Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
ԱՐԽԻՎ
Հայաստանի Հանրապետություն
Կիրակի, Հունիսի 8, 2025
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք
Հայաստանի Հանրապետություն
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք
Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
Հայաստանի Հանրապետություն
Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
Գլխավոր Այլք

Պատմության հետագծով

Մարտի 5, 2022
Այլք
Պատմության հետագծով
1
ԿԻՍՎԵԼ ԵՆ
122
ԴԻՏՈՒՄ
Share on FacebookShare on Twitter

-1959 թ. մարտի 5-ին ծնվել է Վազգեն Սարգսյանը՝ Հայաստանի վարչապետ, քաղաքական գործիչ, գրող (վախճ.՝ 1999 թ.)։ ՀՀ առաջին պաշտպանության նախարար (1991-92 եւ 1995-99 թթ.), ՀՀ վարչապետ (1999 թ. հունիսի 11-ից մինչեւ իր սպանությունը՝ նույն թվականի հոկտեմբերի 27-ը)։ Հասարակական-քաղաքական գործունեությունն սկսել է 1988 թ. Արցախյան շարժման ժամանակ, որի նպատակն էր Լեռնային Ղարաբաղի ինքնավար մարզի, Շահումյանի շրջանի եւ Գետաշենի ենթաշրջանի միացումը Խորհրդային Հայաստանին։ Վազգեն Սարգսյանը եղել է Արցախյան ազատամարտի ռազմաքաղաքական հրամանատարներից մեկը։

-1932 թ. մարտի 5-ին ծնվել է Հենրիկ Իգիթյանը՝ հայ նկարիչ, արվեստաբան, ՀԽՍՀ արվեստի վաստակավոր գործիչ (մահ.՝ 2009 թ.)։

-1962 թ. մարտի 5-ին ծնվել է Սիմոն Աբգարյանը՝ ֆրանսահայ դերասան։ Դպրոցում ֆրանսերեն եւ հայերեն է սովորել, ամերիկյան ֆիլմերից էլ՝ անգլերեն։ 9 տարեկանում ծնողների հետ մեկնել է Բեյրութ։ Մինչեւ 1977 թ. ապրել է Լիբանանում։ Բեյրութի «Լոռի» պարային համույթում պարել է սովորել։ 1977 թ. Աբգարյանի հայրը Լիբանանում պատերազմելու է գնում, եւ 15 տարեկան Սիմոնը մոր հետ վերադառնում է Փարիզ։ Մի քանի տարի անց տեղափոխվում է Նյու Յորք եւ սկսում նորից պարել։ 1983-1985 թթ. դերասանական արվեստ է սովորում եւ միանում «Արտավազդ» թատերական ընկերությանը։ 1985 թ. վերադառնում է Փարիզ եւ 8 տարի համագործակցում «du Soleil» (Դյու Սոլեյ) թատրոնի տնօրեն Արիանա Մնուշկինայի հետ։ Հելլենե Սիսյուի «L’Indiade» (Ինդիադա) պիեսի բեմադրության մեջ խաղացել է երեք պարսիկի դեր (Հաթիբայ Սեն, Հայաթ խան եւ Գյաֆար խան)։ Սկսում է խաղալ հունական կատակերգություններում եւ մեծ ճանաչում է ձեռք բերում։ 2001 թ. մրցանակի է արժանանում ֆրանսիական թատրոնի կողմից «Հրեշը լուսնի վրա» ներկայացման համար։ 1993 թ. Սիմոն Աբգարյանը կնոջ՝ դերասանուհի եւ ռեժիսոր Կատրին Շաուբի հետ Փարիզում հիմնում է իր թատրոնը՝ «T.E.R.A.»-ն (Theatre Espace Recherche Acteur)։ 2006 թ. նրան մեծ հաջողություն է բերում «Կազինո Ռոյալ»» ֆիլմը, որտեղ հանդես է գալիս Ալեքս Դիմիտրոսի դերում։ Աբգարյանի մասնակցությամբ առավել հայտնի ֆիլմերից են «Արամը», «Արարատը» եւ այլն։ 2020 թ. լավագույն ռեժիսուրայի համար արժանացել է ֆրանսիական ամենահեղինակավոր թատերական «Մոլիեր» մրցանակին։

-1909 թ. մարտի 5-ին մահացել է Ջիվանին՝ հայ նշանավոր աշուղ (ծնվ.՝ 1846 թ.)։ Նրա ստեղծագործություններից մեր օրեր է հասել մոտ 800 երգ։ Իր խմբով ունեցել է բազմաթիվ երաժշտական շրջագայություններ, հանդես է եկել Ռուսական կայսրության տարբեր վայրերում (ներկայիս Հայաստանի, Վրաստանի եւ Ռուսաստանի քաղաքներում)։ Մասնակցություն է ունեցել նաեւ հայ ժողովրդի ազատագրական պայքարին, որի համար ենթարկվել է հետապնդումների, նրա ելույթները երբեմն արգելվել են, բռնագրավել են նվագարանը։ Երեւանում գործում է Ջիվանու անվան աշուղական արվեստի դպրոց, նրա անունով փողոցներ են կոչվել Երեւանում, Գյումրիում եւ այլուր։

-1953 թ. մարտի 5-ին մահացել է Սերգեյ Պրոկոֆեւը՝ ռուս կոմպոզիտոր եւ դաշնակահար (ծնվ.՝1891 թ.):

-2013 թ. մարտի 5-ին մահացել է Ուգո Չավեսը՝ Վենեսուելայի նախագահ (ծնվ.՝ 1954 թ.):

-1933 թ. մարտի 5-ին Ադոլֆ Հիտլերի նացիստական կուսակցությունը Ռայխսթագի ընտրություններում հավաքում է ձայների 43.9 տոկոսը:

-1940 թ. մարտի 5-ին սովետական ղեկավարությունն արձակում է 25700 լեհական մտավորականների կոտորած իրականացնելու հրաման:

-1979 թ. մարտի 5-ին ամերիկյան «Վոյաջեր-1» տիեզերանավը կատարում է Յուպիտերի առավելագույն մոտեցումը:

-1133 թ. մարտի 5-ին ծնվել է Հենրի 2-րդ Պլանտագենետը՝ Անգլիայի թագավոր (մահ.՝ 1189 թ.):

-1854 թ. մարտի 5-ին ծնվել է Ռութ Բելվիլը՝ լոնդոնցի կին գործարար, որն իր հաճախորդներին ժամանակ էր վաճառում։

-1871 թ. մարտի 5-ին ծնվել է Ռոզա Լուքսեմբուրգը՝ ծագումով հրեա գերմ. տնտեսագետ եւ փիլիսոփա (մահ.՝ 1919 թ.):

-1953 թ. մարտի 5-ին մահացել է Իոսիֆ Ստալինը՝ ԽՍՀՄ երկրորդ ղեկավարը (ծնվ.՝1879 թ.):

Թեգեր: պատմության հետագծովպատմություն
ԿիսվելTweetԿիսվել
 Հայաստանի Հանրապետություն

 Հայաստանի Հանրապետություն

Նույնատիպ Հոդվածներ

Հետաքրքիր է իմանալ

Հետաքրքրական է

Մայիսի 30, 2023
Պատմության հետագծով

Պատմության հետագծով

Մայիսի 30, 2023

ՀՀ-ում առաջին էքսկուրսիոն քարանձավը հասանելի է այցելուներին

Հետաքրքրական է

Պատմության հետագծով

Իսկ մենք գիտե՞նք մեր «Դոկտոր Մահին»…

Հետաքրքրական է

Պատմության հետագծով

Հաջորդ Հոդվածը
Ուկրաինական ճգնաժամի երկարաձգումը հղի է ծանր հետեւանքներով

Ուկրաինական ճգնաժամի երկարաձգումը հղի է ծանր հետեւանքներով

Տոտալ հսկողությունից անցում՝ առավել թիրախայինին

Տոտալ հսկողությունից անցում՝ առավել թիրախայինին

Ամենաընթերցվածը

  • Ինչի՞ համար կարող եք զղջալ օր ծերության

    Աստվածաշնչյան կարճ առակներ

    300 Կիսվել են
    Կիսվել 120 Tweet 75
  • Ինչ իրավունքներ ունեն հղիներն ու մինչեւ 3 տարեկան երեխա խնամող աշխատողները

    429 Կիսվել են
    Կիսվել 172 Tweet 107
  • Ինչպես հաշվարկել գումարի չափը

    127 Կիսվել են
    Կիսվել 51 Tweet 32
  • «Հայերենն աստվածների լեզուն է, աստվածներն էլ ծնունդով Արարատյան դաշտից են…»

    9 Կիսվել են
    Կիսվել 4 Tweet 2
  • Հայկական բանակի հզորացումը հրամայական է

    16 Կիսվել են
    Կիսվել 6 Tweet 4

Սոցցանցեր

Ցանկ

  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք

Օգտակար Հղումներ

  • Armenpress
  • Armenpress | History
  • Республика Армения
  • Պատմություն
  • Հեղինակներ

Մեր Մասին

Հայաստանի Հանրապետություն՚ օրաթերթը ստեղծվել է 1990 թ.

Ներկայում օրաթերթը հրատարակվում է «Արմենպրես» լրատվական գործակալության կողմից:

 

Հասցե՝ Հայաստանի Հանրապետություն, ք. Երեւան, Արշակունյաց պող. 4, 13-14-րդ հարկեր Հեռ.՝ + (374 10) 52-57-56, Էլ-փոստ՝ [email protected]: Գովազդի համար`+(374 10) 52-69-74, +(374 96) 45-19-38, Էլ-փոստ՝ [email protected]

Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք

Հասցե՝ Հայաստանի Հանրապետություն, ք. Երեւան, Արշակունյաց պող. 4, 13-14-րդ հարկեր Հեռ.՝ + (374 10) 52-57-56, Էլ-փոստ՝ [email protected]: Գովազդի համար`+(374 10) 52-69-74, +(374 96) 45-19-38, Էլ-փոստ՝ [email protected]

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Create New Account!

Fill the forms bellow to register

All fields are required. Log In

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist