Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
ԱՐԽԻՎ
Հայաստանի Հանրապետություն
Կիրակի, Հունիսի 8, 2025
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք
Հայաստանի Հանրապետություն
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք
Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
Հայաստանի Հանրապետություն
Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
Գլխավոր Այլք

Հայ անվանի գործարարի հիշատակին

Կյանքի ավելի քան 50 տարիները նվիրելով Հայաստանում ոսկերչական ոլորտի ստեղծմանն ու զարգացմանը

Սեպտեմբերի 15, 2022
Այլք
Հայ անվանի գործարարի հիշատակին
28
ԿԻՍՎԵԼ ԵՆ
2.8k
ԴԻՏՈՒՄ
Share on FacebookShare on Twitter

Կա մի մասնագիտություն՝ գործարար, որի շրջանակներում ոչ բոլորը կարող են «տեղավորվել»: Էմիլ Գրիգորյանը հայրենական ոսկերչության այն հազվագյուտ մասնագետներից է, ով կարողացել է ոչ միայն գլխով գործի անցնել՝ նվիրելով սիրված գործին կյանքի ավելի քան 60 տարիները, այլ նաեւ գործնականում կանգնած է եղել Հայաստանում ոսկերչության ձեւավորման ակունքներում: Զարգացնելով ոլորտը՝ նա ձգտել է փառաբանել իր երկիրը՝ որպես առաջադեմ գիտության եւ ձեռներեցության հենք, եւ չի զբաղվել կարիերայով։ Դա նրան փայլուն կերպով հաջողվեց։

Ծնվել է 1938 թ. Երեւանում: 1955 թ. ոսկե մեդալով ավարտել է Խ. Աբովյանի անվան միջնակարգ դպրոցը, իսկ 1960-ին՝ Երեւանի պոլիտեխնիկական ինստիտուտը: Աշխատանքային գործունեությունն սկսել է դեռեւս բուհական նստարանից՝ Երեւանի ոսկերչական գործարանում աշխատելով որպես տեխնոլոգ-նորմավորող:

1964 թ. Էմիլ Գրիգորյանը նշանակվել է Երեւանի «Ալմաստ» գործարանի փորձարարական լաբորատորիայի վարիչ: Նվիրումն ու ջանքերն աննկատ չմնացին. 2000 տ մամլիչների վրա խոշոր ալմաստահատիկների սինթեզման տեխնոլոգիական գործընթացների մշակման եւ ներդրման համար 1980 թ. Էմիլ Գրիգորյանն արժանացավ ՀՀ պետական մրցանակի եւ նշանակվեց ձեռնարկության գլխավոր ինժեներ:

1983 թ. նրան վստահում են ղեկավարել Երեւանի ոսկերչական գործարանը: Որպես արտադրության ինքնուրույն խոշոր սուբյեկտի ղեկավար՝ այստեղ արդեն լիարժեք են դրսեւորվում նրա մասնագիտական կարողությունները եւ կոլեկտիվի հետ աշխատելու համար անհրաժեշտ մարդկային բարձր հատկանիշները: Շուրջ 2000 անդամ ունեցող արտադրության հետագա 12 տարվա կայուն աճը վկայում է Էմիլ Գրիգորյանի կազմակերպչական ձիրքի առավելությունների մասին: Առավել ընդգծելի է այն փաստը, որ մեր հանրապետության անկախության առաջին, խիստ ծանր ու բարդ տարիներին նրա ղեկավարած կոլեկտիվը ոչ միայն չթուլացրեց տեմպերը, այլեւ արտադրական ավելի բարձր բնագծերի հասավ՝ գրանցելով 1994 թ.  իր պատմության ընթացքում ամենաբարձր ցուցանիշը:

Հանրապետության համար 1990-2000-ականների սկզբին, ծանր մութ եւ ցուրտ տարիներին, գործարանն օգնության ձեռք մեկնեց կառավարությանը եւ անհատույց վճարեց Թուրքմենիայից ստացվող գազի պետական պարտքը՝ ավելի քան 10 մլն ԱՄՆ դոլար:

1990-ական թթ. սկզբին գործարանն ստեղծեց ոսկերչական 17 փոքր ձեռնարկություն Հայաստանում ու Արցախում՝ հաշվի առնելով բնակչության զբաղվածության խնդիրը, ոլորտի հեռանկարային եւ մեր ժողովրդի համար ավանդական լինելը: Այդ դժվարին տարիներին ավելի քան 2000 մարդ ապահովվեց աշխատանքով: Սակայն 1990-ականների կեսերին տեղի ունեցավ գործարանի ղեկավարության փոփոխություն, ինչի հետեւանքով արդեն երկու տարի անց գործարանը հայտնվեց կազմալուծման եզրին:

1995-97 թթ. Էմիլ Գրիգորյանն աշխատանքի էր անցել Մոսկվայի «Յուվելիրպրոմ» ձեռնարկությունում՝ որպես գործադիր տնօրեն:

1997 թ. հուլիսից Էմիլ Գրիգորյանին առաջարկվում է վերադառնալ եւ կրկին ստանձնել գործարանի ղեկավարությունը: Նա ընդունեց առաջարկը, վերադարձավ եւ ստիպված եղավ սկսել… զրոյից: Ամենաառաջնային եւ անհետաձգելի խնդիրն էր վերականգնել ձեռնարկությունը, նրա դիրքերն ավանդական շուկաներում եւ հայթայթել արտադրանքի իրացման նոր շուկաներ: Այդ ժամանակ Էմիլ Գրիգորյանը սկիզբ դրեց «ԳՆՈՄՈՆ» ֆիրմային նշանով ժամացույցների արտադրությանը, «ԳՆՈՄՈՆ» ֆիրմային նշանն արտոնագրվեց Հայաստանում, Ռուսաստանում, Շվեյցարիայում, Գերմանիայում եւ մի շարք այլ երկրներում:

1998 թ. Էմիլ Գրիգորյանի նախաձեռնությամբ եւ ջանքերով ստեղծվեց Հայաստանի ոսկեգործների եւ ադամանդագործների միությունը, որի խնդիրն էր համախմբել Հայաստանի եւ բոլոր հայ ոսկերիչներին ու ադամանդագործներին: Համախմբման նպատակն էր միավորել ինտելեկտուալ եւ տեխնոլոգիական ներուժը ոսկեգործության, ադամանդագործության, ժամագործության, մարկետինգի եւ նոր տեխնոլոգիաների բնագավառներում, ստեղծել որակյալ կադրեր եւ մեր ոսկերչական հարուստ ավանդույթներն աշխարհին ներկայացնել հավուր պատշաճի:

Անհրաժեշտ է հատուկ նշել կադրերի ստեղծման հարցում իր ուրույն տեղն ունեցող գործարանի բազայի վրա ստեղծված եւ միշտ Էմիլ Գրիգորյանի ուշադրության կենտրոնում գտնվող  6-ամսյա դպրոցը, որն իր գոյության տարիների ընթացքում տվել է բազմաթիվ շնորհալի շրջանավարտներ, որոնցից շատերն աշխատում են գործարանում, մի մասն այլ ձեռնարկություններում, ոմանք Հայաստանից դուրս այլ երկրներում:

Չնայած այս ամենին, Էմիլ Գրիգորյանը տարիներ շարունակ մտածել է նաեւ մեծ միջազգային ուսումնական կենտրոնի ստեղծման մասին, այդ նպատակով արվել էին այդ կենտրոնի նախագիծը, շինարարական աշխատանքների նախահաշիվը: Այս ոսումնական կենտրոնում հնարավոր կլինի համախմբել համայն հայության շնորհալի զավակներին, որոնք իրենց մասնագիտական կրթությունը կստանան պատմական հայրենիքում, կհաղորդակցվեն հայ ոսկերչության ավանդույթներին: Միջազգային ուսումնական կենտրոնում հատուկ ուշադրության են արժանանալու ոսկերչական դիզայնի եւ ժամագործության ուսուցման ուղղությունները:

Էմիլ Գրիգորյանի նախաձեռնությամբ, սկսած 1998-ից, Հայաստանի ոսկեգործների եւ ադամանդագործների միությունը մեծ հաջողությամբ կազմակերպել եւ անցկացրել է տարածաշրջանում եզակի ամենամյա միջազգային ոսկերչական «Ոսկեգործություն» տոնավաճառը: Այդ տոնավաճառների շնորհիվ Հայաստանի փոքր ձեռնարկատերերը եւ անհատ արտադրողները կարողացան շփման հնարավորություն ստանալ օտարերկրյա հզոր ձեռնարկությունների հետ կապեր հաստատելու, համագործակցելու, կնքելու փոխշահավետ պայմանագրեր:

Էմիլ Գրիգորյանն իրականացրել է բազմաբնույթ բարեգործական գործունեություն՝ օգնություն առողջապահական խնդիրներ ունեցողներին, օգնություն ազատամարտիկներին եւ զոհված ազատամարտիկների ընտանիքներին, մշակութային բազմաթիվ միջոցառումների հովանավորում, օգնություն շնորհալի ուսանողներին ուսման վարձի վճարման հարցում, մի շարք գրքերի տպագրության հովանավորություն:  

Անգնահատելի է Էմիլ Գրիգորյանի դերը ոլորտի զարգացման գործում:   Աշխատանքային ավելի քան 50 տարվա ընթացքում նա իր մեծագույն ավանդն է ներդրել Հայաստանում այս ճյուղի եւ մասնավորապես Երեւանի ոսկերչական եւ «Ալմաստ» գործարանների կայացման ու զարգացման գործում: Իր հայրենանվեր գործունեության համար 2002 թ. ՀՀ նախագահի հրամանագրով պարգեւատրվել է հայրենիքի բարձր պարգեւով՝ «Անանիա Շիրակացի» շքանշանով, իսկ 2011 թ.՝ «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 2-րդ աստիճանի մեդալով:

Խմբագրության կողմից.– Ցավով տեղեկացանք, որ 84-ամյա պատվավոր հայորդին, իր ժողովրդի արժանավոր զավակը, ով իր ողջ կյանքը նվիրաբերել է հայրենիքին ծառայելուն եւ, ի դեպ, մամուլի (այդ թվում՝ «ՀՀ» օրաթերթի) լավ բարեկամ ու աջակից էր, կնքել է մահկանացուն, ինչի առիթով մեր խորին ցավակցությունն ենք հայտնում Էմիլ Գրիգորյանի ընտանիքին, հարազատներին ու մտերիմներին:

Թեգեր: Էմիլ Գրիգորյանոսկերչություն
Կիսվել11Tweet7Կիսվել1
 Հայաստանի Հանրապետություն

 Հայաստանի Հանրապետություն

Նույնատիպ Հոդվածներ

Հետաքրքիր է իմանալ

Հետաքրքրական է

Մայիսի 30, 2023
Պատմության հետագծով

Պատմության հետագծով

Մայիսի 30, 2023

ՀՀ-ում առաջին էքսկուրսիոն քարանձավը հասանելի է այցելուներին

Հետաքրքրական է

Պատմության հետագծով

Իսկ մենք գիտե՞նք մեր «Դոկտոր Մահին»…

Հետաքրքրական է

Պատմության հետագծով

Հաջորդ Հոդվածը
Արցախի երկու շրջանում

Արցախի երկու շրջանում

Նոր գիտական հոդվածների ժողովածու հայ-ռուսական ռազմավարական դաշինքի պատմության, ներկայի և տեսանելի հեռանկարների մասին

Նոր գիտական հոդվածների ժողովածու հայ-ռուսական ռազմավարական դաշինքի պատմության, ներկայի և տեսանելի հեռանկարների մասին

Ամենաընթերցվածը

  • Ինչի՞ համար կարող եք զղջալ օր ծերության

    Աստվածաշնչյան կարճ առակներ

    300 Կիսվել են
    Կիսվել 120 Tweet 75
  • Ինչ իրավունքներ ունեն հղիներն ու մինչեւ 3 տարեկան երեխա խնամող աշխատողները

    429 Կիսվել են
    Կիսվել 172 Tweet 107
  • Ինչպես հաշվարկել գումարի չափը

    127 Կիսվել են
    Կիսվել 51 Tweet 32
  • Աղոթքներ ամուսնու համար

    45 Կիսվել են
    Կիսվել 18 Tweet 11
  • Որոշողը մենք ենք

    3 Կիսվել են
    Կիսվել 1 Tweet 1

Սոցցանցեր

Ցանկ

  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք

Օգտակար Հղումներ

  • Armenpress
  • Armenpress | History
  • Республика Армения
  • Պատմություն
  • Հեղինակներ

Մեր Մասին

Հայաստանի Հանրապետություն՚ օրաթերթը ստեղծվել է 1990 թ.

Ներկայում օրաթերթը հրատարակվում է «Արմենպրես» լրատվական գործակալության կողմից:

 

Հասցե՝ Հայաստանի Հանրապետություն, ք. Երեւան, Արշակունյաց պող. 4, 13-14-րդ հարկեր Հեռ.՝ + (374 10) 52-57-56, Էլ-փոստ՝ [email protected]: Գովազդի համար`+(374 10) 52-69-74, +(374 96) 45-19-38, Էլ-փոստ՝ [email protected]

Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք

Հասցե՝ Հայաստանի Հանրապետություն, ք. Երեւան, Արշակունյաց պող. 4, 13-14-րդ հարկեր Հեռ.՝ + (374 10) 52-57-56, Էլ-փոստ՝ [email protected]: Գովազդի համար`+(374 10) 52-69-74, +(374 96) 45-19-38, Էլ-փոստ՝ [email protected]

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Create New Account!

Fill the forms bellow to register

All fields are required. Log In

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist