Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
ԱՐԽԻՎ
Հայաստանի Հանրապետություն
Ուրբաթ, Հուլիսի 4, 2025
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք
Հայաստանի Հանրապետություն
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք
Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
Հայաստանի Հանրապետություն
Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
Գլխավոր Այլք

Գործարար խրատանի

Դեկտեմբերի 9, 2022
Այլք
«Պատիվն ու հարգանքը ավելի ցանկալի են, քան հարստությունը»
1
ԿԻՍՎԵԼ ԵՆ
101
ԴԻՏՈՒՄ
Share on FacebookShare on Twitter

* «Ամեն մեկի ապագան իր ձեռքում է: Չափազանց շատ են շաղակրատում չճանաչված մարդկանց մասին: Մեզանից ամեն մեկին հաջողվում է մոտավորապես հասնել ճանաչման այն աստիճանին, որին արժանի է» (Հենրի Ֆորդ):

* «Ճակատագրական բառ կա՝ «անհնարին»: Նապոլեոնը արգելել էր իր հպատակներին գործածելու այդ բառը: Նա նույնիսկ ցանկանում էր դա հանել ֆրանսերենի բառապաշարից: «Դա անհնարին է» պնդող ղեկավարը մեծ բեռ է ենթակաների համար: Առաջարկեք նրան որեւէ նոր մեթոդ, եւ նա անհապաղ կպատասխանի՝ «դա անհնարին է», կամ էլ կպահանջի հաստիքների ավելացում: Նման մարդուն տվեք նոր գաղափար, եւ նա իսկույն կհայտարարի՝ «դա անհնարին է»: Եղեք ղեկավար, որի համար ամեն ինչ հնարավոր է: Ամեն ոք էլ կարող է քննադատել եւ տաշտակներով սառը ջուր լցնել նոր գաղափարի վրա» (Սիրլ Փակինսըն, Մինոու Ռաստամջի):

* «Ինչով էլ որ մարդը զբաղվի, նրա կատարած աշխատանքը միայն այն պարագայում է լավը, եթե նա գիտի, թե երբ է հարկավոր ավարտել: Մարդ կա հալումաշ է լինում անհանգստությունից. նա չի կարողանում ձեռք բերել հարկավոր հմտություն. նա ոչ թե իր գործի վարպետն է, այլ դժբախտ մի բզբզող, որ չգիտի, թե երբ է աշխատանքը պատրաստ: Բացարձակ կատարելությունն անհասանելի է: Ոչ մի հյուսնի չի հաջողվել ստանալու մաթեմատիկորեն ուղիղ անկյուն, այդուհանդերձ, բոլոր հյուսները գիտեն, թե երբ է անկյունը պատրաստ եւ ժամանակ չեն կորցնում դրա հետագա շտկումների վրա, չեն ձգտում անկյունը դարձնելու չափազանց ուղիղ: Ով չափազանց է ջանում՝ նույնքան սխալական է, ինչպես նա, ով բնավ ջանք չի թափում: Հմուտ, սթափ աշխատողը ամեն մի գործի համար այնքան ջանք է գործադրում, որքան դա պահանջում է, այնուհետեւ առանց խղճի խայթի աշխատանքը հանգիստ է թողնում» (Թոմաս Քարլայլ):

* «Գովազդի մեջ ամենակարեւոր բառը «Դուք»-ն է: Դիմեք գնորդին այնպես, ասես նա նստած է սեղանի շուրջը՝ ձեր առջեւ: Տեքստից վերացրեք «մենք» եւ «մեր» տեսակի բոլոր բառերը: Դադարեք ինքներդ ձեզ գովել: Ավելի լավ է խոսեք այն մասին, թե ձեր արտադրանքը հաճախորդին ինչ օգուտ է տալու» (Բոդո Շեֆեր):

* «Կարելի է համարել, որ տվյալ մարդը ինքնավստահ է, եթե նա ավելի հաճախ է իր կարծիքն արտահայտում, քան հարցեր տալիս, խոսելիս թեքվում է առաջ, իր միտքը շեշտում է՝ ձայնի տոնը փոփոխելով, խոսքի մեջ անհամեմատ շատ է գործածում հարձակողական հնարքներ եւ ցուցադրում գերիշխելու ձգտում, ինչպես նաեւ ամուր ձեռքսեղմում ունի: Կարելի է ասել, որ մարդը ինքնավստահ չէ, եթե ավելի շատ հարցեր է տալիս, քան արտահայտում իր կարծիքը, երբ ինչ-որ բան պատմելիս հակված է լինում դեպի հետ թեքվելու, խոսում է զգուշավոր, դանդաղ կամ ուսումնասիրող տոնով, հազվադեպ է ձայնը բարձրացնում, դիմում է հավելուրդային հուզականության կամ էլ որոշակի կեցվածքներ է ընդունում իր գաղափարները շեշտելու համար, գրեթե միշտ դժվար է լինում հասկանալ, թե նա ձեզանից ի՞նչ է ուզում. նաեւ ձեռքսեղմումն է սովորաբար լինում անհաղորդ» (Ջոն Չեստարա):

* «Ամեն ոք, ով որեւէ անելիք ունի, կտեսնի, որ ամենից առաջ պետք է պարզի, թե ինքն ով է եւ ինչի է ընդունակ: Ով բավականաչափ գիտի իրեն, նա ուրիշի գործն իրենը չի համարի, նա ամենից ավելի սիրում է իրեն եւ հոգում իր բարօրության համար, նա հրաժարվում է անօգուտ զբաղմունքներից, անպտուղ մտքերից եւ անլուծելի խնդիրներից» (Միշել Մոնտեն):

* «Մի ցուցադրիր ինքդ քեզ: Միշտ էլ անզգուշություն է ինքն իր մասին շատ խոսելը կամ իր գործողությունների հանդեպ չափազանց սեւեռուն ուշադրություն առաջացնելը: Որքան շատ եք խոսում ձեր գործերից, այնքան շատ եք կասկած առաջացնում: Ամեն ինչից զատ, ի ցույց դրված բարեկեցությունը եւ հաջողությունը կարող են առաջացնել դիրքով ձեզ հավասարների նախանձը: Հիշեցեք զգուշավորության մասին, երբ խոսում եք սեփական գործերից, եւ ձեզ համար կանոն սահմանեք՝ իր մասին խոսել ավելի քիչ, քան այլոց մասին: Համեստությունը սովորաբար ավելի գրավիչ է լինում» (Ռո¬բերտ Գրին):

Պատրաստել է Վ. ՄԻՐԶՈՅԱՆԸ

ԿիսվելTweetԿիսվել
 Հայաստանի Հանրապետություն

 Հայաստանի Հանրապետություն

Նույնատիպ Հոդվածներ

Հետաքրքիր է իմանալ

Հետաքրքրական է

Մայիսի 30, 2023
Պատմության հետագծով

Պատմության հետագծով

Մայիսի 30, 2023

ՀՀ-ում առաջին էքսկուրսիոն քարանձավը հասանելի է այցելուներին

Հետաքրքրական է

Պատմության հետագծով

Իսկ մենք գիտե՞նք մեր «Դոկտոր Մահին»…

Հետաքրքրական է

Պատմության հետագծով

Հաջորդ Հոդվածը
«Կգա ժամանակ, երբ ինքնաթիռը կլինի առանց թեւերի…»

«Կգա ժամանակ, երբ ինքնաթիռը կլինի առանց թեւերի…»

Ֆուտբոլի լեզուն մեզ շատ է հուզում

Ֆուտբոլի լեզուն մեզ շատ է հուզում

Ամենաընթերցվածը

  • Հերոսների ոգին անմահ է

    Հերոսների ոգին անմահ է

    10 Կիսվել են
    Կիսվել 4 Tweet 3
  • Ինչ իրավունքներ ունեն հղիներն ու մինչեւ 3 տարեկան երեխա խնամող աշխատողները

    432 Կիսվել են
    Կիսվել 173 Tweet 108
  • Բարի անուն, լուսավոր հետագիծ

    15 Կիսվել են
    Կիսվել 6 Tweet 4
  • Աստվածաշնչյան կարճ առակներ

    303 Կիսվել են
    Կիսվել 121 Tweet 76
  • Հիշողության խոսք

    4 Կիսվել են
    Կիսվել 2 Tweet 1

Սոցցանցեր

Ցանկ

  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք

Օգտակար Հղումներ

  • Armenpress
  • Armenpress | History
  • Республика Армения
  • Պատմություն
  • Հեղինակներ

Մեր Մասին

Հայաստանի Հանրապետություն՚ օրաթերթը ստեղծվել է 1990 թ.

Ներկայում օրաթերթը հրատարակվում է «Արմենպրես» լրատվական գործակալության կողմից:

 

Հասցե՝ Հայաստանի Հանրապետություն, ք. Երեւան, Արշակունյաց պող. 4, 13-14-րդ հարկեր Հեռ.՝ + (374 10) 52-57-56, Էլ-փոստ՝ [email protected]: Գովազդի համար`+(374 10) 52-69-74, +(374 96) 45-19-38, Էլ-փոստ՝ [email protected]

Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք

Հասցե՝ Հայաստանի Հանրապետություն, ք. Երեւան, Արշակունյաց պող. 4, 13-14-րդ հարկեր Հեռ.՝ + (374 10) 52-57-56, Էլ-փոստ՝ [email protected]: Գովազդի համար`+(374 10) 52-69-74, +(374 96) 45-19-38, Էլ-փոստ՝ [email protected]

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Create New Account!

Fill the forms bellow to register

All fields are required. Log In

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist