Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
ԱՐԽԻՎ
Հայաստանի Հանրապետություն
Կիրակի, Հունիսի 1, 2025
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք
Հայաստանի Հանրապետություն
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք
Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
Հայաստանի Հանրապետություն
Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
Գլխավոր Այլք

Վանաձորյան գողտրիկ անկյուն

Թանգարանը զգալի դերակատարում ունի մարզի, քաղաքի մշակութային կյանքում

Մարտի 8, 2022
Այլք
Վանաձորյան գողտրիկ անկյուն
3
ԿԻՍՎԵԼ ԵՆ
281
ԴԻՏՈՒՄ
Share on FacebookShare on Twitter

Վանաձորի կենտրոնական հատվածում՝ Թումանյանի անվան հրապարակում ճարտարապետական ուրույն տեսքով առանձնանում է մի շենք, որին կառուցված օրից (1974 թ.) վերապահված էր հյուրընկալելու մշակութային այնպիսի կարեւոր օջախ, որպիսին գեղանկարիչ Կառլոս Աբովյանի անունը կրող կերպարվեստի թանգարանն է: Այսօր այստեղ պահպանվում է գեղանկարչական, գրաֆիկական, քանդակագործական, դեկորատիվ-կիրառական արվեստի մոտ 1900 նմուշ:

Հիշարժան շատ օրեր է տեսել թանգարանը, դժվարին օրեր էլ քիչ չի ունեցել: Պաշտոնավարման ղեկն առաջին անգամ վստահվեց այս անգամ գեղեցիկ սեռի ներկայացուցչի՝ փոխտնօրեն Հայկուհի Ավագյանին, ով մշակույթի այս օջախում աշխատում էր 10 տարուց ավելի: Նշանակումից հետո մեկ անգամ էլ թանգարանի խնդիրները ներկայացվեցին համայնքապետարան: Ընդառաջեցին: Սուբվենցիոն ծրագրով սկսվեցին համալիր վերանորոգման աշխատանքներ, որոնց ընթացքում ամբողջությամբ նորացվեց շենքի ապակեպատ ճակատը, փոխվեց հատակի ծածկը, տեղադրվեց ջեռուցման առանձին համակարգ, որը թեպետ բավարար չափով չի տաքացնում եռահարկ շենքը, սակայն բավարար է արդեն ձմեռային ամիսներին եւս միջոցառումներ կազմակերպելու համար: Ստեղծվել են դասընթացների, սեմինարների, բաց դասերի ու լսումների հատուկ կահավորանքով լսարաններ: Երրորդ հարկում առանձին սենյակներով առանձնացված են թանգարանի բաժինները:

Հիմնադրման օրերից թանգարանն ակտիվ գործունեություն է ծավալել ինչպես գիտալուսավորական, այնպես էլ մշակութային ու կրթական բնագավառներում` սպասարկելով տարեկան ավելի քան 3500 այցելուի: Տնօրեն նշանակվելու տարին սկսվեց կազմակերպական աշխատանքներով. պլանավորվեցին առաջիկա անելիքները, սակայն մարտից թանգարանի գործունեությունը, ինչպես շատ այլ կազմակերպությունների, կանգնեցվեց համավարակի պատճառով: Նույն՝ 2020 թ. սեպտեմբերից արդեն հայտնի իրադարձությունների պատճառով Վանաձորի համայնքապետարանի ու թանգարանի նախաձեռնությամբ թանգարանում կազմակերպվեց արագ օգնության կենտրոն՝ արցախցի ընտանիքներին օժանդակություն ցուցաբերելու նպատակով: Ակտիվություն են դրսեւորել նաեւ համավարակային սահմանափակ գործունեության պայմաններում. գործել են առցանց (ցուցահանդես, դասախոսություններ, ճանաչողական զեկույցներ): Այդ ամենի արդյունքում 2020 թ. ԻԿՕՄ Հայաստանի ազգային կոմիտեի կողմից ճանաչվեց լավագույն ակտիվություն դրսեւորած մարզային թանգարաններից մեկը: Մասնակցել ու շարունակում են մասնակցել նաեւ առցանց թրեյնինգների ու քննարկումների:

Համագործակցության սկիզբ դրվեց Գեղարվեստի ակադեմիայի Գյումրու մասնաճյուղի հետ. Վանաձորում ցուցադրվեցին գյումրեցի ուսանողների աշխատանքները: Համագործակցության շարունակականությունը կապահովվի նաեւ լոռեցիների փոխադարձ ցուցադրությամբ: 2021 թ. նշանավորվեց նաեւ 2 նոր ցուցադրություններով. ժամանակակից արվեստի թանգարանի հետ ցուցադրվեցին Գառզուի ու Ժանսեմի գործերից, մյուսը մեր համաքաղաքացի, անվանի տառաստեղծ Էդիկ Ղաբուզյանի տառատեսակների ցուցադրությունն էր:

Միայն անցյալ տարի  բացվել է 9 ցուցահանդես, մասնակցություն են ունեցել միջազգային երկու տոնակատարության: Կազմակերպվել են երկու նոր կրթական ծրագրեր ու դասախոսություն՝ ընդգրկելով 90-ից ավելի մասնակիցների: Թանգարանում գործում են գիտական, ֆոնդային-հաշվառման ու պահպանության բաժիններ, վերականգնման արվեստանոց, հուշանվերների տաղավար, կինոդահլիճ, գրադարան: Վանաձորի կերպարվեստի թանգարանն ակտիվորեն մասնակցում է միջազգային ակցիաների. «Թանգարանների գիշեր», «Եվրոպական ժառանգության օրեր», «Եվրոպայի օրեր» կրթական ծրագրերն իրենց հետաքրքրությամբ ու առաջարկվող նյութերով ապահովում են մասնակիցների լայն լսարան՝ առանց տարիքային սահմանափակումների: Կազմակերպվում են Վանաձորի նկարիչների, հանրապետությունում ու նրանից դուրս ճանաչում գտած շատ ու շատ այլ արվեստագետների անհատական ու խմբային ցուցահանդեսներ, տարաբնույթ այլ միջոցառումներ, ցուցադրություններ, գրքի շնորհանդեսներ, մոնոներկայացումներ, համերգներ եւ այլն։

Գիտական աշխատանքի արդյունքում թանգարանում առկա է հոդվածների, թարգմանությունների, ֆիլմերի հարուստ արխիվային նյութ, որը հասանելի է բոլոր այցելուներին։ Թանգարանում իրականացվում են անվճար էքսկուրսիաներ՝ մարզի դպրոցականների, ինչպես նաեւ ուսանողության շրջանում մշակութային անհրաժեշտ մակարդակ ապահովելու նպատակով։ Առանձին գնումների ու առավելապես նվիրատվությունների շնորհիվ թանգարանի ֆոնդը հարստանում է նաեւ ժամանակակից կերպարվեստի ստեղծագործություններով։

Գագիկ ԱՆՏՈՆՅԱՆ

Լոռի

Թեգեր: մշակույթՎանաձոր
Կիսվել1Tweet1Կիսվել
 Հայաստանի Հանրապետություն

 Հայաստանի Հանրապետություն

Նույնատիպ Հոդվածներ

Հետաքրքիր է իմանալ

Հետաքրքրական է

Մայիսի 30, 2023
Պատմության հետագծով

Պատմության հետագծով

Մայիսի 30, 2023

ՀՀ-ում առաջին էքսկուրսիոն քարանձավը հասանելի է այցելուներին

Հետաքրքրական է

Պատմության հետագծով

Իսկ մենք գիտե՞նք մեր «Դոկտոր Մահին»…

Հետաքրքրական է

Պատմության հետագծով

Հաջորդ Հոդվածը
Ավանդապահ գերդաստանի արժանի դուստրը

Ավանդապահ գերդաստանի արժանի դուստրը

Վախթանգ Անանյանի «կանաչ տիրույթում»

Վախթանգ Անանյանի «կանաչ տիրույթում»

Ամենաընթերցվածը

  • Ինչպես հաշվարկել գումարի չափը

    Ինչպես հաշվարկել գումարի չափը

    127 Կիսվել են
    Կիսվել 51 Tweet 32
  • Ինչ իրավունքներ ունեն հղիներն ու մինչեւ 3 տարեկան երեխա խնամող աշխատողները

    428 Կիսվել են
    Կիսվել 171 Tweet 107
  • Աստվածաշնչյան կարճ առակներ

    299 Կիսվել են
    Կիսվել 120 Tweet 75
  • Լենկթեմուրը եւ յոթ ձիաբեռ ադամանդի առասպելը

    46 Կիսվել են
    Կիսվել 18 Tweet 12
  • Առաջնագծում-3

    4 Կիսվել են
    Կիսվել 2 Tweet 1

Սոցցանցեր

Ցանկ

  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք

Օգտակար Հղումներ

  • Armenpress
  • Armenpress | History
  • Республика Армения
  • Պատմություն
  • Հեղինակներ

Մեր Մասին

Հայաստանի Հանրապետություն՚ օրաթերթը ստեղծվել է 1990 թ.

Ներկայում օրաթերթը հրատարակվում է «Արմենպրես» լրատվական գործակալության կողմից:

 

Հասցե՝ Հայաստանի Հանրապետություն, ք. Երեւան, Արշակունյաց պող. 4, 13-14-րդ հարկեր Հեռ.՝ + (374 10) 52-57-56, Էլ-փոստ՝ [email protected]: Գովազդի համար`+(374 10) 52-69-74, +(374 96) 45-19-38, Էլ-փոստ՝ [email protected]

Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք

Հասցե՝ Հայաստանի Հանրապետություն, ք. Երեւան, Արշակունյաց պող. 4, 13-14-րդ հարկեր Հեռ.՝ + (374 10) 52-57-56, Էլ-փոստ՝ [email protected]: Գովազդի համար`+(374 10) 52-69-74, +(374 96) 45-19-38, Էլ-փոստ՝ [email protected]

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Create New Account!

Fill the forms bellow to register

All fields are required. Log In

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist