Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
ԱՐԽԻՎ
Հայաստանի Հանրապետություն
Երեքշաբթի, Հունիսի 10, 2025
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք
Հայաստանի Հանրապետություն
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք
Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
Հայաստանի Հանրապետություն
Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
Գլխավոր Այլք

ԳՈՐԾԱՐԱՐ ԽՐԱՏԱՆԻ

Հոկտեմբերի 7, 2022
Այլք
«Պատիվն ու հարգանքը ավելի ցանկալի են, քան հարստությունը»
1
ԿԻՍՎԵԼ ԵՆ
68
ԴԻՏՈՒՄ
Share on FacebookShare on Twitter

* «Ամենակարեւոր բանը, որ ես շարունակ կրկնում եմ` Ձեր աչքը պահեք գործի՛ վրա, ոչ թե ձեր «եսի»: Գո՛րծն է էականը, Դուք նրա ծառան եք» (Փիթեր Դրաքեր):

* «Ես արագ եմ գործում, իմ նվագախմբին «ալեգրո» նշանն եմ ցույց տալիս: Իմ ընկերությունը նվագախումբ է, իսկ ես՝ նրա դիրիժորը: Ես հրաշալի գիտեմ, թե որքան կարեւոր է մշտապես շարժման էներգիան, եթե նույնիսկ վատ տրամադրության մեջ ես: Իմ թիմը, անտարակույս, հետեւում է ինձ: Սովորեք պահպանել սեփական տեմպը. թող դա լինի ձեր ներքին մետրոնոմը, որը կհաշվարկի ժամանակը, ինչ էլ որ շրջապատում կատարվի» (Դոնալդ Տրամպ):

* «Կառավարման համար չկա ավելի կարեւոր բան, քան անկեղծությունն է: Մի՛ երեւակայեք, թե կարող եք թոզ փչել ձեր աշխատակիցների աչքերին: Նրանք խորաթափանց են եւ միշտ ունակ են նկատելու կեղծավորությունը» (Սիրլ Փակինսըն, Մինոու Ռաստամջի):

* «Լավ կառավարիչ լինելու համար Դուք մշտապես հավաք ու համառ պիտի լինեք: Այդ դեպքում Դուք ձեր խնդիրները շատ դյուրին կլուծեք: Ձեր ամենօրյա աշխատանքը հենց բարդ խնդիրներն են: Վերջիվերջո, դրա համար էլ Դուք եք ղեկավարը: Սովորական, շարքային խնդիրները Ձեր ենթակաների համար են» (Սիրլ Փակինսըն, Մինոու Ռաստամջի):

* «Ղեկավարը աշխատավարձ է ստանում այն բանի համար, որ իրագործում է տվյալ կազմակերպության կառավարումը եւ ապահովում դրա ղեկավարությունը, ուստի նա իր աշխատաժամանակի մեծ մասը պետք է հատկացնի այս կամ այն կառավարչական գործունեությանը: Կառավարել՝ նշանակում է գլխավորել, ուղղորդել, ղեկավարել, գնահատել, ինչպես նաեւ զբաղվել գործունեության մյուս բոլոր տեսակներով, որոնք ենթադրում են անմիջական հաղորդակցում ենթակաների հետ» (Ռալֆ Ջոնսոն):

* «Լավ կառավարիչը չի փորձում այլ մարդ դառնալ: Նա գիտե իր ուժեղ եւ թույլ կողմերը եւ ընդունում է դրանք՝ չուռճացնելով եւ չնվազեցնելով» (Իցհակ Ադիզես):

* «Ես ավելի եմ վախենում հարյուր ոչխարից կազմված այն բանակից, որին առյուծ է առաջնորդում, քան թե հարյուր առյուծից այն բանակից, որին ոչխարն է առաջնորդում» (Շառլ-Մորիս Թալեյրան):

* «Ձեռնարկությունը կենսունակ է միայն այնքանով, որքանով նա զարգացնում է իր աշխատակիցների տաղանդը եւ աշխատունակությունը, քանի որ միայն դրանց միջոցով է ձեռնարկությունը գործառում» (Հենրի Ֆորդ):

* «Մենք ջանում ենք մեր աշխատակիցներին տարվա մեջ մոտավորապես երկու անգամ փոխադրել նոր աշխատանքի: Բայց եռանդուն, աճող աշխատակիցներին ավելի հաճախ ենք հնարավորություն տալիս ձեռնարկության ներսում աշխատատեղը փոխելու՝ իրենց մակարդակին ավելի համապատասխանը գտնելու համար: Դրանից կրկնակի օգուտ ենք ստանում. մարդը սովորաբար գտնում է իրեն ավելի բավարարող աշխատանք, միաժամանակ կադրերի բաժինն է հնարավորություն ստանում հայտնաբերելու այն կառավարիչներին, որոնցից ենթակաները խուսափում են» (Ակիո Մորիտա):

* «Պարզ կանոնները մարդկանց հնարավորություն են ընձեռում կայացնելու արագ եւ բավական ստույգ որոշումներ, որոնք ավելի քիչ ջանքեր են պահանջում, քան բարդ որոշումները: Երբ ժամանակը սուղ է կամ տեղեկատվությունն է նվազագույն, օրինակ՝ իրավիճակի նախնական զննման պահին, ապա այդ գործնական կանոնները կարող են փրկել դրությունը: Պարզ կանոնները գործում են, քանի որ դրանք կենտրոնացած են լուծելիք խնդրի հանգուցային կետերի վրա եւ անտեսում են հարակից նկատառումները: Գործադրելով պարզ կանոններ՝ մարդիկ կարող են աշխատել առանց ամեն պահի պարբերաբար ընդհատելու աշխատանքը եւ վերանայելու կայացված որոշումը» (Դանլդ Սալ,  Քաթլին Այզենհարթ):

Պատրաստել է Վ. ՄԻՐԶՈՅԱՆԸ

ԿիսվելTweetԿիսվել
 Հայաստանի Հանրապետություն

 Հայաստանի Հանրապետություն

Նույնատիպ Հոդվածներ

Հետաքրքիր է իմանալ

Հետաքրքրական է

Մայիսի 30, 2023
Պատմության հետագծով

Պատմության հետագծով

Մայիսի 30, 2023

ՀՀ-ում առաջին էքսկուրսիոն քարանձավը հասանելի է այցելուներին

Հետաքրքրական է

Պատմության հետագծով

Իսկ մենք գիտե՞նք մեր «Դոկտոր Մահին»…

Հետաքրքրական է

Պատմության հետագծով

Հաջորդ Հոդվածը
Երբ ամեն նյարդովդ կապված ես Սեւանի հետ

Երբ ամեն նյարդովդ կապված ես Սեւանի հետ

Պատմության հետագծով

Պատմության հետագծով

Ամենաընթերցվածը

  • Ժպտերես ու պայծառ Հովհաննեսը

    Ժպտերես ու պայծառ Հովհաննեսը

    15 Կիսվել են
    Կիսվել 6 Tweet 4
  • Հանուն Մայր Աթոռի նահատակված կաթողիկոսը

    6 Կիսվել են
    Կիսվել 2 Tweet 2
  • Ինչպես հաշվարկել գումարի չափը

    128 Կիսվել են
    Կիսվել 51 Tweet 32
  • Աստվածաշնչյան կարճ առակներ

    300 Կիսվել են
    Կիսվել 120 Tweet 75
  • «Ես դերասանուհի Ալլա Թումանյանն եմ…»

    59 Կիսվել են
    Կիսվել 24 Tweet 15

Սոցցանցեր

Ցանկ

  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք

Օգտակար Հղումներ

  • Armenpress
  • Armenpress | History
  • Республика Армения
  • Պատմություն
  • Հեղինակներ

Մեր Մասին

Հայաստանի Հանրապետություն՚ օրաթերթը ստեղծվել է 1990 թ.

Ներկայում օրաթերթը հրատարակվում է «Արմենպրես» լրատվական գործակալության կողմից:

 

Հասցե՝ Հայաստանի Հանրապետություն, ք. Երեւան, Արշակունյաց պող. 4, 13-14-րդ հարկեր Հեռ.՝ + (374 10) 52-57-56, Էլ-փոստ՝ [email protected]: Գովազդի համար`+(374 10) 52-69-74, +(374 96) 45-19-38, Էլ-փոստ՝ [email protected]

Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք

Հասցե՝ Հայաստանի Հանրապետություն, ք. Երեւան, Արշակունյաց պող. 4, 13-14-րդ հարկեր Հեռ.՝ + (374 10) 52-57-56, Էլ-փոստ՝ [email protected]: Գովազդի համար`+(374 10) 52-69-74, +(374 96) 45-19-38, Էլ-փոստ՝ [email protected]

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Create New Account!

Fill the forms bellow to register

All fields are required. Log In

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist