Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
ԱՐԽԻՎ
Հայաստանի Հանրապետություն
Երեքշաբթի, Հունիսի 3, 2025
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք
Հայաստանի Հանրապետություն
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք
Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
Հայաստանի Հանրապետություն
Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
Գլխավոր Այլք

Լույսի ջահակիր վեհափառը

Նա հայրենիքը պաշտպանեց աղոթքով ու զենքով

Փետրվարի 12, 2022
Այլք
Լույսի ջահակիր վեհափառը
4
ԿԻՍՎԵԼ ԵՆ
374
ԴԻՏՈՒՄ
Share on FacebookShare on Twitter

Եթե հայոց ճակատագիրն ի սկզբանե դատապարտված չլիներ մաքառումների, եթե այլազան ոսոխները չջանային պատուհասել խաղաղասեր մեր ազգն ու հայրենիքը, ապա գոնե մեր հոգեւոր հայրերն ստիպված չէին լինի դուրս գալ իրենց սրբազան խորաններից ու զինավորվել: Բայց եղան այնպիսիք, ովքեր անմար պահեցին խորանի լույսն ու մեր հավատը՝ զուգահեռաբար որդեգրվելով հայրենյաց պաշտպանության խնկելի գործին: Հոգեւոր դասի այդ դեմքերից է ազգային ազատագրական շարժման ակնառու գործիչ, Ամենայն հայոց կաթողիկոս Ներսես Աշտարակեցին: Նա, ով հայրենիքին սատարեց եւ աղոթքով, եւ զենքով:

Թորոս Շահազիզյանը (այսպիսին է նրա իսկական անուն-ազգանունը), կենսագիր Ալեքսանդր Երիցյանի տեղեկությունների համաձայն, ազնվական ծագում ուներ. այս տոհմի հիմնադիր Շահազիզը Երեւանի գավառի Սուրմալուի վարչության ղեկավար Սադաթ բեկի եղբայրն էր: Ինքը՝ Սադաթ բեկը, հիմք էր դրել Կամսարականների նոր տոհմին: Կենսագրի տեղեկացմամբ՝ ինքն օգտվել է Գալուստ Շերմազյան-Վարդանյանի եւ Հարություն Շահազիզյան-Կամսարականի հավաքած նյութերից, որոնց մի մասը ոչնչացվել է Թիֆլիսում: Հետագայում Աշտարակեցին էլ, իր հերթին, ազնվական ծագման վկայագրեր է տվել Երեւանի քաղաքապետ Բարսեղ Գեղամյանին:

Ազնվական ծագմամբ վեհափառը ծնվել է Աշտարակում, սովորել Էջմիածնի ժառանգավորաց դպրոցում եւ ստացել հոգեւոր կոչում: 1808-ին նա արդեն նորաստեղծ Սինոդի անդամ էր եւ ազդեցիկ դիրք էր գրավում հոգեւորականության շրջանում: Նրան վիճակված էր գործուն մասնակցություն ունենալ 1804-1813 թթ. ռուս-պարսկական եւ 1806-1812 թթ. ռուս-թուրքական պատերազմներին՝ նպաստելով Մայր աթոռի հետ ցարական կառավարության քաղաքական կապերի ամրապնդմանը՝ ի շահ իր հայրենիքի:

1814 թ. Ներսես արքեպիսկոպոսը նշանակվում է Վրաստանի հայության հոգեւոր առաջնորդ եւ տեղափոխվում Թիֆլիս, որտեղ ձեռնամուխ է լինում բարեկարգելու իր խնամքին վստահված թեմը, վրաց մայրաքաղաքը դարձնելու հայության մտավոր կենտրոն: 1816 թ. ռուսական կաբինետը, գնահատելով թեմի առաջնորդի ակտիվ գործունեությունը, նրան պարգեւատրում է սուրբ Աննայի առաջին աստիճանի մեդալով: Աշտարակեցու նախաձեռնությամբ ու նրա ջանքերով 1824-ին Թիֆլիսում բացվում է Կովկասում առաջին խոշոր ուսումնական հաստատություններից մեկը համարվող հայկական դպրոցը, որը հետագայում կոչվելու էր իր անունով՝ Ներսիսյան: Իսկ մինչ այդ՝ 1818-ին, նա Թիֆլիսում հիմնել էր վանական դպրոց՝ շուրջ քսան երեխայի համար: Այս դպրոցում են սովորել Խաչատուր Աբովյանը, Ստեփանոս Նազարյանը, հայտնի այլ դեմքեր: Եվ բնավ պատահական չէր վրացի գեներալ Օթար Ամիլախավարի մեծարանքի խոսքը՝ ուղղված Ներսեսին. «Դու իմ հայրենիքում մեծ լապտեր վառեցիր…»: Ներսիսյան դպրոցում ուսումն անվճար էր: Այստեղ հայ երեխաների հետ միասին ուսանում էին նաեւ վրացի, հույն, հրեա, թուրք երեխաներ: Որոշ ժամանակ անց դպրոցին կից հիմնում է նաեւ տպարան, սկիզբ դնում հրատարակչական գործին: Ներսես Աշտարակեցին դառնում է արեւելահայության առաջնորդն ու կենտրոնական դեմքը: Նրա հետ հաշվի էին նստում Կովկասի իշխանություններն ու ռուսական բանակի հրամանատարությունը:

1826-28 թթ. ռուս-պարսկական պատերազմի սկզբին ազգընտիր առաջնորդը հայրենասիրական կոչ է հղում բովանդակ հայ ժողովրդին, որով հորդորում էր զենք վերցնել եւ ռուս զինվորների հետ ուս ուսի տված կռվել հայրենիքի ազատագրման համար: Անձամբ կազմակերպելով կամավորական ջոկատներ՝ մասնակցում է ռուսական զորքերի Երեւանյան երրորդ արշավանքին, Երեւանի, Էջմիածնի, Սարդարապատի ազատագրմանը: Ցարական կառավարությունը, բարձր գնահատելով Ներսես Աշտարակեցու ռուսանպաստ գործունեությունը, ծառայություններն ու օգնությունը ռուսական զորքերին, 1828 թ. նրան շնորհում է Ալեքսանդր Նեւսկու շքանշան: Պատերազմի ավարտից հետո, երբ Արեւելյան Հայաստանը միացվում է Ռուսաստանին, Աշտարակեցու հոգսը դառնում է պարսկահայերի ներգաղթի կազմակերպումը. հատուկ պատվիրակների միջոցով բացատրական լայն աշխատանք է ծավալում պարսկահայերի շրջանում՝ հորդորելով նրանց գաղթել Արեւելյան Հայաստան՝ համոզված լինելով, որ հայրենիքի փրկությունը կախված է Արարատյան դաշտավայրում հայ ժողովրդի բազմանալուց: Պատվիրակների միջոցով նա խնդրում է իր «լավ բարեկամ» ռուս գրող եւ դիվանագետ Ալեքսանդր Գրիբոյեդովին Պարսկաստանի հետ կնքվելիք պայմանագրում անպայման նախատեսել հայերի ներգաղթն իրենց բնօրրան: Իսկ երբ սկսվում է այդ գործընթացը, ջանք չի խնայում հայկական մարզերում գաղթականների ընդունման, բնակեցման եւ կյանքի համար քիչ թե շատ տանելի պայմաններ ստեղծելու համար:

Ռուսաստանի հովանո ներքո հայկական ինքնավարություն ստեղծելու՝ Ներսես արքեպիսկոպոս Աշտարակեցու վերջնական ու ակնհայտ ձգտումները շուտով հարուցում են տարիներ առաջ իրեն պարգեւատրած այդ նույն ցարական կառավարության դժգոհությունը, եւ նա հեռացվում է Անդրկովկասից՝ նշանակվելով Նոր Նախիջեւանի եւ Բեսարաբիայի հայոց թեմի առաջնորդ: Այդ գործում հիմնական գործող անձը ռուսական զորքերի հրամանատար Պասկեւիչն էր. նա հալածանքներ է սկսում Հայաստանի ինքնավարության համար պայքարող հայ գործիչների դեմ, որոնցից ամենանշանավորը Ներսես Աշտարակեցին էր: Առաջնորդը մեղադրվում էր մուսուլման բնակչությանը հալածելու, արքունի գանձարանի հաշվին Էջմիածնի հարստությունները մեծացնելու, հայկական բանակ կազմակերպելու կեղծ մեղադրանքների մեջ: Եվ հեռավոր երկրամաս ուղարկելով՝ նրանք ցանկանում էին հեղինակավոր հոգեւորականին հեռու պահել հայոց պետականության վերականգնման համար պայքարից:

1843 թ. ընտրվելով կաթողիկոս՝ հայրենապաշտ հոգեւորականը վերադառնում է Էջմիածին, դիմադրում Հայ եկեղեցու հանդեպ ցարական կառավարության ոտնձգություններին, զբաղվում հասարակական, կրթական, շինարարական գործունեությամբ: Նրա ջանքերով կարգավորվում են Մայր աթոռի եւ Կոստանդնուպոլսի հայոց պատրիարքարանի խզված հարաբերությունները:

Կամսարականների նախարարական տոհմից սերված հայ ազատագրական պայքարի եւ հայ մշակույթի մեծագույն գործիչների մեկը՝ ազգընտիր կաթողիկոս Ներսես Աշտարակեցին վախճանվում է 87 տարեկան հասակում՝ 1857 թ., Թիֆլիսում: Նրա աճյունը հանդիսավորությամբ բերվում է Էջմիածին եւ ամփոփվում Մայր տաճարի գավթում: Տապանաքարի վրա փորագրված է երկու բառ՝ «Պաշտպան հայրենյաց»: Ամեն ինչ ասված է, այլ բառերի կարիք չկա…

Թեգեր: Ներսես Աշտարակեցի
Կիսվել2Tweet1Կիսվել
Հակոբ Սրապյան

Հակոբ Սրապյան

Բանաստեղծ, լրագրող, մանկավարժ: Աշխատել է «Խորհրդային Հայաստան» պաշտոնաթերթի մշակույթի բաժնում, այնուհետև վարել նույն թերթի՝ վերանվանված «Հայաստանի» մշակույթի բաժինը շուրջ երկու տասնամյակ: Երկար տարիներ խմբագրել է հայրենակցական «Ձայն վիրահայոց» և համալսարանական §Նոր Գլաձոր¦ թերթերը: Հեղինակ է 8 բանաստեղծական և մեկ արձակ գրքերի: Պարգևատրվել է ՀՀ մշակույթի նախարարության Ոսկե և Հայաստանի գրողների միության «Գրական վաստակի համար» մեդալներով: ՀԳՄ և Հայաստանի Ժուռնալիստների միության անդամ է: Վերջին երեք տարիներին հայոց լեզվի և գրականության ուսուցիչ է աշխատել Հնդկաստանի Կալկաթա քաղաքի 200-ամյա Հայոց մարդասիրական ճեմարանում:

Նույնատիպ Հոդվածներ

Հետաքրքիր է իմանալ

Հետաքրքրական է

Մայիսի 30, 2023
Պատմության հետագծով

Պատմության հետագծով

Մայիսի 30, 2023

ՀՀ-ում առաջին էքսկուրսիոն քարանձավը հասանելի է այցելուներին

Հետաքրքրական է

Պատմության հետագծով

Իսկ մենք գիտե՞նք մեր «Դոկտոր Մահին»…

Հետաքրքրական է

Պատմության հետագծով

Հաջորդ Հոդվածը
Պատմության հետագծով

Պատմության հետագծով

Աշխարհաքաղաքական գործընթացների կիզակետում ԱՊՀ երկրներն են

Աշխարհաքաղաքական գործընթացների կիզակետում ԱՊՀ երկրներն են

Ամենաընթերցվածը

  • Հանուն Մայր Աթոռի նահատակված կաթողիկոսը

    Հանուն Մայր Աթոռի նահատակված կաթողիկոսը

    6 Կիսվել են
    Կիսվել 2 Tweet 2
  • Ինչ իրավունքներ ունեն հղիներն ու մինչեւ 3 տարեկան երեխա խնամող աշխատողները

    428 Կիսվել են
    Կիսվել 171 Tweet 107
  • Աղոթքներ ամուսնու համար

    45 Կիսվել են
    Կիսվել 18 Tweet 11
  • Ինչպես հաշվարկել գումարի չափը

    127 Կիսվել են
    Կիսվել 51 Tweet 32
  • Պռոշյանի առածանին

    10 Կիսվել են
    Կիսվել 4 Tweet 3

Սոցցանցեր

Ցանկ

  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք

Օգտակար Հղումներ

  • Armenpress
  • Armenpress | History
  • Республика Армения
  • Պատմություն
  • Հեղինակներ

Մեր Մասին

Հայաստանի Հանրապետություն՚ օրաթերթը ստեղծվել է 1990 թ.

Ներկայում օրաթերթը հրատարակվում է «Արմենպրես» լրատվական գործակալության կողմից:

 

Հասցե՝ Հայաստանի Հանրապետություն, ք. Երեւան, Արշակունյաց պող. 4, 13-14-րդ հարկեր Հեռ.՝ + (374 10) 52-57-56, Էլ-փոստ՝ [email protected]: Գովազդի համար`+(374 10) 52-69-74, +(374 96) 45-19-38, Էլ-փոստ՝ [email protected]

Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք

Հասցե՝ Հայաստանի Հանրապետություն, ք. Երեւան, Արշակունյաց պող. 4, 13-14-րդ հարկեր Հեռ.՝ + (374 10) 52-57-56, Էլ-փոստ՝ [email protected]: Գովազդի համար`+(374 10) 52-69-74, +(374 96) 45-19-38, Էլ-փոստ՝ [email protected]

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Create New Account!

Fill the forms bellow to register

All fields are required. Log In

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist