-1087 թ. սեպտեմբերի 13-ին ծնվել է Հովհաննես Բ Կոմնենոսը՝ Բյուզանդիայի կայսր (1118-1143 թթ.):
-1506 թ. սեպտեմբերի 13-ին մահացել է իտալացի նկարիչ Անդրեա Մանտենյան:
-1592 թ. սեպտեմբերի 13-ին մահացել է Միշել դը Մոնտենը՝ ֆրանսիացի քաղաքական գործիչ, փիլիսոփա, էսսեիզմի հիմնադիր (ծնվ.՝ 1533 թ.):
-1736 թ. սեպտեմբերի 13-ին Ռուսաստանում հիմնվում է Չելյաբինսկ քաղաքը:
-1819 թ. սեպտեմբերի 13-ին ծնվել է Կլարա Շումանը՝ գերմանացի երաժիշտ, կոմպոզիտոր եւ դաշնակահարուհի:
-1872 թ. սեպտեմբերի 13-ին մահացել է գերմանացի փիլիսոփա Լյուդվիգ Ֆոյերբախը:
-1906 թ. սեպտեմբերի 13-ին կայացավ առաջին ինքնաթիռի թռիչքը Եվրոպայում:
-1922 թ. սեպտեմբերի 13-ին տեղի ունեցավ Զմյուռնիա (ներկայիս՝ Իզմիր) քաղաքի հույն եւ հայ բնակչության կոտորածը:
-1922 թ. սեպտեմբերի 13-ին Լիբիայի Էլ-Ազիզիա բնակավայրում ստվերում գրանցվում է ամենաբարձր (ըստ Ցելսիուսի՝ 57.7 աստիճան) ջերմաստիճանը:
-1989 թ. սեպտեմբերի 13-ին ծնվել է Թոմաս Մյուլերը՝ գերմանացի ֆուտբոլիստ:
-Սեպտեմբերի 13-ին նշվում է Շոկոլադի համաշխարհային օրը: