Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
ԱՐԽԻՎ
Հայաստանի Հանրապետություն
Շաբաթ, Ապրիլի 1, 2023
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք
Հայաստանի Հանրապետություն
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք
Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
Հայաստանի Հանրապետություն
Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
Գլխավոր Հոգեւոր

ԱՊՈԿԱԼԻՊՍԻՍ Բ

«Տիրոջ մօտ մէկ օրը հազար տարուայ պէս է, եւ հազար տարին ինչպէս մէկ օր»

Սեպտեմբերի 2, 2022
Հոգեւոր
Ինչի՞ համար կարող եք զղջալ օր ծերության
0
ԿԻՍՎԵԼ ԵՆ
25
ԴԻՏՈՒՄ
Share on FacebookShare on Twitter

Հայտնության գիրքը փաստացի ամբողջությամբ թելադրված է Տիրոջ կողմից, այսինքն, կարելի է ասել, ուղղակի խոսք է. «Յիսուս Քրիստոսի յայտնութիւնը, որ Աստուած տուաւ իր ծառաներին ցոյց տալու ինչ որ շուտով պիտի լինի, եւ իմացրեց իր հրեշտակի ձեռովն ուղարկելով իր Յովհաննէս ծառային»։

Պողոս առաքյալը դրվատանքի խոսքեր է գրում այն քրիստոնյաներին, ովքեր ընդունեցին Բարի լուրը ո՛չ որպես մարդկային խոսք, այլ որպես Աստծո խոսք։ Հայտնության գիրքը շատ ավելի խտացված տարբերակն է ուղղակի խոսքի, որ Հայր Աստված թելադրում է Իր որդու՝ Հիսուս Քրիստոսի միջոցով։

«…ցոյց տալու ինչ որ շուտով պիտի լինի» արտահայտությունը շատերին թյուրիմացության մեջ է գցում, թե այդ շուտովից անցել է մոտ երկու հազար տարի։ Այս հարցի պատասխանը տրված է հենց երկու հազար տարի առաջ գրված Պետրոսի երկրորդ թղթում.

«Բայց այս մէկն էլ ձեզանից ծածուկ չլինի, սիրելիներ, որ Տիրոջ մօտ մէկ օրը հազար տարուայ պէս է, եւ հազար տարին ինչպէս մէկ օր»։ Բ Պետրոս 

ՇՈՒՏՈՎՆ ՈՒ ՈՒՇԸ Աստծուն է հայտնի։ Մենք կարելի է ասել մի ոտքով արդեն կանգնած ենք Հայտնության գրքում նկարագրված եւ իրականություն դարձած իրադարձությունների մեջ։

Հայտնության գիրքը նկարագրում է աշխարհի պատմության վերջին դրվագը։ Հայտնության գիրքն ընթերցելիս չենք հանդիպում հակաքրիստոս, ահեղ դատաստան արտահայտություններին, խոսք չկա պատվաստումների, չիպերի մասին…

Հայտնության գիրքը գրված է հանդիսավոր հռետորաբանությամբ։ Այնտեղ տրված չէ իրադարձությունների ճանապարհային քարտեզ կամ գրաֆիկա, այն խորհրդանշական, խորհրդավոր գիրք է, որը մեզ կարող առաջ տանել, հետո հետ տանել, նորից առաջ տանել… Այնտեղ, այո, չկա գրված պատվաստումների կամ ահեղ դատաստանի մասին ուղիղ խոսք, այնտեղ գրված է դատաստանի մասին… եւ, միեւնույն ժամանակ, այնտեղ գրված է ամեն ինչի մասին։ Այնտեղ կա այն մասին, որ մարդ դառնում է առ Աստված, որ մարդ երես է թեքում Աստծուց, խելքի է գալիս պատիժներից, խելքի չի գալիս… Մի խոսքով դա գիրք է մարդու մասին, որտեղ շատ սարսափելի բաներ կիմանանք մարդու մասին եւ շատ հրաշալի բաներ կիմանանք մարդու մասին, կիմանանք, թե ինչպիսին նա կարող է լինել երկնաբնակ, եւ թե ինչպես նա կարող է լինել Տիրոջ թշնամին, ով չարությունից կծում է իր լեզուն, թե ինչպես չի կամենում ենթարկվել Գահին նստածին։ Սա միաժամանակ գիրք է մարդկության եւ մարդու մասին։

Աստված խոսում է Հովհաննեսի հետ խոսքերով, նաեւ թվերով. դրա համար խորհուրդ է տրվում Հայտնության գիրքը չընթերցել առանց գիտուն հայրերի, իմաստուն սուրբ հայրերի մեկնաբանությունների։  24 երեց, 7 եղջյուր եւ 7 աչքով գառ, կարմիր յոթգլխանի վիշապ, առաջին գազանը ծովից, երկրորդ գազանը՝ սուտ մարգարե, 7 շեփոր, 7 որոտմունք… 144 հազար, յոթեր, տասնյակներ, չորս, քսանչորս… Բազմաթիվ թվեր, որոնք մեկնության կարիք ունեն։

            Անահիտ ԲԱՆՈՒՉՅԱՆ

Թեգեր: Հայ առաքելական եկեղեցիՀոգեւոր անկյուն
ԿիսվելTweetԿիսվել
 Հայաստանի Հանրապետություն

 Հայաստանի Հանրապետություն

Նույնատիպ Հոդվածներ

Ինչի՞ համար կարող եք զղջալ օր ծերության

Ի՞նչ պետք է անել այդ բանակի մեջ հայտնվելու համար

Մարտի 29, 2023
Ինչի՞ համար կարող եք զղջալ օր ծերության

Վեցը խորհրդանշում է արարված աշխարհն առանց օրհնության

Մարտի 28, 2023

Քեզ համար կարեւոր է ինչ-ը, այնինչ իրականում կարեւոր է Ով-ը, ում կամքով հետո կարեւորվում է ինչ-ը

Այսպես կոչված՝ մատերիալիզմն այնքան էլ մատերիալիզացված չէ

«…Եթէ մէկը սրով սպանէ, պիտի սրով սպանուի»

Նա կարողանալու է մատուցել իրեն

Նա է երկրի ու երկնքի, աստվածայինի ու մարդկայինի միավորումը, Հայր Աստծո մոտ մեզ որդեգրողը

Ամեն տեսակի կիրք տիրում է մարդուն

Հաջորդ Հոդվածը
Ճախրանք օպերային երգարվեստի երկնակամարում

Ճախրանք օպերային երգարվեստի երկնակամարում

Գնահատանք

Գնահատանք

Ամենաընթերցվածը

  • Կեցության՝ բնակարանի խնդիր

    Կեցության՝ բնակարանի խնդիր

    1 Կիսվել են
    Կիսվել 0 Tweet 0
  • Հայաստանին օգնությունը բարեգործություն չէ

    1 Կիսվել են
    Կիսվել 0 Tweet 0
  • Արեւմուտքի եւ Ռուսաստանի համագործակցության ամենահարմար տարածաշրջանը Հայաստանն է

    1 Կիսվել են
    Կիսվել 0 Tweet 0
  • Ինչ իրավունքներ ունեն հղիներն ու մինչեւ 3 տարեկան երեխա խնամող աշխատողները

    74 Կիսվել են
    Կիսվել 30 Tweet 19
  • Ռազմական սպառնալիքի ներքո երկխոսություն չի կարող ծավալվել

    0 Կիսվել են
    Կիսվել 0 Tweet 0

Սոցցանցեր

Ցանկ

  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք

Օգտակար Հղումներ

  • Armenpress
  • Armenpress | History
  • Республика Армения
  • Պատմություն
  • Հեղինակներ

Մեր Մասին

Հայաստանի Հանրապետություն՚ օրաթերթը ստեղծվել է 1990 թ.

Ներկայում օրաթերթը հրատարակվում է «Արմենպրես» լրատվական գործակալության կողմից:

 

Հասցե՝ Հայաստանի Հանրապետություն, ք. Երեւան, Արշակունյաց պող. 4, 13-14-րդ հարկեր Հեռ.՝ + (374 10) 52-57-56, Էլ-փոստ՝ [email protected]: Գովազդի համար`+(374 10) 52-69-74, +(374 96) 45-19-38, Էլ-փոստ՝ [email protected]

Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք

Հասցե՝ Հայաստանի Հանրապետություն, ք. Երեւան, Արշակունյաց պող. 4, 13-14-րդ հարկեր Հեռ.՝ + (374 10) 52-57-56, Էլ-փոստ՝ [email protected]: Գովազդի համար`+(374 10) 52-69-74, +(374 96) 45-19-38, Էլ-փոստ՝ [email protected]

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Create New Account!

Fill the forms bellow to register

All fields are required. Log In

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist