Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
ԱՐԽԻՎ
Հայաստանի Հանրապետություն
Կիրակի, Հունիսի 1, 2025
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք
Հայաստանի Հանրապետություն
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք
Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
Հայաստանի Հանրապետություն
Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
Գլխավոր Այլք

«Մի անգամ հատուկ ծառայությունների մի գնդապետ…»

Հետախուզության ասպետը

Փետրվարի 17, 2022
Այլք
«Մի անգամ հատուկ ծառայությունների մի գնդապետ…»
5
ԿԻՍՎԵԼ ԵՆ
523
ԴԻՏՈՒՄ
Share on FacebookShare on Twitter

«Ֆաշիստները դեսանտ էին իջեցրել եւ մուտք գործել Թեհրան, քողարկվել էին մի առանձնատան մեջ եւ ուղիղ ռադիոկապ հաստատել Բեռլինի հետ: Մենք հետեւում էինք նրանց եւ վաղուց ճշտել էինք այդ ամենը, վաղուց բացահայտել էինք հաղորդիչ կայաններն ու ձայնագրել հաղորդագրությունները: Նրանք, իհարկե, ձերբակալվեցին եւ ստիպված էին գործել արդեն մեր թելադրանքով…»:

Գեւորգ ՎԱՐԴԱՆՅԱՆ

1943 թ. Թեհրանի կոնֆերանսը, թերեւս, վերջինն ու ճակատագրականը լիներ երեք հզոր երկրների ղեկավարների՝ Ուինսթոն Չերչիլի, Ֆրանկլին Ռուզվելտի եւ Իոսիֆ Ստալինի համար, եթե 1930-ին Դոնի Ռոստով քաղաքից տեղափոխված եւ Իրանի մայրաքաղաքում հանգրվանած չլիներ Անդրեյ Վարդանյանի ընտանիքը, որի Գեւորգ որդին այդ ժամանակ վեց տարեկան էր… Նրա հայրն արդեն իսկ իրանական պաշտոնյա էր, ձիթհանի գործարանի տնօրեն եւ, կապված լինելով ռուսական հետախուզության հետ, հատուկ հանձնարարությամբ էր եկել Իրան: Հոր անմիջական ներգործությամբ էլ որդին 16 տարեկանում անցնում է հետախուզական աշխատանքի: Կարճ ժամանակ անց ստեղծում է «Թեթեւ հեծելազոր» անվանմամբ խումբը եւ ղեկավարում այն: Իր հորդորով է խմբում ընդգրկվում նաեւ ապագա կինը՝ արմատներով գյումրեցի 13-ամյա Գոհարը, որի հետ 43 տարվա հետախուզական դժվարին ու վտանգավոր ճանապարհ էր անցնելու:

Սկսած 1940-ից՝ հատուկ խումբը զբաղվում է Թեհրանում, Իրանի տարբեր քաղաքներում ֆաշիստ գործակալների, լրտեսների, դիվերսանտների, գերմանացի հետախույզների բացահայտմամբ: Այդ օրերին միայն Թեհրանում 20.000 գերմանացի ներգաղթյալներ կային, որոնց շրջանում քիչ թիվ չէին կազմում Հիտլերի կողմնակիցները: Երկու տարում Գեւորգի խմբին հաջողվում է ի հայտ բերել եւ վնասազերծել ավելի քան 400 գործակալների, որոնք որոշակի կապեր ունեին ֆաշիստական հետախուզության հետ: Այդ բացահայտումները երբեմն կատարվում էին այնպիսի մանրուքների շնորհիվ, որոնց վրա բնակիչները նույնիսկ ուշադրություն չէին դարձնում: Այսպես՝ Իրանի տարածք ներթափանցած գործակալները, ուշադրություն չգրավելու նպատակով, տեղական հագուստ էին կրում, բայց հաճախ մոռանում էին փոխել կոշիկները, ինչը չէին կարող չնկատել հետախույզները, որոնք հետապնդում էին հակառակորդներին եւ նրանց հանձնում իշխանությանը:

Հեծանիվներով շրջող 16-21 տարեկան պատանիներին դժվար թե որեւէ մեկը իսկական հետախույզ համարեր: Բայց հենց նրանք էին, որ, առանց հատուկ պատրաստության, ճշտում էին ամեն ինչ, բացահայտում հաղորդիչ կայաններ, ձայնագրում հակառակորդի գաղտնի հաղորդագրությունները: Եվ հենց նրանք էին, որ կանխեցին «Թեհրան-43» ահաբեկչական գործողությունը, որն իրականացնելու դեպքում հնարավոր է, որ պատերազմն այլ ընթացք եւ բոլորովին այլ ավարտ ունենար… Այդ իրադարձությունից տասնյակ տարիներ անց Ուինսթոն Չերչիլի թոռնուհին հանդիպելու էր Գեւորգ Վարդանյանին՝ շնորհակալություն հայտնելու իր պապի կյանքը փրկողին…

«Հետախույզի մասնագիտությունը հեռու է ռոմանտիկ արկածախնդրությունից, եւ իրականում դրա հիմքում դրված են ինքնամոռաց նվիրվածությունն ու քրտնաջան աշխատանքը,- հետագայում այսպես էր մտորելու լեգենդար հետախույզը:- Հնուց ի վեր բոլոր ազգերի հետախույզներն զբաղվում են տեղեկույթի հայթայթմամբ, ընդ որում՝ այնպիսի տեղեկույթի, որը թաքցվել եւ թաքցվում է «օտար աչքերից»:

Հետախուզության ասպետի եւ «հետախուզության թագուհու»՝ Գոհար Վարդանյանի անցած ուղին, հիրավի, լեգենդի է նման: Ամիր եւ Անիտա կեղծանուններով ներկայացող ամուսինները տիրապետում էին ութ լեզուների: Ով իմանա, թե էլ ի՞նչ անուններով էին հանդես գալիս նրանք, երբ աշխատանքի էին գործուղվում տարբեր երկրներ՝ Ճապոնիա, Սիրիա, Լիբանան, Ֆրանսիա, Իտալիա, էլ ուր ասես: Ուշագրավն այն է, որ տասնամյակների ընթացքում երբեւէ չեն ձախողվել, չեն ձերբակալվել, ընդունված են եղել պաշտոնական շրջանակներում, մտերիմ՝ քաղաքական շատ հայտնի դեմքերի ու գործիչների հետ: «Վտանգավոր պահեր շատ են եղել, երբ կարող էիր բացահայտվել ու ձերբակալվել,- նոր ժամանակներում վերհիշելու էր «օտար աչքերից» այլեւս զգուշանալու առիթ չունեցող համբավավոր հետախույզը:- Հանդիպել ենք մարդկանց, ովքեր մեզ այլ անուններով են ճանաչել, բայց 10-15 տարի անց մենք նրանց հանդիպել ենք բոլորովին այլ երկրում՝ այլ անուններով: Եթե հաղորդակցություն տեղի ունենար, մենք կբացահայտվեինք, բայց, փառք Աստծո, Գոհարն այդպիսի ժամանակ մեծ դեր է խաղացել. մի անգամ հատուկ ծառայությունների մի գնդապետ մեզ հրավիրել էր պաշտոնական ընթրիքի: Գոհարը հանկարծ տեսավ մի կնոջ, ում մենք 22 տարի առաջ տեսել էինք այլ երկրում: Նա դուրս եկավ ու ձեւացրեց, թե ցավեր ունի: Այդ հանդիպմանը նաեւ եպիսկոպոս էր հրավիրված, անգամ նրան կանչեցին, որ աղոթեր, բայց դրանից ցավը, բնականաբար, չմեղմացավ, եւ մենք հեռացանք…»:

Ասենք, որ հետաքրքիր, բայց եւ անկանխատեսելի վտանգներից չերաշխավորված կյանք ապրած ամուսինները ընտանիք էին կազմել 1946-ին, տարբեր երկրներում եւ տարբեր ազգանուններով ամուսնացել երեք անգամ, բայց զրկված էին երեխաներ ունենալու բախտից: Մարդկային այդ երջանկությունը նրանց արգելված էր, որովհետեւ երեխաները կարող էին խանգարող հանգամանք լինել կարեւորագույն իրենց առաքելությունն իրականացնելիս: Արգելված էր անգամ հայերեն խոսել: Այդպիսին էր հետախույզ կողակիցների ճակատագիրը: Ավելին՝ երբ արդեն փակված էր արգելանքների էջը, կարեւոր ինչ-որ թեմայի շուրջ խոսելիս «հետախուզության թագուհին» ամուսնուն հարցնելու էր՝ «Ժորա, հիմա կարո՞ղ ենք խոսել այդ մասին…: Կան բաներ, որոնք երբեք չեմ բացահայտի, ինչ-որ բաներ՝ գուցե…»:

Իսկ թե ինչեր տարան իրենց հետ ազգին արժանապատվություն ու հպարտություն պարգեւած հետախույզ ամուսինները, այլեւս իմանալու բան չէ…

Թեգեր: Գեւորգ ՎԱՐԴԱՆՅԱՆ
Կիսվել2Tweet1Կիսվել
Հակոբ Սրապյան

Հակոբ Սրապյան

Բանաստեղծ, լրագրող, մանկավարժ: Աշխատել է «Խորհրդային Հայաստան» պաշտոնաթերթի մշակույթի բաժնում, այնուհետև վարել նույն թերթի՝ վերանվանված «Հայաստանի» մշակույթի բաժինը շուրջ երկու տասնամյակ: Երկար տարիներ խմբագրել է հայրենակցական «Ձայն վիրահայոց» և համալսարանական §Նոր Գլաձոր¦ թերթերը: Հեղինակ է 8 բանաստեղծական և մեկ արձակ գրքերի: Պարգևատրվել է ՀՀ մշակույթի նախարարության Ոսկե և Հայաստանի գրողների միության «Գրական վաստակի համար» մեդալներով: ՀԳՄ և Հայաստանի Ժուռնալիստների միության անդամ է: Վերջին երեք տարիներին հայոց լեզվի և գրականության ուսուցիչ է աշխատել Հնդկաստանի Կալկաթա քաղաքի 200-ամյա Հայոց մարդասիրական ճեմարանում:

Նույնատիպ Հոդվածներ

Հետաքրքիր է իմանալ

Հետաքրքրական է

Մայիսի 30, 2023
Պատմության հետագծով

Պատմության հետագծով

Մայիսի 30, 2023

ՀՀ-ում առաջին էքսկուրսիոն քարանձավը հասանելի է այցելուներին

Հետաքրքրական է

Պատմության հետագծով

Իսկ մենք գիտե՞նք մեր «Դոկտոր Մահին»…

Հետաքրքրական է

Պատմության հետագծով

Հաջորդ Հոդվածը
Ինչի՞ համար կարող եք զղջալ օր ծերության

Տասը պատվիրանները

Պատմության հետագծով

Պատմության հետագծով

Ամենաընթերցվածը

  • Ինչ իրավունքներ ունեն հղիներն ու մինչեւ 3 տարեկան երեխա խնամող աշխատողները

    Ինչ իրավունքներ ունեն հղիներն ու մինչեւ 3 տարեկան երեխա խնամող աշխատողները

    428 Կիսվել են
    Կիսվել 171 Tweet 107
  • Աստվածաշնչյան կարճ առակներ

    299 Կիսվել են
    Կիսվել 120 Tweet 75
  • Ինչպես հաշվարկել գումարի չափը

    127 Կիսվել են
    Կիսվել 51 Tweet 32
  • Հանուն Մայր Աթոռի նահատակված կաթողիկոսը

    6 Կիսվել են
    Կիսվել 2 Tweet 2
  • Լենկթեմուրը եւ յոթ ձիաբեռ ադամանդի առասպելը

    46 Կիսվել են
    Կիսվել 18 Tweet 12

Սոցցանցեր

Ցանկ

  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք

Օգտակար Հղումներ

  • Armenpress
  • Armenpress | History
  • Республика Армения
  • Պատմություն
  • Հեղինակներ

Մեր Մասին

Հայաստանի Հանրապետություն՚ օրաթերթը ստեղծվել է 1990 թ.

Ներկայում օրաթերթը հրատարակվում է «Արմենպրես» լրատվական գործակալության կողմից:

 

Հասցե՝ Հայաստանի Հանրապետություն, ք. Երեւան, Արշակունյաց պող. 4, 13-14-րդ հարկեր Հեռ.՝ + (374 10) 52-57-56, Էլ-փոստ՝ [email protected]: Գովազդի համար`+(374 10) 52-69-74, +(374 96) 45-19-38, Էլ-փոստ՝ [email protected]

Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք

Հասցե՝ Հայաստանի Հանրապետություն, ք. Երեւան, Արշակունյաց պող. 4, 13-14-րդ հարկեր Հեռ.՝ + (374 10) 52-57-56, Էլ-փոստ՝ [email protected]: Գովազդի համար`+(374 10) 52-69-74, +(374 96) 45-19-38, Էլ-փոստ՝ [email protected]

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Create New Account!

Fill the forms bellow to register

All fields are required. Log In

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist