-1895 թ. դեկտեմբերի 24-ին ծնվել է Գուրգեն Յանիկյանը՝ Մեծ Եղեռնի ականատես։ Սովորել է Մոսկվայի համալսարանում, հետագայում հաստատվել ԱՄՆ-ում, որտեղ ճանաչման է հասել որպես անգլալեզու գրող, արժանացել «Մարկ Տվեն» մրցանակին։ 1972 թ. ԱՄՆ-ից այցելել է Հայաստանի Մարտիրոս Սարյանի անվան տուն-թանգարան և նվիրաբերել է Սարյանի «Արևելյան սենյակ» նկարը (ստեղծված 1918 թ., 39×59 սմ, թուղթ, ջրաներկ, գուաշ), որը երկար տարիներ համարվում էր անհետ կորած։ 77 տարեկան հասակում սպանել է ԱՄՆ-ում Թուրքիայի հյուպատոսին և փոխհյուպատոսին, արդարություն պահանջել Հայոց ցեղասպանության համար։ Դատարանում հանդես է եկել թուրքական ժխտողականության դեմ, պաշտպանել Արևմտյան Հայաստանի ազատագրության գաղափարը։ Դատապարտվել է ցմահ բանտարկության։ 1981 թ., 8 տարվա բանտարկությունից հետո, Յանիկյանը տեղափոխվել է այցելուների համար փակ հիվանդանոց, որտեղ եւ է երկարատեւ հիվանդությունից հետո մահացել 1984 թ. մարտի 27-ին։ 2019 թ. մայիսի 5-ին վերահուղարկավորվել է «Եռաբլուր» պանթեոնում։ Հայաստանի ազատագրության հայ գաղտնի բանակի հոգևոր հիմնադիրներից է։ «Ես գիտեի, որ անհատս մենակ մնալու չէի»,- այդ առիթով ասել է ծերունի Յանիկյանը։
-1982 թ. դեկտեմբերի 24-ին մահացել է Լուի Արագոնը՝ ֆրանսիացի գրող և քաղաքական գործիչ։