Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
ԱՐԽԻՎ
Հայաստանի Հանրապետություն
Շաբաթ, Մայիսի 17, 2025
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք
Հայաստանի Հանրապետություն
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք
Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
Հայաստանի Հանրապետություն
Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
Գլխավոր Այլք

Հակարի գետի միջին եւ ներքին ավազան-3

Հնադարյան դամբարաններ-Կռապաշտի տներ

Փետրվարի 10, 2022
Այլք
Հակարի գետի միջին եւ ներքին ավազան-3
4
ԿԻՍՎԵԼ ԵՆ
422
ԴԻՏՈՒՄ
Share on FacebookShare on Twitter

Հուշարձանը ներկայումս անբնակ նախկին Լաչինի շրջանի Ներքին Ջիջիմլի գյուղի հարավային եզրին է, Գորիսի շրջանի Կոռնիձոր գյուղի ձորամիջյան այգիների մոտ, Կոռնիձոր գետակի ձախ ափի ընդարձակ հարթակի արեւմտյան վերջավորությունում: Այստեղ հյուսիս-հարավ առանցքով 100 մ երկարությամբ հաջորդաբար տեղակայված  են կեղծ թաղով պսակվող 7 քարակոփ սենյակների (դոլմեններ) նմանվող ուղղանկյուն խցեր՝ կառուցված ահռելի անմշակ քարերից չոր շարվածքով: Խցերից երկուսը կիսագետնափոր են, իսկ մյուսները՝ վերգետնյա: Բոլոր շինությունները կողմնորոշված են արեւելք-արեւմուտք առանցքով, ներփակված են եղել քարաշար մոգական շրջանակներով՝ կրոմլեխներով, եւ ամփոփված դամբարանաբլուրների բարձր լիցքի տակ: Դամբարանները հնում բացվել, կողոպտվել են, իսկ թաղումնային խցերը հետագայում օգտագործվել են որպես պատրաստի կացարաններ:

Հուշարձանը վատ է պահպանվել՝ հեռացված են դամբարանաբլուրների լիցքերը, ծածկասալերը տեղ-տեղ կոտրված, թափված են, իսկ ծայր հարավային, փոքր բլրակի վրա կանգնած, առաջին  դամբարանից մնացել է միայն հարավային պատի հատվածը: Խորհրդային տարիներին անցկացված ճանապարհը հատել է հուշարձանախմբի հյուսիսային եզրը, իսկ դիմացի հրապարակում կազմակերպած անասնակայանի տարածքը մաքրելիս, քարերը հրել, լցրել են հուշարձանի վրա:

Այսօր երեւում են երկրորդ դամբարանի 7.0 մ տրամագծով հզոր կրոմլեխի մասերը,  թաղումնային խուցը մուտքի եռանկյունի բարավոր հիշեցնող ճակտոնով, ու կրոմլեխի մեջ ներառված N 3 դամբարանախուցը: Կողքի  N 4 եւ N 5 դամբարանների կիսավեր խցերը երեւում են, բայց կրոմլեխներն ու շրջակայքը պատված են լցված քարերով: Ուշագրավ են N 6 եւ N 7՝ մեկ ընդհանուր կրոմլեխի մեջ վերցված ու լավ պահպանված խցերը: Նրանք դրված են հաջորդաբար, արեւելք-արեւմուտք  երկայնական առանցքով, թեքադիր տեղանքի բարձրության տարբեր նիշերին եւ, ըստ ամենայնի, ունեն ժամանակագրական որոշակի շեղում: 7-րդ՝ ամենամեծ կառույցը ունի դեպի դամբարանախուցը եկող ճանապարհ՝ դրոմոս, եւ հստակ կազմակերպված շքամուտք նախասենյակով: Խցի երկարությունը 6.0 մ է, լայնությունը՝ 2.6, եւ ահռելի քարերից դրված պատերը թեքությամբ բարձրանում եւ փակվում են կեղծ թաղով 1.9 մ  բարձրության վրա:

Համալիրի դիմացի՝ արեւելյան հարթակին նայող ճակատին հուշարձանախումբը ունեցել է ցից կանգնած (օրտոստատ) քարերից շարված եզրային ցանկապատ, որի մի հատվածը պահպանվել է: Այստեղ է ընկած նաեւ 2.3 մ երկարությամբ սյուն-մենհիրը, որի վերնամասում փորված է խոր խորշ: Ակնհայտ է, որ մենհիրը ժամանակին կանգնած է եղել եւ օգտագործվել ծիսական արարողություններում:       Ամենայն հավանականությամբ հուշարձանախումբը եղել է բրոնզ-երկաթեդարյան սրբատեղի, հնարավոր է (տոհմական) «պանթեոն», որտեղ ինչ-ինչ ծիսական արարողակարգից հետո հուղարկավորվում էին ժամանակի նշանավոր մարդիկ:

Քրոնքի ժայռափոր եկեղեցի կամ Քրօնից վանք

Քաշաթաղի շրջանի Ծաղկաբերդ գյուղը փռված է Հակարի գետի աջ ափին: Ադրբեջանական բռնատիրության տարիներին բնակավայրը կոչվում էր Գյուլիբերդ եւ Լաչինի շրջանի հարավային վերջին գյուղն էր՝ սահմանակից Գորիսի շրջանին: Գյուղից մոտ 2-3 կմ հարավ, բարձրաբերձ ժայռերով պատված ձորակում պահպանվել է հայոց միջնադարյան մի սրբավայր՝ ժայռափոր եկեղեցի: 

13-րդ դարի պատմիչ Ստեփանոս Օրբելյանի «Սյունիքի պատմություն» (Երեւան, 1986 թ.) գրքի «Այս աշխարհում եղած վանքերը, եկեղեցական միաբանությունները եւ նրանց քանակը» գլխում հեղինակը հիշատակում է նաեւ Քրօնից վանքի մասին: Իսկ «Սյունիքի տասներկու գավառների եկեղեցու հարկացուցակը ըստ հին սահմանվածի» գլխում Հաբանդ 7-րդ  գավառում հիշատակվում է Քրվանք գյուղը՝ 20 մասնաբաժին հարկաչափով (Տաթեւի վանքին տրվող)։ Կարելի է ենթադրել, որ Քրօնից վանքը գտնվել է Քրվանք գյուղում: Նույն գավառում հիշատակվում են նաեւ Խնձորեսկ, Տեղ, Վանոցա գյուղերը: Վերջինս հայտնի է նաեւ Ջիջիմլի անվամբ եւ Ծաղկաբերդից արեւմուտք է: Այստեղ պահպանվել են 14-15-րդ դարերի 2 մահմեդական դամբարաններ, որոնցից մեկն իր հորինվածքով ավելի շատ հայոց եկեղեցի է հիշեցնում: Ելնելով բնակավայրերի ցուցակից՝ կարելի է ենթադրել, որ մեր նշած ժայռափոր եկեղեցին Քրօնից վանքն է։ Ժայռակերտ մի ձորակում դարեր առաջ մեր պապերը Աստծո տուն-եկեղեցի են կերտել քարանձավում, որից միայն մի մասն է պահպանվել՝ սուրբ խորանի կեսը, հարակից եւ դիմացի պատերը, որոնք բլրի շարունակությունն են: Սրբավայրը ժամանակին, բացի պահպանվածից, ունեցել է երկրորդ սենյակ: Այդ են վկայում արդեն փայտե ծածկի գերանների համար նախատեսված փոսերը: Բացի դրանից, պահպանվել է նաեւ նկուղային հարկը, որի մուտքը կիսով չափ փակվել է, եւ մտնելը դժվարացել:

Սրբատեղին, ըստ պահպանվող բանավոր տեղեկությունների, խորհրդային տարիներին, միգուցե նաեւ դրանից առաջ, երբ տարածքը հայաթափվեց ու բնակեցվեց մահմեդականներով, անվանվել է Գյավուրլու: Սա եւս վկայում է, որ ժայռափորը հայկական-քրիստոնեական է: Հուշարձանագետ Սամվել Կարապետյանի «Հայ մշակույթի հուշարձանները Խորհրդային Ադրբեջանին բռնակցված շրջաններում» գրքում (Երեւան, 1999 թ.) Անապատիկ գյուղի եւ Սուրբ Աստվածածին եկեղեցու մասին է գրված, ըստ որի այն հիշատակվում է 1361 թ. ստեղծված  «Մեկնութիւն պատարագիս» ձեռագրում. «…Արդ գրեցավ պատարագի մեկնիչս ձեռամբ Զաքարէ աբեղայի ի Ձորս Հայքարա ի գեաւղս, որ կոչի Անապատիկ, ընդ հովանա Սուրբ Աստուածածնիս ի հայրապետութեանն տէր Ստեփանոսի, ի ղանութեանն Յոիսի, ի դառնութեան ժամանակի, որ հալածումն էր քրիստոնեից… Թվ. ՊԺ-1361 գրեցավ…»: Կարելի է նաեւ երկրորդ վարկածն առաջ քաշել՝ սրբավայրը կարող է լինել հենց նշված Անապատիկը: Ժայռափոր եկեղեցիներն են հիմնականում ծառայել որպես անապատներ: Եկեղեցու դիմաց՝ 30-40 մ հեռավորությամբ բարձրաբերձ ժայռեր են, որոնք ունեն քարանձավներ:

Կարեւոր է նաեւ «Ձորս Հայքարա» անվանումը: Ժամանակին այս քարանձավները  եղել են ապաստարաններ: Այդ են վկայում ներսում գոյություն ունեցող փոսերը, որոնք, հավանաբար, շտեմարանի դեր են կատարել: Բացի այդ, մեկի միջով կարելի է մտնել մյուսը, բարձրանալ վեր: Այսօր այդ քարայրներից որոշները դարձել են արծվաբույն: Պահպանված եկեղեցին վթարային վիճակում է. ամեն պահի հնարավոր է պատը փուլ գա: Արդեն փլվել են մուտքը եւ 2 պատուհանց մեկը հյուսիսարեւելյան կողմում: Շինությունն ունի 12 մ երկարություն,  8 մ լայնություն, 5 մ բարձրություն: Մուտքի պատն ունի 1.5 մետրից ավելի հաստություն, սակայն արդեն մի քանի տեղից ճաք է տվել, իսկ հենարան չունի: Սուրբ խորանի հյուսիսային մասը քանդված է, փլված է նաեւ բեմը, միայն պահպանված պատի կողմում մնացել են աստիճանների հետքերը: Պահպանված պատի վրա կա 2 խորշ. հավանաբար, խաչեր են եղել, որոնք ոչնչացվել են:

Թեգեր: գետԿոռնիձորՀակարի
Կիսվել2Tweet1Կիսվել
Հակոբ Սրապյան

Հակոբ Սրապյան

Բանաստեղծ, լրագրող, մանկավարժ: Աշխատել է «Խորհրդային Հայաստան» պաշտոնաթերթի մշակույթի բաժնում, այնուհետև վարել նույն թերթի՝ վերանվանված «Հայաստանի» մշակույթի բաժինը շուրջ երկու տասնամյակ: Երկար տարիներ խմբագրել է հայրենակցական «Ձայն վիրահայոց» և համալսարանական §Նոր Գլաձոր¦ թերթերը: Հեղինակ է 8 բանաստեղծական և մեկ արձակ գրքերի: Պարգևատրվել է ՀՀ մշակույթի նախարարության Ոսկե և Հայաստանի գրողների միության «Գրական վաստակի համար» մեդալներով: ՀԳՄ և Հայաստանի Ժուռնալիստների միության անդամ է: Վերջին երեք տարիներին հայոց լեզվի և գրականության ուսուցիչ է աշխատել Հնդկաստանի Կալկաթա քաղաքի 200-ամյա Հայոց մարդասիրական ճեմարանում:

Նույնատիպ Հոդվածներ

Հետաքրքիր է իմանալ

Հետաքրքրական է

Մայիսի 30, 2023
Պատմության հետագծով

Պատմության հետագծով

Մայիսի 30, 2023

ՀՀ-ում առաջին էքսկուրսիոն քարանձավը հասանելի է այցելուներին

Հետաքրքրական է

Պատմության հետագծով

Իսկ մենք գիտե՞նք մեր «Դոկտոր Մահին»…

Հետաքրքրական է

Պատմության հետագծով

Հաջորդ Հոդվածը
Կենտրոնի հայտնաբերած դեղամիջոցները ներդրվում են բժշկական պրակտիկայում

Կենտրոնի հայտնաբերած դեղամիջոցները ներդրվում են բժշկական պրակտիկայում

Էդուարդ Աթայան-90

Էդուարդ Աթայան-90

Ամենաընթերցվածը

  • Բերդաձորը՝ հերոսացման խորհրդանիշ

    Բերդաձորը՝ հերոսացման խորհրդանիշ

    14 Կիսվել են
    Կիսվել 6 Tweet 4
  • Ինչպես հաշվարկել գումարի չափը

    125 Կիսվել են
    Կիսվել 50 Tweet 31
  • Ինչ իրավունքներ ունեն հղիներն ու մինչեւ 3 տարեկան երեխա խնամող աշխատողները

    426 Կիսվել են
    Կիսվել 170 Tweet 107
  • Հայաստանի ջրաղացները կարող են զբոսաշրջության զարգացման լուրջ խթան դառնալ

    13 Կիսվել են
    Կիսվել 5 Tweet 3
  • Զորավար Անդրանիկ. «Դավաճան է նա, ով չի լսեր ահազանգը»

    101 Կիսվել են
    Կիսվել 40 Tweet 25

Սոցցանցեր

Ցանկ

  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք

Օգտակար Հղումներ

  • Armenpress
  • Armenpress | History
  • Республика Армения
  • Պատմություն
  • Հեղինակներ

Մեր Մասին

Հայաստանի Հանրապետություն՚ օրաթերթը ստեղծվել է 1990 թ.

Ներկայում օրաթերթը հրատարակվում է «Արմենպրես» լրատվական գործակալության կողմից:

 

Հասցե՝ Հայաստանի Հանրապետություն, ք. Երեւան, Արշակունյաց պող. 4, 13-14-րդ հարկեր Հեռ.՝ + (374 10) 52-57-56, Էլ-փոստ՝ [email protected]: Գովազդի համար`+(374 10) 52-69-74, +(374 96) 45-19-38, Էլ-փոստ՝ [email protected]

Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք

Հասցե՝ Հայաստանի Հանրապետություն, ք. Երեւան, Արշակունյաց պող. 4, 13-14-րդ հարկեր Հեռ.՝ + (374 10) 52-57-56, Էլ-փոստ՝ [email protected]: Գովազդի համար`+(374 10) 52-69-74, +(374 96) 45-19-38, Էլ-փոստ՝ [email protected]

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Create New Account!

Fill the forms bellow to register

All fields are required. Log In

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist