Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
ԱՐԽԻՎ
Հայաստանի Հանրապետություն
Կիրակի, Մայիսի 18, 2025
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք
Հայաստանի Հանրապետություն
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք
Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
Հայաստանի Հանրապետություն
Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
Գլխավոր Այլք

Գեղաշուք կառույցների ճարտարապետը

Փետրվարի 23, 2022
Այլք
Գեղաշուք կառույցների ճարտարապետը
8
ԿԻՍՎԵԼ ԵՆ
793
ԴԻՏՈՒՄ
Share on FacebookShare on Twitter

Օր օրի կերպարանափոխվող մայրաքաղաք Երեւանում, երբ զարմանալի արագությամբ հառնում ու դեպի վեր՝ երկինք են խոյանում նորաոճ, երբեմն ճաշակով, հաճախ անճաշակ շենքեր, շինություններ, համալիրներ, երբ սկսում ես կարոտել անպաճույճ եւ քեզ այդքա՛ն հոգեհարազատ երբեմնի վարդագույն-վարդաբույր քաղաքը, ակամայից մխիթարվում ես, որ տակավին կան կոթողներ, որոնք անժամկետանց են ու անձեռնմխելի: Այդպիսիք մեզ են պարգեւել ոսկեձեռիկ մեր ճարտարապետները, որոնց թվում է վաստակաշատ Արթուր Թարխանյանը:

Ժամանակին պոլիտեխնիկ ինստիտուտի ամենաաչքի ընկնող ու լավագույն ուսանողն իր մասնագիտական գործունեությունն սկսել է Գյումրիի դրամատիկական թատրոնի շենքի նախագծումից՝ հիացնելով իր ուսուցչին, որի հետ աշխատում էր նախագծի վրա: Արդյունքը գերազանց էր: Ուսուցիչը հասկացել էր, որ գործ ունի տաղանդավոր մարդու հետ եւ չէր թաքցնում հիացմունքը. «Արթուրի անունը դեռ շատ են լսելու…»: Եվ նրա կանխազգացումն անսխալական էր: Շուտով երիտասարդ ճարտարապետն առաջարկ է ստանում մասնակցելու Աբովյան քաղաքի նախագծման աշխատանքներին: Առաջարկ, որը սկիզբ էր դնելու Արթուր Թարխանյան, Հրաչյա Պողոսյան, Սպարտակ Խաչիկյան եռյակի համատեղ գործունեությանը: Այդ սքանչելի եռյակին էր վերապահված զարդարելու, նոր շուք տալու հնամյա Երեւանին, զարդարելու նրա դեմքը գեղաշուք, ժամանակակից կառույցներով: Համահեղինակների նախագծերով էին կառուցվելու ՀՀ ԳԱԱ հասարակական գիտությունների ինստիտուտների մասնաշենքերը, հին Երեւանի ամենահայտնի շուկայի տեղում հառնած «Ռոսիա» կինոթատրոնը՝ իր երեք դահլիճներով, սրճարաններով, ցուցասրահներով: Ի դեպ, ճարտարապետներն իրենք անուն էին նախընտրել իրենց «զավակի»՝ ինքնատիպ այս շինության համար՝ «Այրարատ» կամ «Նոյյան տապան»: Սակայն վերեւներում կայացած քննարկումներից հետո որոշել էին այն անվանել մեծ եղբոր լայնարձակ երկրի անունով… Ինչեւէ… Այնուհետեւ մայրաքաղաքի ժայռեղեն բարձունքին «թեւածելու» էր երիտասարդության սիրելի վայրը դարձած Երիտասարդական պալատը՝ գեղատես մի արարում, որի վերացումն այսօր էլ առեղծվածային ու ցավագին ընկալում ունի երեւանցիների հոգում: Բա դա քանդելո՞ւ բան էր…

Այս կառույցներին նախորդել էր մայրաքաղաքի հարավային օդային դարպասի՝ հիրավի, չափազանց ինքնատիպ ու անօրինակ օդանավակայանի շենքի՝ «Զվարթնոցի» վերհառնեցումը: Ճարտարապետական եզակի մի կոթող, որի տեսքով սքանչացած զբոսաշրջիկները մուտք էին գործում հազարամյակների պատմություն ունեցող հայոց մայրաքաղաք: Հուսանք, որ այս հրաշալիքը եւս չի արժանանա տխրեցնող-չջնջվող հիշողություն դարձած Երիտասարդականի բախտին… Հուսանք:

Իսկ Ծիծեռնակաբերդի բլուրը դեռ ամայի էր, երբ ճարտարապետների առջեւ հստակ խնդիր դրվեց՝ այստեղ հառնելու է մարզահամերգային համալիրը: Իր տեսքով, ճարտարապետական սքանչագործ լուծումներով համալիրն ունենալու էր այնպիսի դահլիճներ, որոնք օգտագործման ամենալայն հնարավորություններ կապահովեին: Այստեղ էր, որ տաղանդաշատ ճարտարապետների եռյակին միացան նույնքան հայտնի ճարտարապետներ Կորյուն Հակոբյանն ու Գուրգեն Մուշեղյանը: Նախագծման աշխատանքների համար իջեցվեց ժամանակացույց՝ երկու ամիս, Դիլիջանում առանձնատուն հատկացվեց, որտեղ տքնելու եւ արարելու էին նախագծողները: Արդյունքն ապշեցուցիչ էր. հրաշակերտվելու էր նմանը չունեցող մի կառույց, որով զարմանալու էին բոլորը, իսկ Արեւմուտքն այն համարելու էր խորհրդային մոդեռնիզմի գլուխգործոց:

Արթուր Թարխանյանին, սակայն, նոր առաքելություն էր վերապահված՝ Հայոց ցեղասպանության զոհերի հուշահամալիրը, որի աշխատանքներին մասնակցում էր ամեն օր, հետեւում նախագծի ճշգրիտ իրագործմանը: Ճարտարապետը խորապես գիտակցում էր հուշահամալիրի կարեւորությունն ու առանձնահատկությունը, դրա իմաստն ու խորհուրդը հարազատ երկրի, եղեռնազարկ իր ազգի, գալիք սերունդների համար: Շնորհիվ այդ հուշակոթողի՝ միլիոնավոր մարդիկ էին քաջատեղյակ լինելու բարբարոս ցեղի ոճրագործություններին, գլուխ խոնարհելու միլիոնուկես անմեղ զոհերի հիշատակի առջեւ, նողկանք զգալու մարդակերպ հրեշի հանդեպ:

Դարերին միտված ժառանգություն է թողել ժողովրդական ճարտարապետը, անկորնչելի տառերով գրել իր անունը երախտավորների անվանացանկում: Շուրջ երկու տանյակի հասնող հուշարձանների ճարտարապետն իր լավագույն ստեղծագործություններից մեկը, ինչպես եւ առաջինը, ստեղծել էր Գյումրիում. դա «Համերաշխության շատրվանն» է՝ որպես անմեռ հիշատակի մշտահունչ ղողանջ… Եվ որպես կարապի երգ:

Շնորհավոր օրհնյալ ծնունդդ, երախտավոր ճարտարապետ…

Թեգեր: Արթուր ԹարխանյանԳիտությունների ակադեմիաԶվարթնոցճարտարապետ
Կիսվել3Tweet2Կիսվել
Հակոբ Սրապյան

Հակոբ Սրապյան

Բանաստեղծ, լրագրող, մանկավարժ: Աշխատել է «Խորհրդային Հայաստան» պաշտոնաթերթի մշակույթի բաժնում, այնուհետև վարել նույն թերթի՝ վերանվանված «Հայաստանի» մշակույթի բաժինը շուրջ երկու տասնամյակ: Երկար տարիներ խմբագրել է հայրենակցական «Ձայն վիրահայոց» և համալսարանական §Նոր Գլաձոր¦ թերթերը: Հեղինակ է 8 բանաստեղծական և մեկ արձակ գրքերի: Պարգևատրվել է ՀՀ մշակույթի նախարարության Ոսկե և Հայաստանի գրողների միության «Գրական վաստակի համար» մեդալներով: ՀԳՄ և Հայաստանի Ժուռնալիստների միության անդամ է: Վերջին երեք տարիներին հայոց լեզվի և գրականության ուսուցիչ է աշխատել Հնդկաստանի Կալկաթա քաղաքի 200-ամյա Հայոց մարդասիրական ճեմարանում:

Նույնատիպ Հոդվածներ

Հետաքրքիր է իմանալ

Հետաքրքրական է

Մայիսի 30, 2023
Պատմության հետագծով

Պատմության հետագծով

Մայիսի 30, 2023

ՀՀ-ում առաջին էքսկուրսիոն քարանձավը հասանելի է այցելուներին

Հետաքրքրական է

Պատմության հետագծով

Իսկ մենք գիտե՞նք մեր «Դոկտոր Մահին»…

Հետաքրքրական է

Պատմության հետագծով

Հաջորդ Հոդվածը
Պատմական ճշմարտության սկզբունքը՝ կարեւոր գործոն

Պատմական ճշմարտության սկզբունքը՝ կարեւոր գործոն

Համլետ Առաքելյան. «Մեր ապագան ջրածնային էներգետիկան է»

Համլետ Առաքելյան. «Մեր ապագան ջրածնային էներգետիկան է»

Ամենաընթերցվածը

  • Բերդաձորը՝ հերոսացման խորհրդանիշ

    Բերդաձորը՝ հերոսացման խորհրդանիշ

    14 Կիսվել են
    Կիսվել 6 Tweet 4
  • Հանճարի ու ամբոխի «երկխոսությունը»

    6 Կիսվել են
    Կիսվել 2 Tweet 2
  • Էներգիայի խնայողության ուղիները կենցաղում

    23 Կիսվել են
    Կիսվել 9 Tweet 6
  • Հետաքրքիր է իմանալ

    7 Կիսվել են
    Կիսվել 3 Tweet 2
  • Էլ ի՞նչ ասել. կարծում եմ՝ ոչինչ…

    17 Կիսվել են
    Կիսվել 7 Tweet 4

Սոցցանցեր

Ցանկ

  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք

Օգտակար Հղումներ

  • Armenpress
  • Armenpress | History
  • Республика Армения
  • Պատմություն
  • Հեղինակներ

Մեր Մասին

Հայաստանի Հանրապետություն՚ օրաթերթը ստեղծվել է 1990 թ.

Ներկայում օրաթերթը հրատարակվում է «Արմենպրես» լրատվական գործակալության կողմից:

 

Հասցե՝ Հայաստանի Հանրապետություն, ք. Երեւան, Արշակունյաց պող. 4, 13-14-րդ հարկեր Հեռ.՝ + (374 10) 52-57-56, Էլ-փոստ՝ [email protected]: Գովազդի համար`+(374 10) 52-69-74, +(374 96) 45-19-38, Էլ-փոստ՝ [email protected]

Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք

Հասցե՝ Հայաստանի Հանրապետություն, ք. Երեւան, Արշակունյաց պող. 4, 13-14-րդ հարկեր Հեռ.՝ + (374 10) 52-57-56, Էլ-փոստ՝ [email protected]: Գովազդի համար`+(374 10) 52-69-74, +(374 96) 45-19-38, Էլ-փոստ՝ [email protected]

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Create New Account!

Fill the forms bellow to register

All fields are required. Log In

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist