Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
ԱՐԽԻՎ
Հայաստանի Հանրապետություն
Ուրբաթ, Հունիսի 6, 2025
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք
Հայաստանի Հանրապետություն
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք
Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
Հայաստանի Հանրապետություն
Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
Գլխավոր Այլք

Լաուրա Մուրադյանի նոր գիրքը

Փետրվարի 4, 2022
Այլք
Լաուրա Մուրադյանի նոր գիրքը
2
ԿԻՍՎԵԼ ԵՆ
210
ԴԻՏՈՒՄ
Share on FacebookShare on Twitter

Գրականագետ Լաուրա Մուրադյանը, ով 19-20-րդ դարերի եւ մեր օրերի հայ գրականության լավագույն գիտակներից է, բոլորովին վերջերս հրատարակել է իր ընտրությամբ կատարված վերջին տարիների հրապարակումների ժողովածուն: Դրանց մեջ կան եւ՛ ուսումնասիրություններ, եւ՛ առանձին հոդվածներ՝ նվիրված արեւմտահայ, արեւելահայ գրականություններին, թատրոնին, կինոյին, ուսումնական խնդիրներին:        

Ժողովածուի ընթերցումը բացահայտում է կարեւոր մի իրողություն. գրաքննադատը ընտրել է իր այն գործերը, որոնցում հնչում են իր նոր մեկնությունները՝ հարստացնելով քննվող հեղինակի կամ նկարագրվող երեւույթի մասին եղած հետազոտությունները: Սա շահեկան ձեռնարկ է, որը ներկայացնում է մի կողմից Մուրադյանի ստեղծագործական ձեռքբերումները, մյուս կողմից հայ գրականագիտական ու գրաքննադատական մտքի օրինակելի մակարդակի բացահայտ առկայությունը: Ժողովածուն բաղկացած է երկու մասից: Առաջին մասը կոչվում է «Դրվագներ հայ նոր գրականության եւ քննադատության պատմության»: Այդ հատվածում զետեղված են ուսումնասիրություններ Վրթանես Փափազյանի, Արփիար Արփիարյանի, Սրբուհի Տյուսաբի, Ռափայել Պատկանյանի, Արտաշես Հարությունյանի, Արսեն Տերտերյանի եւ Ավետիք Արասխանյանի վերաբերյալ: Այս հատվածում քննվում է նաեւ «Մուրճի» գրաքննադատական միտքը:                     

Բոլոր թվարկված հեղինակների վերաբերյալ տարբեր տարիների գրվել են գրականագիտական, գրաքննադատական գրքեր եւ հոդվածներ: Հենց ինքը՝ Մուրադյանը, երկար տարիներ աշխատելով «Արփիար Արփիարյան. կյանքը եւ գործը» թեմայի վրա, 2002-ին հրատարակեց համանուն մեծարժեք մենագրություն, որով եւ պաշտպանեց դոկտորական ատենախոսություն: Մուրադյանի բոլոր հոդվածներն ու ուսումնասիրություններն ունեն իրենց հրատարակման թվականները:                                

2005-ին է գրվել «Ռափայել Պատկանյանը վիպագիր» ուսումնասիրությունը: Նուրբ դիտողականությամբ եւ հմտությամբ են ներկայացված Պատկանյանի երեք վեպերը՝ «Ես նշանած էի», «Փառասերը», «Տիկին եւ նաժիշտ»: Բոլոր երեք վեպերում առկա է Պատկանյանի քնարերգության հիմնական ասելիքը՝ հայրենիքը եւ ազգայինը մոռանալն աններելի է:

1997-ին է գրված «Արսեն Տերտերյան» ուսումնասիրությունը, սակայն իրականում երկարատեւ հետազոտության արդյունք է: Տերտերյանն իր գրական հայացքներում փորձում էր հակադրվել քննադատական ավանդական ուղղություններին  եւ շեշտադրում էր գրողների ու տիեզերքի կապը, որը նրա գրականագիտական հայացքներին հաղորդում էր փիլիսոփայական ուղղվածություն: Այս իրողությունը դիտարկվել է Մուրադյանի ուսումնասիրության մեջ: Ուշագրավ է այդ իրողությունը հաստատող մեջբերումը. «Հենց բնության եւ տիեզերքի այդ մարդկայնորեն, գերազանցաբար մարդկայնորեն ըմբռնման ու ապրումի մեջ է թաղված քնարերգական հույզերի աղբյուրը» (էջ 246):             Վահան Տերյան, Միքայել Նալբանդյան, Հովհաննես Թումանյան, Հովհաննես Հովհաննիսյան, Նար-Դոս, Ավետիք Արասխանյան՝ ահա այս հեղինակների գրվածքներն արժանացել են Տերտերյանի գնահատականներին:

Տաղանդավոր է «Րաֆֆի եւ Արփիար Արփիարյան» խորագիրը կրող հոդվածը: Կարեւոր է, որ հենց հոդվածի սկզբում քաղվածք ունի Ա. Ավթանդիլյանից, որում շեշտվում է, թե Րաֆֆին շրջել է թուրքահայերի մեջ, որպեսզի սեփական աչքով տեսնի հայերի զրկանքները եւ նրանց նկատմամբ իրականացված սրտակեղեք բռնությունները: Վիպասանը նույնիսկ ծրագրել էր գնալ Կ. Պոլիս եւ Արեւմտահայաստանի շատ վայրեր, սակայն նյութական միջոցների պատճառով չի կարողացել իրականացնել իր ծրագրերը: Մուրադյանը գրում է. «Գրողի «մեծ փափագը» այդպես էլ մնում է չիրականացված, սակայն նրա ստեղծագործության հզոր արձագանքները հասնում են արեւմտահայությանը, շարժում մտքերը, հուզում հոգիները, որին եւ ձգտում էր հայրենասեր գրողը» (էջ 366):                                                    

Րաֆֆին իր գործունեությամբ ու ստեղծագործությամբ բարերար ազդեցություն է թողել Արփիարյանի գրող ձեւավորման իրողության վրա: Արփիարյանն իրավացիորեն նշել է  Րաֆֆու ստեղծագործության վրա ռուս գրականության թողած բարերար ազդեցությունը: «Րաֆֆին եւ հայ վիպասանությունը» հոդվածում Արփիարյանն իրավացիորեն բացատրում է, թե ինչպես է Րաֆֆին իր ստեղծագործությամբ ներգործել հայ ազգի վրա: Տպավորիչ է հատկապես Արփիարյանի՝ Րաֆֆու բնակարանի նկարագիրը:   Մուրադյանը հրաշալի է բացատրում Արփիարյան գրաքննադատի բացառիկ ճշգրիտ գնահատականները՝ տրված Րաֆֆու ստեղծագործությանը. «Րաֆֆու գաղափարների կենսագործող ուժը Արփիարյանը վավերացրել է նաեւ իր գեղարվեստական գործերում» (էջ 377):

Թարմաշունչ է «Սասունցի Դավիթ» էպոսի թատերգական եւ բեմական  կերպավորումները» վերնագրով հոդվածը: Հայրենասիրական լիցքերով է գրված «Խաչիկ Դաշտենց-100, Խ. Դաշտենց «Ռանչպարների կանչը» հոդվածը՝ գրված 1982-ին: Այս հարուստ ժողովածուն ավարտվում է «Հայկական կինոմտքի դիմապատկերը մեկ գրքում» հոդվածով, որը գրվել է 2016 թ.: Գրքում ուշագրավ գնահատական է տրված Հենրիկ Մալյանի «Կտոր մը երկինք» ֆիլմին, որի գրախոսող Խաչատուր Ավագյանը տվել է չհնացող գնահատական: Հոդվածում անդրադարձներ կան կինոգետներ Սաբիր Ռիզաեւի, Վադիմ Մելիքսեթյանի, Սուրեն Հասմիկյանի՝ հայ կինոյի լավագույն ձեռքբերումներին նվիրված ուսումնասիրություններին: Իրավացիորեն բարձր է գնահատված Սվետլանա Գուլյանի «Հայերը համաշխարհային կինոյում» ռուսերենով տպագրված ուսումնասիրությունը: Դրանում ներկայացված են համաշխարհային կինոյի այնպիսի նշանավոր հայազգի դեմքեր, ինչպիսիք են Ռուբեն Մամուլյանը, Անրի Վեռնոյը, Եժի Կավալերովիչը, Ատոմ Էգոյանը, Շառլ Ազնավուրը, Կարեն Շահնազարովը: Բնականաբար, հոդվածում ըստ արժանվույն ներկայացված են նաեւ այնպիսի նշանավոր կինոբեմադրիչներ, ինչպիսիք են Փարաջանովն ու Փելեշյանը:                  

Լաուրա Մուրադյանի գիրքը լիովին հանձնարարելի է հումանիտար բաժիններում սովորող ուսանողությանը: Համոզված հավաստիացնում ենք, որ հեղինակի «Երկու խոսքում» ասվածը կիրականանա. «Կցանկանայի հուսալ, որ գրքում զետեղված նյութերը մեկնակետ կարող են դառնալ գրականագիտական նոր հետազոտությունների համար, ինչպես նաեւ օգտաշատ լինել ուսուցման գործընթացներում» (էջ 5-7):

Թեգեր: գիրքԼաուրա Մուրադյան
Կիսվել1Tweet1Կիսվել
 Հայաստանի Հանրապետություն

 Հայաստանի Հանրապետություն

Նույնատիպ Հոդվածներ

Հետաքրքիր է իմանալ

Հետաքրքրական է

Մայիսի 30, 2023
Պատմության հետագծով

Պատմության հետագծով

Մայիսի 30, 2023

ՀՀ-ում առաջին էքսկուրսիոն քարանձավը հասանելի է այցելուներին

Հետաքրքրական է

Պատմության հետագծով

Իսկ մենք գիտե՞նք մեր «Դոկտոր Մահին»…

Հետաքրքրական է

Պատմության հետագծով

Հաջորդ Հոդվածը
Գիտական միտքը՝ արժանապատիվ ապրելու գրավական

Գիտական միտքը՝ արժանապատիվ ապրելու գրավական

Ղրիմի թաթարների «խաղաքարտը»

Ղրիմի թաթարների «խաղաքարտը»

Ամենաընթերցվածը

  • Ինչպես հաշվարկել գումարի չափը

    Ինչպես հաշվարկել գումարի չափը

    127 Կիսվել են
    Կիսվել 51 Tweet 32
  • Աստվածաշնչյան կարճ առակներ

    300 Կիսվել են
    Կիսվել 120 Tweet 75
  • Պատմության հետագծով

    1 Կիսվել են
    Կիսվել 0 Tweet 0
  • Հետաքրքրական է

    1 Կիսվել են
    Կիսվել 0 Tweet 0
  • Ինչ իրավունքներ ունեն հղիներն ու մինչեւ 3 տարեկան երեխա խնամող աշխատողները

    428 Կիսվել են
    Կիսվել 171 Tweet 107

Սոցցանցեր

Ցանկ

  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք

Օգտակար Հղումներ

  • Armenpress
  • Armenpress | History
  • Республика Армения
  • Պատմություն
  • Հեղինակներ

Մեր Մասին

Հայաստանի Հանրապետություն՚ օրաթերթը ստեղծվել է 1990 թ.

Ներկայում օրաթերթը հրատարակվում է «Արմենպրես» լրատվական գործակալության կողմից:

 

Հասցե՝ Հայաստանի Հանրապետություն, ք. Երեւան, Արշակունյաց պող. 4, 13-14-րդ հարկեր Հեռ.՝ + (374 10) 52-57-56, Էլ-փոստ՝ [email protected]: Գովազդի համար`+(374 10) 52-69-74, +(374 96) 45-19-38, Էլ-փոստ՝ [email protected]

Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք

Հասցե՝ Հայաստանի Հանրապետություն, ք. Երեւան, Արշակունյաց պող. 4, 13-14-րդ հարկեր Հեռ.՝ + (374 10) 52-57-56, Էլ-փոստ՝ [email protected]: Գովազդի համար`+(374 10) 52-69-74, +(374 96) 45-19-38, Էլ-փոստ՝ [email protected]

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Create New Account!

Fill the forms bellow to register

All fields are required. Log In

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist