպարտ եմ, որ հայ եմ ծնվել…»

    2 Կիսվել են
    Կիսվել 1 Tweet 1
  • «Պետք է գտնենք այն լուծումները, որոնք կխթանեն բարձր արժեք ստեղծող արտադրությունների զարգացումը»

    6 Կիսվել են
    Կիսվել 2 Tweet 2
  • «Կայսերական մեծության» մորմոքը

    1 Կիսվել են
    Կիսվել 0 Tweet 0
  • Այց անմահ հերոսներին

    1 Կիսվել են
    Կիսվել 0 Tweet 0

Սոցցանցեր

Ցանկ

  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք

Օգտակար Հղումներ

  • Armenpress
  • Armenpress | History
  • Республика Армения
  • Պատմություն
  • Հեղինակներ

Մեր Մասին

Հայաստանի Հանրապետություն՚ օրաթերթը ստեղծվել է 1990 թ.

Ներկայում օրաթերթը հրատարակվում է «Արմենպրես» լրատվական գործակալության կողմից:

 

Հասցե՝ Հայաստանի Հանրապետություն, ք. Երեւան, Արշակունյաց պող. 4, 13-14-րդ հարկեր Հեռ.՝ + (374 10) 52-57-56, Էլ-փոստ՝ [email protected]: Գովազդի համար`+(374 10) 52-69-74, +(374 96) 45-19-38, Էլ-փոստ՝ [email protected]

Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք

Հասցե՝ Հայաստանի Հանրապետություն, ք. Երեւան, Արշակունյաց պող. 4, 13-14-րդ հարկեր Հեռ.՝ + (374 10) 52-57-56, Էլ-փոստ՝ [email protected]: Գովազդի համար`+(374 10) 52-69-74, +(374 96) 45-19-38, Էլ-փոստ՝ [email protected]

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Create New Account!

Fill the forms bellow to register

All fields are required. Log In

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist