Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
ԱՐԽԻՎ
Հայաստանի Հանրապետություն
Շաբաթ, Մայիսի 24, 2025
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք
Հայաստանի Հանրապետություն
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք
Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
Հայաստանի Հանրապետություն
Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
Գլխավոր Այլք

Աճում է «Ավրորայի» շահառուների թիվը

Ծրագրից գլխավորապես օգտվում են սահմանամերձ համայնքների բնակիչները

Հունվարի 27, 2022
Այլք
Աճում է «Ավրորայի» շահառուների թիվը
3
ԿԻՍՎԵԼ ԵՆ
337
ԴԻՏՈՒՄ
Share on FacebookShare on Twitter

Արցախյան երրորդ պատերազմից հետո ավելի քան 131 հազար շահառու է օգտվել «Ավրորա» բարեգործական հիմնադրամի ծրագրերից, եւ նրանց թիվը, ըստ կառույցի արցախյան մասնաճյուղի պատասխանատուի, շարունակում է աճել:

Մարդասիրական նախաձեռնությունը, հայտարարելով պատերազմի հետեւանքով առաջացած ճգնաժամի հաղթահարման ծրագրի նոր փուլի մեկնարկի մասին, որը ներառում է 14 նախագիծ, մտադիր է նոր շահառուներին ցուցաբերել 800 հազար ԱՄՆ դոլարին համարժեք մարդասիրական աջակցություն: Արցախի ծրագրի ղեկավար Նարինե Աղաբալյանի խոսքերով՝ նախատեսվող բյուջեի գումարները գլխավորապես կծախսվեն առողջապահության, կրթության, մշակույթի, սպորտի եւ սոցիալական ոլորտների զարգացման նպատակով՝ ըստ հրատապության:

Ինչպես տեղեկացրեց ծրագրի պատասխանատուն, մարդասիրական աջակցությունից հատկապես կօգտվեն այն կազմակերպությունները, որոնք հիմնավորված նախագծեր կներկայացնեն՝ ուղղված սահմանամերձ բնակավայրերի վերակենդանացմանն ու համայնքների զարգացմանը: «Արձագանքելով մեր կոչին՝ մրցույթին մասնակցող հասարակական կազմակերպությունների կողմից շուրջ 7 տասնյակ նախագծեր են ստացվել, որոնք մեծամասամբ պատերազմից տուժած Արցախի եւ Հայաստանի սահմանամերձ համայնքների վերակենդանացմանն են միտված, ենթակառուցվածքների արդիականացմանն ու նոր աշխատատեղերի ստեղծմանը,- ասում է Ն. Աղաբալյանը:- Նախապատվությունը, բնականաբար, տրվել է ավերված այն տնտեսությունների սեփականատերերին, որոնք որպես շահառու անմիջականորեն մասնակցելու են նախանշված ծրագրերի իրագործմանը, եւ արդյունքում բարելավվելու են նրանց սոցիալ-կենցաղային պայմանները»:

Հատկանշական է, որ «Ավրորան» իր առաքելության շրջանակներում նաեւ նպաստում է սահմանամերձ բնակավայրերում բիզնես ծրագրերի իրականացմանը, ինչը հավելյալ եկամուտներ ապահովելու հնարավորություն է ընձեռում տասնյակ ընտանիքների: Ն. Աղաբալյանի հավաստմամբ՝ բարեգործական հիմնադրամը, սկսելով 1 մլն 740 հազար ԱՄՆ դոլար ընդհանուր ֆոնդով ամենատարբեր նախագծերի ֆինանսավորման գործընթացը, նպատակ ունի ընդլայնել այն շահառուների շրջանակը, ովքեր ընտանեկան բիզնեսը զարգացնելու, համայնքի խնդիրները համատեղ ուժերով լուծելու ցանկություն ունեն եւ տրամադրվող գումարները կօգտագործեն նպատակային, «բացառապես՝ արարելու, սեփական կարիքները հոգալու, երկիրը շենացնելու եւ այն երբեք չլքելու» պայմանով…

Թեգեր: Ավրորա
Կիսվել1Tweet1Կիսվել
Դավիթ Միքայելյան

Դավիթ Միքայելյան

Ծնվել է 1952 թ. նոյեմբերի 7-ին, ԼՂ Ասկերանի շրջանի Բալուջա (Այգեստան) գյուղում: Բարձրագույնն ավարտելուց հետո` 1973 թվականից, աշխատել է «Խորհրդային Ղարաբաղ» (այժմ` «Ազատ Արցախ») թերթի խմբագրությունում` գրական աշխատող, բաժնի վարիչ: 1978-1980 թթ. Ասկերանի շրջանի «Կարմիր դրոշ» նորաստեղծ թերթի առաջին պատասխանատու քարտուղարն է եղել: 1989 թ. ընտրվել է ԼՂՀ գրողների միության վարչության քարտուղար: Այնուհետեւ գլխավորել է «Արցախ» գրահրատարակչությունը: 1997-ին կրկին աշխատանքի է անցել «Ազատ Արցախի» խմբագրությունում` բաժնի վարիչ, պատասխանատու քարտուղար: 1998-2008 թթ. ԼՂՀ կառավարության մամուլի ծառայության պետն էր, 2008-2020 թթ. ԼՂՀ գրողների միության քարտուղարը, «Պըլը-Պուղի» երգիծական հանդեսի գլխավոր խմբագիրը, Ստեփանակերտի քաղաքապետարանի մամուլի ծառայության ղեկավարը: 1998-ից «Հայաստանի Հանրապետություն» օրաթերթի սեփական թղթակիցն է Արցախում: ՀՀ եւ ԼՂՀ գրողների միության, ինչպես նաեւ Արցախի ժուռնալիստների միության անդամ է: Հրատարակել է բանաստեղծությունների եւ արձակ գործերի 17 ժողովածու, ինպես նաեւ «Սիրուց եւ ցավից ծնված երգեր» երգարանը։

Նույնատիպ Հոդվածներ

Հետաքրքիր է իմանալ

Հետաքրքրական է

Մայիսի 30, 2023
Պատմության հետագծով

Պատմության հետագծով

Մայիսի 30, 2023

ՀՀ-ում առաջին էքսկուրսիոն քարանձավը հասանելի է այցելուներին

Հետաքրքրական է

Պատմության հետագծով

Իսկ մենք գիտե՞նք մեր «Դոկտոր Մահին»…

Հետաքրքրական է

Պատմության հետագծով

Հաջորդ Հոդվածը
Էրդողանի օրակարգում «Ազգային ուխտի» գծած սահմաններն են

Էրդողանի օրակարգում «Ազգային ուխտի» գծած սահմաններն են

Ինչի՞ համար կարող եք զղջալ օր ծերության

Հաղթանակ մեղքի նկատմամբ

Ամենաընթերցվածը

  • Ինչ իրավունքներ ունեն հղիներն ու մինչեւ 3 տարեկան երեխա խնամող աշխատողները

    Ինչ իրավունքներ ունեն հղիներն ու մինչեւ 3 տարեկան երեխա խնամող աշխատողները

    427 Կիսվել են
    Կիսվել 171 Tweet 107
  • Ինչպես հաշվարկել գումարի չափը

    126 Կիսվել են
    Կիսվել 50 Tweet 32
  • Հատիս լեռն ու ամրոցը

    25 Կիսվել են
    Կիսվել 10 Tweet 6
  • «Անտոն Չեխովն է ինձ «հրամայել» գրել»…

    12 Կիսվել են
    Կիսվել 5 Tweet 3
  • Զարգացումներ Չինաստան-ԱՄՆ-Թայվան հարաբերություններում

    9 Կիսվել են
    Կիսվել 4 Tweet 2

Սոցցանցեր

Ցանկ

  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք

Օգտակար Հղումներ

  • Armenpress
  • Armenpress | History
  • Республика Армения
  • Պատմություն
  • Հեղինակներ

Մեր Մասին

Հայաստանի Հանրապետություն՚ օրաթերթը ստեղծվել է 1990 թ.

Ներկայում օրաթերթը հրատարակվում է «Արմենպրես» լրատվական գործակալության կողմից:

 

Հասցե՝ Հայաստանի Հանրապետություն, ք. Երեւան, Արշակունյաց պող. 4, 13-14-րդ հարկեր Հեռ.՝ + (374 10) 52-57-56, Էլ-փոստ՝ [email protected]: Գովազդի համար`+(374 10) 52-69-74, +(374 96) 45-19-38, Էլ-փոստ՝ [email protected]

Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք

Հասցե՝ Հայաստանի Հանրապետություն, ք. Երեւան, Արշակունյաց պող. 4, 13-14-րդ հարկեր Հեռ.՝ + (374 10) 52-57-56, Էլ-փոստ՝ [email protected]: Գովազդի համար`+(374 10) 52-69-74, +(374 96) 45-19-38, Էլ-փոստ՝ [email protected]

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Create New Account!

Fill the forms bellow to register

All fields are required. Log In

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist