Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
ԱՐԽԻՎ
Հայաստանի Հանրապետություն
Շաբաթ, Հունիսի 7, 2025
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք
Հայաստանի Հանրապետություն
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք
Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
Հայաստանի Հանրապետություն
Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
Գլխավոր Այլք

Փոքր դերերի մեծ արտիստը

«Դու իմ դերակատարման համար այնքան փող չտվեցիր, որքան շուկան է ինձ տալիս»

Փետրվարի 3, 2022
Այլք
Փոքր դերերի մեծ արտիստը
2
ԿԻՍՎԵԼ ԵՆ
228
ԴԻՏՈՒՄ
Share on FacebookShare on Twitter

«Ես խաղարկային կոմիկ դերասան եմ: Եվ անչափ գոհ եմ, որ այդպիսին եմ, քանի որ այդ կարգի դերերը անսահման հնարավորություն են տալիս դերասանին: Գույներն առատ են, գունապատկերը՝ հարուստ, փնտրիր, ինչքան կարող ես: Հենց սկզբից, ամենաառաջին քայլերից սկսած, ես իմ տարերքի մեջ եմ եղել….

…«Հարսնացուն հյուսիսից» ֆիլմից հետո ես այնքան հայտնի էի դարձել, որ հետեւիցս գոռում էին՝«Մուրա՛դ, Մուրա՛դ»… Շրջվում էի՝ մարդիկ նույնությամբ կրկնում էին. «Չբռնեմ կատաղե՞մ…»:

Ավելի հետաքրքիր էր շուկայում. բոլոր վաճառողներն ուզում էին, որ իրենց մոտենամ: Ու բոլորն իրենց ապրանքը համարյա կես գնով էին ինձ վաճառում: Ֆիլմի ռեժիսոր Ներսես Հովհաննիսյանին միշտ ասում եմ. «Դու իմ դերակատարման համար այնքան փող չտվեցիր, որքան շուկան է ինձ տալիս…»:

Մուրադ ԿՈՍՏԱՆՅԱՆ

«Ուրեմն ես՝ Փարսադանի տղա Մուրադս, գամ հասնեմ էստեղ, ու ինձ ասեն՝ նյե՞տ»…

Իրանի արեւի տակ է ծնվել սիրված դերասանը՝ Ատրպատականի նահանգի Սալմաստ գավառի Հավթվան հայաբնակ գյուղում: Ապագա դերասանը դեռ մանուկ հասակից էր տարվելու փահլեւ անների խաղով, ազգային ծեսերով ու տոներով: Հետո ճակատագիրն ասես ընդառաջելու էր նրան. Կոստանյանների ընտանիքը անակնկալ տեղափոխվելու էր Ռուսական կայսրության Ցարիցին քաղաք, որտեղ էլ սովորած ռուսերենը հետագայում օգնելու էր՝ մասնակցելու, դերեր մարմնավորելու Պյատիգորսկի, Կիսլովոդսկի սիրողական թատրոնների ներկայացումներում:

Մուրադ Կոստանյանի համար անցնելիք ճանապարհն արդեն որոշակի էր՝ դերասանական արվեստ: Եվ երբ տեղեկանում է, որ Մոսկվայում բացվել է հայկական դրամատիկական ստուդիան, մեկնում է մայրաքաղաք՝ այնտեղ ուսանելու, ծանոթանալու այդ «նոր, սքանչելի աշխարհի» հետ: Եվ ծանոթանում է: Ավելին՝ դերասանական կրթություն ստանալիս խորապես ազդվում, տարվում է Կոնստանդին Ստանիսլավսկու, Եվգենի Վախթանգովի թատերական արվեստով, այս արվեստում նրանց որդեգրած սկզբունքներով: «Ինձ թվում է, թե ես մի գեղեցիկ երազի մեջ եմ եւ ուզում եմ, որ այդ երազը վերջ չունենա»,- ժամանակներ անց այսպես էր վերհիշելու մոսկովյան ուսումնառության սքանչելի շրջանը կատակերգակ դերասանը:

Մոսկովյան «գեղեցիկ երազն» ավարտվելու էր, բայց դերասանի համար նոր ասպարեզներ էին բացվելու Կովկասի մշակութային կենտրոն Թիֆլիսում. ընդունվում է Պետրոս Ադամյանի անվան հայկական դրամատիկական թատրոն եւ սկսում հանդես գալ անվանի դերասանների խաղընկերությամբ: Այստեղ էր նաեւ Վարդան Աճեմյանը, որի հետ էլ, որոշ ժամանակ անց, մեկնում է Գյումրի: 1928-ին նրանց ջանքերով է ստեղծվում այժմ մեծանուն ռեժիսորի՝ Աճեմյանի անունը կրող դրամատիկական թատրոնը, որի բեմում Մուրադ Կոստանյանը երկու տարվա ընթացքում կերտելու էր մեկ տասնամյակից ավելի տպավորիչ դերեր: Արդեն հասցրել էր վաստակել Գյումրիի թատերարվեստի սիրահար հանրության սերն ու համակրանքը, երբ գայթակղիչ հրավեր է ստանում մայրաքաղաքի՝ Սունդուկյանի անվան ակադեմիական թատրոնից: Հրաժարվելն անհնարին էր. 1930-ին տեղափոխվում է Երեւ ան, անդամագրվում բեմական արվեստի մեծերի պակաս չունեցող դերասանական ընտանիքին եւ ուղիղ հիսուն տարի ստեղծագործում մայր թատրոնի բեմում: Կես դար եւ հիսուն դեր: Թվում է, թե բեմական այդ կերպավորումներով էր նա դառնալու հանրաճանաչ, սակայն իրողությունն այլ է՝ դերասանին համաժողովրդական սեր ու ճանաչում էին բերելու տասնհինգ կինոնկարներում խաղացած՝ երբեմն փոքրիկ, բայց տպավորիչ, հիշողությունից երբեւէ չջնջվող այն դերերը, որոնք փայլում են իրենց կատարյալ արվեստով ու առանձնանում անհատականության կնիքով: Վերհիշենք այդ սիրված կինոնկարներից մի քանիսում նրա դերակատարումները՝ Արտավազդին՝ «Երջանկության մեխանիկա», Մատվեյ Եգորիչին՝ «Ժայռը», Պետրոսին՝ «01-99», գյուղացուն՝ «Ձախորդ Փանոսը» եւ, վերջապես, մեր անզուգական Մուրադին՝ «Հարսնացուն հյուսիսից» կինոնկարում: Չմոռանանք նաեւ այն հանգամանքը, թե ինչպիսի հեղինակավոր դեմքեր էին նրա խաղընկերներից շատերը մանավանդ այս ֆիլմում. արվեստագետներ, որոնց ստվերում չմնալը բնավ էլ երաշխավորված չէր: Ինչեւէ: Նա եկել էր, որ մեր ծիծաղին ծիծաղ ավելացներ: Եկել էր ապրելու ճիշտ 90 տասնամյակ՝ թողնելով իր լուսածիր հետագիծը հայ կինոարվեստում: Եվ մնալու այդ արվեստում՝ որպես փոքր դերերի փայլուն դերասան…

Թեգեր: դերասանմշակույթՄուրադ ԿՈՍՏԱՆՅԱՆ
Կիսվել1Tweet1Կիսվել
Հակոբ Սրապյան

Հակոբ Սրապյան

Բանաստեղծ, լրագրող, մանկավարժ: Աշխատել է «Խորհրդային Հայաստան» պաշտոնաթերթի մշակույթի բաժնում, այնուհետև վարել նույն թերթի՝ վերանվանված «Հայաստանի» մշակույթի բաժինը շուրջ երկու տասնամյակ: Երկար տարիներ խմբագրել է հայրենակցական «Ձայն վիրահայոց» և համալսարանական §Նոր Գլաձոր¦ թերթերը: Հեղինակ է 8 բանաստեղծական և մեկ արձակ գրքերի: Պարգևատրվել է ՀՀ մշակույթի նախարարության Ոսկե և Հայաստանի գրողների միության «Գրական վաստակի համար» մեդալներով: ՀԳՄ և Հայաստանի Ժուռնալիստների միության անդամ է: Վերջին երեք տարիներին հայոց լեզվի և գրականության ուսուցիչ է աշխատել Հնդկաստանի Կալկաթա քաղաքի 200-ամյա Հայոց մարդասիրական ճեմարանում:

Նույնատիպ Հոդվածներ

Հետաքրքիր է իմանալ

Հետաքրքրական է

Մայիսի 30, 2023
Պատմության հետագծով

Պատմության հետագծով

Մայիսի 30, 2023

ՀՀ-ում առաջին էքսկուրսիոն քարանձավը հասանելի է այցելուներին

Հետաքրքրական է

Պատմության հետագծով

Իսկ մենք գիտե՞նք մեր «Դոկտոր Մահին»…

Հետաքրքրական է

Պատմության հետագծով

Հաջորդ Հոդվածը
Փոքր քաղաքական միավորումներ՝ հավասարակշռության համար

Փոքր քաղաքական միավորումներ՝ հավասարակշռության համար

Պատմության հետագծով

Պատմության հետագծով

Ամենաընթերցվածը

  • Ինչի՞ համար կարող եք զղջալ օր ծերության

    Աստվածաշնչյան կարճ առակներ

    300 Կիսվել են
    Կիսվել 120 Tweet 75
  • Ինչ իրավունքներ ունեն հղիներն ու մինչեւ 3 տարեկան երեխա խնամող աշխատողները

    429 Կիսվել են
    Կիսվել 172 Tweet 107
  • Զորավար Անդրանիկ. «Դավաճան է նա, ով չի լսեր ահազանգը»

    102 Կիսվել են
    Կիսվել 41 Tweet 26
  • Հայ թյուրքագիտության զարգացման արդի փուլի առանձնահատկությունների շուրջ

    11 Կիսվել են
    Կիսվել 4 Tweet 3
  • Աղոթքներ ամուսնու համար

    45 Կիսվել են
    Կիսվել 18 Tweet 11

Սոցցանցեր

Ցանկ

  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք

Օգտակար Հղումներ

  • Armenpress
  • Armenpress | History
  • Республика Армения
  • Պատմություն
  • Հեղինակներ

Մեր Մասին

Հայաստանի Հանրապետություն՚ օրաթերթը ստեղծվել է 1990 թ.

Ներկայում օրաթերթը հրատարակվում է «Արմենպրես» լրատվական գործակալության կողմից:

 

Հասցե՝ Հայաստանի Հանրապետություն, ք. Երեւան, Արշակունյաց պող. 4, 13-14-րդ հարկեր Հեռ.՝ + (374 10) 52-57-56, Էլ-փոստ՝ [email protected]: Գովազդի համար`+(374 10) 52-69-74, +(374 96) 45-19-38, Էլ-փոստ՝ [email protected]

Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք

Հասցե՝ Հայաստանի Հանրապետություն, ք. Երեւան, Արշակունյաց պող. 4, 13-14-րդ հարկեր Հեռ.՝ + (374 10) 52-57-56, Էլ-փոստ՝ [email protected]: Գովազդի համար`+(374 10) 52-69-74, +(374 96) 45-19-38, Էլ-փոստ՝ [email protected]

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Create New Account!

Fill the forms bellow to register

All fields are required. Log In

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist