Հոլիվուդ (անգլ.՝ Hollywood, holly-սղոցի, wood-անտառ)՝ ԱՄՆ-ի Լոս Անջելես քաղաքի շրջաններից մեկը։ Գտնվում է քաղաքի կենտրոնից հյուսիս-արեւմուտք։ Սովորաբար Հոլիվուդն ասոցացվում է ամերիկյան կինոարտադրության հետ, որովհետեւ այստեղ են շատ հայտնի կինոստուդիաներ, եւ այստեղ ապրում են մի խումբ հռչակավոր դերասաններ։ Հոլիվուդում է հայտնի փառքի ծառուղին։
1870 թ. Հոլիվուդը փոքրիկ համայնք էր եւ միայն 1903 թ. միացավ քաղաքապետարանին։ Միայն 1910-ից հետո է այն հայտնի կինոարտադրության կենտրոն դարձել: Ըստ Հ. Ջ. Ուիթլիի, ով հայտնի է որպես «Հոլիվուդի հայր», 1886 թ. կանգնել է ձորի վերեւում գտնվող բլրի գագաթին։ Որոշ ժամանակ հետո նրան է մոտեցել մի չինացի` փայտ տեղափոխող վագոնով։ Նա դուրս է եկել վագոնից եւ խոնարհվել։ Այդ մարդուն նա հարցրել է, թե այստեղ ինչ է անում, եւ նա պատասխանել է` «Ես փայտ տեղափոխող եմ» (I holly-wood), եւ Ուիթլին որոշել է նոր քաղաքն անվանել Հոլիվուդ։ Ուիթլին մոտավորապես 480 քմ տարածք է գնել եւ սկսել նոր ծրագրեր նոր քաղաքի համար: 1900 թ. տարածքն ունեցել է փոստային բաժանմունք, հյուրանոց եւ երկու շուկա։
Հոլիվուդի հյուրանոցը բացվել է 1902 թ. Հ. Ուիթլիի կողմից։ Հյուրանոցը պետք է դառնար միջազգայնորեն ճանաչված։ Այն երկար տարիներ եղել է աստղերի քաղաքացիական եւ հասարակական կյանքի կենտրոն։