Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
ԱՐԽԻՎ
Հայաստանի Հանրապետություն
Երեքշաբթի, Մարտի 28, 2023
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք
Հայաստանի Հանրապետություն
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք
Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
Հայաստանի Հանրապետություն
Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
Գլխավոր Տարածաշրջան

Ադրբեջանական քարոզչության «ականներն» անհրաժեշտ է վնասազերծել

Արցախահայության դեմ հարձակումները շարունակվում են

Մարտի 2, 2022
Տարածաշրջան
Ադրբեջանական քարոզչության «ականներն» անհրաժեշտ է վնասազերծել
8
ԿԻՍՎԵԼ ԵՆ
798
ԴԻՏՈՒՄ
Share on FacebookShare on Twitter

Ադրբեջանը ոչ միայն չի վերադարձնում հայ ռազմագերիներին, այլեւ շարունակում է նրանց նկատմամբ շինծու քրեական գործեր հարուցել։ Նախօրեին Բաքվում տեղի է ունեցել ՀՀ քաղաքացիներ Իշխան Սարգսյանի եւ Վլադիմիր Ռաֆայելյանի դեմ հարուցված քրեական գործով դատական նիստը։ Զինծառայողները գերեվարվել են 2021 թ. մայիսին Ադրբեջանի զինված ուժերի կողմից Հայաստանի տարածք ներխուժման ժամանակ։ Նրանք մեղադրվում են անցած տարվա մայիսին «Ադրբեջանի սահմանն ապօրինի հատելու» եւ Քարվաճառի շրջանի տարածքով անցնող Ադրբեջանի ՊՆ ստորաբաժանումների մատակարարման ուղիները ականապատելու մեջ։ Բացի այդ, մեղադրող կողմը պնդում է, թե իբր Սարգսյանը խոստովանել է Բաքու-Թբիլիսի-Ջեյհան գազատարը պայթեցնելու հրամանի մասին։ Ի. Սարգսյանի համար դատախազը պահանջել է 20 տարվա, իսկ Վլ. Ռաֆայելյանի համար՝ 19 տարվա ազատազրկում։

Հիշեցնենք, որ 2021 թ. մայիսի 12-ից ադրբեջանական զինուժը Գեղարքունիքի մարզի Կութ եւ Վերին Շորժա գյուղերի մերձակայքում գտնվող Հայաստանի սահմանային գոտում է։ Նման իրավիճակ է ստեղծված նաեւ Սյունիքի մարզում, այդ թվում նաեւ՝ Սեւ լճի մոտ։ Ըստ ադրբեջանական լրատվամիջոցների, հայ զինծառայողների գործով հաջորդ դատական նիստը կկայանա մարտի 7-ին։ Անցած տարի եւս Ադրբեջանում շուրջ 20 հայ ռազմագերու նկատմամբ կեղծ դատավարություններ էին ընթանում, սակայն եթե սկզբում Ադրբեջանի իշխանությունները մեր ռազմագերիներին ներկայացնում էին որպես դիվերսանտներ, ահաբեկիչներ՝ սպառնալով ցմահ ազատազրկում, ապա վերջում ռազմագերիները դատապարտվեցին չորս տարի կամ վեց ամիս ազատազրկման, նաեւ հանվեցին մի շարք մեղադրանքներ։ Այս գործելաոճն առաջին հերթին բարոյահոգեբանական ծանր հարված է հայ հասարակությանը, նրա դիմադրողականությանը։ Չի բացառվում, որ այս դատավարության արդյունքում եւս «թեթեւ» պատիժ սահմանվի, բայց ռազմագերիներին դատելու փաստն ինքնին միջազգային իրավունքի նորմերի խախտում է։

Ոգեկոչելով Սումգայիթի ու Բաքվի ջարդերի, ինչպես եւ Արցախում Ադրբեջանի հրահրած պատերազմի զոհերի հիշատակը՝ մի շարք կոնգրեսականներ անդրադարձել են նաեւ Ադրբեջանի հայատյաց քաղաքականությանն ու առայսօր բանտերում պահվող ռազմագերիների փաստին։ ԱՄՆ Կոնգրեսի` հայկական հարցերով հանձնախմբի համանախագահ Ֆրենկ Փալոնն ընդգծել է, որ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի ռեժիմը մինչ օրս շարունակում է օգտագործել ատելության հռետորաբանությունը հայերի դեմ, այդ թվում՝ 2020 թ. աշնանն Արցախում ադրբեջանական մահաբեր հարձակումների նախօրեին: «Ադրբեջանական ուժերը, թուրքական անօդաչուներն ու Թուրքիայի կողմից աջակցություն ստացած օտարերկրյա ահաբեկիչներն իրականացրեցին կանխամտածված հարձակում՝ խախտելով միջազգային օրենքը»,- նշել է Փալոնը՝ անդրադառնալով նաեւ թուրք-ադրբեջանական ուժերի կողմից արցախյան վերջին պատերազմում մարդու իրավունքների կոպտագույն խախտումներին, մարդկանց գլխատումներին ու խոշտանգումներին: Կոնգրեսականը կարեւորել է, որ Միացյալ Նահանգները ճանաչի ու դատապարտի բոլոր քաղաքացիական անձանց դեմ դաժան հարձակումները, հակառակ դեպքում կոտորածներ իրականացնողները քաջություն կունենան եւ ապագայում եւս նման սարսափելի արարքներ կգործեն։ ԱՄՆ կոնգրեսական Բրեդ Շերմանը նշել է, որ Սումգայիթյան ջարդերի տարելիցը պետք է օգտագործվի՝ հիշելու այն հետեւանքները, որոնք առաջանում են, երբ ագրեսիան ու էթնիկ ատելությունն անկանոն աճում են: Այս հիշեցումը հատկապես ակնհայտ է այսօր, երբ Ադրբեջանի կառավարությունը շարունակում է Հայաստանի ու Արցախի դեմ պետական հովանավորությամբ իրականացվող բռնության քաղաքականությունը: «Աշխարհը ականատեսը դարձավ հայերի դեմ Ադրբեջանի անզուսպ ատելությանը 2020 թ. Արցախ ներխուժման ժամանակ, երբ ադրբեջանական ուժերը կյանքի կոչեցին սարսափելի պատերազմական հանցագործություններ ընդդեմ հայ քաղաքացիական անձանց, այդ թվում եւ կանանց ու տարեցների, ռազմական գործողությունների ավարտից հետո ապօրինաբար բանտարկեցին հայ ռազմագերիներին: Շատ ռազմագերիներ շարունակում են պահվել Ադրբեջանում»,- շեշտել է Շերմանը: Նա հայտարարել է, որ Ադրբեջանի կառավարությունը պետք է պատասխանատվության ենթարկվի միջազգային հանրության կողմից հայ ժողովրդի նկատմամբ տասնյակ տարիներ շարունակ ցուցաբերած ատելության համար, ինչը  շարունակվում է մինչ օրս: «Մարդկության դեմ նման հանցանքները երբեք չպետք է չճանաչված մնան կամ խուսափեն պատասխանատվությունից՝ անկախ նրանից, թե դրանք տեղի են ունեցել երեկ, 30 կամ 100 տարի առաջ»,- հայտարարել է Շերմանը:

ԱՄՆ կոնգրեսական Ադամ Շիֆը ցավով արձանագրել է, որ Սումգայիթի եւ Բաքվի դեպքերից շուրջ երեք տասնամյակ անց պատմությունը կրկնվեց, երբ ադրբեջանական ուժերը հերթական անգամ թիրախավորեցին ու կոտորեցին Արցախի անմեղ հայ բնակչությանը: «Այսօր շարունակվում  է ադրբեջանական ագրեսիան ընդդեմ Հայաստանի ու Արցախի ժողովրդի: Հայ զինվորները շարունակում են ապօրինաբար ձերբակալված մնալ եւ խոշտանգվել, միեւնույն ժամանակ հազարավոր քաղաքացիական անձինք ապրում են վտանգի տակ: Կրոնական ու մշակութային հայկական կոթողներն անցել են ադրբեջանական վերահսկողության ներքո եւ մշտական սպառնալիքի տակ են»,- հայտարարել է Շիֆը:

Բացի վերոնշյալ միջոցներից, այսօր Ադրբեջանն արցախահայության դեմ կիրառում է այլ միջոցներ եւս, որպեսզի ստիպի նրանց լքել Արցախը։ Մինչ աշխարհը «զբաղված» է Ուկրաինայի շուրջ ընթացող զարգացումներով, Ադրբեջանը հետեւողականորեն շարունակում է Արցախի հայաթափմանն ուղղված քայլեր կիրառել, ներկայումս արդեն բարոյահոգեբանական ճնշումներ է գործադրում արցախահայության դեմ։ Արցախի Հանրապետության Ազգային անվտանգության ծառայությունը նախօրեին հայտարարություն էր տարածել Արցախի բնակչության նկատմամբ տարբեր մեթոդների կիրառմամբ հոգեբանական հարձակումների վերաբերյալ՝ նշելով, որ աշխատանքներ են տարվում Խրամորթ գյուղի եւ Ասկերանի շրջանի այլ համայնքների անվտանգության մակարդակը բարելավելու ուղղությամբ։ Հիշեցնենք, որ օրեր շարունակ Ասկերանի շրջանի Խրամորթ համայնքի բնակիչներին ահաբեկելու, գյուղում վախի մթնոլորտ ձեւավորելու եւ գյուղը հայաթափելու հստակ դիտավորությամբ մի քանի օր անընդմեջ համայնքի մերձակայքում տեղակայված եւ համայնքի բնակելի հատվածից 500 մետր հեռավորության վրա գտնվող բլրից ադրբեջանական կողմը բարձրախոսների կիրառմամբ ուժի կիրառման սպառնալիքի ներքո գյուղը լքելու «կոչեր» է հղում համայնքի խաղաղ բնակիչներին։ Արցախի ՄԻՊ-ը նշում է, որ գյուղի բնակչությանն ահաբեկելու ադրբեջանական հերթական գործողություններն իրականացվում են հատուկ պլանավորված եւ ադրբեջանական ղեկավարության ուղիղ համակարգմամբ։ Դրանք Ադրբեջանի կողմից Արցախի ժողովրդի հոգեբանական անձեռնմխելիության դեմ ուղղված գործողություններ են։ Արցախի ԱԱԾ-ի տարածած հայտարարության մեջ նշված է, որ «բանակցություններ են վարում նաեւ ռուսական խաղաղապահ ուժերի հետ՝ Ադրբեջանի կողմից իրականացված հոգեբանական հարձակման գործիքները վերացնելու ուղղությամբ»։

Աշխարհի տարբեր անկյուններում այս օրերին անընդհատ լսվում են մարդասիրական կոչեր, պատերազմական գործողությունները քննադատող հայտարարություններ։ Այն, ինչ կատարվել է եւ դեռ այսօր էլ կատարվում է Արցախի դեմ, պետք է բարձրաձայնվի Հայաստանի եւ աշխարհասփյուռ հայության կողմից բոլոր հնարավոր հարթակներում։ Իրերն ու երեւույթները անհրաժեշտ է իրենց անուններով կոչել՝ ադրբեջանական մարդասպան ձեռքի ընթացքը կասեցնելու համար։ Ի դեպ, Խրամորթում տեղի ունեցած միջադեպին անդրադարձել է եգիպտացի լրագրող Ահմեդ Իբրահիմը՝ ադրբեջանցիներին մեղադրելով իսլամի նկատմամբ անհարգալից վերաբերմունքի մեջ։ «Ադրբեջանցի մոլեռանդներն ազանն օգտագործում են Արցախում հայերին սադրելու համար. նրանք կարդացե՞լ են Սուրբ Ղուրանը: Նրանք կարդացե՞լ են Մուհամեդ մարգարեի խոսքը ոչ մուսուլմաններին չվնասելու մասին: Ո՞ւր մնաց հարգանքը ազանի նկատմամբ։ Ամոթ է, որ դուք ձեզ «մահմեդական» եք անվանում։ Ես աջակցում եմ Հայաստանին»,- գրել է նա թվիթերյան իր միկրոբլոգում։ Սա վկայում է այն մասին, որ անհիմն եւ անարդյունք են Ադրբեջանի փորձերը՝ Արցախի հարցը մատուցելու կրոնական քողի տակ։ Այստեղ, իհարկե, մենք մեծ անելիք ունենք ադրբեջանական քարոզչության տեղադրած «ականները» վնասազերծելու համար։ Չէ՞ որ մահմեդական աշխարհում եւս բարեկամներ ու բնական դաշնակիցներ ունենք։

Թեգեր: Ադամ ՇիֆԱդրբեջանԱրցախԲրեդ Շերմաննավթպատերազմսահման
Կիսվել3Tweet2Կիսվել
Լուսինե Մխիթարյան

Լուսինե Մխիթարյան

Ծնվել է Երեւանում, սովորել Հակոբ Օշականի անվան թիվ 172 միջնակարգ դպրոցում, ավարտել դպրոցի ֆիզիկամաթեմատիկական ենթահոսքը։ Հաճախել է ՀԽՍՀ Գեղագիտական դաստիարակության հանրապետական կենտրոնը (այսօր արդեն՝ Հենրիկ Իգիթյանի անվան Գեղագիտության ազգային կենտրոն) եւ ավարտել նկարչության բաժնի լրիվ դասընթացը։ 2001 թվականին գերազանցության դիպլոմով ավարտել է «Դավիթ Անհաղթ» հումանիտար համալսարանի միջազգային հարաբերություններ ֆակուլտետի Իսպանիայի եւ Լատինական Ամերիկայի երկրների բաժինը՝ ստանալով միջազգայնագետի որակավորում իսպանախոս երկրների մասնագիտացմամբ։ 2001-2005 թթ աշխատել է Հայաստանի ազգային արխիվում որպես գլխավոր արխիվագետ։ 2005-2007 թթ. սովորել ՀՀ պետական կառավարման ակադեմիայում՝ ստանալով քաղաքագիտության մագիստրոսի աստիճան «Քաղաքագիտություն» մասնագիտությամբ։ 2008 թ-ի օգոստոսից թղթակցել է «Արմենպրես» լրատվական գործակալությանը, իսկ 2009-ից առայսօր՝ «Հայաստանի Հանրապետություն» օրաթերթին։ Վերապատրաստումներ է անցել հոգեբանության, միջազգային հարաբերությունների եւ հանրային կապերի ոլորտներում։ Ամուսնացած է, ունի երկու որդի։

Նույնատիպ Հոդվածներ

Արցախի շուրջ լարվածությունը գնալով ավելի է սրվում

Արցախի շուրջ լարվածությունը գնալով ավելի է սրվում

Մարտի 28, 2023
Արցախցի երեխաների նկատմամբ շարունակվում է հանցանքը

Արցախցի երեխաների նկատմամբ շարունակվում է հանցանքը

Մարտի 25, 2023

Փոխզիջումը չի կարող արցախահայության գոյությունը վտանգելու հաշվին լինել

Անակնկալներով լի ընտրություններ Թուրքիայում

Հայաստանն Իրանի համար կարեւոր նշանակություն ունի

Աշխարհը կորցնում է թե՛ խաղաղությունը եւ թե՛ արժանապատվությունը

Անդրադարձ՝ ողբերգական տարելիցի առթիվ

Տարածաշրջանային նախագծերը եւ Հայաստանի դերակատարությունը

Հաջորդ Հոդվածը
Եվրոպան, պատժամիջոցները եւ ամերիկյան պարտքերը

Եվրոպան, պատժամիջոցները եւ ամերիկյան պարտքերը

Սակագնային քվոտա ներմուծվող սպիտակ շաքարի նկատմամբ

Սակագնային քվոտա ներմուծվող սպիտակ շաքարի նկատմամբ

Ամենաընթերցվածը

  • Կա՛ն մշտական թշնամիներ, որովհետեւ կա՛ն մշտական շահեր

    Կա՛ն մշտական թշնամիներ, որովհետեւ կա՛ն մշտական շահեր

    2 Կիսվել են
    Կիսվել 1 Tweet 1
  • «Հպարտ եմ, որ հայ եմ, հպարտ եմ, որ հայ եմ ծնվել…»

    2 Կիսվել են
    Կիսվել 1 Tweet 1
  • «Պետք է գտնենք այն լուծումները, որոնք կխթանեն բարձր արժեք ստեղծող արտադրությունների զարգացումը»

    6 Կիսվել են
    Կիսվել 2 Tweet 2
  • «Կայսերական մեծության» մորմոքը

    1 Կիսվել են
    Կիսվել 0 Tweet 0
  • Այց անմահ հերոսներին

    1 Կիսվել են
    Կիսվել 0 Tweet 0

Սոցցանցեր

Ցանկ

  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք

Օգտակար Հղումներ

  • Armenpress
  • Armenpress | History
  • Республика Армения
  • Պատմություն
  • Հեղինակներ

Մեր Մասին

Հայաստանի Հանրապետություն՚ օրաթերթը ստեղծվել է 1990 թ.

Ներկայում օրաթերթը հրատարակվում է «Արմենպրես» լրատվական գործակալության կողմից:

 

Հասցե՝ Հայաստանի Հանրապետություն, ք. Երեւան, Արշակունյաց պող. 4, 13-14-րդ հարկեր Հեռ.՝ + (374 10) 52-57-56, Էլ-փոստ՝ [email protected]: Գովազդի համար`+(374 10) 52-69-74, +(374 96) 45-19-38, Էլ-փոստ՝ [email protected]

Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք

Հասցե՝ Հայաստանի Հանրապետություն, ք. Երեւան, Արշակունյաց պող. 4, 13-14-րդ հարկեր Հեռ.՝ + (374 10) 52-57-56, Էլ-փոստ՝ [email protected]: Գովազդի համար`+(374 10) 52-69-74, +(374 96) 45-19-38, Էլ-փոստ՝ [email protected]

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Create New Account!

Fill the forms bellow to register

All fields are required. Log In

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist