Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
ԱՐԽԻՎ
Հայաստանի Հանրապետություն
Շաբաթ, Հուլիսի 5, 2025
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք
Հայաստանի Հանրապետություն
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք
Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
Հայաստանի Հանրապետություն
Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
Գլխավոր Այլք

Պատմության հետագծով

Մարտի 2, 2022
Այլք
Պատմության հետագծով
2
ԿԻՍՎԵԼ ԵՆ
155
ԴԻՏՈՒՄ
Share on FacebookShare on Twitter

-1992 թ. մարտի 2-ին Հայաստանը դարձավ ՄԱԿ-ի անդամ:

-1855 թ. մարտի 2-ին Ալեքսանդր Երկրորդը դառնում է Ռուսաստանի ցար:

-1917 թ. մարտի 2-ին Ռուսական կայսրության վերջին կայսր Նիկոլայ Երկրորդը հրաժարվում է գահից:

-1933 թ. մարտի 2-ին Նյու Յորքում տեղի է ունենում «Քինգ Քոնգ» ֆիլմի պրեմիերան:

-1956 թ. մարտի 2-ին Մարոկկոն ձեռք է բերում անկախություն Ֆրանսիայից:

-1853 թ. մարտի 2-ին ծնվել է Քրիստափոր Կարա-Մուրզան՝ հայ երգահան (մահ.՝ 1902 թ.)։ 19-րդ դարի երկրորդ կեսի հայ երաժշտության պատմության մեջ իր ուրույն տեղն ունի Կարա-Մուրզան։ Նա իր ժամանակի եռանդով լի երաժշտա-հասարակական գործիչ էր, ժողովրդի լավագույն նվիրյալներից, բազմաթիվ երգչախմբերի կազմակերպիչ։ Կարա-Մուրզան առաջինը հաստատեց բազմաձայն երգեցողություն հայկական երաժշտության պատմության մեջ։ Նրա ջանքերով ժողովրդական երգի մշակումը դարի վերջին տասնամյակում առանձին նշանակություն ձեռք բերեց։ Կարա-Մուրզան նաեւ լավ մանկավարժ էր։ Նա օգնում էր երիտասարդ երաժիշտներին, պատրաստում եւ դաստիարակում էր երգչախմբերի ղեկավարների։ Նաեւ հրապարակախոս էր։ Նրա հոդվածներում արտացոլվում են առաջադիմական, գեղարվեստական սկզբունքներ։

-1931 թ. մարտի 2-ին ծնվել է Միխայիլ Գորբաչովը՝ ԽՍՀՄ առաջին եւ վերջին նախագահը:

-1855 թ. մարտի 2-ին մահացել է Նիկոլայ Առաջին ցարը (ծնվ.՝ 1796 թ.):

-1895 թ. մարտի 2-ին մահացել է Բերտա Մորիզոն՝ ֆրանսիացի նկարչուհի (ծնվ.՝ 1841 թ.):

-2007 թ. մարտի 2-ին մահացել է Անրի Թրուայան (Լեւոն Թորոսյան)՝ գրող: Ծնվել է 1911 թ., Մոսկվայում։ 1918-ին ընտանիքի հետ գաղթել է Ռուսաստանից եւ 1920-ից հաստատվել Ֆրանսիայում։ Ստացել է իրավաբանական կրթություն։ 1959 թ. Թրուայան ընտրվել է ֆրանսիական ակադեմիայի անդամ: Նա «Քառասուն անմահներից» մեկը լինելու պատվին արժանացած առաջին ոչ ֆրանսիացի գրողն է։ Առաջին իսկ վիպակը՝ «Սարդը» (1938), մեծ հռչակ բերեց Թրուայային, եւ նա արժանացավ հանրահայտ «Գոնկուր» մրցանակի։ Թե՛ այս գործում, թե՛ հետագա երկերում՝ «Քանի աշխարհը կա» (1947), պատկերել է 20-րդ դարասկզբի Ռուսաստանի պատմաքաղաքական իրավիճակը եւ վտարանդիների կացությունը։ «Արդարների լույսը» (1959-1963) պատմավեպերի շարքը նվիրված է դեկաբրիստներին, «Ապագայի ժառանգությունը» (1968-1970) եռագրությունը՝ ճորտատիրության վերացմանն ու նարոդնիկության շարժմանը։ Թրուայային ավելի մեծ հռչակ բերեցին «Սգավոր ձյունը» (1952, հայերեն՝ 1973) վիպակը եւ «Էգլեթիերների ընտանիքը» (1965-1967, հայերեն՝ 1980) եռագրությունը, որոնցից առաջինը եւս արժանացել է գրական հեղինակավոր մրցանակի, իսկ դրա մոտիվներով ռեժիսոր Յուրի Երզնկյանը նկարահանել է համանուն ֆիլմ՝ Արմեն Ջիգարխանյանի դերակատարմամբ։

-2008 թ. մարտի 2-ին մահացել է Սոֆիկո Ճիաուրելին՝ վրաց դերասանուհի (ծնվ.՝ 1937 թ.), Վրացական ԽՍՀ ժողովրդական արտիստուհի (1976), Հայկական ԽՍՀ ժողովրդական արտիստուհի (1979)։ Նկարահանվել է ավելի քան 100 ֆիլմում։ ԽՍՀՄ միակ դերասանուհին է, որ միջազգային մրցույթներում 7 անգամ արժանացել է «Կնոջ լավագույն դերակատարման համար» մրցանակին:

Թեգեր: պատմության հետագծով
Կիսվել1Tweet1Կիսվել
 Հայաստանի Հանրապետություն

 Հայաստանի Հանրապետություն

Նույնատիպ Հոդվածներ

Հետաքրքիր է իմանալ

Հետաքրքրական է

Մայիսի 30, 2023
Պատմության հետագծով

Պատմության հետագծով

Մայիսի 30, 2023

ՀՀ-ում առաջին էքսկուրսիոն քարանձավը հասանելի է այցելուներին

Հետաքրքրական է

Պատմության հետագծով

Իսկ մենք գիտե՞նք մեր «Դոկտոր Մահին»…

Հետաքրքրական է

Պատմության հետագծով

Հաջորդ Հոդվածը
Հայկական սփյուռքը պետք է առաջ տանի մեկ՝ հայկակա՛ն շահը

Հայկական սփյուռքը պետք է առաջ տանի մեկ՝ հայկակա՛ն շահը

Ադրբեջանական քարոզչության «ականներն» անհրաժեշտ է վնասազերծել

Ադրբեջանական քարոզչության «ականներն» անհրաժեշտ է վնասազերծել

Ամենաընթերցվածը

  • Ինչ իրավունքներ ունեն հղիներն ու մինչեւ 3 տարեկան երեխա խնամող աշխատողները

    Ինչ իրավունքներ ունեն հղիներն ու մինչեւ 3 տարեկան երեխա խնամող աշխատողները

    432 Կիսվել են
    Կիսվել 173 Tweet 108
  • Թուրքիան սկսում է նյարդայնացնել Մոսկվային

    2 Կիսվել են
    Կիսվել 1 Tweet 1
  • Աստվածաշնչյան կարճ առակներ

    303 Կիսվել են
    Կիսվել 121 Tweet 76
  • Էլ ի՞նչ ասել. կարծում եմ՝ ոչինչ…

    18 Կիսվել են
    Կիսվել 7 Tweet 5
  • Արցախ աշխարհի ոգեղեն, զուլալ երգիչը

    17 Կիսվել են
    Կիսվել 7 Tweet 4

Սոցցանցեր

Ցանկ

  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք

Օգտակար Հղումներ

  • Armenpress
  • Armenpress | History
  • Республика Армения
  • Պատմություն
  • Հեղինակներ

Մեր Մասին

Հայաստանի Հանրապետություն՚ օրաթերթը ստեղծվել է 1990 թ.

Ներկայում օրաթերթը հրատարակվում է «Արմենպրես» լրատվական գործակալության կողմից:

 

Հասցե՝ Հայաստանի Հանրապետություն, ք. Երեւան, Արշակունյաց պող. 4, 13-14-րդ հարկեր Հեռ.՝ + (374 10) 52-57-56, Էլ-փոստ՝ [email protected]: Գովազդի համար`+(374 10) 52-69-74, +(374 96) 45-19-38, Էլ-փոստ՝ [email protected]

Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք

Հասցե՝ Հայաստանի Հանրապետություն, ք. Երեւան, Արշակունյաց պող. 4, 13-14-րդ հարկեր Հեռ.՝ + (374 10) 52-57-56, Էլ-փոստ՝ [email protected]: Գովազդի համար`+(374 10) 52-69-74, +(374 96) 45-19-38, Էլ-փոստ՝ [email protected]

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Create New Account!

Fill the forms bellow to register

All fields are required. Log In

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist