Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
ԱՐԽԻՎ
Հայաստանի Հանրապետություն
Չորեքշաբթի, Մայիսի 21, 2025
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք
Հայաստանի Հանրապետություն
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք
Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
Հայաստանի Հանրապետություն
Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
Գլխավոր Այլք

Իտալական տիեզերագնացության հայ առաջամարտիկը

Մարտի 12, 2022
Այլք
Իտալական տիեզերագնացության հայ առաջամարտիկը
13
ԿԻՍՎԵԼ ԵՆ
1.3k
ԴԻՏՈՒՄ
Share on FacebookShare on Twitter

«Մի թողեք, որ իմ թոռները մոռանան իրենց հայկական արմատները եւ այն սերը, որ ես մշտապես տածել եմ հայրենիքիս հանդեպ»:

Տիգրան Շիրինյան

Սա Տիգրան Շիրինյանի վերջին պատգամն էր ընտանիքի անդամներին, իսկ հայրենիքն էլ, իր հերթին, չի մոռանում ու չպետք է մոռանա աշխարհով մեկ սփռված տաղանդավոր զավակներին, ովքեր բախտի բերմամբ կարողացել են փրկվել թուրքական արյունռուշտ քաղաքականության ճիրաններից ու ծվարել այնտեղ, որտեղ երկինքն ավելի կապույտ ու բարեհաճ է եղել այդ պահին։ Տիգրանի ծնողները` Միհրան եւ Եղիսաբեթ Շիրինյանները, Հայոց ցեղասպանությունը վերապրած՝ Կեսարիայի կաթոլիկ հայերից էին։

Տիգրանը ծնվել է 1923 թ. մարտի 12-ին, Պոլսում, իսկ 1942-ին Պոլսի պապական նվիրակ Անջելո Ռոնալդիի, ով հետագայում դարձավ Հռոմի պապ Հովհաննես 18-րդ, միջնորդությամբ Տիգրանը տեղափոխվում է Միլան. նրան իր հարկի տակ սիրով ընդունում է հորաքրոջ` Քեհյանների ընտանիքը։ Տիգրանը բարձր առաջադիմությամբ ավարտում է Միլանի պոլիտեխնիկական ինստիտուտի ճարտարագիտական ֆակուլտետը, գործուղվում Հռոմ, որը մեծ հեռանկարներ է բացում հետաքրքրասեր ուսումնասիրողի առջեւ. ժամանակն էր զբաղվել գիտությամբ, նվաճել երկինքը։ Տակավին երիտասարդ Շիրինյանը շուտով լուրջ հաջողություններ է գրանցում տիեզերական ճարտարագիտության եւ իտալական ռազմական օդուժի ասպարեզներում, դառնում Իտալիայի զինված ուժերի բարձրաստիճան սպա, Հռոմի Լա Սապիենցա համալսարանի տիեզերագիտական ճարտարագիտության պրոֆեսոր, միաժամանակ` ռազմաօդային ուժերի վերահսկիչ զորավար, իտալական առաջին` «Սան Մարկո» արբանյակի հեղինակը եւ իր իսկ նախաձեռնած` իտալական «Սան Մարկո» տիեզերական ծրագիրը իրականացնողներից մեկը. նրա եւ  պրոֆեսոր Լուիջի Պրոլիոյի շնորհիվ իտալական առաջին` «Սան Մարկո» արբանյակը 1964 թ. դեկտեմբերի 15-ին Քենիայից` Հնդկական օվկիանոսի ափամերձ տիեզերակայանից, բարեհաջող ուղարկվեց տիեզերք, եւ Իտալիան ԽՍՀՄ-ի ու ԱՄՆ-ի հետ միասին դարձավ տիեզերքը նվաճող երկիր։ Տաղանդավոր գիտնականի հաջողությունը չէր կարող վրիպել ՆԱՍԱ-ի ուշադրությունից. շուտով ԱՄՆ օդագնացության եւ տիեզերական տարածության հետազոտությունների ազգային վարչությունը Տիգրան Շիրինյանին հրավիրում է համագործակցելու եւ Տեխասում թռիչքի պատրաստելու «Scout» փոխադրող տիեզերանավը։

Տիեզերքը նվաճած աշխարհի քաղաքացին երբեք չմոռացավ իր հայկական արմատները, հայոց լեզուն եւ այն հրաշագեղ երկիրը, որ կոչվում է հայրենիք ու Հայաստան, ու եթե մեծ դուստրը գնաց հոր մտավոր ճանապարհով` ընտրելով գիտությունն ու տեխնիկան, ապա կրտսերը` Աննան, ընտրեց հոր հոգեւոր սնուցման աղբյուրը` հայագիտությունը։ Հայրենիքի գոյության` ընդամենը հեռակա քաղցրությունը ճաշակած Տիգրան Շիրինյանը իսկույն տեր կանգնեց հայրենիքին պատուհասած` 1988 թ. ավերիչ երկրաշարժի ցավին ու հոգսին։ Նրա նախաձեռնությամբ երկրաշարժից անմիջապես հետո իտալացիները ձեռք բերեցին եւ Հայաստան առաքեցին «Վիլլաջիո Իտալիա» բնակավայրի շենքերի տանիքներին անհրաժեշտ շինանյութ, իսկ Բերգամո քաղաքի եկեղեցական «Frati Camilliani» հաստատության՝ մինչ օրս Աշոցքում գործող հիվանդանոցներում Շիրինյանը ստեղծեց լաբորատորիաներ՝ անհրաժեշտ սարքավորումներով։ Տիգրան Շիրինյանը առաջին անգամ հայրենիք այցելեց 1995 թ. տիկնոջ՝ Նաձարենա Մոսկատելիի եւ դուստրերի հետ. նրանց հյուրընկալեց Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Առաջինը։

Իտալական ռազմական օդուժի եւ տիեզերագիտության խոշորագույն մասնագետ, Իտալիայի ռազմական ավիացիայի գեներալ, պրոֆեսոր Տիգրան Շիրինյանը չէր կարող անմասն մնալ հայրենիքում իրականացվող գիտական ծրագրերից, մանավանդ Հայաստանն առաջնակարգ դիրքերում էր տիեզերքի ուսումնասիրության հարցերում եւ այդ ասպարեզում աշխարհին հայտնի լուրջ գիտական ներուժ ու գիտնականներ ուներ։ 1999-2001 թթ. Տիգրան Շիրինյանն սկսում է ծրագրեր իրականացնել Հայաստանի պետական ճարտարագիտական համալսարանում (ՀՊՃՀ), սակայն տարիքն ու հիվանդությունը խոչընդոտեցին դրանց հետագա իրականացմանն ու զարգացմանը։ Նրա ջանքերով, Եվրամիության նյութական եւ բարոյական աջակցությամբ ՀՊՃՀ-ում ներդրվել է «Pregetto Tempus Tacis»-ի տիեզերագիտական նորագույն ծրագիրը, որում ներառվել են ուսանողական դասընթացներն ու դասախոսների վերապատրաստումը։

Ի հիշատակ պրոֆեսոր Տիգրան Միկելե Շիրինյանի` 2005 թ. հուլիսին ՀՊՃՀ գիտական խորհուրդը երախտագիտորեն նրա անվամբ է կոչել տրանսպորտային համակարգի մասնագիտացված սրահը` որպես օդային տրանսպորտի տնտեսագիտության եւ կառավարման լսարան։ Տիգրան Շիրինյանը (Սիրինյան) վախճանվել է 2003 թ. դեկտեմբերի 10-ին, Հռոմում։

Թեգեր: ԱՄՆԻտալիաԽՍՀՄՏիգրան Շիրինյան
Կիսվել5Tweet3Կիսվել1
Էլեոնորա Ներսիսյան

Էլեոնորա Ներսիսյան

Նույնատիպ Հոդվածներ

Հետաքրքիր է իմանալ

Հետաքրքրական է

Մայիսի 30, 2023
Պատմության հետագծով

Պատմության հետագծով

Մայիսի 30, 2023

ՀՀ-ում առաջին էքսկուրսիոն քարանձավը հասանելի է այցելուներին

Հետաքրքրական է

Պատմության հետագծով

Իսկ մենք գիտե՞նք մեր «Դոկտոր Մահին»…

Հետաքրքրական է

Պատմության հետագծով

Հաջորդ Հոդվածը
«Ես եմ հիմա-մի պոետ, եւ իմ անունը-Չարենց…»

«Ես եմ հիմա-մի պոետ, եւ իմ անունը-Չարենց…»

Ռուս եւ հայ գրականություն. արծաթե դարի բանաստեղծությունը-3

Ռուս եւ հայ գրականություն. արծաթե դարի բանաստեղծությունը-3

Ամենաընթերցվածը

  • Ինչի՞ համար կարող եք զղջալ օր ծերության

    Աստվածաշնչյան կարճ առակներ

    298 Կիսվել են
    Կիսվել 119 Tweet 75
  • Աստվածաշունչը հարկավոր է ամեն օր կարդալ. ինչո՞ւ

    4 Կիսվել են
    Կիսվել 2 Tweet 1
  • «Ես դերասանուհի Ալլա Թումանյանն եմ…»

    59 Կիսվել են
    Կիսվել 24 Tweet 15
  • Ինչպես հաշվարկել գումարի չափը

    126 Կիսվել են
    Կիսվել 50 Tweet 32
  • Խնկելի անուն՝ Արմին Վեգներ

    5 Կիսվել են
    Կիսվել 2 Tweet 1

Սոցցանցեր

Ցանկ

  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք

Օգտակար Հղումներ

  • Armenpress
  • Armenpress | History
  • Республика Армения
  • Պատմություն
  • Հեղինակներ

Մեր Մասին

Հայաստանի Հանրապետություն՚ օրաթերթը ստեղծվել է 1990 թ.

Ներկայում օրաթերթը հրատարակվում է «Արմենպրես» լրատվական գործակալության կողմից:

 

Հասցե՝ Հայաստանի Հանրապետություն, ք. Երեւան, Արշակունյաց պող. 4, 13-14-րդ հարկեր Հեռ.՝ + (374 10) 52-57-56, Էլ-փոստ՝ [email protected]: Գովազդի համար`+(374 10) 52-69-74, +(374 96) 45-19-38, Էլ-փոստ՝ [email protected]

Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք

Հասցե՝ Հայաստանի Հանրապետություն, ք. Երեւան, Արշակունյաց պող. 4, 13-14-րդ հարկեր Հեռ.՝ + (374 10) 52-57-56, Էլ-փոստ՝ [email protected]: Գովազդի համար`+(374 10) 52-69-74, +(374 96) 45-19-38, Էլ-փոստ՝ [email protected]

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Create New Account!

Fill the forms bellow to register

All fields are required. Log In

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist