Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
ԱՐԽԻՎ
Հայաստանի Հանրապետություն
Շաբաթ, Մայիսի 17, 2025
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք
Հայաստանի Հանրապետություն
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք
Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
Հայաստանի Հանրապետություն
Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
Գլխավոր Այլք

Պատմության հետագծով

Հունվարի 7, 2022
Այլք
Պատմության հետագծով
2
ԿԻՍՎԵԼ ԵՆ
156
ԴԻՏՈՒՄ
Share on FacebookShare on Twitter

-Հայ առաքելական եկեղեցու կողմից հաստատված տոմարով հունվարի 6-ին Հայաստանում նշվում է Սուրբ Ծնունդը։ Ծննդյան տոնի հանդիսությունները հայ ժողովրդի կենցաղում պտտվում էին նախ եւ առաջ եկեղեցու ծիսակարգի շուրջ։ Բայց եւ այնպես, դրանց միահյուսվել էին որոշ ժողովրդական սովորություններ, որոնք տոնին մասնակիորեն հաղորդում էին ազգային բնույթ։ Այսպես, հունվարի 5-ի երեկոյան տոնահանդեսը կենտրոնանում էր Թաթախման երեկոյի ընթրիքի շուրջ, որին մասնակից ընտանիքի յուրաքանչյուր անդամի սպասքի առաջ վառվում էր նրա համար ժամերգությունից բերված մոմը։ Այդ երեկո սեղանի գլխավոր զարդը ձկնեղենի զանազան տեսակներից պատրաստված խորտիկներն էին՝ խաշած, տապակած, ձկով կարկանդակ, խորոված ձուկ եւ այլն։ Ձկնատեսակներին ուղեկցում էին առատ յուղով օծված բրնձի, ձավարի, արիշտայի խառը կամ անխառը փլավները, ալյուրից պատրաստած ու դոշաբով կամ մեղրով քաղցրացրած խաշիլը, սիսեռով ու չորացրած բանջարեղենով ապուրը։

-1198 թ. հունվարի 6-ին թագադրվեց Կիլիկիայի թագավոր Լեւոն Բ-ն։

-1888 թ. հունվարի 6-ին ծնվել է Վահրամ Փափազյանը` հայ նշանավոր դերասան, գրող, արձակագիր։ ԽՍՀՄ ժողովրդական արտիստ։ Փափազյանը համարվում էր Սովետական Միության ամենալավ շեքսպիրյան դերասանը, հատկապես հայտնի է իր՝ Օթելլոյի դերակատարությունը։

-1896 թ. հունվարի 6-ին ծնվել է Հավասին (Արմենակ Մարկոսյան)՝ հայ գուսան, ՀԽՍՀ ժողովրդական արտիստ (1967)։ Մոտ 3600 աշուղական բանաստեղծության, մոտ 2000 քառյակների եւ շուրջ 150 եղանակավոր երգերի ու երգախառն հեքիաթների հեղինակ է։

-1899 թ. հունվարի 6-ին ծնվել է Հատիկ Ազիզյանը՝ խորհրդային հայ կուսակցական գործիչ, լրագրող, պատմաբան։ Պատմական գիտությունների դոկտոր (1968)։

-1912 թ. հունվարի 6-ին ծնվել է Արբուն Տայանը՝ հայ թարգմանիչ, բանասեր։ Ստորագրել է նաեւ Արբուն Տայեցի։

-1928 թ. հունվարի 6-ին ծնվել է Հենրիկ Ազատյանը՝ հայ քաղաքական եւ պետական գործիչ։

-1938 թ. հունվարի 6-ին ծնվել է Ադրիանո Չելենտանոն՝ իտալացի երգիչ, երգահան, կինոդերասան, կատակերգու, կինոռեժիսոր, հեռուստահաղորդավար եւ հասարակական գործիչ։ Բեմում քայլելու ձեւի պատճառով Իտալիայում նրան անվանում են «Molleggiato» (հայերեն՝ Զսպանակների վրա)։ Չելենտանոն իտալական երաժշտության պատմության ամենահաջողակ ու ազդեցիկ կատարողներից է։ Իր ողջ կարիերայի ընթացքում նա թողարկել է 41 ալբոմ՝ 150 միլիոն ընդհանուր քանակով , ինչպես նաեւ նկարահանվել է ավելի քան 40 ֆիլմում, որոնցից առավել հայտնի են «Անսանձի սանձահարումը» (1980), «Բլեֆ» (1976), «Խելահեղ սիրահարվածը» (1981) եւ «Բինգո-Բոնգո» (1982) ֆիլմերը

-1943 թ. հունվարի 6-ին խորհրդային Կարմիր բանակում գործածության մեջ մտցվեցին ուսադիրները։

***

-1610 թ. հունվարի 7-ին Գալիլեո Գալիլեյը հայտնաբերեց Յուպիտերի չորս արբանյակները։

-1785 թ. հունվարի 7-ին ֆրանսիացի գյուտարար Ժան-Պիեռ Ֆրանսուա Բլանշարը մոնգոլֆիե օդապարիկով կատարեց առաջին թռիչքը Լա Մանշ նեղուցի վրայով։

-1920 թ. հունվարի 7-ին մահացել է Վահան Տերյանը` նշանավոր հայ բանաստեղծ, քնարերգու եւ հասարակական-քաղաքական գործիչ։ Տերյանը մտածում եւ ստեղծագործում էր ոչ միայն առանձին բանաստեղծությունների, այլեւ շարքերի միջոցով։ Շարքի մեջ մտնող յուրաքանչյուր բանաստեղծություն ներքին կապ ունի քնարական շարքի ընդհանուր մոտիվների ու տրամադրությունների հետ եւ դրանով իսկ ամբողջացնում է շարքի մեջ ներկայացվող հիմնական գիծը։ Իր հերթին՝ շարքի մեջ մտնող յուրաքանչյուր բանաստեղծություն նրանից դուրս կարող է ընկալվել որպես առանձին ստեղծագործություն։ Այդպիսին են նաեւ Տերյանի բանաստեղծությունները։

-1923 թ. հունվարի 7-ին ծնվել է Նորայր Մնացականյանը` հայ երգիչ, հայկական ժողովրդական եւ գուսանական երգերի ինքնատիպ կատարող, Հայաստանի Խորհրդային Սոցիալիստական Հանրապետության վաստակավոր արտիստ (շնորհված՝ դեկտեմբեր 2, 1965 թ.)։

-1928 թ. հունվարի 7-ին տեղի ունեցավ առաջին Ու-2 մակնիշի ինքնաթիռի («Կուկուռուզնիկ») թռիչքը։

-1943 թ. հունվարի 7-ին մահացել է Նիկոլա Տեսլան՝ ազգությամբ սերբ ամերիկացի ճարտարագետ, ֆիզիկոս, ինչպես նաեւ գյուտարար՝ էլեկտրատեխնիկայի եւ ռադիոտեխնիկայի բնագավառում։ Առավել հայտնի է փոփոխական հոսանքի ժամանակակից էլեկտրամատակարարման համակարգում ունեցած իր ներդրումով:

-1976 թ. հունվարի 7-ին ծնվել է Վախթանգ Դարչինյանը` հայ պրոֆեսիոնալ բռնցքամարտիկ, նախկին WBA, WBC եւ IBF վարկածներով աշխարհի չեմպիոն։ Եղել է նաեւ IBF վարկածով գերթեթեւքաշային չեմպիոն, ինչպես նաեւ կարիերայի ընթացքում նվաճել է 4 IBO տիտղոս։ Դարչինյանը ձախլիկ բռնցքամարտիկ է։

-2011 թ. հունվարի 7-ին մահացել է հայ թարգմանչուհի Անահիտ Բայանդուրը (ծնվ.՝ 1940 թ.)։

Թեգեր: պատմության հետագծովպատմություն
Կիսվել1Tweet1Կիսվել
 Հայաստանի Հանրապետություն

 Հայաստանի Հանրապետություն

Նույնատիպ Հոդվածներ

Հետաքրքիր է իմանալ

Հետաքրքրական է

Մայիսի 30, 2023
Պատմության հետագծով

Պատմության հետագծով

Մայիսի 30, 2023

ՀՀ-ում առաջին էքսկուրսիոն քարանձավը հասանելի է այցելուներին

Հետաքրքրական է

Պատմության հետագծով

Իսկ մենք գիտե՞նք մեր «Դոկտոր Մահին»…

Հետաքրքրական է

Պատմության հետագծով

Հաջորդ Հոդվածը
Պարտավորված ենք լավատեսորեն առաջ նայել

Պարտավորված ենք լավատեսորեն առաջ նայել

Մտքերը ստանում են այն մարմինը, որ ձեւում ենք մենք

Մտքերը ստանում են այն մարմինը, որ ձեւում ենք մենք

Ամենաընթերցվածը

  • Բերդաձորը՝ հերոսացման խորհրդանիշ

    Բերդաձորը՝ հերոսացման խորհրդանիշ

    14 Կիսվել են
    Կիսվել 6 Tweet 4
  • Ինչպես հաշվարկել գումարի չափը

    125 Կիսվել են
    Կիսվել 50 Tweet 31
  • Ինչ իրավունքներ ունեն հղիներն ու մինչեւ 3 տարեկան երեխա խնամող աշխատողները

    426 Կիսվել են
    Կիսվել 170 Tweet 107
  • Հայաստանի ջրաղացները կարող են զբոսաշրջության զարգացման լուրջ խթան դառնալ

    13 Կիսվել են
    Կիսվել 5 Tweet 3
  • Զորավար Անդրանիկ. «Դավաճան է նա, ով չի լսեր ահազանգը»

    101 Կիսվել են
    Կիսվել 40 Tweet 25

Սոցցանցեր

Ցանկ

  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք

Օգտակար Հղումներ

  • Armenpress
  • Armenpress | History
  • Республика Армения
  • Պատմություն
  • Հեղինակներ

Մեր Մասին

Հայաստանի Հանրապետություն՚ օրաթերթը ստեղծվել է 1990 թ.

Ներկայում օրաթերթը հրատարակվում է «Արմենպրես» լրատվական գործակալության կողմից:

 

Հասցե՝ Հայաստանի Հանրապետություն, ք. Երեւան, Արշակունյաց պող. 4, 13-14-րդ հարկեր Հեռ.՝ + (374 10) 52-57-56, Էլ-փոստ՝ [email protected]: Գովազդի համար`+(374 10) 52-69-74, +(374 96) 45-19-38, Էլ-փոստ՝ [email protected]

Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք

Հասցե՝ Հայաստանի Հանրապետություն, ք. Երեւան, Արշակունյաց պող. 4, 13-14-րդ հարկեր Հեռ.՝ + (374 10) 52-57-56, Էլ-փոստ՝ [email protected]: Գովազդի համար`+(374 10) 52-69-74, +(374 96) 45-19-38, Էլ-փոստ՝ [email protected]

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Create New Account!

Fill the forms bellow to register

All fields are required. Log In

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist