Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
ԱՐԽԻՎ
Հայաստանի Հանրապետություն
Հինգշաբթի, Փետրվարի 2, 2023
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք
Հայաստանի Հանրապետություն
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք
Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
Հայաստանի Հանրապետություն
Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
Գլխավոր Այլք

Պատմության հետագծով

Փետրվարի 15, 2022
Այլք
Պատմության հետագծով
1
ԿԻՍՎԵԼ ԵՆ
95
ԴԻՏՈՒՄ
Share on FacebookShare on Twitter

-1909 թ. փետրվարի 15-ին ծնվել է Արֆո Պետրոսյանը՝ հայ կին գրականագետ, բանասիրական գիտությունների դոկտոր (մահ.՝ 1985 թ.):

-1564 թ. փետրվարի 15-ին ծնվել է Գալիլեո Գալիլեյը՝ իտալացի ֆիզիկոս, աստղագետ, ինժեներ եւ փիլիսոփա, նրան երբեմն բազմագիտակ էին անվանում։ Գալիլեյը ճանաչվել է «դիտողական աստղագիտության», «ժամանակակից ֆիզիկայի», «գիտական մեթոդի» եւ «ժամանակակից գիտության» հայրը։ Ուսումնասիրել է մեխանիկական շարժման արագությունը եւ արագացումը, գրավիտացիան, մարմինների ազատ անկումը, իներցիան, հարաբերականության սկզբունքը, ինչպես նաեւ աշխատել է կիրառական գիտության մեջ եւ տեխնիկայում, նկարագրել է ճոճանակների եւ «հիդրոստատիկ կշեռքների» հատկությունները։ Իր նվաճումների մեջ մտնում են աստղադիտակի բարելավումները, որով դիտել է տարբեր երկնային մարմիններ, ջերմադիտակի եւ զանազան ռազմական կողմնացույցների հայտնագործումը։ Նրա ներդրումը դիտողական աստղագիտության մեջ ներառում է Վեներայի փուլերի հաստատումը, Յուպիտերի չորս խոշոր արբանյակների հետազոտումը, Սատուրնին հետեւելը եւ արեւաբծերի վերլուծությունը։

-590 թ. փետրվարի 15-ին Պարսկաստանում թագադրվում է Խոսրով II արքան:

-1885 թ. փետրվարի 15-ին ծնվել է Ռուբեն Սեւակը՝ հայ բանաստեղծ, արձակագիր եւ բժիշկ (զոհ.՝ 1915 թ.): 1909 թ. գարնանը, երբ Ադանա քաղաքում երիտթուրքական իշխանությունների կազմակերպած արյունահեղությանը զոհ դարձավ 30 հազար հայ, Ռուբեն Սեւակը եղավ այն ազգային գործիչներից մեկը, ով երիտթուրքական հեղափոխությունից «գինովցածներին» Արշակ Չոպանյանի, Անդրանիկ Օզանյանի, Փարամազի եւ մյուսների նման զգուշացնում էր ահագնացող վտանգի մասին։

-1902 թ. փետրվարի 15-ին ծնվել է Հմայակ Սիրասը՝ հայ գրող (մահ.՝ 1983 թ.)։ Արձակագիր, թարգմանիչ, «Կալեվալա» ընկերության (Ֆինլանդիա) պատվավոր անդամ (1974), ՀԽՍՀ մշակույթի վաստակավոր գործիչ (1968)։ Գրական անուն է ընտրել Հենրիկ Սենկեւիչի «Յո՞ երթաս» վեպի հերոս Սիրասի անունը։ Հայրենական մեծ պատերազմի մասնակից։

-1794 թ. փետրվարի 15-ին Ֆրանսիան ընդունեց իր պետական դրոշը:

-1909 թ. փետրվարի 15-ին Մեքսիկայի Ակապուլկո քաղաքում թատրոնի շենքի հրդեհի զոհ է դառնում 250 մարդ:

-1923 թ. փետրվարի 15-ին Հունաստանը դառնում է Գրիգորյան օրացույցն ընդունած վերջին երկիրը:

-1932 թ. փետրվարի 15-ին տեղի ունեցավ երրորդ ձմեռային Օլիմպիական խաղերի փակումը Լեյք Փլեսիդում (ԱՄՆ):

-1965 թ. փետրվարի 15-ին հաստատվում է Կանադայի ներկայիս դրոշը:

-1976 թ. փետրվարի 15-ին՝ XII ձմեռային Օլիմպիական խաղերի փակումը Ինսբրուքում (Ավստրիա):

-1989 թ. փետրվարի 15-ին Սովետական Միությունը պաշտոնապես հայտարարում է, որ իր բոլոր զորքերը դուրս է բերել Աֆղանստանից:

-1999 թ. փետրվարի 15-ին Քենիայում ձերբակալվում է Քրդական բանվորական կուսակցության առաջնորդ Աբդուլլահ Օջալանը:

-2011 թ. փետրվարի 15-ին Լիբիայում սկսվում է քաղաքացիական պատերազմ:

Թեգեր: պատմության հետագծովպատմություն
ԿիսվելTweetԿիսվել
 Հայաստանի Հանրապետություն

 Հայաստանի Հանրապետություն

Նույնատիպ Հոդվածներ

IPSE DIXIT․ Սյորեն ԿԻԵՐԿԵԳՈՐ

IPSE DIXIT․ Սյորեն ԿԻԵՐԿԵԳՈՐ

Փետրվարի 2, 2023
Հետաքրքիր է իմանալ

Հետաքրքրական է

Փետրվարի 2, 2023

Պատմության հետագծով

Հետաքրքրական է

Պատմության հետագծով

IPSE DIXIT․ Մարտին ՀԱՅԴԵԳԵՐ

«Այդ ինչե՞ր ես խոսում, Գարո՛, դու բոլորովին փոխված ես երեւում…»

Հովարդ Կարագյոզյան. օրինակելի փարոս

Հաջորդ Հոդվածը
Աշխարհաքաղաքական գործընթացների կիզակետում ԱՊՀ երկրներն են

Աշխարհաքաղաքական գործընթացների կիզակետում ԱՊՀ երկրներն են

Երբ դադարեցվել է քաղաքացու կենսաթոշակի վճարումը

Երբ դադարեցվել է քաղաքացու կենսաթոշակի վճարումը

Ամենաընթերցվածը

  • Երբ աջ ձեռքը չգիտի՝ ինչ է անում ձախը

    Երբ աջ ձեռքը չգիտի՝ ինչ է անում ձախը

    5 Կիսվել են
    Կիսվել 2 Tweet 1
  • Մեր դիրքը փակուղային չէ, խաչմերուկային է

    4 Կիսվել են
    Կիսվել 2 Tweet 1
  • Մեկ կրակոցով՝ երկու նապաստա՞կ…

    1 Կիսվել են
    Կիսվել 0 Tweet 0
  • Լսումներ Խաղաղության պալատում

    1 Կիսվել են
    Կիսվել 0 Tweet 0
  • Թվային էներգետիկայի ապագան

    1 Կիսվել են
    Կիսվել 0 Tweet 0

Սոցցանցեր

Ցանկ

  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք

Օգտակար Հղումներ

  • Armenpress
  • Armenpress | History
  • Республика Армения
  • Պատմություն
  • Հեղինակներ

Մեր Մասին

Հայաստանի Հանրապետություն՚ օրաթերթը ստեղծվել է 1990 թ.

Ներկայում օրաթերթը հրատարակվում է «Արմենպրես» լրատվական գործակալության կողմից:

 

Հասցե՝ Հայաստանի Հանրապետություն, ք. Երեւան, Արշակունյաց պող. 4, 13-14-րդ հարկեր Հեռ.՝ + (374 10) 52-57-56, Էլ-փոստ՝ [email protected]: Գովազդի համար`+(374 10) 52-69-74, +(374 96) 45-19-38, Էլ-փոստ՝ [email protected]

Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք

Հասցե՝ Հայաստանի Հանրապետություն, ք. Երեւան, Արշակունյաց պող. 4, 13-14-րդ հարկեր Հեռ.՝ + (374 10) 52-57-56, Էլ-փոստ՝ [email protected]: Գովազդի համար`+(374 10) 52-69-74, +(374 96) 45-19-38, Էլ-փոստ՝ [email protected]

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Create New Account!

Fill the forms bellow to register

All fields are required. Log In

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist