Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
ԱՐԽԻՎ
Հայաստանի Հանրապետություն
Երկուշաբթի, Հունիսի 2, 2025
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք
Հայաստանի Հանրապետություն
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք
Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
Հայաստանի Հանրապետություն
Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
Գլխավոր Այլք

Ֆուտբոլի լեզուն մեզ շատ է հուզում

Հորդորի կարգով

Դեկտեմբերի 9, 2022
Այլք
Ֆուտբոլի լեզուն մեզ շատ է հուզում
2
ԿԻՍՎԵԼ ԵՆ
246
ԴԻՏՈՒՄ
Share on FacebookShare on Twitter

Սկսենք դրվատանքից: «Ֆուտբոլի լեզուն» վերջին շրջանում ակնհայտորեն դարձել է ավելի ականջահաճո: Թեպետ ոճականորեն երբեմն փոքր-ինչ աններդաշնակ է հնչում, սակայն գոնե տողերիս հեղինակի համար իսկապես հաճելի է մեր հաղորդավար-մեկնաբանների վերջին նախաձեռնությունը: Նկատի ունեմ եթերի հարստացումը «ակնապարար ֆուտբոլ», «ակնահաճո խաղ», «վեհաշուք փոխանցում», «փառահեղ հարված» եւ այսօրինակ շքեղ արտահայտություններով:

Ակնհայտ է, մեծարգո՛ մեկնաբաններ, որ դուք ջանում եք նաեւ հայոց ոսկեղենիկով հաճույք պատճառել մեզ՝ ակնդիրներիս եւ ունկդիրներիս: Դրա համար էլ բառարաններ եք պեղում եւ շրջանառության մեջ դնում հայոց գանձերը (զարմանալի է, սակայն, որ ծանոթներիցս ոչ մեկը չի նկատել ձեր լեզվական նորամուծությունը): Փա˜ռք ու պատիվ ձեզ:

Լավ է նաեւ, որ հրաժարվեցիք վերջերս ձեր իսկ ապօրինաբար տարածած «լատերալ» (lateral) բառի գործածությունից եւ վերադարձել եք հայերեն «եզրային»-ին. ապրե՛ք, ինքներդ զգացիք, չէ՞, որ անիմաստ եւ զավեշտական էր հայերենի նման «զարդարումը»:

Իսկ հիմա դառը հաբը (այն էլ մի քանիսը): Հարգելինե՛րս, մի՞թե հայերենն այնքան խեղճ է, որ ճարահատյալ (կամ թիթիզանալու համար) գործածում եք «սեյվ» (save) անգլերեն բառը:  «Սեյվ արեց»-ի փոխարեն հնարավո՞ր չէ ասել «փրկեց»: Կամ՝ «որսաց», «բռնեց», «հետ մղեց», «կասեցրեց» գնդակը, «տիրացավ գնդակին», «չեզոքացրեց վտանգը», «խափանեց գրոհը» եւ այլն: Ոչ թե «քանի սեյվ արեց», այլ «քանիցս փրկեց»: Ի՞նչը փրկեց. դարպասը, իհարկե: Մեկ-մեկ ասում եք, չէ՞, «անառիկ պահեց դարպասը»:

Իսկ ո՞վ այդպես վարվեց. իհարկե, դարպասապահը, ոչ թե «goalkeeper»-ը: Եվ որքան այս վերջինն է խորթ, եւ չեք գործածում, նույնքան էլ մերժելի պիտի լինի սրա լծակից «սեյվը»:

Անգլերեն «pressing»-ը գործածվում է «ճնշում» իմաստով (թեեւ ստույգը «շտապ», «հրատապ» նշանակությունն է, այսինքն՝ դա ածական է, ոչ թե գոյական): Ուրեմն, այդպես էլ ասենք՝ «ճնշում են» հակառակորդին (դիմավորում են նրա իսկ կիսադաշտում կամ տուգանային հրապարակի մերձակայքում):

Անցնենք համագործածական լեզվին:

Ինչո՞ւ ասենք «այս պահի դրությամբ»՝ ծանրացնելով խոսքը, եթե կա պարզ ձեւը՝ «այս պահին»: Եղա՞վ իմաստային որեւէ կորուստ: Ո՛չ, իհարկե: Նմանապես «աշխարհի գործող չեմպիոն» բառակապակցության մեջ «գործող» ածականն անհիմն հավելուրդայնության օրինակ է:

«Այսինչը թույլ տվեց խաղի կանոնների խախտում». սա շատ խորքային ռուսաբանություն է. ասենք պարզորեն՝ «Այսինչը խախտեց խաղի կանոնները»:

«Հարվածը չստացվեց», «գրոհը չստացվեց», «հարվածը բարձր ստացվեց», «հիանալի հակագրոհ կարող էր ստացվել», «կարծում եմ, ստացվեց առաջին կեսը», «չստացվեց համագործակցությունը» եւ այլն: Հայերեն «ստացվում» է պատասխան, լուր, հեռագիր, արձագանք եւ այլն: Հիշատակված օրինակները կարող ենք շտկել՝ «հարվածն անհաջող էր», «գրոհը ձախողվեց»,  «հիանալի հակագրոհ կարող էր լինել», «կարծում եմ, առաջին կեսը հաջողված էր», «համագործակցությունը չկայացավ»: Ոչ թե «ամեն ինչ ստացվեց այնպես, ինչպես ստացվեց», այլ «ամեն ինչ եղավ այնպես, ինչպես եղավ»:

Այստեղ իմաստային նրբություն կա. «փոխանցումը չստացվեց» կարող է գործածվել, եթե դրա հասցեատեր ֆուտբոլիստը չի կարողանում կասեցնել գնդակը, պատշաճ կերպով ընդունել փոխանցումը (այսինքն՝ գործողությունը տրամաբանական ավարտին չի հասնում), սակայն եթե մեղավորը փոխանցողն էր՝ իր անհաջող հարվածով (շատ բարձր, ուժեղ կամ թույլ եւ այլն), ուրեմն՝ արդեն «փոխանցումն անհաջող էր»:

Ճիշտ բառը՝ ճիշտ տեղում: Ճիշտ մեկնաբանությունները ճշտորեն ձեւակերպենք:

Արդ, հարգամեծա՛ր մեկնաբաններ: Դուք օգնում եք մեզ ավելի խոր հասկանալու մեր սիրելի խաղի նրբությունները: Բայց դուք նաեւ բացառիկ հնարավորություն ունեք ձեր հսկայական լսարանին մղել խորացնելու սեփական լեզվիմացությունը, հպարտությամբ ըմբոշխնելու հայոց աստվածային լեզվի հնչյունները, առավել պատասխանատվությամբ եւ գորովանքով վերաբերվելու մեր անըստգյուտ հարստությանը:

Վալերի ՄԻՐԶՈՅԱՆ

Կիսվել1Tweet1Կիսվել
 Հայաստանի Հանրապետություն

 Հայաստանի Հանրապետություն

Նույնատիպ Հոդվածներ

Հետաքրքիր է իմանալ

Հետաքրքրական է

Մայիսի 30, 2023
Պատմության հետագծով

Պատմության հետագծով

Մայիսի 30, 2023

ՀՀ-ում առաջին էքսկուրսիոն քարանձավը հասանելի է այցելուներին

Հետաքրքրական է

Պատմության հետագծով

Իսկ մենք գիտե՞նք մեր «Դոկտոր Մահին»…

Հետաքրքրական է

Պատմության հետագծով

Հաջորդ Հոդվածը
Առատաձեռն սրտի մարդը

Առատաձեռն սրտի մարդը

Պատմության հետագծով

Պատմության հետագծով

Ամենաընթերցվածը

  • Ինչպես հաշվարկել գումարի չափը

    Ինչպես հաշվարկել գումարի չափը

    127 Կիսվել են
    Կիսվել 51 Tweet 32
  • Հանուն Մայր Աթոռի նահատակված կաթողիկոսը

    6 Կիսվել են
    Կիսվել 2 Tweet 2
  • Աստվածաշնչյան կարճ առակներ

    299 Կիսվել են
    Կիսվել 120 Tweet 75
  • Ինչ իրավունքներ ունեն հղիներն ու մինչեւ 3 տարեկան երեխա խնամող աշխատողները

    428 Կիսվել են
    Կիսվել 171 Tweet 107
  • Ռուբեն Սեւակ. «Կը լսե՞ք ԿՈՏՈՐԱԾԻ ՎԱԽԸ…»

    11 Կիսվել են
    Կիսվել 4 Tweet 3

Սոցցանցեր

Ցանկ

  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք

Օգտակար Հղումներ

  • Armenpress
  • Armenpress | History
  • Республика Армения
  • Պատմություն
  • Հեղինակներ

Մեր Մասին

Հայաստանի Հանրապետություն՚ օրաթերթը ստեղծվել է 1990 թ.

Ներկայում օրաթերթը հրատարակվում է «Արմենպրես» լրատվական գործակալության կողմից:

 

Հասցե՝ Հայաստանի Հանրապետություն, ք. Երեւան, Արշակունյաց պող. 4, 13-14-րդ հարկեր Հեռ.՝ + (374 10) 52-57-56, Էլ-փոստ՝ [email protected]: Գովազդի համար`+(374 10) 52-69-74, +(374 96) 45-19-38, Էլ-փոստ՝ [email protected]

Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք

Հասցե՝ Հայաստանի Հանրապետություն, ք. Երեւան, Արշակունյաց պող. 4, 13-14-րդ հարկեր Հեռ.՝ + (374 10) 52-57-56, Էլ-փոստ՝ [email protected]: Գովազդի համար`+(374 10) 52-69-74, +(374 96) 45-19-38, Էլ-փոստ՝ [email protected]

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Create New Account!

Fill the forms bellow to register

All fields are required. Log In

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist