-Սեպտեմբերի 27-ին նշվում է Զբոսաշրջության համաշխարհային օրը:
-1590 թ. սեպտեմբերի 27-ին Ուրբան 7-րդը մահանում է պապ ընտրվելուց ընդամենը 13 օր անց:
-1777 թ. սեպտեմբերի 27-ին Փենսիլվանիայի Լանկաստեր քաղաքը մեկ օրով դառնում է ԱՄՆ մայրաքաղաք:
-1829 թ. սեպտեմբերի 27-ին Ֆրիդրիխ Պարրոտի գլխավորած արշավախումբը Խաչատուր Աբովյանի ուղեկցությամբ առաջինը հաղթահարեց Արարատի գագաթը:
-1891 թ. սեպտեմբերի 27-ին մահացել է Իվան Գոնչարովը՝ ռուս գրող:
-1914 թ. սեպտեմբերի 27-ին մահացել է Նիկոլ Դումանը՝ հայ ազգային-ազատագրական շարժման գործիչ, ֆիդայի (ծնվ.՝ 1867 թ.):
-1917 թ. սեպտեմբերի 27-ին մահացել է Էդգար Դեգան՝ ֆրանս. նկարիչ (ծնվ.՝ 1834 թ.):
-1950 թ. սեպտեմբերի 27-ին ծնվել է Հենրի Գարուկյանը՝ հայ նկարիչ:
-1958 թ. սեպտեմբերի 27-ին ծնվել է Իրվին Ուելշը՝ շոտլանդացի գրող եւ դրամատուրգ: