-2013 թ. փետրվարի 18-ին Հայաստանում անցկացվեցին նախագահական ընտրություններ։
-1977 թ. փետրվարի 18-ին Երեւանում բացվեց ականավոր զորավար Գայի (Հայկ Բժշկյանց) արձանը։
-1877 թ. փետրվարի 18-ին ծնվել է Դերենիկ Դեմիրճյանը՝ հայ գրող, հրապարակախոս, բանաստեղծ, արձակագիր, դրամատուրգ, թարգմանիչ։ ՀԽՍՀ ԳԱ ակադեմիկոս (1953), ՀԽՍՀ արվեստի վաստակավոր գործիչ (1940):
-1906 թ. փետրվարի 18-ին ծնվել է Համազասպ Բաբաջանյանը՝ Խորհրդային Միության զրահատանկային զորքերի գլխավոր մարշալ, Երկրորդ համաշխարհային պատերազմի հերոս։
-1918 թ. փետրվարի 18-ին ծնվել է Արմենուհի Սրապյանը՝ հայ խորհրդային բանասեր, բնագրագետ։ Բանասիրական գիտությունների դոկտոր (1974)։
-1930 թ. փետրվարի 18-ին ծնվել է Ալեքսանդր Ազատյանը՝ հայ նկարիչ, գոբելենագործ:
-1932 թ. փետրվարի 18-ին ծնվել է Վիլեն Ասլանյանը՝ ֆիզմաթ գիտությունների դոկտոր (1973), պրոֆեսոր (1975)։
-1921 թ. փետրվարի 18-ին Երեւանի բանտում սպանվեց Համազասպ Սրվանձտյանը՝ հայ ազգային-ազատագրական շարժման գործիչ։ Գարեգին Սրվանձտյանի եղբոր որդին։
-1564 թ. փետրվարի 18-ին մահացել է Միքելանջելոն՝ Վերածննդի ժամանակաշրջանի իտալացի մեծագույն նկարիչներից, նաեւ քանդակագործ (ծնվ.՝ 1475 թ.)։
-1930 թ. փետրվարի 18-ին հայտնաբերվեց Պլուտոն մոլորակը, որը հետագայում դասվեց գաճաճ մոլորակների շարքին։
-1933 թ. փետրվարի 18-ին ծնվել է Յոկո Օնոն՝ ճապոնացի նկարչուհի, գրող, կինոռեժիսոր եւ խաղաղության ակտիվիստ, հանրահայտ ,Բիթլզե խմբի մենակատար Ջոն Լենոնի այրին։
-1954 թ. փետրվարի 18-ին ծնվել է Ջոն Տրավոլտան՝ ամերիկացի ճանաչված դերասան, նաեւ երգիչ եւ պարող։
-1967 թ. փետրվարի 18-ին մահացել է Ռոբերտ Օպենհեյմերը՝ հրեական ծագմամբ ամերիկացի նշանավոր ֆիզիկոս (ծնվ.՝ 1904 թ.)։
-1979 թ. փետրվարի 18-ին Սահարա անապատում ձյուն տեղաց։
-2003 թ. փետրվարի 18-ին Հարավային Կորեայի Դեգու քաղաքի մետրոպոլիտենում տեղի ունեցավ հրդեհ, որի հետեւանքով մահացավ 198 մարդ։
-2004 թ. փետրվարի 18-ին Իրանի Նիշապուր քաղաքում տեղի ունեցավ երկաթուղային վթար, որի հետեւանքով մահացավ մոտ 300 մարդ։