Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
ԱՐԽԻՎ
Հայաստանի Հանրապետություն
Երեքշաբթի, Մարտի 28, 2023
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք
Հայաստանի Հանրապետություն
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք
Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
Հայաստանի Հանրապետություն
Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
Գլխավոր Այլք

Անե՞լ ինչ-որ բան

Թե՞ թվացյալ երանության մեջ սպասել թվացյալ հաճույքի

Հոկտեմբերի 20, 2022
Այլք
Անե՞լ ինչ-որ բան
0
ԿԻՍՎԵԼ ԵՆ
45
ԴԻՏՈՒՄ
Share on FacebookShare on Twitter

Ի՞նչ անել…. Այս հարցը հնչել ու հնչելու է բոլոր ժամանակներում։ Հնչելու  է, որովհետեւ միշտ էլ ծագելու են խնդիրներ, որոնք հասարակության մի մասը համարելու է լուծված, մեկ այլ մասը՝ դեռեւս լուծման կարիք ունեցող, ոմանք՝ անլուծելի, ոմանք էլ՝ անհեթեթ եւ այլն…

Արդի ժամանակներում որպես հեղափոխական այլեւս անարժեք Վլադիմիր Լենինի ,Ի՞նչ անելե աշխատությունը, որը ժամանակին ուղեցույցային նշանակություն ուներ, գրվել է 120 տարի առաջ, ռուս փիլիսոփա եւ հրապարակախոս Նիկոլայ Չեռնիշեւսկու համանուն վեպը՝ 160 տարի առաջ: Բայց դա չի նշանակում, թե այդ հարցադրումը դրանից առաջ գոյություն չի ունեցել, կամ մարդիկ այդ ուղղությամբ չեն մտածել։

Կարեւոր չէ, թե ինչին կամ որ ոլորտին է վերաբերում այդ հարցը։ Ամենակարեւորը դրա պատասխանը, այսինքն՝ լուծումը գտնելն է։  Սա նշանակում է, որ մարդը ստիպված է լինելու մտածել, որպեսզի պատասխանը գտնի, որպեսզի ելքը գտնի, լուծումը գտնի։ ,Ի՞նչ անելե հարցն արդիական է բոլոր հասարակությունների, ազգերի, պետությունների համար։ Եթե նրանցից որեւէ մեկն այս հարցի կարիքը չունի, ուրեմն նա չի ուզում առաջ գնալ, զարգանալ, նորովի մտածել ու ապրել։ Եթե անհատի առջեւ դրված չէ ,ի՞նչ անելե հարցը, ուրեմն նա չի ուզում արարել, ստեղծել, ստեղծագործել, ի վերջո, չի ուզում վաստակել, փոխել ու փոխվել, եկամուտ ստանալ, ինչու չէ՝ չի ձգտում բարեկեցության…

Երբ հարց ես տալիս, թե ,ի՞նչ անելե, դու պարտավորված ես լինում նաեւ ճանապարհ գտնել, իսկ դրա համար, կրկնենք, պետք է մտածել։ 21-րդ դարը մտքի ու մտածողության դար է, մենք էլ մտածող ազգ ենք, համենայնդեպս, որպես ազգ մեր ունեցած  ձեռքբերումները մեզ դա են հիշեցնում։ Այդ մասին հիշում է նաեւ աշխարհը՝ շնորհիվ այն վաստակի եւ նշանակալից հաջողությունների, որ ունեցել են եւ ունեն մեր հայրենակիցները տարբեր ժամանակներում, տարբեր երկրներում եւ տարբեր ոլորտներում։

Ուրեմն ինչո՞ւ պիտի չկարողանանք այսօր մեր առջեւ դնել ,ի՞նչ անելե-ը որպես խնդիր եւ պատասխան ու լուծում գտնել դրա համար՝ մտածելով, ձգտելով, աշխատելով, պայքարելով, կռվելով եւ, ի վերջո, արդյունքի հասնելով։ Ոչ մեր ազգի արգանդն է չորացել, ոչ էլ ուղեղն է բթացել, եթե, իհարկե, միտումնավոր չենք ուզում այդպիսին երեւալ, որ մեզ անօգնականի, անկարողի տեղ դնեն ու օգնություն ցույց տան, իսկ մենք էլ թվացյալ երանության մեջ վայելենք բնի մեջ մորից կեր սպասող թռչնի ձագի թվացյալ հաճույքը…

Գագիկ ԿԱՐԱՊԵՏՅԱՆ

ԿիսվելTweetԿիսվել
 Հայաստանի Հանրապետություն

 Հայաստանի Հանրապետություն

Նույնատիպ Հոդվածներ

Սուրեն Վահունին՝ բանաստեղծը, երգիծաբանը, թարգմանիչը

Սուրեն Վահունին՝ բանաստեղծը, երգիծաբանը, թարգմանիչը

Մարտի 28, 2023
«Աներեւույթ շղթայի» երեւացող կողմերը

«Աներեւույթ շղթայի» երեւացող կողմերը

Մարտի 28, 2023

Հետաքրքրական է

Պատմության հետագծով

Հետաքրքրական է

Պատմության հետագծով

Ռազմական էներգետիկան՝ դասավանդման առարկա

Հետաքրքրական է

Հաջորդ Հոդվածը
Հազարամյա գյուղը՝ Մռովի զորեղ լանջին

Հազարամյա գյուղը՝ Մռովի զորեղ լանջին

Նա նման էր Ջուզեպպե Մաձձինիին

Նա նման էր Ջուզեպպե Մաձձինիին

Ամենաընթերցվածը

  • Կա՛ն մշտական թշնամիներ, որովհետեւ կա՛ն մշտական շահեր

    Կա՛ն մշտական թշնամիներ, որովհետեւ կա՛ն մշտական շահեր

    3 Կիսվել են
    Կիսվել 1 Tweet 1
  • «Հպարտ եմ, որ հայ եմ, հպարտ եմ, որ հայ եմ ծնվել…»

    2 Կիսվել են
    Կիսվել 1 Tweet 1
  • Այց անմահ հերոսներին

    1 Կիսվել են
    Կիսվել 0 Tweet 0
  • «Կայսերական մեծության» մորմոքը

    1 Կիսվել են
    Կիսվել 0 Tweet 0
  • Գիրք, որի էջերում արեւելքի լույսն է ու ջերմությունը

    1 Կիսվել են
    Կիսվել 0 Tweet 0

Սոցցանցեր

Ցանկ

  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք

Օգտակար Հղումներ

  • Armenpress
  • Armenpress | History
  • Республика Армения
  • Պատմություն
  • Հեղինակներ

Մեր Մասին

Հայաստանի Հանրապետություն՚ օրաթերթը ստեղծվել է 1990 թ.

Ներկայում օրաթերթը հրատարակվում է «Արմենպրես» լրատվական գործակալության կողմից:

 

Հասցե՝ Հայաստանի Հանրապետություն, ք. Երեւան, Արշակունյաց պող. 4, 13-14-րդ հարկեր Հեռ.՝ + (374 10) 52-57-56, Էլ-փոստ՝ [email protected]: Գովազդի համար`+(374 10) 52-69-74, +(374 96) 45-19-38, Էլ-փոստ՝ [email protected]

Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք

Հասցե՝ Հայաստանի Հանրապետություն, ք. Երեւան, Արշակունյաց պող. 4, 13-14-րդ հարկեր Հեռ.՝ + (374 10) 52-57-56, Էլ-փոստ՝ [email protected]: Գովազդի համար`+(374 10) 52-69-74, +(374 96) 45-19-38, Էլ-փոստ՝ [email protected]

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Create New Account!

Fill the forms bellow to register

All fields are required. Log In

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist