Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
ԱՐԽԻՎ
Հայաստանի Հանրապետություն
Չորեքշաբթի, Հուլիսի 2, 2025
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք
Հայաստանի Հանրապետություն
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք
Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
Հայաստանի Հանրապետություն
Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
Գլխավոր Այլք

Գործարար խրատանի

Դեկտեմբերի 3, 2022
Այլք
«Պատիվն ու հարգանքը ավելի ցանկալի են, քան հարստությունը»
1
ԿԻՍՎԵԼ ԵՆ
68
ԴԻՏՈՒՄ
Share on FacebookShare on Twitter

* «Մարդկանց եւ ղեկավարների գործնական տեսակետից դի¬տարկման իմ փորձը հիմք է տալիս ասելու, որ այս կամ այն մարդու հնարավորությունների, հակվա¬ծու-թյան եւ խառն¬ված¬քի 70–80 տոկոսը բնածին բնույթ ունի եւ գե¬նե¬տիկորեն կան¬խո-րոշված է: Ձեր բեղմնավորման օրն առն¬վազն այդ 70 տո¬կոսը ամրագրված է ար¬գան-դում: Եթե դուք ընդունակ մարդ պիտի դառնաք, ապա կմեծանաք, կդառնաք ըն¬դու-նակ մարդ: Եթե ձեր մեջ սերմանված է հակվածություն դանդաղկո¬տու¬թյանը, ապա դանդաղկոտ եք դառնալու: Եվ ոչինչ չի կարող դա փոխել» (Լի Կուան Յու):

* «Զգույշ լինելը իմաստուն մարտավարարություն է: Ասում եմ` մինչեւ ընդհանուր պատկերը տեսնելը, հարկավոր է «իրեն դրանից դուրս բերել»: Անտեսեք այն ամենը, ինչը ձեզ չի վերաբերում: Շատ հաճախ իրենց բացասական հույզերը սխալ են հասցեագրում, եւ եթե դրանք վերագրես քեզ, ապա կարող ես վերածվել թունավոր նետերի թիրախի: Ինձ հարկ է եղել իմ հասցեին լսել աներեւակայելի բաներ, որոնք սովորել եմ հետ մղել, քանի որ գիտեի՝ ամբողջ ասվածի 90 տոկոսը նվազագույն իսկ առնչություն չունի ինձ հետ: Սովորեք լինել հաստակաշի եւ չմոռանաք, որ հարկավոր է միշտ լինել լավատեսորեն տրամադրված» (Դոնալդ Տրամպ):

        «Ձեզ համար կանոն սահմանեք՝ բավական չէ գործը սկզբնավորել, ընթացքի մեջ դնել, ճշգրտել ուղղությունը. գոր¬ծին հարկավոր է ակնդետ հետեւել, մինչեւ բուն ավարտը: Ով որ գործը մինչեւ վերջ է հասցնում, որոշ չափով նպաստում է դրա կատարելագործմանը: Իսկ ով այլ կերպ է գործում, եր¬բեմն գործը համարում է ավարտված, մինչդեռ նոր է սկսվել, կամ էլ նոր-նոր դժվարություններ են հայտնվում. այդպես է լի¬նում թե՛ մարդկանց անփութության, անշնորհքության, անկա¬մության պատճառով եւ թե՛ գործի բարդ բնույթի հետեւանքով: Գործադրեք այս կանոնը. դրա շնորհիվ ես հաճախ եմ մեծա¬րանքի արժանացել, իսկ այլ կերպ վարվողները՝ պախա-րակ¬վել են» (Ֆրանչեսկո Գվիչարդինի):

* «Մեծ դժբաղդություն մըն է, երբ մարդս իր վրա կնայի հուսահատությամբ ու արգահատանքով: Պետք է հաշտ ըլ¬լանք այն բնական ու անփոխարինելի օրենքին հետ, որ աշ¬խարհը լեցուն է ե՛ւ մեզմե վեր, ե՛ւ մեզմե վար անհամար արա¬րածներով, մեր որ կողմը եւ որ կարողությունն ալ որ աչքի ա¬ռաջ ունենանք: Հավասարության երազանքը հակաբնական եւ հակաառաջդիմական մտածում մըն է եւ խորքին մեջ միեւնույն բանն է, ինչ որ նախանձը» (Լեւոն Շանթ):

* «Ադիզեսի մեթոդաբանությամբ՝ քվեարկություն չի նախատեսվում: Այս կանխավարկածի պարագայում թիմի անդամները միակողմանիորեն չեն շեղվում (եթե անգամ նման բան տեղի է ունենում, ապա արգելանք կարող է դնել միայն կազմակերպության բարձրագույն ղեկավարությունը): Թիմը քննարկում է հիմնախնդիրը մինչեւ միակամության (կոնսենսուս) հանգելը. շեշտում եմ՝ միակամության, ոչ թե փոխզիջման: Այս կանոնից բացառություն կարող է լինել միայն ժամանակի սղության պայմաններում, երբ առաջնորդը կայացնում է ժամանակավոր որոշում, որը հետագայում քննարկվելու է, իսկ հնարավոր է նաեւ՝ փոփոխվի» (Իցհակ Ադիզես):

* «Եթե այն, ինչին ձգտում եք՝ լավ է, եւ դուք հավատում եք դրան, ապա մի կողմ թողեք բոլոր տեսակի կասկածները եւ ուղղակի անցեք գործի: Ու կարեւոր չէ, թե ինչ կասեն ուրիշները, եթե ձեզ պատի անհաջողությունը: Նրանց անհայտ է այն ճշմարտությունը, որ ամեն մի անհաջողություն իր մեջ կրում է ապագա մեծ հաջողության սերմերը» (Նապոլեոն Հիլլ):

* «Հայտնվելով ճամփաբաժնի առջեւ՝ իմացեք՝ դուք պետք է հետեւեք ձեր իդեալներին եւ ձգտումներին: Չպետք է թույլ տալ դրանց փլուզումը: Ինչպես ասվում է, փորձություններին դեմ-հանդիման վճռականությունը պետք է ամրապնդվի: Մինչդեռ ոմանք իրենց երազանքները փայփայում են միայն նրա համար, որ դրանք մոռանան խոչընդոտների բախվելիս: Ես սեփական փորձից գիտեմ, որ դժվարությունների բախվելիս մարդը որքան ավելի վճռականորեն է որոնում դրանց հաղթահարման ուղիները, դա հնարավորություն է ընձեռում նրան մոտենում նպատակին» (Քոնոսքե Մացուսիտա):

Պատրաստել է Վ. ՄԻՐԶՈՅԱՆԸ

ԿիսվելTweetԿիսվել
 Հայաստանի Հանրապետություն

 Հայաստանի Հանրապետություն

Նույնատիպ Հոդվածներ

Հետաքրքիր է իմանալ

Հետաքրքրական է

Մայիսի 30, 2023
Պատմության հետագծով

Պատմության հետագծով

Մայիսի 30, 2023

ՀՀ-ում առաջին էքսկուրսիոն քարանձավը հասանելի է այցելուներին

Հետաքրքրական է

Պատմության հետագծով

Իսկ մենք գիտե՞նք մեր «Դոկտոր Մահին»…

Հետաքրքրական է

Պատմության հետագծով

Հաջորդ Հոդվածը
«Մենք այսօր շատ ենք հեռացել Սասնա Դավթից…»

«Մենք այսօր շատ ենք հեռացել Սասնա Դավթից…»

Հաղթանակի արվեստը

Հաղթանակի արվեստը

Ամենաընթերցվածը

  • Բարի անուն, լուսավոր հետագիծ

    Բարի անուն, լուսավոր հետագիծ

    15 Կիսվել են
    Կիսվել 6 Tweet 4
  • Ինչ իրավունքներ ունեն հղիներն ու մինչեւ 3 տարեկան երեխա խնամող աշխատողները

    432 Կիսվել են
    Կիսվել 173 Tweet 108
  • Աստվածաշնչյան կարճ առակներ

    302 Կիսվել են
    Կիսվել 121 Tweet 76
  • Ինչպես հաշվարկել գումարի չափը

    129 Կիսվել են
    Կիսվել 52 Tweet 32
  • Հազարամյա գյուղը՝ Մռովի զորեղ լանջին

    20 Կիսվել են
    Կիսվել 8 Tweet 5

Սոցցանցեր

Ցանկ

  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք

Օգտակար Հղումներ

  • Armenpress
  • Armenpress | History
  • Республика Армения
  • Պատմություն
  • Հեղինակներ

Մեր Մասին

Հայաստանի Հանրապետություն՚ օրաթերթը ստեղծվել է 1990 թ.

Ներկայում օրաթերթը հրատարակվում է «Արմենպրես» լրատվական գործակալության կողմից:

 

Հասցե՝ Հայաստանի Հանրապետություն, ք. Երեւան, Արշակունյաց պող. 4, 13-14-րդ հարկեր Հեռ.՝ + (374 10) 52-57-56, Էլ-փոստ՝ [email protected]: Գովազդի համար`+(374 10) 52-69-74, +(374 96) 45-19-38, Էլ-փոստ՝ [email protected]

Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք

Հասցե՝ Հայաստանի Հանրապետություն, ք. Երեւան, Արշակունյաց պող. 4, 13-14-րդ հարկեր Հեռ.՝ + (374 10) 52-57-56, Էլ-փոստ՝ [email protected]: Գովազդի համար`+(374 10) 52-69-74, +(374 96) 45-19-38, Էլ-փոստ՝ [email protected]

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Create New Account!

Fill the forms bellow to register

All fields are required. Log In

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist