* «Մարդկանց եւ ղեկավարների գործնական տեսակետից դի¬տարկման իմ փորձը հիմք է տալիս ասելու, որ այս կամ այն մարդու հնարավորությունների, հակվա¬ծու-թյան եւ խառն¬ված¬քի 70–80 տոկոսը բնածին բնույթ ունի եւ գե¬նե¬տիկորեն կան¬խո-րոշված է: Ձեր բեղմնավորման օրն առն¬վազն այդ 70 տո¬կոսը ամրագրված է ար¬գան-դում: Եթե դուք ընդունակ մարդ պիտի դառնաք, ապա կմեծանաք, կդառնաք ըն¬դու-նակ մարդ: Եթե ձեր մեջ սերմանված է հակվածություն դանդաղկո¬տու¬թյանը, ապա դանդաղկոտ եք դառնալու: Եվ ոչինչ չի կարող դա փոխել» (Լի Կուան Յու):
* «Զգույշ լինելը իմաստուն մարտավարարություն է: Ասում եմ` մինչեւ ընդհանուր պատկերը տեսնելը, հարկավոր է «իրեն դրանից դուրս բերել»: Անտեսեք այն ամենը, ինչը ձեզ չի վերաբերում: Շատ հաճախ իրենց բացասական հույզերը սխալ են հասցեագրում, եւ եթե դրանք վերագրես քեզ, ապա կարող ես վերածվել թունավոր նետերի թիրախի: Ինձ հարկ է եղել իմ հասցեին լսել աներեւակայելի բաներ, որոնք սովորել եմ հետ մղել, քանի որ գիտեի՝ ամբողջ ասվածի 90 տոկոսը նվազագույն իսկ առնչություն չունի ինձ հետ: Սովորեք լինել հաստակաշի եւ չմոռանաք, որ հարկավոր է միշտ լինել լավատեսորեն տրամադրված» (Դոնալդ Տրամպ):
«Ձեզ համար կանոն սահմանեք՝ բավական չէ գործը սկզբնավորել, ընթացքի մեջ դնել, ճշգրտել ուղղությունը. գոր¬ծին հարկավոր է ակնդետ հետեւել, մինչեւ բուն ավարտը: Ով որ գործը մինչեւ վերջ է հասցնում, որոշ չափով նպաստում է դրա կատարելագործմանը: Իսկ ով այլ կերպ է գործում, եր¬բեմն գործը համարում է ավարտված, մինչդեռ նոր է սկսվել, կամ էլ նոր-նոր դժվարություններ են հայտնվում. այդպես է լի¬նում թե՛ մարդկանց անփութության, անշնորհքության, անկա¬մության պատճառով եւ թե՛ գործի բարդ բնույթի հետեւանքով: Գործադրեք այս կանոնը. դրա շնորհիվ ես հաճախ եմ մեծա¬րանքի արժանացել, իսկ այլ կերպ վարվողները՝ պախա-րակ¬վել են» (Ֆրանչեսկո Գվիչարդինի):
* «Մեծ դժբաղդություն մըն է, երբ մարդս իր վրա կնայի հուսահատությամբ ու արգահատանքով: Պետք է հաշտ ըլ¬լանք այն բնական ու անփոխարինելի օրենքին հետ, որ աշ¬խարհը լեցուն է ե՛ւ մեզմե վեր, ե՛ւ մեզմե վար անհամար արա¬րածներով, մեր որ կողմը եւ որ կարողությունն ալ որ աչքի ա¬ռաջ ունենանք: Հավասարության երազանքը հակաբնական եւ հակաառաջդիմական մտածում մըն է եւ խորքին մեջ միեւնույն բանն է, ինչ որ նախանձը» (Լեւոն Շանթ):
* «Ադիզեսի մեթոդաբանությամբ՝ քվեարկություն չի նախատեսվում: Այս կանխավարկածի պարագայում թիմի անդամները միակողմանիորեն չեն շեղվում (եթե անգամ նման բան տեղի է ունենում, ապա արգելանք կարող է դնել միայն կազմակերպության բարձրագույն ղեկավարությունը): Թիմը քննարկում է հիմնախնդիրը մինչեւ միակամության (կոնսենսուս) հանգելը. շեշտում եմ՝ միակամության, ոչ թե փոխզիջման: Այս կանոնից բացառություն կարող է լինել միայն ժամանակի սղության պայմաններում, երբ առաջնորդը կայացնում է ժամանակավոր որոշում, որը հետագայում քննարկվելու է, իսկ հնարավոր է նաեւ՝ փոփոխվի» (Իցհակ Ադիզես):
* «Եթե այն, ինչին ձգտում եք՝ լավ է, եւ դուք հավատում եք դրան, ապա մի կողմ թողեք բոլոր տեսակի կասկածները եւ ուղղակի անցեք գործի: Ու կարեւոր չէ, թե ինչ կասեն ուրիշները, եթե ձեզ պատի անհաջողությունը: Նրանց անհայտ է այն ճշմարտությունը, որ ամեն մի անհաջողություն իր մեջ կրում է ապագա մեծ հաջողության սերմերը» (Նապոլեոն Հիլլ):
* «Հայտնվելով ճամփաբաժնի առջեւ՝ իմացեք՝ դուք պետք է հետեւեք ձեր իդեալներին եւ ձգտումներին: Չպետք է թույլ տալ դրանց փլուզումը: Ինչպես ասվում է, փորձություններին դեմ-հանդիման վճռականությունը պետք է ամրապնդվի: Մինչդեռ ոմանք իրենց երազանքները փայփայում են միայն նրա համար, որ դրանք մոռանան խոչընդոտների բախվելիս: Ես սեփական փորձից գիտեմ, որ դժվարությունների բախվելիս մարդը որքան ավելի վճռականորեն է որոնում դրանց հաղթահարման ուղիները, դա հնարավորություն է ընձեռում նրան մոտենում նպատակին» (Քոնոսքե Մացուսիտա):
Պատրաստել է Վ. ՄԻՐԶՈՅԱՆԸ